Երևան, 29.Հուլիսի.2021, 00:00
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է. ՊՆ Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել Է ՌԴ ԱԽ անդամների հետ Լիակատար զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում ՀՀ ԶՈՒ-ին՝ հավաստիացնելով, որ բոլոր միջոցներով սատար ենք կանգնելու մեր բանակի զինվորներին և սպաներին Ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է. ՊՆ Ադրբեջանը համաձայնել է հայ-ադրբեջանական սահմանին հրադադար հայտարարելու ՌԴ նախաձեռնությանը. Ադրբեջանի ՊՆ Պաշտոնական. հայկական կողմն ունի 3 զոհ Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են. ՊՆ Դեր Զորի եկեղեցական համալիրը պայթեցվել է. Կիլիկիո կաթողիկոսարան (տեսանյութ) «Հայաստան» դաշինքը պատգամավորներին 250 հազար դրամ լրավճար տալու օրենքը հետ կանչելու նախաձեռնությամբ հանդես կգա․ Սաղաթելյան Միջազգային գիտաժողովը չեղարկվել է հայ մասնագետներին ևս հրավիրելու պահանջի պատճառով. ԳԱԱ

«Մոնտաժված արդարադատություն». հրապարակվել է Արմեն Չարչյանի ձայնագրության ամբողջական տեսատարբերակը (տեսանյութ)․ 168․am

Երեկ դատավոր Արմինե Մելիքսեթյանը մասնակի բավարարեց նախաքննական մարմնի՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, և բժիշկը կկալանավորվի մեկ ամսով:

Դատական նիստից հետո Չարչյանի պաշտպանները հայտարարեցին, որ առկա է այն ձայնագրության ամբողջական տեսատարբերակը, որի մի հատվածի՝ տելեգրամ ալիքներից մեկով հրապարակումը դարձավ քրեական գործ հարուցելու ու պրոֆեսորին կալանավորելու հիմք ու պայման:

168.am-ի տրամադրության տակ է հայտնվել այդ տեսաձայնագրությունը, որից պարզ է դառնում՝ բժիշկ Չարչյանը թեպետ հորդորում, պահանջում է իր կոլեկտիվից մասնակցել ընտրություններին, բայց նաև հավելում է, որ որևէ մեկի չմասնակցելը հետևանք չի առաջացնելու, ռեպրեսիա կամ որևէ բան չի լինելու:

168.am-ի հետ զրույցում Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ տվյալ դեպքում հարկ է նկատել, որ քննիչի կողմից միջնորդությանը կից ներկայացված հիշյալ փաստական տվյալները և պաշտպանական կողմի կողմից դատական նիստի ժամանակ տրամադրված տեսաձայնագրությունը, փաստաբանական հարցման արձանագրությունն ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համակցությամբ գնահատելիս՝ հանգում ենք հետևության, որ նշված փաստական տվյալներով ոչ թե հաստատվում է Արմեն Չարչյանի կողմից իրեն վերագրվող հանցավոր արարքը կատարած լինելու հիմնավոր կասկածը, այլ հակառակը՝ հերքվում է։

«Ավելին՝ այդ փաստական տվյալների ամբողջությունն անգամ առևերևույթ վկայում է Արմեն Չաչյանի արարքում առհասարակ հանցակազմի բացակայությունը։ Այսպես․ Համաձայն՝ քննիչի կողմից ներկայացված ձայնագրության արձանագրության և պաշտպանական կողմի կողմից դատական նիստի ժամանակ տրամադրված տեսաձայնագրության և փաստաբանական հարցման արձանագրության, որոնք պատշաճ իրավական ընթակարգի շրջանակներում հետազոտվել են դատարանի կողմից, Արմեն Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն, սակայն ենթադրյալ դեպքի օրը գտնվելով արձակուրդի մեջ, խոսակցություն է ունեցել նշված բժշկական կենտրոնի իր աշխատակիցների հետ, որի ընդհանուր գաղափարն ու խոսակցության բովանդակությունը կայանում էր նրանում, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կործանման եզրին, որի մեղավորը հենց այսօրվա իշխանություններն են, ուստի և հիշեցնելով նրանց քաղաքացիական պարտքի դրսևորման մասին, խնդրել, հորդորել և պահանջել է անպայման գնալ ընտրություններին և կայացնել ճիշտ որոշում, ճիշտ ընտրություն»,- իրավիճակը ներկայացրեց պաշտպանը:

Նրա խոսքով՝ թեև բժիշկն իր խոսքի սկբնական մասում նշել է, որ եթե իր աշխատակիցներն իրեն չհարգեն և չկատարեն իր խնդրանքը, ապա կարժանանան կոշտ վերաբերմունքի, և նա ունի հնարավորություն և պարտադիր ստուգելու է, թե ով ինչպես է մասնակցել ընտություններին, որը միգուցե առաջին հայացքից կարող է թվալ, որ այն իր մեջ պարունակում է սպառնալիքի և ընտրություններին մասնակցելու պարտադրանքի տարրեր, սակայն խոսակցության ամենավերջում Արմեն Չարչյանն իր խոսքում հատուկ ընդգծելով՝ հայտնել է մասնավորապես հետևյալ խոսքերը․ «Խոսքերս բնավ չդիտարկեք՝ որպես ուղղորդում, բնավ չդիտարկեք՝ որպես սպառնալիք, կենտրոն-կենտրոն խոստանում եմ Ձեզ, որ անմիջապես ըտնրություններից հետո որևէ արձագանք, որևէ ինչ-որ ռեպրեսիա կամ որևէ այլ բան չի լինելու, եթե անգամ ես հաստատ ապացուցված իմանամ, որ որևէ «X» աշխատակիցը չի գնացել ընտրության, կամ «Y» աշխատակիցը գնացել է ընտրության և ընտրել է ներկա ապաշնորհ իշխանություններին, այսինքն՝ հակառակ Մայր Աթոռի, հակառակ մեր հիվանդանոցի բաժնետիրոջ հորդորների, բացարձակապես որևէ հետևանք անմիջապես ընտրություններից հետո չի լինելու»։

«Եզրափակելով իր խոսքը՝ Արմեն Չարչյանը բոլոր աշխատակիցներին մաղթեց քաջ առողջություն, երջանկություն, ցանկանալով նաև նրանց, որպեսզի վերջիններս հունիսի 21-ից հետո ապրեն արժանապատիվ, ուժեղ և գեղեցիկ Հայաստանում, որից հետո բոլոր աշխատակիցները սկսեցին ծափահարել Արմեն Չարչյանին։ Բացի այդ, տեսաձայնագրությունից հետևում է, որ այդ ամբողջ խոսակցության ժամանակ եղել է բացառապես դրական մթնոլորտ. Արմեն Չարչյանը պատմում էր տարբեր անեկդոտներ, ինչպես նաև տեսաձայնագրությունից լսվում են ծիծաղի ձայներ։ Իսկ վկաներ Իրինա Շինդյանի, Արամ Վարդանյանի, Հրաչյա Բաղդասարյանի ցուցմունքներից ուղղակիորեն հետևում է, որ նրանք Արմեն Չարչյանի խոսքերը չեն ընկալել՝ որպես սպառնալիք կամ պարտադրանք, այլ՝ ընկալել են որպես հորդոր և ընդամենը խնդրանք ընտրություններին մասնակցելու համար»,- հավելեց Էրիկ Ալեքսանյանը:

Պաշտպանը նշում է, որ չնայած այս ամենին, դատարանը, փաստացի միակողմանի գնահատելով ներկայացված փաստական տվյալները՝ դրանք չի գնահատել համակցության մեջ, ավելին՝ տպավորություն է ստեղծվում, որ դատարանը գնահատման է ենթարկել և հիմք է ընդունել բացառապես քննիչի կողմից ներկայացված ձայնագրությունը զննության ենթարկելու մասին արձանագրությունը, որը դեպքի օրվա ամբողջական խոսակցության բովանդակությունը չի պարունակում, իսկ պաշտպանների կողմից ներկայացված դեպքի օրվա տեսաձայնագրությունը, որն ի տարբերություն նախորդ ձայնագրության՝ իր մեջ արտացոլում է խոսակցության ողջ բովանդակությունը, առհասարակ ուշադրության չի արժանացրել և չի գնահատել։ «Գտնում ենք, որ նման պայմաններում, այն է՝ հիմնավոր կասկածի հարցի շրջանակներում առկա փաստական տվյալները համակցությամբ չգնահատելով, դատարանը հանգել է սխալ այն եզրահանգմանը, թե իբր այս փուլում հիշյալ փաստական տվյալները հաղթահարում են հիմնավոր կասկածի շեմը։

Ըստ նրա՝ ինչպես արդեն ինքը վերևում նշել է, թեև հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող ՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, կասկածը պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված։

 

«Տվյալ դեպքում ակներև է, որ առկա ապացույցները համակցության մեջ չեն վկայում Արմեն Չարչյանի կողմից իրեն վերագրվող հանցավոր արարքի կատարման ողջամիտ կասկածի մասին, իսկ դատարանն իր հերթին որևէ կերպ չի ներկայացրել՝ ներկայացված տեսաձայնագրության հիման վրա հիմնավոր կասկածը հերքելու առումով պաշտպանների փաստարկների դեմ ողջամիտ հակադիր հիմնավորում և պատճառաբանություն, այլ ընդամենը նշել է, թե իբր անգամ այդ տեսաձայնագրությամբ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված է համարվում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է այն հանգամանքը, որ դատարանը հիշյալ տեսաձայնագրությունը պատշաճ և առկա այլ փաստական տվյալների հետ միասին պատշաճ գնահատականի չի արժանացրել և հիմք է ընդունել դրանում արտացոլված դեպքի օրվա խոսակցության բովանդակության միայն այն հատվածը, որն արտացոլված է նաև քննիչի կողմից ներկայացված ձայնագրության ոչ ամբողջական ծավալում, հակառակ դեպքում՝ եթե դատարանը հատկապես հատուկ ուշադրության արժանացներ և պատշաճ կարգով գնահատեր պաշտպանների կողմից ներկայացված տեսաձայնագրության մեջ արտացոլված ողջ խոսակցության բովանդակությունը և, առավել ևս, խոսակցության վերջաբանը, որը մեջբերվեց նաև սույն բողոքում բառացի, ապա կհանգեր այլ եզրահանգման»,- եզրափակեց Էրիկ Ալեքսանյանը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականներն ընդունեցին օրինագիծ, որն արգելափակում է Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը Հարգում են միայն ատամները սեղմած վճռականորեն պայքարողներին և հաղթողներին, իսկ մնացածները նույն արևի տակ ապրելու իրենց տեղը չեն վաստակում․ Ոսկանյան «ՊՆ-ում շունը տիրոջը չի ճանաչում. Արծրուն Հովհաննիսյանը «Սմերչ»-ին հավասար զենք ունի». Գեղամ Մանուկյան (տեսանյութ). 168.am Վթարի է ենթարկվել 44 օրյա պատերազմում զոհված ազգությամբ եզդի Դավիթ Այդոևի մայրը Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ և տեսակցել վիրավորում ստացած զինծառայողներին Տղամարդիկ ճշտել էին, որ բնակարանում մարդ չի ապրում և փորձել էին օգտվել այդ հանգամանքից (տեսանյութ) Ադրբեջանը կանգ չի առնելու նույնիսկ խաղաղ պայմանագիր կնքելուց հետո․ ադրբեջանագետ 42-ամյա տղամարդը էլկետրասյան վրա վերանորոգման աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել է և մահացել․ Shamshyan.com «Մարտական դիրքի անձնակազմը մարտնչել է մինչև վերջ». բացառիկ կադրեր հարձակման ենթարկված դիրքից (տեսանյութ) Անթույլատրելի է ԱԳՆ-ի կողմից «Լեռնային Ղարաբաղի տարածք» բառակապակցության գործածման ընդգծումը. ՀՀԿ ԳՄ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածության աճը ՄԱԿ-ի մտահոգություններն է առաջացնում Գեղարքունիքում հետ գրավված դիրքում հայ զինվորին գտել են՝ նռնակը ձեռքին՝ պատրաստ պայթեցնելու այն. «Փաստինֆո» Բաքվի դատարանում այսօր քննվել է ևս 2 հայ գերու գործը. շինծու մեղադրականով դատախազությունը 20 տարի ազատազրում է պահանջում Նիկոլը շարունակում է կառավարել միանձնյա, իսկ հանրությունն էլ տեղյակ չէ, թե նա որ երկրին ինչ է խոստացել․ Գեղամ Նազարյան Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը․ ՄԻՊ-ը՝ ռազմական կցորդներին Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության դեպքերի առնչությամբ Ադրբեջանական ԶԼՄ-ները հերքել են թուրք-ադրբեջանական համատեղ բանակի մասին իրենց իսկ տարածած տեղեկատվությունը Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է. ՊՆ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով Արամ Վարդևանյանի դիմումը քննարկման փուլում է Երևան-Երասխ ճանապարհին Nissan Tiida-ն բախվել է Opel--ին, ապա գազատար խողովակին. 5 վիրավորների մեջ կան երեխաներ. Shamshyan.com «Այս պահին կրակոցների ձայներ մենք չենք լսում, բայց ակտիվություն նկատվում է, շարժ նկատվում է դեպի սահման». Թագուհի Թովմասյան․ 168.am Շորթման գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի Անկարան չի թաքցնում իր հետաքրքրությունը Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցում Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել Է ՌԴ ԱԽ անդամների հետ Միանգամից սկսեցին կրակել, էլ չհասկացանք՝ ինչ կատարվեց. պատմում են վիրավորները (տեսանյութ) ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 զինծառայողի աճյուն Լիակատար զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում ՀՀ ԶՈՒ-ին՝ հավաստիացնելով, որ բոլոր միջոցներով սատար ենք կանգնելու մեր բանակի զինվորներին և սպաներին ՀՀ քաղաքացին պատվիրել է ՀՀ մեկ այլ քաղաքացու սպանությունը, իր հանցակցին տվել է 10 000 դոլար, հրազեն և փամփուշտներ. ԱԱԾ ՀՀ ԶՈՒ զինծառայողների սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ «Լուրջ բան չկա, ուղղակի խոսակցություն է եղել». Գեղամասար համայքնի ղեկավար Հակոբ Ավետյանը հրավիրվել է ԱԱԾ Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը երկու անչափահաս տղաների հայր էր (լուսանկարներ) Ինչպե՞ս Քարվաճառը չհանձնվեց՝ ի հակառակ Տեր-Պետրոսյանի կամքի․ փաստեր «Հլը բախտներդ փորձեք, երեխեքիս դրոշներին կպնել, այ էդ ժամանակ կտեսնեք․ երդվում եմ՝ քարշ եմ տալու ամբողջ Եռաբլուրով մեկ»․ Աստղ Գալեյան Այս գիշեր զոհված Կորյուն Հարությունյանը 6 ամսվա ծառայող էր, Հրազդան քաղաքից Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատարին՝ համակարգիչների առգրավման հարցով ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել Սոթք համայնքի ղեկավարին տարել են ԱԱԾ Բաքվում երկու հայ գերիներին դատապարտեցին 15 տարի ազատազրկման Առաջ ազգս ասում էր՝ հող հանձնողին կհանձնենք հողին, հիմա հող հանձնողին պահել են ղեկին. Նարեկ Մանթաշյան Ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է. ՊՆ Փաշինյանը չի առաջադրվում վարչապետ, ստեղծվում է Ազգային Մոբիլիզացիայի անցումային կառավարություն. Արմեն Աշոտյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը Որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Վարանդայի ուղղությամբ Հայաստանի դե ֆակտո իշխանությունն այս ամենը ոչ միայն չի հասկանում, այլև չի ընդունում սեփական քայլերի հակապետականությունը․ Վարուժան Գեղամյան Անհայտ կորած զինծառայողը հայտնաբերվել է. ծայրահեղ ծանր վիճակում է․ Գեղարքունիքի մարզպետ «Խոնարհվում ենք». այսօր զոհված Դավիթ Քոչարյանը Չինչին գյուղից էր, 44-օրյա պատերազմի մասնակից Հանրապետության նախագահն իր աջակցությունն է հայտնում մեր բանակին Լոռիում BMW-ն դուրս է եկել ճանապարհից եւ մի քանի պտույտ շրջվել. վիրավորները պայմանագրային զինծառայողներ են Ունենք մեկ անհետ կորած․ Գնել Սանոսյան Ինքն այլևս փոխկապակցված է վախի, արյան և հազարավոր մահերի հետ․ Արա Վարդանյանը՝ Արծրուն Հովհաննիսյանի մասին Շունը տիրոջը չի ճանաչում ու սա դեռ պետություն ա կոչվում, Բագրևանդ 5 հասցեում գտնվող հսկայական շենքն էլ՝ ՀՀ ՊՆ. Արամ Գևորգյան Ծխելու պատճառով առաջացած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Սևանն իր քաղցրահամ ջրի պաշարներով շարունակում է դիտարկվել Բաքվի կողմից որպես կենսական անհրաժեշտություն․ Վահե Դավթյան ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները ՀՀ ՊՆ-ն հաստատում է՝ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարի ռեժիմը վերականգնելու պայմանավորվածություն Հրատապ տարհանվել է Սոթքի հանքավայրում գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից․ ՀՀ ՄԻՊ Այս պահին Վարդենիսում եմ, կարծես թե կրակոցների ու տեխնիկայի ձայների ինտենսիվությունը պակասում է․ Թագուհի Թովմասյան Խնդրում եմ գալ Արյունաբանական կենտրոն՝ արյուն հանձնելու․ բժիշկ Սկսվել է պետական դավաճանության «Հաղթելու ենք» օպերացիայի երկրորդ մասը․ Արթուր Ղազինյան Բաքուն կոչ է անում Երևանին սահմանային դելիմիտացիայի բանակցություններ սկսել Ադրբեջանը համաձայնել է հայ-ադրբեջանական սահմանին հրադադար հայտարարելու ՌԴ նախաձեռնությանը. Ադրբեջանի ՊՆ Կատարվել է 6932 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 նոր դեպք Ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ. ՀՀ ՄԻՊ Փոխարժեքներն աճում են․ ռուբլին վերջին մեկ օրում շեշտակի աճ է գրանցել․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Հայաստանի դպրոցականները 4 մեդալ են նվաճել «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադայում. ունենք նաև ոսկե մեդալ 44 օր տարածվող ստի ու կեղծիքի խորհրդանիշներից մեկի ակտիվացումը շատ խոսուն է, հատկապես նոր բացահայտված մոսկովյան բանակցություններից առաջ. Անդրանիկ Թևանյան Ուզում եմ տեսնել այն ծնողների ձեռքերը, ովքեր հպարտ ասում էին՝ «պրծանք Արցախից, ու մեր որդիները էլ չեն զոհվի». Նաիրա Զոհրաբյան Սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել. Տիգրան Աբրահամյան «Ժողովուրդ». Կառավարության ձևավորումից հետո կտրուկ փոփոխություններ են լինելու ՊՆ-ում Ադրբեջանական ստորաբաժանումները ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր. ՊՆ «Իրավունք». Սյունիքի մարզպետը ստիպված որոշել է հրաժարական տալ. վերևներից հուշել են, որ օգնել չեն կարող Պաշտոնական. հայկական կողմն ունի 3 զոհ Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում. ՄԻՊ Հայաստանը գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը․ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «Ժողովուրդ». Պողպատե մանդատը լրագրողների գլխին է կոտրվում «Հրապարակ». Քաղաքապետարանում աշխատավարձը կրկնակի կավելանա. քաղաքապետի խորհրդականները կստանան 578 հազար դրամ «Ծանր ու ցավոտ» որոշումներն ընդունելու ժամանակն է եկել, նիկոլ. անպայման չէ մարդկանց բերանը զոհված զինվորների արյունով փակես. Արա Վարդանյան Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են. ՊՆ