Հրատապ տարհանվել է Սոթքի հանքավայրում գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից․ ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանական այսօրվա կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը, խախտվել են աշխատողների իրավունքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ տռարածած հաղորդագրությունից։
«Հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից:
Այս փաստը ստուգվել և հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ: