Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 19.Ապրիլի.2024, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

«Առանց մերժելու որևէ մեկի կյանքի իրավունքը՝ եկեղեցին դատապարտում է բոլոր նրանց, ովքեր քարոզում են համասեռամոլ վարքագիծը». Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Մշտապես փորձել եմ հրապարակային չանդրադառնալ այս թեմային, այն համարելով քարոզչություն, որոշակի նպատակով արված, որը փորձում է վառ պահել խնդիրը և հնարավորինս արծարծել այն տարբեր հետաքրքրություններ և շահեր ունեցող անձանց կամ կազմակերպությունների կողմից: Այսուհանդերձ, ի նկատի ունենալով վերջին օրերին ավելորդ հուզականությամբ բորբոքվող խնդիրը և բազմաթիվ հավատացյալների կատարած հարցադրումները՝ փորձել եմ համապարփակ կերպով ներկայացնել հարցի էությունը: Այս մասին իր ֆեյսբության էջում գրել է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով օրերս մեծ քննարկումների արժանացած տրանսգենդերների ու նույնասեռականության թեմային:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հրապարակումը ներկայացնում են ամբողջությամբ.

«ՄԱՐԴ ԵՆ, ԹԵ՞ ՄԱՐԴ ՉԵՆ

Սիրելիներ,

Մշտապես փորձել եմ հրապարակային չանդրադառնալ այս թեմային, այն համարելով քարոզչություն, որոշակի նպատակով արված, որը փորձում է վառ պահել խնդիրը և հնարավորինս արծարծել այն տարբեր հետաքրքրություններ և շահեր ունեցող անձանց կամ կազմակերպությունների կողմից: Այսուհանդերձ, ի նկատի ունենալով վերջին օրերին ավելորդ հուզականությամբ բորբոքվող խնդիրը և բազմաթիվ հավատացյալների կատարած հարցադրումները՝ փորձել եմ համապարփակ կերպով ներկայացնել հարցի էությունը և դիտարկել ու քննել այն հոգևոր ընկալմամբ՝ երբեք հավակնությունը չունենալով ներկայացնել Եկեղեցու ամբողջական տեսակետը: Մի փոքր երկար է և համբերատար ընթերցում է պահանջում, այդուհանդերձ այլ կերպ էլ հնարավոր չէր անդրադառնալ սույն խնդրին:

ՄԱՐԴ ԵՆ, ԹԵ՞ ՄԱՐԴ ՉԵՆ

Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող “բանավեճը”, այսպես կոչված, “սեռական փոքրամասնությունների” հանրային կյանքում կարգավիճակի մասին փորձում է այն համարել ոչ թե սեռական շեղում կամ այլասերում, այլ սոսկ “սեռական կողմնորոշումներից” մեկը, որը պետք է հավասարապես հանրային արտահայտություն, ընդունելություն և հարգանք վայելի: Միևնույն ժամանակ այն պնդում է, որ համասեռամոլ վարքագիծը ի ծնե նախասահմանված երևույթ է և, հետևաբար, ընդունելի: Այսպիսով, այն նաև միտումներ է դրսևորում, և արդեն իսկ որոշ երկրներում ընդունված է օրենքի մակարդակով մարդկային մտածողության և հանրային ընկալման մեջ վերաձևափոխելու ընտանիք հասկացողությունը և նրա սրբազնությունը՝ այն համարելով ոչ թե կնոջ և տղամարդու ամբողջական միավորում, այլ զուտ երկու անձանց միություն, խորհդաբանական բարձրագույն աստիճանից նվազեցնելով նրա արժեքը սոսկ պայմանագրային համաձայնության: Բնականաբար, այսպիսի միության կյանքում անխուսափելի են լինում նաև երեխաների ընդգրկումը և որդեգրությունը, որն ինքնին արդեն իսկ խախտում է թե՛ երեխայի իրավունքը և թե՛պատկերացումները ընտանիքի մասին: Համասեռամոլության գաղափարական հենքը մարդկային իրավունքի տեսությունն է և դրա համար հարթակ ծառայող թաքնված “գենդերային հավասարության և ինքնության” կեղծ հումանիստական տեսությունը, որը պարզապես աղճատում է մարդկային բնությունը՝ տարանջատելով երկու էությունների՝ կենսաբանական և սոցիալական կամ զգացմունքային, այսպիսով մարդու արժանապատվության կամ պատվի վերաբերյալ հիմնական բարոյական և հոգևոր ամբողջական ըմբռնումը՝ վերածելով սոսկ իրավունքի պաստառի ներքո գոյություն ունեցող էակի գաղափարի: Այս առումով ներքոբերյալ համառոտ վերլուծությունը կատարել ենք՝ քննելով սուրբգրային աղբյուրը, բնական օրենքի ընկալումը, հրապարակում առկա տեսություններն ու փաստարկները, ինչպես նաև Եկեղեցու վերաբերմունքը, հոգևոր ընկալումը՝ քննելով այն հովվական խնամքի տեսանկյունից:

Ա. ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՕՐԵՆՔԸ

Աստվածաշնչում նույնասեռական վարքագծի մերժումը արդեն իսկ տեսնում ենք Ծննդոց գրքում (Ծննդ. 19) Սոդոմի և Գոմորի պատմության մեջ, որի կործանման պատճառը հիմնականում նույնասեռական մեղքի վարքագիծն էր և կենցաղավարությունը: Այս վկայությունը հաստատվում է նաև սուրբգրային այլ հատվածներով, որոնց մասին կխոսենք ստորև: Փորձելով վերամեկնաբանել սուրբգրային հատվածները՝ որոշ համասեռամոլ գործիչներ շեշտում են, որ Հին Կտակարանի բարոյագիտական թելադրանքները պետք է այլ կերպ դիտարկել, քանի որ դրանց մեծ մասը վերաբերում էին ծիսական ընկալմանը և պահանջներին, ինչպես օրինակ խոզի միս չուտելը, թլփատությունը և այլն, որոնք այսօր այլևս պարտադիր չեն նկատվում: Բնականաբար այսպիսի մոտեցումը սխալական է, քանի որ եթե նույնիսկ ծիսական պահանջներն այլևս պարտադրող չեն, այսուհանդերձ բարոյական թելադրությունները պարտադիր են: Այսինքն, թեև Աստծուն ընծայվող ծիսական արարողությունները ենթակա են փոփոխության տարբեր ժամանակների և մշակույթների մեջ և համար, բարոյական և բարոյագիտական պահանջները հավիտենական են և պարտադիր բոլոր մշակույթների համար: Աստվածաշունչը և Սուրբ Եկեղեցու ուսմունքը աներկբայորեն մերժում են նույնասեռական հարաբերությունները՝ այն համարելով Աստվածաստեղծ մարդկային բնության խախտում: Նոր Կտակարանում Սուրբ Պողոս առաքյալը, նկարագրելով հեթանոսների միջավայրը, նույնասեռական հարաբերությունները համարում է ամենածանր մոլություններ և անարգ կրքեր, որոնք քայքայում են մարդկային բնությունն ու մարմինը. «Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի. որովհետեւ նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով։Նոյնպես եւ արուները, թողնելով էգի հանդէպ բնական կարիքները, իրենց ցանկութիւններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում եւ փոխարենը իրենք իրենց անձերի մէջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը»։ (Հռ Ա:26-27): «Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն»։ (Ա.Կորնթ. Զ:9,10): Նույն կերպով նաև ողջ հայրաբանական միտքը ուղղակի և աներկբայորեն մերժում է նույնասեռական հարաբերությունը (Հովհան Ոսկեբերան, Գրիգոր Նյուսացի Կանոն 4, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Աստվածաբան Կանոն 7 )՝ համարելով նրանց ավետարանի թշնամիներ: Այսպիսով հստակ է, որ Սուրբգրային միտքը անընդունելի է համարում նույնասեռական վարքագիծը և այն կամայական արգելք չէ, այլ, ինչպես մյուս բոլոր բարոյական թելադրանքները, հիմնված է նաև բնական օրենքի վրա:

Բ. ԲՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

Համառոտ կերպով անդրադառնալով բնական օրենքի տեսությանը՝ ակնառու է, որ հանրային կյանքում մարդիկ ունեն հիմնական և բարոյագիտական հայացքներ և ներըմբռնում (ինտուիցիա), որ նման վարքագիծը անբնական է: Այս իմաստով, օրինակ, մարդը ներըմբռնումով ընկալում է նաև, որ իր բնական սեռական հարաբերության զուգընկերը իր նման մեկ այլ մարդ է և ոչ թե կենդանիները: Նույն մտածումը վերաբերում է նաև միասեռական հարաբերություններին, այսինքն, տղամարդու բնական կողակիցը կամ զուգընկերը կինն է և հակառակը: Բնական օրենքը հիմքն է գրեթե բոլոր բարոյագիտական ներըմբռնումների սահմանած չափանիշների: Այսինքն, դա մարդու արժանապատվությունը և արժեքն է, որն առկա է յուրաքանչյուր մարդու մեջ, որով մարդկային կյանքի քայքայումը կամ նրան պատճառված ֆիզիկակական կամ զգացական վնասը և ցավը համարվում է ոչ բարոյական, որն անընդունելի է նաև բազմաթիվ այլ բարոյագիտական հարցերի դեպքում, ինչպես օրինակ՝ մարդասպանությունը, առևանգումը, խեղումը, ֆիզիկական կամ հոգեբանական շահագործումը և այլն:

Գ. «Ի ԾՆԵ» ԵՎ 10 տոկոսի ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

ա) Համասեռմոլ վարքագիծ ունեցող շատերը պնդում են, որ ոչ թե իրենք են ընտրել այդ կյանքը, այլ այդպես ծնվել են, հետևաբար՝ այն բնական է իրենց համար: Այսուհանդերձ, այս տեսությունը թերի է, քանի որ եթե մի երևույթ մարդը չի ընտրել, չի նշանակում որ դա ի ծնե է: Շատ կրքեր ձեռք են բերվում կամ ամրապնդվում են սովորությամբ և ոչ թե պայմանավորված են միայն գիտակցված ընտրությամբ: Օրինակ՝ ոչ ոք չի ընտրում հարբեցող դառնալ, բայց հարբեցող է դառնում սովորության պատճառով: Հետևաբար, ճիշտ այնպես ինչպես որևէ մեկը կարող է հարբեցողության կիրք ձեռք բերել հետևողականորեն թունավորելով ինքն իրեն և ոչ գիտակցված ընտրությամբ, նույնպես և անձը կարող է նույնասեռական կրքեր ձեռք բերել ներգրավված լինելով և տուրք տալով համասեռամոլ վարքագծի և պատկերացումների՝ առանց գիտակցված ընտրություն կատարելով: Եթե նույնիսկ գենետիկ նախասահմանում գոյություն ունի համասեռամոլության առումով (որում ուսումնասիրությունները բախվում են և, հետևաբար, ոչ համոզիչ են), այդպիսի վարքագիծը, այդուհանդերձ, անբնական է, որովհետև այն մարդկային բնական էության մաս չի կազմում և, հետևաբար, համասեռամոլական վարքագիծը չի դարձնում ընդունելի, այնպես ինչպես ընդունելի չեն այլ անընդունելի վարքագծերը՝ սոսկ այն պատճառով, որ միգուցե դրանք ևս գենետիկ նախասահմանում ունեն: Ինչպես օրինակ՝ գիտական ուսումնասիրությունները վկայում են, որ ալկոհոլիզմը կամ թմրամոլությունը կարող են ժառանգական լինել, բայց ոչ ոք չի թելադրում, որ մարդը պետք է իրացնի այս ի ծնե կարիքները՝ դառնալով ալկոհոլիկ կամ թմրամոլ, որոնք ընդունելի վարքագծեր չեն: բ) Համասեռամոլ գործիչները փորձում են նաև արդարացնել այսպիսի վարքագիծը, շեշտելով, որ բնակչության 10 տոկոսն ընդհանրապես համասեռամոլ է՝ այսինքն սա համընդհանուր և ընդունելի երևույթ և վարքագիծ է: Սակայն ոչ բոլոր համընդհանուր վարքագծերն են ընդունելի, և եթե նույնիսկ հասարակության 10 տոկոսը համասեռամոլ է ծնված, սա ոչինչ չի նշանակում, քանի որ բնակչության 100 տոկոսը ծնված է զանազան մեղքերով կամ ադամական մեղքով և, բնականաբար, դրանից բխող տարատեսակ կրքերով, և այդ իմաստով գործադրումը չի կարող արդարացված լինել: Այսուհանդերձ, քննելով վերոբերյալ պնդումը, պարզվում է որ այդ տեսության աղբյուրը և հեղինակը Հոգեբան Ալֆրեդ Կինսին է՝ 1948թ.-ին հեղինակած «Տղամարդու Սեռական Վարքագիծը» գործով: Սակայն այս ուսումնասիրությունը խորապես անբավարար և սխալական է նկատվել սեռական հարաբերությունները ուսումնասիրող բազմաթիվ հոգեբանների կողմից: Կինսին իր ուսումնասիրությունը կատարել է դատապարտյալների շրջանում, ըստ որի՝ դատապարտյալ 5300-ից 1400-ը (26 տոկոս) եղել են դատապարտված սեռական հանցագործներ, որը որպես խումբ չի կարող ներկայացնել բնական սեռական հարաբերությունների ճշգրիտ վիճակագրությունը: Դեռ ավելին, այդ 10 տոկոսի մեջ ընդգրկված են եղել նաև նրանք, ովքեր որոշ ժամանակ այս կամ այն կերպ ներգրավված են եղել կամ համասեռամոլական վարք են դրսևորել և ապա դադարեցրել: (Կինսիի քննադատության համար տես “Kinsey, Sex, and Fraud”, by Dr. Judith Reisman and Edward Eichel Lafayette, Louisiana: Lochinvar & Huntington House, 1990).

Դ. ՀՈՄՈՖՈԲԻԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Նրանք, ովքեր ընդդիմանում են համասեռամոլական վարքագծին շատ հաճախ մեղադրվում են «հոմոֆոբ» լինելու մեջ, ըստ որի՝ նրանք այսպիսի դիրքորոշում ունեն համասեռամոլներից վախի պատճառով: Երբեմն այսպիսի մեղադրանքը հնչեցնում են հենց համասեռամոլ վարքագիծ ունեցողները այլ համասեռամոլների նկատմամբ՝ այս կերպով փորձելով կա՛մ ապահովագրել իրենց կա՛մ թաքցնել իրենց վարքագիծը՝ դատապարտելով մյուսներին: Բնականաբար, այսպիսի մոտեցումը արգելափակում է բանական երկխոսությունը կամ քննարկումը հարցի գաղափարական եզրաշերտով և այն տեղափոխում է անձնական տիրույթ: Այսպիսով՝ միանգամից փորձ է արվում չեզոքացնել հարցի վերաբերյալ իրական կամ ենթադրյալ փաստարկները, և քննարկվում է մարդու անձնային հատկանիշը: Այս պարագային անձնային հատկանիշը համարվում է վախը կամ «հոմոֆոբիան»: Այս կերպ շեղվելով հարցի գաղափարական քննարկումից՝ «հոմոֆոբ» լինելու փաստարկն ամբողջությամբ իմաստազրկում է այն: Նույնիսկ եթե որևէ մեկը վախ ունի համասեռամոլներից, դա երբեք չի նվազեցնում իր փաստարկների վավերականությունը նրանց վարքագծի հանդեպ: Ինչպես օրինակ, եթե որևէ մեկը վախենում է զենքից, ապա երբեք էլ նրա փաստարկները զենքի կամ զենքի վերահսկողության նկատմամբ առ ոչինչ չի կարող համարվել: Այսպիսի, մեղադրանքը ինքնին սխալական է: Համասեռամոլական վարքագիծը դատապարտողների մեծամասնության անհամաձայնությունը երբեք էլ անձի հետ կապված վախը չէ, քանզի որևէ մեկը կարող է անհամաձայն գտնվել առանց վախենալու և, հետևաբար, «հոմոֆոբ» լինելու մեղադրանքը բանավեճը գաղափարական դիրքորոշումից շեղում է դեպի անձնական դաշտ՝ ոչ թե քննելով գաղափարը, այլ մեղադրելով այն անձին, ով փորձում է այս հարցում բարոյական դիրքորոշում ցուցաբերել:

Ե. ՀՈԳԵՎՈՐ ԸՆԿԱԼՈՒՄ ԵՎ ՀՈՎՎԱԿԱՆ ԽՆԱՄՔ

Յուրաքանչյուր անձ կոչված է ընդունելու Աստվածային որդեգրության պարգևը, որը մեծապես հիմնված է Աստծո շնորհի խորհրդի վրա՝ մերժելով մեղքը, որը խախտումն է աստվածային և բնական օրենքի: Հարկ է նշել, որ ըստ հոգևոր ընկալման, կիրքը, ներառյալ համասեռամոլությունը, ինքնին մեղք չէ մինչև չվերածվի գործողության, քանի որ մարդը ենթակա է բազմաթիվ մեղսալից կրքերի, որոնց վրա շատ քիչ վերահսկողություն է կարողանում սահմանել, որոնք, սակայն, չեն դառնում մեղք, մինչև նրանք չեն վերածվում գործողությունների՝ երբեմն մարմնավորելով կրքերը և երբեմն էլ քաջալերելով դրանք: Այսուհանդերձ, նրանք, ովքեր համասեռամոլ հակումներ ունեն, չեն կարող արհամարվել, քանի որ արդեն իսկ այդ հակումը փորձություն է նրանց համար: Հետևաբար, Եկեղեցին չի զրկում նրանց իր հովվական հոգևոր խնամքից, այլ արմատական խնդիրն այն է, որ Եկեղեցին ոչ թե մերժում է մարդուն, այլ նրա վարքագիծը, և իր հոգևոր միջավայրում ոչ թե ընդունում է նրան այնպիսին ինչպիսին է, այլ նրա փոփոխվելու ցանկությունը: Եկեղեցին, համասեռամոլական հակումներ ունեցող անձանց իր հովվական խնամքից չզրկելով հանդերձ, միանշանակորեն ընդդիմանում է ընդունել այսպիսի վարքագիծը որպես «ընդունված կարգ», որի համար էլ դատապարտում է այսպիսի վարքագծի քարոզչությունը: Առանց մերժելու որևէ մեկի կյանքի իրավունքը և հարգելով յուրաքանչյուր անձի պատիվն ու արժանապատվությունը մասնակցելու հանրային կյանքին, Եկեղեցին դատապարտում է բոլոր նրանց, ովքեր քարոզում և տարածում են համասեռամոլ վարքագիծը և, հետևաբար, մերժում է նրանց ներգրավվածությունը հանրային կյանքի պատասխանատու պաշտոններում և հաստատություններում: Գաղտնիք չէ, որ համասեռամոլությունը ոչ միայն անհատական դրսևորում է, այլ սպառնում է նաև, և հատկապես, ընտանիքի գաղափարին և արժեհամակարգին ընդհանրապես: Հոգևոր և բարոյական ընկալմամբ՝ Աստվածային նախասահմանումով հաստատված ամուսնական միությունը տղամարդու և կնոջ միջև չի կարող համեմատվել կամ համարժեք համարվել սեռականության մասին այլասերված մտածողությանը, դրսևորած վարքագծային արտահայտությանը կամ ձևակերպումներին: Ըստ այսմ՝ համասեռամոլությունը կամ համասեռամոլական կիրքը, ինչպես մյուս կրքերը, որոնք տառապանք են պատճառում անկում ապրած մարդուն, մարդկային բնության խեղումն է մեղքի պատճառով, որը կարող է հաղթահարվել հոգևոր իմաստով՝ առաջնորդելով ապաքինման՝ աղոթքով, պահեցողությամբ, ապաշխարությամբ, Աստվածաշնչի և հայրերի գրությունների ընթերցանությամբ և սերտողությամբ՝ ներգրավված լինելով հավատացյալների միջավայրում, ովքեր պատրաստ են հոգևոր աջակցություն ցուցաբերելու. «Այսպես ուրեմն՝ ով կարծում է, թէ կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի։ Ձեր վրա ոչ մի փորձություն չի եկել, բացի մարդկանցից եկածից։ Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. այլ՝ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Ա.Կորնթ. Ժ:12,13):

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան