Ուկրաինան Կիրկորովին ճանաչել է որպես սպառնալիք ազգային անվտանգությանը
Ուկրաինայում ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ճանաչվել է որպես սպառնալիք ազգային անվտանգությանը: Այս մասին հաղորդվում է երկրի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարության կայքում:
Ուկրաինայի ազգային անվտանգության համար սպառնալիք համարվող անձանց ցուցակում Կիրկորովին ավելացնելու պատճառները չեն նշվում:
Երկրի մշակույթի նախարարությունը պարբերաբար թարմացնում է ցուցակը Ուկրաինայի Անվտանգության ծառայության առաջարկով, որը որոշում է ազգային անվտանգության համար վտանգավոր անձանց: Կիրկորովը ցուցակում ընդգրկված է նախարարության՝ 2021 թվականի հունիսի 22-ի հրամանով: