Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Օլիմպիական խաղերում ադրբեջանցի է
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Օլիմպիական խաղերում ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևն է:
Նշենք, որ այդ մենամարտը կկայանա հուլիսի 31-ին` առավոտյան 07:36-ին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը։