Երևան, 17.Հունիսի.2019, 00:00
Վարդան Բալայանն ազատվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից կենսաթոշակի անցնելու կապակցությամբ Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի որոշումը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը Հրդեհ է բռնկվել Հրազդանում. դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ Ովքեր են իրականում ղեկավարում Հայաստանը Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ Ովքեր են ընդգրկվել ՔՊ վարչության կազմում․ նախնական տվյալներ Պաշտպանության նախարարն այցելել է ԶՈւ մարտական հենակետերից մեկը (լուսանկարներ) Լուսահովիտի գյուղապետը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ. բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. նրա առողջական վիճակը միջին ծանրության է

Տեր-Պետրոսյանի ցուցմունքի 50 նրբերանգները կամ «Մաքուր պահենք Լևոնին» օպերացիա ՀՔԾ-ում. Politik.am

Politik.am-ը գրում է.

«Օրերս մամուլում հայտնվեց Լևոն Տեր-Պետրոսյանի`Մարտի 1-ի գործով տրված ցուցմունքը։ Պատասխաններ տալու փոխարեն այն առաջացնում է նոր հարցեր և կասկածներ:

Այսպես, մինչ այս էլ հայտնի էր, որ Տեր-Պետրոսյանը հարցաքննվել է 1․5 ժամ: Որևէ քաղաքացի, որը երբևէ հարցաքննվել է, թեկուզ մեկ հավի գողության գործով իբրև վկա, միանգամից կմտաբերի, որ ամբողջ գործընթացը մեկ հավի պարագայում տևում է ոչ պակաս, քան 2-3 ժամ: Իսկ այստեղ պարզապես հրաշքի ենք ականատես լինում, Տեր-Պետրոսյանին հարցաքննում են 90 րոպե: Եվ եթե հիշենք, որ Տեր-Պետրոսյանը շատ է սիրում իր անձը և խոսելիս մշտապես տաք թեյ է խմում ու ծխում, կարելի է պատկերացնել տեսարանը, երբ նա ոտքը ոտքին գցած, ըմբոշխնելով թեյը և հերթական ղուլաբը տալով, պատասխանում է քննիչի հարցերին: Քննիչը ժամանակ առ ժամանակ ավելացնում է թեյը, վառում սիրելի առաջնորդի հերթական գլանակը և տալիս հերթական` վաղուց պարապած հարցը: Եվ այստեղ մի շատ կարևոր բան. քննիչը նրան տվել է ընդամենը 2 հարց՝ սկզբում Տեր-Պետրոսյանը կարծես անգիր արած, տառ առ տառ վերարտադրում է իր՝ մարտիմեկյան, առավոտյան ասուլիսի տեքստը, ավելի ճիշտ՝ տեքստից մի հատված, դրան գումարվում են քննիչի կողմից տրված երկու խղճուկ հարցերը և վերջ: Ավելին հարցնել չի կարելի, չէ՞ որ առաջնորդը հայտարարել է, որ Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտված է և մեղավորների ցանկում չի տվել Լևոն Տեր-Պետրոսյանի անունը:

Ընդամենը երկու հարց մի մարդու, ով 2008 թվականին կազմաքանդում էր պետական բուրգը, ում շտաբն ընտրությունների օրը՝ դեռ քվեաթերթիկների հաշվարկը փաստացի չսկսած՝ ժամը 21։30-ին, հայտարարում էր, որ նա հաղթել է, ով 10 օր անընդհատ չարտոնված հանրահավաքներ էր անցկացնում Ազատության հրապարակում (բացառությամբ փետրվարի 20-ի հանրահավաքի), ով առաջին օրը հայտարարում էր իր կողմնակիցներին, որ հաղթել է, և կողմնակիցներն անկեղծորեն հավատում էին նրան, հրապարակում հավաքված մարդկանց ավելի ոգևորելով ասում էր, որ այդտեղից միայն Բաղրամյան 26 է գնալու, բայց գաղտնի նամակ էր ուղարկում ԱՄՆ դեսպանատուն նույն փետրվարի 20-ին՝ հորդորելով ճնշում գործադրել իշխանությունների վրա՝ երկրորդ փուլ անցկացնելու համար:

Քննիչի երկու վախվորած հարցերում չկա նաև հարց մի մարդու, ով փետրվարի 20-ին կողմնակիցներին կոչ էր անում մյուս օրը նորից հավաքվել, քանի որ կարևոր բան պիտի ասեր, և արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 21-ին, ասում էր, որ երեկ ինքը հանդիպել է պաշտպանության փոխնախարարների հետ ու նույն կողմնակիցներին հորդորում վանկարկել Մանվելի և մյուս ՊՆ փոխնախարարի անունը, հարց չունեն մարդու, ով Մարտի 1-ի առավոտյան իր տնից լրագրողների ներկայությամբ ակնհայտ կեղծ և սադրիչ լուր է տարածում, թե ոստիկանները Ֆրանսիայի հրապարակում կրակում են։ Ընդհանրապես հարց չունեն մարդու, ով նախագահ Քոչարյանի կողմից մարտի 1-ին՝ ժամը 22։30-ին արտակարգ դրություն մտցնելուց հետո իր կողմնակիցներին կոչ է անում հեռանալ և ենթարկվել արտակարգ դրությանը մարտի 2-ին՝ 02։00-ի սահմաններում, այն ժամանակ միայն, երբ արդեն հաստատ կային զոհեր։ Քննիչը լավ գիտի ժամերը և լավ գիտի, որ եթե այդ կոչը լիներ 22։30-ին կամ 22։40-ին, ու մարդիկ ցրվեին, զոհերը կլինեին առնվազն 5-6-ով պակաս:

Շատ հարցեր կան, որ քննիչը կարող էր տալ՝ թեյը լցնելու փոխարեն, բայց քննիչն էլ մարդ է և «ուզի չուզի՝ տալու է» այն հարցերը, որոնք բխում են առաջնորդի տեսակետից Մարտի 1-ը բացահայտված լինելու տրամաբանությունից և մի նախկին կաշառակեր դատախազի տված ուղեցույցից: Քննիչը չի քննում, նա թուղթն է սևացնում, թարմացնում թեյը՝ երիտասարդության ու անփորձության պատճառով չհասկանալով, որ մոտ ապագայում իր դիմաց նստած է լինելու մեկ այլ՝ փորձառու քննիչ, և ինքը ստիպված է լինելու պատասխանել այս և այլ հարցեր չտալու դրդապատճառների վերաբերյալ հարցերին, այդ ժամանակ իր կողքին չեն լինելու ո՛չ փորձառու, կաշառակեր նախկին դատախազը, ո՛չ առաջնորդը․ նա մենակ է լինելու իր գործածի հետ։

Նախկին դատախազն ու առաջնորդն իրավական առումով պատասխանատու չեն ինչ-որ մի քննիչի պաշտոնեական անփութության համար, նրանք քաղաքական գործիչներ են, վտարանդի քաղաքական գործիչներ, իսկ այն հուր աչքերով քննիչը իրավաբան է, պաշտոնյա, որը պատասխանատու է Մարտի 1-ի գործի ամբողջական և օբյեկտիվ բացահայտման համար՝ ոչ թե թեյն ավելի համեղ ու տաք պահելու»:

«Թան խմե՛ք, դինջացե՛ք». քաղաքացին ավանակի հետ բողոքի ակցիա է իրականացրել Կառավարության դիմաց (տեսանյութ) Ալումյանը Ջհանգիրյանի հայտարարությունների հետ կապված հանցագործության մասին հաղորդում է տվել Արթուր Ալեքսանյանը Խոր Վիրապում վառեց Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի ասուլիսը` ուղիղ Այսօր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակն է Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Արտակ Պողոսյանը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սպառվել են ու պարտվել. Իրինա Հարությունյան Արա Խզմալյանն անհրաժեշտություն է համարում կինոոլորտը կարգավորող օրենսդրության մշակումը Եվա Բաղդասարյանը՝ Սևանում (լուսանկար) ԱՄՆ 3 քաղաքացիներ «կարմիր բերետների» հայտնել են, որ Երևանի 2800-ամյակին նվիրված այգում իրենց հետապնդել են, մեկի նկատմամբ էլ կատարել են անառակաբարո գործողություններ. Shamshyan.com Վարդան Բալայանն ազատվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից կենսաթոշակի անցնելու կապակցությամբ Փրկարարները բռնել են 3 գյուրզա, 4 շահմար, 3 սահնօձ տեսակի օձ Ողբերգական վրաերթ Երևանում․ հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. Shamshyan.com Հենրիխ Մխիթարյանն այսօր ամուսնանում է ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի որոշումը Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի Փաշինյանի դուռը. նա միանգամից կհայտնվի պատմության աղբանոցում. Էդ. Շարմազանով Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը «Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում Արտարժույթների փոխարժեքներն այսօր Հրդեհ է բռնկվել Հրազդանում. դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ ԵԿՄ նախագահն ուղղակի սպառնացել է իշխող ուժի դեմ ըմբոստացող քաղաքացիներին. Քրիստինա Նազարյան Ովքեր են իրականում ղեկավարում Հայաստանը Երևանում և 6 մարզերում սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ Ովքեր են ընդգրկվել ՔՊ վարչության կազմում․ նախնական տվյալներ «Քանի որ Փաշինյանը Ալիևից կիրթ և նորմալ մարդու տպավորություն է ստացել, հիմա պատասխանեմ». Էդուարդ Շարմազանով PR-ի համար նախագահը պատրաստ է գնալ նաև օրենսդրության խախտման․ Հ․ Մելիք-Շահնազարյանը ՝ նախագահի կողմից Վ. Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին. Tert.am Արտակարգ դեպք Երևանում. հաստաբուն ծառը կոտրվել ու տապալվել է. Shamshyan.com ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա Սոչիում Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան նոր լուսանկարները Մեր երկրում ընդդիմությունը պետք է լինի բանտում կամ ծախու. Միքայել Մինասյան. 168.am Հնդկաստանում անոմալ շոգ եղանակը 83 երեխայի մահվան պատճառ է դարձել Արտեմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանեց WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ) Խորհուրդ եմ տալիս կարդալ 9-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասագիրքը. Արթուր Ղազինյանը՝ Փաշինյանին Մրգաստանի համայնքապետի դեմ հարուցված գործն ուղարկվել է դատարան Նոր Գեղիում երեխաները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով խաղահրապարակը չվերածել ավտոտնակների Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. 25-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե հատվածներին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր. Shamshyan.com Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Հալիձոր գյուղին հարակից տարածքում տեղի է ունեցել սողանք Անհանգստացնող վիճակագրություն. մեկ տարում 91 հայցադիմում ԶԼՄ-ների դեմ. Շուշան Դոյդոյան Լողազգեստով Սվետլանա Լոբոդան պարծեցել է իդեալական կազմվածքով Ով է ՀՀ–ում ժողովուրդ՝ դեռ պետք է պարզել Երևանում 25–ամյա Անին Mercedes-ով վրաերթի է ենթարկել 20–ամյա Անիին. Shamshyan.com Անգամ ֆեյքերով իշխանություններն ուզած թիվը չեն կարող «խփել» Ո՞վ է այս «խորհրդավոր գեղեցկուհին» եւ ի՞նչ կապ ունի մանկապղծության հետ. Hzham.am Երկիր ղեկավարելը ոչ խմբագրություն ղեկավարել է, ոչ էլ հրապարակում դըմփ-դըմփ-հու անել. Բենիամին Մաթևոսյանը Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց Պոպուլիզմը և տոտալիտարիզմը. Հայաստանում քաղաքական փոփոխություններ են պետք. Անդրանիկ Թևանյան «Թավշյա» իշխանության սադիստական էությունը. 7or.am Պառակտիչ հայտարարություններ հնչեցնողները պետք է պատժվեն օրենքով. Դավիթ Բաբայան Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Արտակարգ դեպք Երևանում. հայտնի վարժարաններից մեկի ուսուցիչը կասկածվում է 15-ամյա աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ. Shamshyan.com Արփի գյուղում մեքենան 7 մետր գլորվել է ձորը. կա վիրավոր Արտակարգ դեպք «Նուբարաշենում». իրանցի դատապարտյալին կախված են հայտնաբերել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համաժողով է անցկացնում. ընտրվելու է վարչության նոր կազմ՝ ուղիղ Հենրիխ Մխիթարյանը հյուրընկալվել է 11-ամյա ֆուտբոլասեր Էդուարդին. Tert.am Հրդեհ Տաշիր քաղաքում. մասնակի այրվել է վագոն-տնակը ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն Շպռոտը խոր դեկոլտեով զգեստով ընդգծել է բարեմասնությունները (լուսանկար) Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններ Մահացել է իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ջեֆիրելլին Պաշտպանության նախարարն այցելել է ԶՈւ մարտական հենակետերից մեկը (լուսանկարներ) Բոտսվանայում փիղը մահացու տրորել է իր վրա կրակած ֆերմերին Լուսահովիտի գյուղապետը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ. բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր Ավտովթար Երևանում. 26-ամյա վարորդը «Բելաջիո» ռեստորանի մոտ Nissan-ով բախվել է էլեկտրասյանը. վիրավոր վարորդին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս. Shamshyan.com Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին Դավիթ Տոնոյանը մասնակցել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Խաչատրյանի հուղարկավորությանը Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Փաշինյանի իշխանությունը կա՛մ անմեղսունակ է, կա՛մ անդարդ. Էդուարդ Շարմազանով Լոռու մարզպետը ոստիկաններ է ուղարկել քաղաքացու տուն. պատճառը ֆեյսբուքյան գրառումն է Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. նրա առողջական վիճակը միջին ծանրության է ՀՖՖ-ն պարգևատրեց առաջնության հաղթողներին (լուսանկարներ) Երևանի փողոցներում առյուծի ձագ է զբոսնում Լարված իրավիճակ Արարատի մարզում. Մարմարաշեն գյուղի ողջ բնակչությունը՝ ի նշան բողոքի, փակել է ճանապարհը. երթևեկությունը կաթվածահար է եղել. Shamshyan.com Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են. Տիգրան Ուրիխանյան ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրենին