Երևան, 21.Հունիսի.2021, 00:00
ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները. ՔՊ-ն ստացել է 53.92, «Հայաստան» դաշինքը՝ 21.04, «Պատիվ ունեմ»-ը՝ 5.23 % ԿԸՀ-ն ամփոփել է 97%-ի արդյունքները Քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները. հայտարարություն ԿԸՀ-ը հրապարակել է 461 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները Հրապարակվել են էլեկտրոնային քվեարկության արդյունքները ՀՀ-ում ընտրությունների քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49,4 տոկոսը 9/20 ընտրատեղամասում մեկնարկել է քվեաթերթիկների հաշվարկը. ուղիղ Հայաստանում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Քվեարկության մասնակցածների տվյալները՝ ժամը 17:00-ի դրությամբ Քվեարկության մասնակցածների տվյալները՝ ժամը 14:00-ի դրությամբ

1992 թ. մայիսի 8-ին սկսվեց և մայիսի 9-ին փայլուն կերպով ավարտվեց Շուշիի ազատագրման ռազմագործողությունը․ Սենոր Հասրաթյանի ծավալուն հոդվածը

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի շտաբի կողմից մշակված պլանի համաձայն 1992 թ. մայիսի 8-ին սկսվեց և մայիսի 9-ին փայլուն կերպով ավարտվեց Շուշիի ազատագրման ռազմագործողությունը: Դրանից շուրջ 28 տարի հետո հայոց Շուշին նորից ընկավ թշնամու վերահսկողության տակ: Երկու դեպքում էլ տեղի ունեցան մարտական գործողություններ: Սակայն, եթե 92-ի մայիսին ծավալված օպերացիան՝ իր կազմակերպվածությամբ և մարտավարական գրագետ լուծումներով բավականին համահունչ էր ռազմագիտության տառին ու ոգուն, ապա 2020-ի նոյեմբերին կատարվածը նման էր ապաշնորհ բեմադրության... Վերջինիս պատմությունը դեռ կանդրադառնա, իսկ ահա, թե զարգացումների ինչպիսի հաջորդականություն է ունեցել 29-ամյա վաղեմություն ունեցող ռազմագործողությունը, ցանկացողները կարող են ծանոթանալ ներկայացվող անդրադարձում:
ՇՈւՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ
 
...Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրերից Շուշին դարձավ հակահայկական գործողությունների ծավալման գլխավոր կենտրոնակայանը: Եթե սկզբնական շրջանում այն Բաքվի համար ծառայում էր որպես Արցախի տարածքում բնավորված ադրբեջանցիների <<ընդվզումները>> միավորող և ուղղորդող վարչաքաղաքական հենակետ, ապա արդեն բացահայտ զինված դիմակայության փուլում վերածվեց հզոր ռազմահենադաշտի: Դա հատկապես իրեն զգացնել տվեց 1991թ. սեպտեմբերի 25-ին, երբ Շուշիից առաջին անգամ <<Ալազան>> տիպի հրթիռահրետանային կայանքներից զանգվածային արկակոծության ենթարկվեցին Ստեփանակերտ քաղաքն ու շրջակա հայկական բնակավայրերը և այդուհետ շարունակվեցին աճող հաճախականությամբ: Նախադեպը չունեցած այդ գործողությունը շուտով <<վարակիչ>> դարձավ Արցախում տեղակայված ադրբեջանական մյուս ռազմահենակետերի համար: Միայն 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից և Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվեց շուրջ 4700 արկ, որից մոտ 3000-ը՝ <<Գրադ>> կայանքներից: Հրետակոծությունների հետևանքով զոհվեցին 111 և վիրավորվեցին 332 խաղաղ բնակիչներ, ավերվեց 370 բնակելի տուն և շինություն...
 
Համաձայն Շուշիի պաշտպանության պլանի մասին Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի 1992թ. ապրիլի 24-ի թիվ 141 դիրեկտիվի տվյալների, օպերացիայի նախօրերին քաղաքում կենտրոնացված էին՝ <<Տարածքային>>, <<Ղարաբաղ>>, Ժողովրդական ճակատի, Եվլախի թիվ 872 ինքնապաշտպանական գումարտակները, թիվ 777 հատուկ նշանակության զորամասը, <<Սաբաիլ>> տանկային ստորաբաժանումը, հրետանային դիվիզիոնը, ավտոմոբիլային վաշտը և մարտական ապահովման այլ ստորաբաժանումներ: Դրանցում ընդգրկված զինանձնակազմի ընդհանուր թվականակը հասնում էր շուրջ 1700-ի: Ըստ նույն աղբյուրի, Շուշիում առկա էր նաև բավարար քանակի ռազմական տեխնիկա և սպառազինություն, այդ թվում՝ 4 միավոր տանկ, 9 միավոր հետևակի մարտական մեքենա, 4 զրահափոխադրիչ, 2 <<Գրադ>> հրթիռահրետանային կայանք, 8 հատ 100մմ-ոց թնդանոթ, 20 հատ 82մմ-ոց ականանետ, 6 հատ <<АГС-17>> տեսակի նռնականետ, 6 միավոր 20մմ-ոց զենիթային գնդացիր, 1 միավոր 30մմ-ոց ավտոմատ զենիթային թնդանոթ, 5 հատ <<Стрела>> տեսակի կայանք և մեծ քանակությամբ զինամթերք: Միայն քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում պահեստավորված էր 12000-ից ավելի ռեակտիվ հրետանային արկ...
 
Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ փաստերը մեկ առ մեկ, առանց որևէ տարբերության, վկայակոչում է նաև նույն ինքը՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը: Ավելին, 2005թ. մայիսին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում արած նրա խոստովանությունից պարզվում է նաև հետևյալը. <<...Ես հրաման տվեցի <<Գրադ>> կայանքից կրակ բացել Ստեփանակերտի վրա: Մեր զինվորները չէին կարողանում, ըստ կոորդինատների, դիպուկ կրակել: Չորս կայանքներ ( ԳՇ դիրեկտիվում և Ղազիևի նախորդ վկայության մեջ նշվում էր 2 կայանքի մասին) գտնվում էին անսարք վիճակում: Զինվորը ստիպված բարձրանում է կողքի աշտարակը և այնտեղից հետևում թիրախային խոցմանը: Հերթական կրակոցից հետո նա հանկարծ գոռաց՝ հրթիռն ընկել է 366-րդ գնդի տարածք: Իմացանք, որ հրետակոծության հետևանքով շարքից հանվել է 5 միավոր հետևակի մարտական մեքենա:Այդ դեպքից քիչ անց ինձ հետ <<134>>-ով կապվեց 23-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ Բուդեյկինը և սկսեց վիրավորական խոսքեր ասել մեր հասցեին... Ես էլ նրան նույն կերպ պատասխանեցի...>>:
 
Ստեփանակերտի և շրջակա հայկական բնակավայրերի վրա կատարված հրետանային հարձակումների մասին փաստող ադրբեջանական այսօրինակ վկայությունները բազմաթիվ են և, որ շատ հետաքրքիր է, իրար լրացնող: Այդ տեսանկյունից հատկանշական է Շուշիի <<պաշտպանության>> հրամանատար Էլբրուս Օրուջևի և Ռահիմ Ղազիևի միջև 1992թ. մայիսի սկզբին տեղի ունեցած հեռախոսազրույցի այն հատվածը, որում արդեն խոսք էր գնում ոչ թե հրետակոծության, այլև Ստեփանակերտի վրա հարձակում ձեռնարկելու մասին՝ տվյալ գործողությունը ներկայացնելով որպես <<կանխարգելիչ հարված>>: <<Նույն օրվա (մայիսի 6-ի.-Ս.Հ.) երեկոյան Ռահիմ Ղազիևը ստացել է իմ զեկույցը Շուշիի շուրջ տիրող իրադրության մասին ու նաև իմ առաջարկությունը Շուշիի վրա գրոհի անցնելու վերաբերյալ>>,-վկայում է Է. Օրուջևը: Լսելով դաշտային հրամանատարի առաջարկությունը, պաշտպանության նախարարը նախընտրեց իր պատասխանում լինել անորոշ և բառացիորեն ասաց հետևյալը. <<Զգույշ եղիր, քանի որ Յաղուբ Մամեդովը Թեհրանում բանակցություններ է վարում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Շուշիի պաշտպանության պատասխանատվությունը ես լիովին դնում եմ քո վրա: Գործիր ըստ իրադրության զարգացման>>:
 
Ինքնահավան հրամանատարին օժտել նման լիազորությամբ, նշանակում էր նրան տալ ազատ գործելու անսահմանափակ հնարավորություն: Իսկ <<ազատ գործելու>> համար, ինչպես վերևում նշվեց, Շուշիում կար բավարար քանակությամբ ռազմական ներուժ:
Մայիսի 7-ին ադրբեջանական հետևակն ու զրահատեխնիկան՝ МИ-24 մարտական 3 ուղղաթիռների աջակցությամբ, հարձակողական մարտեր ծավալեցին Ստեփանակերտի հարավարևմտյան հատվածի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Նույն օրը Շուշիի և Ջանհասանի բարձունքներից մայրաքաղաքի վրա արձակվեցին <<Գրադ>> կայանքի շուրջ 200 հրթիռ և տարատեսակ այլ արկեր: Հրթիռակոծության հետևանքով զոհվեց 4 խաղաղ բնակիչ, ևս 4 մարդ վիրավորվեց, հրդեհ բռնկվեց երկաթուղային կայարանում և քաղաքի տասնյակ բնակելի շենքերում:
Նույն ժամանակահատվածում Արցախի ինքնապաշտպանության ուժերի հետախուզությունը պարզեց, որ Ղուբաթլու-Լաչին-Շուշի ճանապարհով հակառակորդն իրականացնում է օժանդակ ուժերի և միջոցների ինտենսիվ տեղաշարժ դեպի մարտական գործողությունների գոտի...
 
Հակառակորդի նախահարձակ գործողությունները կանխելու և, ըստ այդմ՝ Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով, Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությանն այլ բան չէր մնում անել, քան դիմել վճռական քայլերի: Մայիսի 7-ի երեկոյան կողմ Ստեփանակերտի հարավարևմտյան ուղղությամբ կանգնեցնելով հակառակորդի առաջխաղացումը, հաջորդ օրն առավոտյան հայկական ստորաբաժանումները չորս հարվածային ուղղություններով անցան հակահարձակման: Ըստ ուղղությունների, գործողությանը ներգրավված էին.
-<<Հյուսիսային>> ( հրամ.՝ Վալերի Չիթչյան)՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ վաշտերը, հետախուզական վաշտը, <<Սևանի>> (Սուրիկի), Հրազդանի (Սասունի), Ստեփանավանի (Հրաչի) ջոկատները.
-<<Արևելյան>> (հրամ.՝ Արկադի Կարապետյան)՝1-ին վաշտ, <<Շոշի>>, <<Դաշուշենի>>,<<Քռասնու>>, <<Ագոյի>>, <<Ռուսլանի>>, <<Դաշնակների>>,<<Մոստ>>ջոկատները.
-<<Հարավային>> (հրամ.՝ Սամվել Բաբայան)՝ 2-րդ և 3-րդ վաշտերը, <<Բերդաձորի>>, <<Ավետարանոցի>>, <<Սխնախի>>, <<Ակնաղբյուրի>>, <<Քարին տակի>>, <<Դաշնակների>> (Ժիրայր Սեֆիլյանի) ջոկատները, <<Քիրս>> խումբը.
-<<Հյուսիսարևմտյան>> (հրամ.՝ Սեյրան Օհանյան)՝ <<Բադարայի>>, <<Կումայրիի>>, <<Բալուջայի>>, <<Հրանտի>>, <<Վաղոյի>>, <<<<Արամո>>, <<Արաբո>> ջոկատները, ԴՀ մեկ խումբ:
 
Ռազմագործողության ընդհանուր հրամանատարն էր Արկադի Տեր-Թադևոսյանը, շտաբի պետը՝ Ֆելիքս Գզողյանը:
Համաձայն մարտական որոշման, հայկական ուժերը, որոնց տրամադրության տակ կար մինչև 1200 անձնակազմ (ընդեմ հակառակորդի ունեցած մոտ 2500-ի, որից 1700-ը՝ Շուշիում, 300-ը՝ Քյոսալար-Կարագյավ հատվածում, 500-ը՝ Լաչինի ուղղությամբ), 4 տանկ (ընդեմ 8-ի, որից 4-ը՝ Շուշիում, 2-ը Քյոսալար-Կարագյավում, 2-ը՝Լաչինի ուղղությամբ), 16 ՀՄՄ և այլ զրահամեքենա (ընդեմ 25-ի, որից 13-ը՝ Շուշիում, 7-ը՝ Քյոսալար-Կարագյավում, 5-ը՝ Լաչինի ուղղությամբ), 4 հրետանային միջոց (ընդեմ 12-ի, որից 8-ը՝ Շուշիում, 4-ը՝ Քյոսալար-Կարագյավում), 6 ականանետ (ընդեմ 36-ի, որից 20-ը՝ Շուշիում, 6-ը՝ Քյոսալար-Կարագյավում, 10-ը՝ Լաչինի ուղղությամբ),4 ռեակտիվ հրետանի (ընդեմ 5-ի, որից 2-ը՝ Շուշիում, 1-ը՝ Քյոսալար-Կարագյավում, 2-ը՝ Լաչինի ուղղությամբ), 27 նռնականետ (ընդեմ 50-ի, որից 30-ը՝ Շուշիում, 5-ը՝ Քյոսալար-Կարագյավում, 15-ը՝ Լաչինի ուղղությամբ) միաժամանակյա
 
հարձակման պետք է անցնեին շուրջ 40 կմ երկարությամբ ձգվող Քյոսալար-Շուշի-Մուսունմանլար ճակատի բոլոր ուղղություններով:
Չնայած ուժերի և միջոցների միջին հարաբերակցությունն ամբողջ ճակատում կազմում էր 1:2,6՝ ի օգուտ հակառակորդի, այդուհանդերձ, Արցախի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը, գլխավոր շեշտը դնելով գործողությունների կազմակերպման որակական գործոնի վրա, մայիսի 7-երեկոյան հրաման արձակեց խիստ ծածուկ կերպով ստորաբաժանումներն ըստ ուղղությունների դուրս բերել ելման շրջաններ: Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 02.00-ի սահմանում օպերացիայի ղեկավար կազմն զբաղեցրեց Շոշ գյուղից մոտ 500մ հյուսիս-արևելք ծավալված հրամանատարական կետը: Քառասուն րոպե անց ուղղությունների հրամանատարները զեկուցեցին խնդիրների կատարման պատրաստականության մասին: Ժամը 02.50-ին տրվեց հրետանային նախապատրաստություն սկսելու հրաման: Հիմնական թիրախային հարվածները հասցվում էին բուն Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով, մի կողմից՝ ճնշել ռազմակայանում տեղակայված կրակակետերը, որոնցից արկերի հեղեղ էր թափվում Ստեփանակերտի վրա, իսկ մյուս կողմից՝ բարենպաստ պայմաններ ստեղծել ինքնապաշտպանության ուժերի առաջխաղացման համար: Ընդհանուր առմամբ Շուշիի վրա հայ հրետանավորները <<Գրադ>> կայանքից արձակեցին 240 հրթիռ: Ինչ վերաբերում է հարակից ուղղություններին, ապա հրետանային նախապատրաստության ընթացքում բացառապես կիրառվել են <<Ալազան>> տեսակի հրթիռային կայանք, <<Д-30>>, <<КС-19>> հրանոթներ և ականանետեր:
 
Հրետանային նախապատրաստությունը բարեհաջող իրականացնելուց հետո, Արցախի ինքնապաշտպանության ուժերը, համաձայն նախապես հստատված մարտական որոշման, չորս ուղղություններով անցան հարձակման:
Մարտի 8-ի առավոտից ահեղ մարտեր սկսվեցին Ջանհասանից մինչև Քիրս ձգվող ռազմաճակատային գծի ողջ երկայնքով: Չնայած մարտագծի որոշ հատվածներում հակառակորդի կողմից ցույց տրված դիմադրությանը, բայցևայնպես, ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության հստակ ղեկավարման և ենթակա ստորաբաժանումների վճռական գործողությունների շնորհիվ, ժամերի ընթացքում թշնամին դուրս շպրտվեց քաղաքի մերձակայքում զբաղեցրած իր դիրքերից և կորուստներ տալով բռնեց նահանջի ճանապարհը: Կեսօրին մոտ Շուշիի պաշտպանությունը հյուսիսից և արևելքից ճեղքված էր, իսկ արդեն ժամը 18.00-ին քաղաքի կենտրոնը գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ: Դեպքերը հաջող էին զարգանում նաև թևերում գործող արցախյան ստորաբաժանումների համար: Քիրս լեռան ուղղությամբ տեղաբաշխված ինքնապաշտպանական ջոկատները շեշտակի հարվածներով առաջանալով դեպի Լիսագոր, տիրեցին գյուղի մոտակայքում գտնվող ռազմավարական կարևորության բարձունքներից մեկը և վերահսկողության տակ առան Շուշի-Լաչին մայրուղին: Շրջափակման վտանգի տակ հայտնված ադրբեջանական զինուժի շարքերում սկսվեց խուճապ: Մի կողմից դիմահար հարվածները, իսկ մյուս կողմից շրջափակման սպառնալիքը թշնամական ուժերին դարձրին անկառավարելի:
 
Ադրբեջանական հրամանատարությունն իր բարոյալքված զինյալների տարանջատ ու անկազմակերպ փախուստը կանխելու նպատակով գործողության մեջ դրեց օդուժ: Կեսօրին մոտ թշնամական մեկ ռազմական ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ գրոհեցին Շուշիում գտնվող ինքնապաշտպանական ուժերի վրա: Բացի այդ, Շուշիի մարտագծում հայկական կողմի ուշադրությունը շեղելու համար, Աղդամի դիրքերից հակառակորդն անցավ լայնածավալ հարձակողական գործողությունների: Մայիսի 8-ի ժամը 15.00-ի սահմաններում ադրբեջանական ուղղաթիռները ներխուժելով Արցախի օդային տարածք, գնդակոծության ենթարկեցին Մարտունու շրջանի Ավդուռ, Մյուրիշեն, Նորշեն և Ասկերանի շրջանի Շոշ և Քռասնի գյուղերը: Մաժամանակ ծանր մարտեր էին ընթանում Նորշեն գյուղից դեպի Աղդամի շրջանի Գյուլափլի բնակավայրն ընկած սահմանահատվածում: Անհավասար մարտի մեջ մտնելով զրահատեխնիկայի աջակցությամբ գործող հակառակորդի գերակշիռ ստորաբաժանումների դեմ, արևելյան ուղղությամբ տեղակայված հայ ինքնապաշտպանները թշնամուն ստիպեցին հրաժարվել հետագա գործողությունները շարունակելու մտքից և կորուստներ կրելով (9 զոհ, տասնյակ վիրավորներ և 1 զրահատեխնիկա) նահանջել ելման դիրքեր:
 
Նույն օրը ժաը 18.00-ի մոտերքին Ֆիզուլու շրջանում տեղակայված ադրբեջանական զինված կազմավորումների կողմից հարձակում ձեռնարկվեց նաև Տող գյուղի պաշտպանական դիրքերի վրա: Սակայն այստեղ ևս հակառակորդը ստանալով արժանի հակահարված, հետ շպրտվեց:
Մայիսի 8-ի ուշ երեկոյան Շուշիի երկնակամարն աստիճանաբար խաղաղվեց: Համատարած լռության մեջ քաղաքի տարբեր ծայրերից միայն լսելի էին երկար ընդհատումներով ավտոմատային կրակահերթեր: Մայիսի 9-ի առավոտյան Հայոց բերդաքաղաքը լրիվությամբ արդեն ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ էր...
Շուշիի ռազմագործողության կազմակերպված ընթացքն ու փայլուն ավարտը ցույց տվեց, որ դեռ նոր-նոր կազմավորվող Արցախի ինքնապաշտպանական ուժերն ի վիճակի են մարդկային ու ռազմատեխնիկական հնարավորություններով բազմիցս գերազանցող հակառակորդին հակադրել իրենց կամքն ու վճռականությունը և ռազմագիտության տառին ու ոգուն համահունչ գրագետ մարտավարությամբ կատարել անհնարին թվացող խնդիր:
Օպերացիայի ընթացքում հայկական կողմը տվեց 47 զոհ, 68 վիրավոր, 2 անհայտ կորած, 1 միավոր <<Т-72>> տանկ և 1 միավոր հետևակի մարտական մեքենա (<<БМП-1>>):
 
Անհամեմատ մեծ էին հակառակորդի կրած մարդկային ու ռազմատեխնիկական կորուստները: Ինչպես բուն Շուշիի, այնպես էլ մարտական թատերաբեմի վերածված հարակից ուղղություններում ադրբեջանական բանակը, բացի մեծ թվով անձնակազմից, կորցրեց շուրջ 10 միավոր զրահատեխնիկա, նույնքան էլ՝ տարբեր տեսակի հրետանային միջոցներ, մեծ քանակությամբ հրթիռներ, արկեր և այլ զինամթերք:
Ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիր ուժերը հրաժարվեն իրենց մանդատներից. Մուկուչյանի պարզաբանումը Պետք է շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, Արմեն Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին ու Էդմոն Մարուքյանին, ինպես նաև՝ Էրդողանին և Ալիևին. Էդգար Ղազարյան ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները. ՔՊ-ն ստացել է 53.92, «Հայաստան» դաշինքը՝ 21.04, «Պատիվ ունեմ»-ը՝ 5.23 % Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 64 293 պատվաստում Ավտոմեքենան ընկել է չշահագործվող ջրատարը «Ժողովուրդն» ընտրեց հայհոյանքը, ագրեսիան, թշնամասիրությունը և պարտությունը. Արա Զոհրաբյան Հրդեհ Հրազդան քաղաքում Ադրբեջանը տոնում է Փաշինյանի հաղթանակը, ՔՊ-ն հրավառություն է անում. Սոֆյա Հովսեփյան Ոչ մի ՔՊ-ական ու նրանց ընտրած քաղաքացի այլևս չհամարձակվի մոտենալ Մխիթարիս շիրիմին. Աստղ Գալեյան Լույս չի լինելու Երևանում և 5 մարզում Կառավարության ձևավորման համար Փաշինյանի կուսակցությանը չբավականացրեց 0.08%․ ТАСС Երանի զոհվածներին, որ չեն տեսնում իրենց սխրանքների և հերոսական մահերի դիմաց մարդկանց շնորհակալությունը․ Արմեն Աշոտյան ԿԸՀ-ն ամփոփել է 97%-ի արդյունքները Քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները. հայտարարություն ԿԸՀ-ը հրապարակել է 461 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները Երևանի թիվ 9/27 ընտրատեղամասում առաջատարը «Հայաստան» դաշինքն է Ինքը, բոլորին վիրավորելով, մատ թափ տալով, արեց դա. հանձնաժողովի նախագահը՝ Իոաննիսյանի արարքի մասին Արաբկիրի թիվ 4/14 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 373 քվե, ՔՊ–ն՝ 310 Էլ ի՞նչ չարիք պիտի բերի իշխանությունն իր ժողովրդի գլխին, որ վերջնականապես մերժվի. Արսեն Ջուլֆալակյան Լոռու մարզի 25/56 տեղամասում ՔՊ-ն պարտվեց «Պատիվ ունեմ» դաշինքին Հայանիստ գյուղում 499 ձայնով հաղթել է «Հայաստան» դաշինքը Հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից. ՀԷՑ-ի պարզաբանումը Լոռու մարզի Ֆիալետովո գյուղի ընտրությունների նախնական արդյունքներով առաջատարները «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն են Ընտրական հանցագործությունների դեպքերով ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ նոր մանրամասներ է հայտնում ՀՀ ՔԿ-ն Հրապարակվել են էլեկտրոնային քվեարկության արդյունքները 36-20 ընտրատեղամասում տեղի է ունեցել 3-րդ համարի քվեաթերթիկների թաքուն ավելացում ընտրաթերթիկների տրցակի մեջ Ճամբարակի 3 տեղամասերի նախնական արդյունքները հայտնի են 33-6 ընտրատեղամասում հետաքրքիր օրինաչափություն է արձանագրվել․ 3 համարի քվեաթերթիկների մեծ մասը ծալված են Լարված իրավիճակ է ստեղծվել 9/21 տեղամասում. Կարմիր բերետավորներ են ժամանել Ահազանգ. ամբողջովին հոսանքազրկվել են Վանաձորը, Արթիկն ու Գյումրին Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում հաղթել է «Հայաստան» դաշինքը Օձունում 25/58 ընտրական տեղամասում հաշվարկից առաջ հոսանքն անջատվել է Քվեարկությանը մասնակցել է ՔԿՀ-ներում ընտրության իրավունք ունեցող 812 անձ «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն ՀՀ-ում ընտրությունների քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49,4 տոկոսը Տավուշի Խաչարձան գյուղում հաղթել է «Հայաստան» դաշինքը Ժամը 20։30-ի դրությամբ Ոստիկանության «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ 9/20 ընտրատեղամասում մեկնարկել է քվեաթերթիկների հաշվարկը. ուղիղ Կրակոցներ՝ թիվ 11/11 ընտրատեղամասում Ժամը 17:00-ից համատարած մերժում են տրամադրել տեղեկանքներ, որոնց հիման վրա մարդիկ կարող են քվեարկել. սա հանցագործություն է. Արփինե Հովհաննիսյան «Հայաստան» դաշինք՝ 41%. Գաբրելյանովը հրապարակել է ռուսական էքզիթփոլների արդյունքները Հայաստանում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղի 37/04 տեղամասի մոտ կանգնած այս մեքենան զբաղված է ընտրողների տեղափոխմամբ Արմավիրի մարզի 14-23 ընտրատեղամասում ուղղորդման փորձ է կատարվում ՔՊ-ի վստահված անձի կողմից Ժամը 19:00-ի դրությամբ ՄԻՊ-ի աշխատակազմը ստացել է 145 ահազանգ ու դիմում Տեղի է ունեցել հերթական հոսանքազրկումը ընտրատեղամասերում Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին «շիշ բռնողի» եղբոր անունով պետբյուջեից 5 միլիոն դոլար է կանխիկացրել (լուսանկարներ). Mediaport Կարմիր բերետավորները քիչ առաջ ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի շտաբի անդամներին. big brother Գավառի 19/18 տեղամասում քվեաթերթիկների տուփն առանց կապարակնիքի է եղել (տեսանյութ) Կրկին զգուշացնում եմ՝ որևէ ապօրինի արարք արդյունք չի տվել ու չի տալու․ Արամ Վարդևանյանի հայտարարությունը Կարծես հատուկ դիտավորություն է դրսևորվում Սյունիքում՝ իշխանական ուժի համար ինչ-որ թվեր ապահովելու նպատակով. Մելիքյան Արշակ Զաքարյանի ՀԴՄ-ն՝ Նիկոլ Փաշինյանին (լուսանկար) ՀՀ կառավարական ինքնաթիռը այս պահին ուղևորվում է Բաքու. Hraparak.am Հիվանդանոց տարված փաթեթների միջից բացակայել են 1-8 համարի շրջիկ քվեաթերթիկները․ ահազանգ Քվեարկության մասնակցածների տվյալները՝ ժամը 17:00-ի դրությամբ Ժամը 16.00-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 57 հաղորդում. ընթացք է տրվել 20 դեպքի 4-48 ընտրատեղամասում տեղի է ունեցել կրկնակի քվեարկության փորձ Քննիչները ուզում են արհեստականորեն արգելանքի տակ պահել շտաբի ներկայացուցիչներին․ Դավիթ Հարությունյան Արձանագրվել են անօրինական բերման ենթարկելու, թելադրածը չգրելու համար սպառնալիքների վերաբերյալ տվյալներ. ՄԻՊ «Ինձ կարելի է». ՔՊ պատգամավորի թեկնածուն տեղամասում քարոզչություն է արել Մեկ տարի առաջ լուսանկարում պատկերված թափթփուկի մայրիկին հարկավոր էր արյուն, Լևոն Քոչարյանը առանց ճանաչելու արձագանքել և առաջարկել է իր արյունը. Քրիստինա Նազարյան 10-23 ընտրատեղամասում ընտրողը հայտնաբերել է, որ ընտրացուցակներում իր փոխարեն արդեն ստորագրված է իր ազգանվան դիմացի վանդակում Գավառի 19/17 ընտրատեղամասում 200-ից ավելի կտրոն չի կնիքվել (տեսանյութ) «Վիվառո»-ն չարտերային ինքնաթիռ է պատվիրել․ Դեժավյու Այն հայտարարությունները, իբր ընդդիմությունն է կիրառում վարչական ռեսուրսներ, ընդամենը կարող էր ծիծաղելի լինել․ Ա․ Իշխանյան 5-6 ընտրատեղամասում 24 համարի քվեաթերթիկը չի տրամադրվել ընտրողին Այդ ձայնագրությունը հավասար է անոնիմ հաղորդման, իսկ նման հաղորդումը քրգործ հարուցելու առիթ չի կարող լինել. Ալեքսանյան Մի խումբ Նիկոլի կողմնակից կանայք հարձակվել են «Հայաստան» դաշինքի վստահված անձի վրա Այս գործը բացառապես քաղաքական երանգ ունի և կախված է իմ քաղաքացիական դիրքորոշումից. Արմեն Չարչյան (տեսանյութ) Ժամը 15:00-ի դրությամբ ընտրական իրավունքին խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ ստացվել է 15 նյութ. մեկով քրգործ է հարուցվել Նրանք այնքան են ատում մաքրությունն ապահովող մեր հայրենակիցներին, որ ողջ քաղաքի փողոցները ողողել էին այս թռուցիկներով, ու արժանապատիվ մաքրուհիները այն պետք է հեռացնեին. Մանուկյան ՌԴ Դաշնային խորհուրդը գնահատել է, թե ինչպես են անցնում խորհրդարանական ընտրությունները Հայաստանում Ժամը 15։00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմն ստացել է 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրել է 570 հրապարակում 10-41 ընտրատեղամասում հերթական դեպքն է գրանցվել, երբ 24 համարի քվեաթերթիկը չի տրամադրվել ընտրողին 8-43 ընտրատեղամասի նախագահը հանձնաժողով կնիքը փոխանցել է հանձնաժողովի մեկ այլ անդամի, որն իր հերթին կնքել է շուրջ 500 ծրար Քվեարկության մասնակցածների տվյալները՝ ժամը 14:00-ի դրությամբ Դիվանագետները մեկ մարդու պես մերժել են Նիկոլ Փաշինյանին 29-18 ընտրատեղամասում 24 համարի քվեաթերթիկը ավելի մեծ է, չի տեղավորվում ծրարի մեջ 9-31 ընտրատեղամասում ընտրողին տրվել է փչացրած ընտրաթերթիկ․ թիրախում կրկին համար 24 քվեաթերթիկն է (լուսանկար) Ես քեզ չեմ ընտրի, որավհետև հարսանիքս ուզում էի Շուշիում անել, դավաճա՛ն․ ընտրող