Գավառի 19/17 ընտրատեղամասում 200-ից ավելի կտրոն չի կնիքվել (տեսանյութ)
Գավառի 19/17 ընտրատեղամասում դիտորդ Միրիբյան Սաթենը Yerevan.Today-ին հայտնեց, որ տեղի է ունեցել խախտում՝ կտրոնները չեն կնիքվել։
«Կտրոնները չ կնիքվում և դրանից առաջ 200-ից ավել ընտրողներ են ընտրություն կատարել և կնիքները չի խփվել, դիմել եմ տեղամասի հանձնաժողովի նախագահին, ես ճշտեցի, որ պարտադիր պետք է խփվեն այդ կնիքները»։
Նրա խոսքով, հանձնաժողովի նախագահը տեղյակ չի եղել, որ պետք է կնիք խփվի։
Դիտորդի ներկայացնելուց հետո հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ արձանագրություն է կազմվում։ Նախքան դա արձանագրություն միայն դիտորդների կողմից էր կազմվել։
Մանրամասն՝ տեսանյութում։