Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 28.Մարտի.2024, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

Հիմա Տոկիո պետք է գնամ ոսկե մեդալի հետևից. Սիմոն Մարտիրոսյան (լուսանկարներ)․ «Արմենպրես»

Հայկական ծանրամարտի դպրոցը ամուր հիմքեր ունի և վերջին տարիներին էլ շարունակում է բարձունքում մնալ: Համաշխարհային մի շարք մրցաշարերում ծանր քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչներն իրենց ուրույն տեղն ունեն: Հայաստանի օլիմպիական հավաքականում, սակայն, այս տարի կլինեն միայն երկու ծանրորդ: Տղամարդկանց պայքարում` 109 կգ քաշում պայքարի մեջ կմտնի նաև Սիմոն Մարտիրոսյանը: Նա աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը Սիմոն Մարտիրոսյանն է: Ասել, որ Մարտիրոսյանը Հայաստանի օլիմպիական թիմի մեդալի հիմնական հավակնորդներից մեկն է, կնշանակի ոչինչ չասել: Մեր հանդիպման ժամանակ, երբ լուսանկարիչն աշխատում էր ընթերցողին փոխանցել այդ պահին տեղի ունեցող իրավիճակը, Սիմոնին խնդրեց նայել դեպի «հաղթանակ»: Սիմոնը նայեց երկնքին:

 
 

-Սիմոն, մենք բազմաթիվ զրույցներ ենք ունեցել: Բայց այս անգամ սկսենք ամենասկզբից: Ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել ծանրամարտով:

-Փոքր տարիքում սպորտը շատ էի սիրում: Մինչ ծանրամարտը գնացել եմ բռնցքամարտի մեծ եղբորս հետ, բայց նա գնաց ծառայության, և հայրս չթողեց միայնակ շարունակեմ հաճախել բռնցքամարտի: Մեր ազգում եղել են ծանրամարտիկներ: Հորեղբայրս` Անդրանիկ Մարտիրոսյանը, մեծ արդյունքներ է գրանցել ծանրամարտում: Հայրս էլ ժամանակին զբաղվել է այս մարզաձևով, բայց ձեռքի վնասվածքի պատճառով չի շարունակել: Եվ մի օր էլ մեր հարևաններից Արշակն առաջարկեց իր հետ ծանրամարտի դահլիճ գնալ: Համոզեցի հայրիկիս, որ թողնի գնամ ծանրամարտի: Առաջին անգամ, երբ գնացի դահլիճ, անկյունում մի փոքրիկ ձող կար, որը կշռում էր 30 կգ: Ես էլ 13 տարեկան էի: Այդ տարիքի համար 30 կգ ծանր քաշ է, մարզիչս ասաց, որ բարձրացնեմ այն ու առանց որևէ դժվարության բարձրացրեցի: Դրանից հետո բարձրացրեցի 60 կգ: Մարզիչս ապշել էր իմ հնարավորություններից: Մարզիչը պտտվեց դեպի Արշակը` մեր հարևանը և սպառնաց, որ առանց այս երեխայի այլևս ծանրամարտի դահլիճ չգա: Ամենն այսպես էլ սկսվեց:

    

-Դուք միանգամի՞ց սիրեցիք ծանրամարտը:

 -Օր օրի, երբ սկսեցի ավելի բարձր քաշեր բարձրացնել, դա ինձ ավելի էր մոտիվացնում: Եթե անկեղծ, դժվարություններ էլ են շատ եղել: Հատկապես դժվար էր, երբ նոր-նոր էի կայանում որպես ծանրորդ, քանի որ պետք է սովորեի ծանրամարտի նուրբ տեխնիկան, պետք է դիմանայի մարմնի ցավերին: Բայց անգամ այս ամենի հետ մեկտեղ ինձ դուր էր գալիս այն, ինչ անում էի՝ բարդությունը, տանջանքը: Անկեղծ ասած՝ չեմ մտածել, որ շատ մեծ արդյունքների եմ հասնելու. պարզապես սիրեցի ծանրամարտը և վերջ:

-Ասում են մարզիկի տաղանդը Աստծո կողմից է կամ մեծ արդյունքների հասնում են ջանասեր աշխատանքի միջոցով: Դուք ձեզ տաղանդավո՞ր, թե աշխատասեր եք համարում:

-Արդյունքները, որոնք գրանցել եմ մինչև օրս, մեկ գործի հաշվին չէ: Ասել է թե՝ ոչ տաղանդը, ոչ էլ աշխատասիրությունը, այլ՝ մարզիչների հետ աշխատանքը, ծնողների վերաբերմունքը, աշխատասիրությունը, գենետիկան: Միայն կարող եմ շնորհակալ լինել այն մարդկանց, որոնք իմ ճանապարհին օգնել են, եղել են կողքիս:

