Առողջապահության պետական ԾԻԳ-ի նախկին տնօրենը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. Shamshyan.com
Երեկ՝ ապրիլի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ 35-ամյա Հայկ Սայադյանը իր վարած Lexus մակնիշի 55 ZO 551 համարանիշի ավտոմեքենայով Ա.Արմենակյան փողոցի 5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ, 22-ամյա Տիգրան Անթառանյանին։
Ինչպես հայտնում է «Shamshyan.com»-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրարերթի ենթարկվածին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ Վարորդ Հ.Սայադյանը առողջապահության ներկայիս նախարար Ա.Թորոսյանի մանկության ընկերն է, նախկինում աշխատել է առողջապահական պետական ԾԻԳ-ում՝ տնօրեն, իսկ վրաերթի ենթարկված Տ.Անթառանյանն աշխատում է «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: