«Վերածնվող Հայաստանը» ընտրություններին մասնակցելու է Հայ հեղափոխական դաշնակցության հետ համատեղ․ դաշինքը կղեկավարի Ռոբերտ Քոչարյանը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է՝
Հարգելի հայրենակիցներ,
Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: