Երևան, 25.Հունիսի.2021, 00:00
Արմեն Չարչյանին կալանավորելու՝ դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան. փաստաբան Կրակոց չի արձակվել. ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը Վերահաշվարկի արդյունքում քվեներում կրկին փոփոխություններ են եղել․ ԿԸՀ Փաստաբանների պալատը նախաձեռնում է Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց Ադրբեջանցի զինծառայողները սպառնացել են հայ-ադրբեջանական սահմանին իրենց աշխատանքն անող իսպանացի լրագրողներին Այսօր՝ Ժամը 17։00-ին, բողոքի ակցիա Դատախազության դիմաց՝ հաջակցություն քաղբանտարկյալ Արմեն Չարչյանի Կառավարությունից պատվիրակություն է մեկնում ՌԴ. կմասնակցեն ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման և անշարժ գույքի փոխանցման հանձնաժողովի նիստին Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում․ Razminfo Արմեն Չարչյանը կալանավորվեց Այսօրվա ԿԸՀ-ի վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով

Նախագահ Քոչարյան, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան». սպասված և կարողունակ դաշինք. Yerevan.Today

Yerevan.today-ը գրում է.

Արդեն մայիսի 9-ին, հանրությունը լիարժեք հնարավորություն կստանա անմիջականորեն ծանոթանալ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅ Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» ձևավորված դաշինքի մոտեցումներին, առկա անտանելի իրավիճակի գնահատականներին ու «թավշաչարքերի» ստեղծած կործանարար ճահճատիղմից պետությունն ու ժողովրդին դուրս բերելու պատկերացումներին:

Հարկավ, Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած արտահերթ ընտրությունները լավագույն ելքը չեն նրա իսկ հանցավոր գործունեության հետևանքով մոտ 3 տարի ձգվող, իսկ 2020-ի նոյեմբերի 9-ից ցայտուն արտահայտված համընդգրկուն ու խորագույն ճգնաժամից: Ավելին, այդ արտահերթ ընտրությունները, առավել ևս՝ Արցախի մեծ մասը թշնամուն հանձնած, պետությունն ու ժողովրդին արնակոլոլ աղետի մեջ նետած Նիկոլ Փաշինյանի ու նրա «քայլոների» մասնակցույթամբ ընտրությունները ևս մեկ ծանր հարված են Հայաստանի հասարակությանն ու քաղաքական համակարգին: Ճիշտ քայլը կլիներ նոյեմբերի 9-ից հետո փաշինյանական ռեժիմի հեռացումն ու դրանց դատական կարգով, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելը: Բայց դա տեղի չունեցավ, և ունենք այն, ինչ ունենք, այսինքն՝ ամենայն հավանականությամբ հունիսի 20-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Բնական է, որ այդ ընտրություններին ընդառաջ, քաղաքական դաշտում տեղի են ունենում որոշակի վերադասավորումներ, մոտեցումների հստակեցումներ,  քաղաքական ուժերի միավորումներ, ձևավորվում են դաշինքներ: Նախօրեին պաշտոնական հայտարարությամբ հաստատվեց այն, ինչի մասին արդեն մի քանի օր լուրեր էին շրջանառվում. Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և վերջերս ձևավորված և Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը նախընտրական դաշինքով են գնում արտահերթ ընտրություններին:

Պետք է միանգամից նկատել, որ նման դաշինք կանխատեսելի էր: Կարելի է ասել, որ նախագահ Քոչարյան-ՀՅԴ-«Վերածնվող Հայաստան» դաշինքը նաև սպասված է: Ավելին, որքան էլ ցանկացած նախընտրական միավորում ենթադրում է որոշակի պայմանականություններ, կոնկրետ այս դաշինքը նաև ամենից բնական ու տրամաբանական միավորումն է:

Հիմնավորենք. Ռոբերտ Քոչարյան-ՀՅԴ-«Վերածնվող Հայաստան» դաշինը միավորում է երկրի քաղաքական իրականության ամենից ազգային, ամուր ու կայուն գաղափարաքաղաքական մոտեցումներ ու համոզմունքներ ունեցող, ի լրումն՝ կարողունակ ուժերին և գործիչներին: Նկատենք, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դեռևս Արցախի ղեկավար եղած ժամանակվանից համագործակցել է ՀՅ Դաշնակցության հետ: Այսինքն, երկուստեք առկա է տասնամյակներով ձևավորված փոխըմբռնում և գործնական ու արդյունավետ համագործակցության փորձ: Ըստ որում, հատկանշական է, որ երբ, օրինակ 1994-ի վերջերին Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ տարածքում կամայական որոշմամբ կասեցրեց ՀՅԴ գործունեությունը, Արցախի իշխանությունը, ի դեմս ԼՂՀ ՊՊԿ նախագահ, փաստացի ղեկավար, ապա՝ Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նույնը չարեց, չնայած Երևանից եղած որոշակի ճնշման փորձերին: Ի դեպ, այն բանից հետո, երբ Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայնեց ստանձնել ՀՀ վարչապետի պատասխանատվությունը, ապա մեկ տարի անց ընտրվեց Հայաստանի նախագահ (1997-98թթ.), Հայաստանում վերացվեց նաև ՀՅԴ գործունեության արգելքը:

Նման հպանցիկ ակնարկն իսկ ընդգծում է, որ ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան համագործակցությունը թրծվել ու կայացել է՝ անցնելով ամենատարբեր, այդ թվում՝ պատերազմական ու քաղաքական վայրիվերումների փորձություններով:

ՀՅԴ մասին, իհարկե, կարելի է երկար գրել, խոսել, և էլի ասելու շատ բան կմնա: Բանական է. հայկական իրականության մեջ դժվար է գտնել նման հարուստ պատմաքաղաքական կենսագրություն ունեցող և մինչ օրս իր գործունակությունն ու կուսակցական կառույցների կենսունակությունը թե՛ Հայրեանիքում, թե՛ Սփյուռքում պահպանած ու իր ներուժը շարունակաբար թարմացնող մեկ այլ քաղաքական ուժ: Այսպես ասենք. Դաշնակցությունը մեր իրականության եզակի քաղաքական ուժերից է (եթե ոչ միակը), որ իրավամբ համապատասխանում է կուսակցության դասական բնորոշմանը: Գումարեք ՀՅԴ ազգային ուղնուծուծը, ու պատկերը կամբողջանա:

«Վերածնվող Հայաստանը», որքան էլ որ նորակազմ քաղաքական միավոր է հայրենի իրականության մեջ, պետք է նկատել, որ այն ձևավորվել է միանգամից կայացած: Նախ, արժե հաշվի առնել այն, որ ուժը գլխավորում է երիտասարդ պետական-քաղաքական գործիչ՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: Երկրորդ, «Վերածնվող Հայաստանի» շարքերում համախմբվել են մարդիկ, որոնք նախքան կուսակցություն ստեղծելու որոշմանը հանգելը, մինչև այս գործել են միասին, դիմագրավել ամենատարբեր, այդ թվում պատերազմական ու ինքնապաշտպանական մարտահրավերների: Հարկավ, չի կարելի ու սխալ կլինի, օրինակ, կապիտուլյանտին «սյունիքյան ողջույնով» դիմադարձելու ժողովրդական պոռթկումը վերագրել որևէ քաղաքական ուժի կամ անհատ-գործչի: Սակայն դրանից հետո սյունեցիների դեմ ներկա թրքահպատակ իշխանությունների սանձազերծած ռեպրեսիաների ընթացքում պարզ երևաց, թե ով՝ ով է: Մասնավորապես, լավ երևաց նաև «Վերածնվող Հայաստանի» շիտակ դիրքորոշումը, որ, ըստ էության Սյունիքով Հայաստանը վերջնական աղետից փրկելու և պահպանելու նժդեհյան առաքելության մերօրյա արտացոլումն է:

Դեռ շատ առիթներ կլինեն անդրադառնալու ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան-«Վերածնվող Հայաստան» դաշինքին ու այս միավորման ներկայացնելիք մոտեցումներին, բայց մեկ բան արդեն հիմա հստակ է. ի դեմս այս նախընտրական միավորման կա՛ այն իրական ու ազգային ուժը, որը կարող է իրապես պայքարել «թավշյա» չարիքի դեմ, ժողովրդի աջակցությամբ հաղթել ընտրություններում՝ Հայաստանին ու հայությանը վերադարձնելով ինքնիշխանությունը, պետության ազգային նկարագիրը, զարթոնքի հույսն ու իրական հնարավորությունը:

Սա ճիշտ դաշինք է. ազգայի՛ն, պրագմատի՛կ, վճռակա՛ն, ճշտախո՛ս, գաղափարակա՛ն, ուժե՛ղ, կարողունակ ու պատասխանատո՛ւ: 

ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ ԱՄՆ-ի իշխանություններն արտասահմանում ռուսաստանցիների դեմ իսկական որս են վարում Նվազագույն մարդասիրական մոտեցում չունեցող «պարզաբանման» հեղինակները իրավունքի գերակայության հետ առնչություն չունեն. փաստաբան 2021թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 20-ը տպագրվել են թվով 238.912 անձը հաստատող փաստաթուղթ. Արա Զոհրաբյան (տեսանյութ) Ընտրություններ կոչված ֆարսին տասնյակ քաղաքական մանրավաճառներ մասնակցում էին նախապես իմանալով իրենց ֆիասկոյի մասին. Իշխանյան Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը «Այդ ո՞նց եղավ, որ պրոֆեսոր Չարչյանին անմիջապես ձերբակալեցին, մեղադրանք առաջադրեցին ու կալանավորեցին, իսկ զինվորներին ուղղորդողները մինչև հիմա ազատ են»․ Հայկ Ալումյան ՄԻՊ-ը Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն ուղարկել է ԵՄ բարձրագույն ղեկավարությանը Արմեն Չարչյանին կալանավորելու՝ դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան. փաստաբան «Պողպատե» ոչ լեգիտիմ մանդատ՝ թուրքերի և նիկոլի օլիգարխիայի համար. 7or.am Ու՞մ պատվերն է կատարում Նիկոլը՝ բանտարկելով պրոֆեսոր Չարչյանին. Գագիկ Համբարյան Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների խորհրդարանին Բաքվին վերաբերող բանաձևի համար «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու տարածքում իրականացվել է հսկվող այրում Ողբերգական դեպք Արարատի մարզում. Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցում Mercedes-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com Այս կառավարության պարագայում առաջարկում ենք պառկել գետնին, երբ պողպատե առաջնորդը դուրս է գալիս նիստերի դահլիճից. Էդգար Ղազարյան Գյումրու գոյություն չունեցող շենքերի` գոյություն չունեցող բնակիչների քվեարկությունը ընտրություններին. Դեժավյու Պուտինն ու Էրդողանը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ «Ապուշացումը» կփրկի նիկոլիզմից. 168.am Մարզպետները գյուղապետերին կանչում են ու ասում՝ դիմում գրեք ու հեռացեք. Տարոն Տոնոյան (տեսանյութ) Քանաքեռավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք Կրակոց չի արձակվել. ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը Վերահաշվարկի արդյունքում քվեներում կրկին փոփոխություններ են եղել․ ԿԸՀ Գերիների հարազատները դադարեցրել են նստացույցը Որոշ իմքայլականների՝ եկեղեցակաների նկատմամբ բռնաճնշումների սպառնալիքներից հոգևոր դասը չի երկնչում. Տեր Վրթանես Բաղալյան Դատախազությունը պետք է քայլեր ձեռնարկի Չարչյանի խափանման միջոցը փոխելու համար․ Գեղամ Մանուկյան Քանի Արցախն օկուպացված է, լավ չեք ապրելու ոչ մեկդ. Էդգար Էլբակյան Վարանդայի շրջանում ևս 1 աճյուն է հայտնաբերվել Պատկան կառույցներին հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին. Մայր Աթոռի հայտարարությունը «Սոթք-Խոզնավան հատվածում ռուսական սահմանապահների տեղակայմամբ խնդիրները չեն ավարտվում»․ Տիգրան Աբրահամյան Հարկավոր է ոչ թե մուրճ, այլ դիրիժորական ձողիկ. ԱԳՆ նախկին փոխնախարար Ավետ Ադոնց. Mediamax.am Փաստաբանների պալատը նախաձեռնում է Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց Պետական ապարատը փորձում է անել քաղաքական տեռոր․ Վահե Հակոբյանը՝ Չարչյանին կալանավորելու մասին ՀՀ ՊԵԿ երկու հարկային տեսուչի և ՍՊԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ Պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանի մորը ՀՔԾ են հրավիրել Քաղբանտարկյալների խնդիրը Ադրբեջանում «ոչ ճանաչվել է, ոչ արժանացել է համարժեք արձագանքի»․ ԵԽԽՎ կոմիտե Ֆրանսիացի տիեզերագնացը Ֆրանսիա-Պորտուգալիա հանդիպումը դիտել է տիեզերքից Ցանկացած երկրի սուվերենության հիմնական երաշխավորը ժողովուրդն է՝ նրա կամքն ու կոլեկտիվ գիտակցությունը․ Ստեփան Դանիելյան Արցախում որոնողական աշխատանքները շարունակվում են «Իզմիրլյան» ԲԿ բուժաշխատողները ակնկալում են Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ․ հայտարարություն «Ռուսաց լեզու» և «Քիմիա» առարկաներից միասնական քննություն կհանձնի, համապատասխանաբար, 241 և 1 073 դիմորդ Նախկինում թավշյա էր, դրա համար չի եղել. Ռոմանոս Պետրոսյանը՝ վարչապետին դիմավորելիս ոտքի կանգնելու մասին (տեսանյութ) Շոգին ի՞նչ պետք է անեն քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջուրը կրճատվել է․ Վահան Քերոբյան (տեսանյութ) Կոտայքի բաժնի ծառայողները բացահայտել են Գեղաշեն գյուղում կատարված սպանությունը (տեսանյութ) Ադրբեջանցի զինծառայողները սպառնացել են հայ-ադրբեջանական սահմանին իրենց աշխատանքն անող իսպանացի լրագրողներին Վերաքննիչում ընթանում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով բողոքի քննությունը (տեսանյութ) Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+40 աստիճան Հրապարակվել են «Մաթեմատիկա» առարկայի քննության արդյունքները. միջին միավորը եղել է 10.47 «Մոնտաժված արդարադատություն». հրապարակվել է Արմեն Չարչյանի ձայնագրության ամբողջական տեսատարբերակը (տեսանյութ)․ 168․am Ցավոք սրտի, բանակին, հատկապես Սյունիքում, պարտադրեցին ինքնաոչնչացող քվեարկությանը մասնակցել․ Տիգրան Քոչարյան ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծման կարգը ՍԴ-ում 9 հայցադիմում՝ ինքնակամ շինությունները չապամոնտաժելու պահանջով ԱՄՆ-ը ա՞չք է փակում նախընտրական շրջանի արատավոր երևույթների վրա Ուկրաինան Կիրկորովին ճանաչել է որպես սպառնալիք ազգային անվտանգությանը Չարչյանը Շուշիի ազատագրման օրը հենց Շուշիի մատույցներում՝ վրանային հոսպիտալում կյանքեր էր փրկում. Գևորգ Գևորգյան «Մանդատները վերցնում եք, որ ԱԺ-ում Նիկոլին պարոն վարչապետով դիմե՞ք» փաստարկի սահմանադրական հակափաստարկը, կամ ինչու են աղմկում անտեղյակները․ Ռոբերտ Հայրապետյան Իմ դիմումով կասեցվել է 3 բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը․ Արման Թաթոյան Պարզվում է՝ ընդդիմադիր բազմաթիվ գործիչների, եթերներից հայրենիքի մասին խրոխտ խոսողների, միտինգներում իրենց պատռողների մի զգալի մասի պայքարը մանդատի համար էր․ Գեղամ Նազարյան «Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանը կալանավորվել է. ՔԿ Այսօր՝ Ժամը 17։00-ին, բողոքի ակցիա Դատախազության դիմաց՝ հաջակցություն քաղբանտարկյալ Արմեն Չարչյանի Արցախի քաղաքական դաշտում անհրաժեշտ արմատական վերադասավորումների, փոփոխությունների կարիք կա․ Տիգրան Աբրահամյան Եվս 6 ամսով երկարացվեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը Գերի ունեցող այս կինը էսօր էլ ոչնչի չի հասնի, էսօր էլ նա ձեռնունայն կգնա իր տուն․ զուգահեռ իրականության մեջ նիկոլապաշտ տիկնայք կոնյակ կխմեն, իսկ «ծիգռվի էլիտառկեքը» սալյուտ կխփեն․ Գագիկ Ասատրյան Կառավարությունից պատվիրակություն է մեկնում ՌԴ. կմասնակցեն ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման և անշարժ գույքի փոխանցման հանձնաժողովի նիստին Մենք համառորեն շարունակում ենք ուրախանալ չագուչներով ու վենդետաներով հանրությունից քվեներ կորզած պատահականությունների հերթական «հաղթանակով…». Սենոր Հասրաթյան Կատարվել է 3452 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարին եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու դիմում. Արտակ Աղբալյան «Հրապարակ». ՀՀԿ-ականի փաշինյանական փեսան պաշտոն է ստացել «Ժողովուրդ». Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԳ նախարա՞ր. ինչ է քննարկվում ՔՊ-ում Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման համար լիազորված չի եղել ո՛չ Արա Աբրահամյանի, ո՛չ էլ կուսակցության կողմից Տարածաշրջանային զարգացումները նախագծում են հետևյալ հնարավոր սցենարներից մեկը, որը մեզ շատ շուտով կարող են «դեմ տալ». Սուրեն Սարգսյան Դոլարը շարունակում է անկումը. արտարժույթների փոխարժեքներն այսօր «168 ժամ»․ Պուտինի որոշումը՝ Փաշինյանի հարցում «Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել Ռազմագերիների հարազատները Կառավարության մոտ անժամկետ նստացույց են սկսել «168 ժամ». ՎարչԱՂԵՏը. Հայաստանը դեռ ամբողջությամբ չի փակել Նիկոլ Փաշինյանի վարչապետության հաշիվը «Փաստ». Այս ընտրական միջոցառմամբ Հայաստանում ճգնաժամը չլուծվեց, էլ ավելի խորացավ «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պարտված ուժերին կընդգրկի մի մարմնում Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ՝ տեսակցելու Արմեն Չարչյանին Լույս չի լինելու Երևանում և 6 մարզում «Փաստ». Ճնշումներ համայնքապետների նկատմամբ. ոչնչի առջև կանգ չեն ուզում առնել