-Տոկիոյի Օլիմպիական խաղերը կլինեն երկրորդը ձեր մարզական կարիերայում: Ի՞նչ նշանակություն և խորհուրդ ունի այն ձեզ համար:

-Առաջին Օլիմպիական խաղերին, որին մասնակցեցի 19 տարեկանում, նվաճեցի արծաթե մեդալ: Իմ կարծիքով՝ դա շատ լավ արդյունք էր: Հիմա օլիմպիական մեդալն ունեմ և Տոկիո պետք է գնամ ոսկե մեդալի հետևից: 5 տարի առաջ ես գնում էի մեդալի հետևից, հիմա այլ է:

-Սիմոն, դուք ձեզ այժմ ապացուցելու բան ունե՞ք:

-Միանշանակ: Վերջին ձախողումից հետո մարդիկ գուցե կարծում են, որ Սիմոնը հղփացել է, մեծամտացել է: Մարզումներս գնում են մեծ թափով, հույս ունեմ, որ մինչև Օլիմպիական խաղերը ոչինչ չի խանգարի այս գործընթացին, որ Խաղերին մասնակցեմ 100 տոկոսով:

-Մեր իրականության մեջ քիչ են այն մարզիկները, որոնք մեծ հաջողությունների հասնելուց հետո ոտքերը կտրում են հողից: Դուք ձեզ հիշեցնո՞ւմ եք հողին կպած մնալու մասին:

-Ձեր նշած պահերն ինձ մոտ եղել են 18 տարեկանում, երբ պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն էի: Այդ շրջանում երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո հասել էի մի կետի, որ ինձ պարզապես բավարարված էի զգում: Բայց հասկացա մի բան՝ երբ նոր հաջողություններ չես գրանցում, բոլորն էլ մոռանում են քո մասին: Հիշելով այս ամենը մեծ մրցաշարերում հաղթելուց հետո գիտեմ, որ դա առավելագույնը չէ: Պետք է կրկնես արդյունքներդ, որ քեզ հիշեն:

-Հայաստանը դժվարին ժամանակներ է ապրում, և մեր երկիրն ինչ-որ տեղ, ինչ-որ պահի իսկապես նոր հաղթանակների կարիք ունի: Սա ձեզ համար կարո՞ղ է մոտիվացիա լինել Օլիմպիական խաղերի համար:

-Հիմա պատասխանատվությունն ավելի մեծ է: Մեր ժողովուրդն այն տեսակն է, որը միշտ կանգուն է մնալու՝ անկախ ամեն ինչից: Մենք կանք, կմնանք միշտ: Մեր քայլերով պարտավոր ենք ինքներս մեզ ապացուցելու, որ կլինենք ու կլինենք բարձունքում:

-Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված՝ Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով: Ի՞նչ ազդեցություն այն ունեցավ՝ ըստ ձեզ:

-Նախորդ տարի պատրաստվել էինք թե հոգեպես և թե ֆիզիկապես: Սակայն ամեն ինչ որոշվում է ծանրաձողին մոտենալու պահին: Ոչ մի արդարացում պետք չէ դրանից հետո: Խաղերին չեն լինի նաև երկրպագուները: Սակայն պայմանները բոլորիս համար հավասար են:

-Փոխենք հարցերի ուղղվածությունը: Եթե տեսնեիք Աստծուն, ի՞նչ կասեիք:

-Բարդ է ասել: Բայց կարծում եմ Աստծուց ծովից ծով Հայաստան կխնդրեի:

-Դուք դեռ շատ երիտասարդ եք, սակայն վաղ թե ուշ կգա օրը և կհեռանաք, ինչպե՞ս կուզեք, որ ձեզ հիշեն:

-Որպես Օլիմպիական խաղերի չեմպիոն:

-Մի քանի բլից հարց.  լե՞ռ, թե ծով:

-Ծով:

-Դոլմա՞, թե խորոված:

-Նայած ինչ ենք հետը խմելու (ծիծաղում է. հեղ.):

-Պիցցա՞, թե պաղպաղակ:

-Պաղպաղակ:

-Գի՞րք, թե ֆիլմ:

-Ֆիլմ:

-Նարդի՞, թե շախմատ:  

-Նարդի:

-Սո՞ւրճ, թե թեյ:

-Թեյ:

-Թո՞մը, թե Ջերին:

- Թոմը:

Շնորհակալ եմ զրույցի համար, հուսով եմ՝ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:

 

Նախագծի հեղինակ՝ Վարվառա Հայրապետյան 

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի  

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 24 օր։

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան