Երևան, 08.Մայիսի.2021, 00:00
Ռազմական դրության վերաբերյալ կառավարության որոշման 9.1 կետի բառակապակցությունը հակասահմանադրական է. ՍԴ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ. 3-րդ նախագահի գրասենյակ Սերժ Սարգսյանին առաջարկել եմ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով, բայց նա մերժել է․ Լևոն Տեր-Պետրոսյան Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ գերիների հարցով չեն զբաղվում Ալիևը Շուշին հռչակել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին Կանադան կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ գերիներին Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9-ին հրավիրում են Ազատության հրապարակ (տեսանյութ) ԵՊՀ–ի գիտական խորհուրդը կդիմի ՄԻՊ-ին՝ ՍԴ-ում Կառավարության որոշման սահմանադրականությունը վիճարկելու խնդրանքով. հայտարարություն Ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հարցախույզ Երևանի Շենգավիթ համայնքում

Ազգային հավաքականը նման է իսկական ընտանիքի. Խոակին Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ընտրանին համարում է իսկական ընտրանիք:

ՀՖՖ մամուլի ծառայությանը տված ծավալուն հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

– Պարոն Կապառոս, մարզչական հսկայական փորձ ունեք, Ձեր կարիերայի ընթացքում բազմաթիվ հաղթանակներ եք տարել: Այդուհանդերձ, անձամբ սպասո՞ւմ էիք այսքան հաջող մեկնարկ Հայաստանի ազգային հավաքականի ղեկին՝ առաջին տեղ Ազգերի լիգայի մրցաշարի մեր խմբում և 3 անընդմեջ հաղթանակ ընտրական փուլում:

 
 

– Առաջին բառերը, որ հասցեագրեցինք ֆուտբոլիստներին, այն մասին էին, որ մենք պետք է իսկական թիմ լինենք։ Կարող եմ ասել, որ դա մեզ հաջողվեց: Հենց դրա շնորհիվ շատ բաների հասանք։ Մենք չպետք է մեր առջև երկարաժամկետ հեռանկարներ և նպատակներ դնեինք, այլ անհրաժեշտ էր շարժվել առաջ քայլ առ քայլ՝ կենտրոնանալով յուրաքանչյուր հաջորդ խաղի վրա։ Մեզ անհրաժեշտ էր նաև թիմային ուժեղ մենթալիտետ ձևավորել։ Այդ ընթացքում մենք պետք է ճանաչեինք ֆուտբոլիստներին, իսկ նրանք՝ ծանոթանային մեր գաղափարներին։ Եվ կարծում եմ, մենք կարողանում ենք իրականացնել մեր նպատակները՝ չնայած առջևում դեռ երկար ճանապարհ կա։ Մենք պետք է լինենք հավաքական, սակայն հավաքականի ներքո պետք է ներկայանանք՝ որպես իսկական թիմ։

– Այդուհանդերձ, հատկապես ինչի՞ հաշվին հաջողվեց տանել 5 անընդմեջ հաղթանակ և չպարտվել 8 անընդմեջ խաղում:

– Այս մենթալիտետի և ֆուտբոլիստների համապատասխան տրամադրվածության շնորհիվ մեզ հաջողվում է իսկական ընտանիքի պես լինել։ Ես ասում էի մեր մարզիչներին, որ աշխարհի այլ հավաքականների նկատմամբ մենք ունենք առավելություն՝ հայրենասիրության զգացումը։ Բոլոր հավաքականները չէ, որ ունեն այդ զգացումը։ Դա պետք է մեր առավելություններից մեկը լիներ։ Գումարած դրան՝ թիմային մենթալիտետը, որը մեզ հավատով էր լցնում կատարվելիք աշխատանքի նկատմամբ և նպաստում այդ հավատի ու վստահության աստիճանական ուժեղացմանը։

– Ի՞նչ կասեք ՀՖՖ-ազգային հավաքական համագործակցության մասին:

– Մարզչական շտաբի, ՀՖՖ նախագահի և աշխատակազմի միջև համագործակցությունը շատ թափանցիկ է, ճկուն և հիմնարար նշանակություն ունի։ Բոլորս միևնույն նպատակն ենք հետապնդում։ Արդյունքները միշտ էլ կախված են նախագահից և իր՝ ղեկավար մարմին կազմող աշխատակիցներից։ Նրանք են անձնակազմի ընտրություն կատարում, և այդ մարդիկ այնուհետև պետք է կազմեն իրենց աշխատանքային խմբերը։ Հիանալի հարաբերություններ ունենք ղեկավարության հետ, միևնույն նպատակներն ենք հետապնդում և ունենք միատեսակ մտածելակերպ։ Այս ամենի շնորհիվ մենք կարող ենք լավատես լինել՝ կապված հայկական ֆուտբոլի հետագա զարգացման հետ։

-Ձեզ խանգարո՞ւմ է լեզվական խոչընդոտը՝ այն, որ Դուք չեք խոսում հայերեն, իսկ ֆուտբոլիստների մեծ մասը՝ իսպաներեն, և մինչ օրս ի՞նչ հայերեն բառեր եք հասցրել սովորել:

 

– Հայերեն բառե՞ր (ծիծաղում է). «հանգիստ», «լավ ա», «արագ» և մի քանի այլ բառ։ Խոստովանեմ ազնվորեն՝ ի սկզբանե կարծում եի, որ կլինեն դժվարություններ՝ կապված լեզվական խոչընդոտի հետ, սակայն սխալվեցի: Այստեղ կա ոչ վերբալ հաղորդակցություն, երբ մարդիկ պարզապես նայում են միմյանց աչքերի մեջ և գրկախառնվում են։ Սա հաճախ շատ ավելի մեծ ուժ ունի, շատ ավելի ազնիվ ու անկեղծ է, քան խոսքերը, որոնք կարող ես հասցեագրել կոլեկտիվին։

– Շատ մարզիչներ ունենում են սխեմաներ, որոնց մեջ տեղավորում են ֆուտբոլիստներին: Ինչպիսին է Ձե՞ր մոտեցումը: Դուք նույնպե՞ս Ձեր ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներին տեղավորում եք այն սխեմայի մեջ, որը նախընտրում եք, թե՞ հակառակը՝ ընտրում եք սխեման՝ ելնելով Ձեր ֆուտբոլիստների կարողություններից:

– Այստեղ երկու տարբեր բան կա։ Առաջինը, դու գալիս ու ընդունում ես մի թիմ, օրինակ, ազգային հավաքականը, և պետք է ադապտացվես նրան։ Պանդեմիայի պայմաններում տանը փակված լինելով՝ հավաքականի բազմաթիվ հանդիպումներ ենք ուսումնասիրել Բերեզովսկու, Չախալյանի, Լուսիանո Մարտինի և Արա Արոյանի հետ։ Ամեն օր գրեթե 24 ժամ աշխատում էինք՝ դիտելով թիմի խաղը։ Բոլոր ֆուտբոլիստներին վերլուծել ենք անհատապես։ Աստիճանաբար հասկանում էինք ֆուտբոլիստների առանձնահատկությունները և մեր պահանջները։ Բացի այդ, այս թիմային մենթալիտետով և ֆուտբոլիստների վստահությամբ աշխատանքի նկատմամբ մենք պետք է ինտենսիվ խաղ ցուցադրող և ագրեսիվ պրեսինգ կիրառող թիմ լինենք, ինչպես նաև պետք է գործենք բարձր արագություններով, օգտագործենք ազատ գոտիներն ու դավանենք ուղղահայաց ֆուտբոլ։ Սա այն է, ինչին ձգտում ենք հավաքականում:

– Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված տարիների ընթացքում արմատացած 4-2-3-1-ից 4-4-2-ի անցումը՝ Հենրիխ Մխիթարյանի, Արշակ Կորյանի կամ այլ ընդգծված 10 համարի բացակայությա՞մբ, թե՞ ֆուտբոլիստների այսպիսի ընտրությամբ սա, միևնույն է, տակտիկական ամենահարմար դասավորությունն է:

– Ազգային հավաքականը չի կարող կախվածության մեջ լինել մեկ կամ երկու ֆուտբոլիստից և ադապտացվել նրանց։ Այստեղ այն սկզբունքն է գործում, որի մասին խոսել ենք թիմի հետ ի սկզբանե՝ պետք է իսկական ֆուտբոլային թիմ լինենք և քաղենք առավելագույնը յուրաքանչյուր խաղացողից։ Մենք չենք կարող դաշտում նախաձեռնությանը տիրել, քանի որ չունենք համապատասխան որակի ֆուտբոլիստներ։ Սակայն մենք կարող ենք խաղալ ուղղահայաց ֆուտբոլ և պրեսինգի ենթարկել հակառակորդին։ Մեր խաղաոճը չի կարող պայմանավորված լինել առանձին ֆուտբոլիստներով։ Մեզ դաշտում իսկական թիմային ոգի և վարքագիծ է անհրաժեշտ։ Հանդիպումը 90 րոպե է տևում, և դրա ընթացքում կարող ես փոխել ռազմավարությունդ։ Ինքներս պետք է լավ իմանանք մեր ռազմավարությունն ու մոտեցումները, իսկ մարդիկ պետք է ճանաչեն մեզ մեր ինքնության շնորհիվ։

– Հունիսին հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում: Առաջին մրցակիցն աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիան է, երկրորդը՝ Եվրոպայի ուժեղագույն թիմերից Շվեդիան: Որքանո՞վ է Ձեզ համար կարևոր ուժեղ թիմերի դեմ խաղալն ընկերական խաղերում: Արդյոք դա հենց Ձեր պահա՞նջն է եղել, և ի՞նչ եք պատրաստվում փորձարկել այդ խաղերում:

– Առաջին՝ ազգային հավաքականի համար չկան ընկերական հանդիպումներ։ Եվ մենք պետք է քաջ գիտակցենք դա։ Երբ հավաքականի մարզաշապիկն ես կրում, ընկերական խաղ գոյություն չունի, քանի որ թիկունքում ողջ երկիրն է, և պետք է նվաճել մարզասերի վստահությունը։ Այս առումով մենք պետք է միայն ավելի ուժեղացնենք մեր խաղային գաղափարները։ Պատրաստվում ենք անել դա այնպիսի հավաքականների հետ պայքարում, ինչպիսիք են Խորվաթիայի և Շվեդիայի ընտրանիները։ Հնարավոր է՝ մեզ որևէ ֆուտբոլիստ միանա, բայց պնդում եմ՝ մենք պետք է միայն ուժաղացնենք և կատարելագործենք մեր ռազմավարությունը։ Այդ իսկ պատճառով էլ չկան ընկերական խաղեր, և հենց այս մենթալիտետով պետք է մոտենանք առաջիկա երկու հանդիպումներին։

– Դուք հայտնի եք որպես երիտասարդ տաղանդներ բացահայտող մարզիչ: Շարունակելո՞ւ եք ներգրավել այլ երիտասարդների առաջիկա խաղերին և արդյոք կարո՞ղ եք հիմա անուններ տալ:

– Ես ոչ մի անուն չեմ տա։ Հնարավորություն կտանք այս կամ այն ֆուտբոլիստին՝ համաձայն մեր մտահղացումների, եթե նպատակահարմար համարենք։ Եթե ֆուտբոլիստը երիտասարդ է կամ տարեց է, դա չի նշանակում, որ նա հավաքականում հանդես գալու իրավունք ունի։ Խաղում են այն ֆուտբոլիստները, որոնք տվյալ պահին համապատասխան մարզավիճակում են։ Ինքս երբեք չեմ վարանել երիտասարդ ֆուտբոլիստին նորամուտը նշելու հնարավորություն տալու հարցում։ Եթե տեսնենք, որ այս կամ այն ֆուտբոլիստը տաղանդավոր է և կարող է օգտակար լինել թիմին, ապա կմտածենք և որոշում կկայացնենք։ Սակայն առաջիկա երկու հանդիպումներին ճնշող մեծամասնությամբ կհրավիրվեն նրանք, ովքեր հանդես են եկել վերջին խաղերում։

– Ազգերի Լիգայում 6-ից 5 խաղերում խաղադաշտ դուրս բերեցիք Վահան Բիչախչյանին: Վերջին խաղերում նա ընդամենը 1 րոպե անցկացրեց: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

– Այս անգամ դաշտ դուրս եկան այլ ֆուտբոլիստներ։ Օրինակ՝ Ժիրայր Շաղոյանն ու Էդուարդ Սպերցյանը։ Լավ և կարևոր է, երբ թիմումդ մրցակցություն կա։ Սա ավելի է ուժեղացնում հավաքականը։ Մենք շատ գոհ ենք Վահանից։ Ինքն էլ պետք է հասկանա, որ հարկավոր է քրտնաջան աշխատել։ Վահանն այն խաղացողն է, որ կստանա իր հնարավորությունները, սակայն նորից ասեմ, որ հայտնվել են նաև այլ ֆուտբոլիստներ։ Ես՝ որպես ամենամեծ պատասխանատվություն կրող անձնավորություն, համարել եմ, որ այդ հանդիպումներւմ դաշտ պետք է դուրս գան ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ։

– ԲԿՄԱ-ի կազմավորումը ՀՖՖ գլխավոր ձեռքբերումներից մեկն է: Ի՞նչ կարող եք ասել այդ նախագծի մասին և համարո՞մ եք, որ Ժիրայր Շաղոյանի հայտնվելն ազգային հավաքականում արդեն իսկ վկայում է, որ այն սկսել է տալ իր առաջին պտուղները:

– Իհարկե։ Այդ թիմի տղաներին ընտրել են, և նրանք իրենց տրամադրության տակ ունեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դաշտեր, մարզիչներ, ֆուտբոլի ակադեմիա։ Եվ այս տղաները պետք է կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում աճեն, բայց դա տեղի կունենա այն դեպքում, եթե նրանք խաղային պրակտիկա ունենան Պրեմիեր լիգայում։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այս տղաները ծառայությունից հետո, երբ վերադառնան իրենց ակումբներ, չունենան խաղային պրակտիկա։ Ինչպես ես եմ ասում, կա ոչ միայն կրթական ձախողում, այլ նաև՝ մարզական։ Այնպես որ, տղաները պետք է հանդես գան երկրի ամենաուժեղ առաջնությունում, ուր նրանց առաջ շատ բարձր պահանջներ կդրվեն։ Հենց դա էլ կնպաստի նրանց աճին։

– Մշտապես հետևում եք Հայաստանի առաջնությանը և այն մարզիչներից եք, որոնք առանց վարանելու նաև ֆուտբոլիստներ են հրավիրում ներքին առաջնությունից: Ի՞նչ կարծիքի եք մեր առաջնության ընդհանուր մակարդակի մասին և ինչի՞ հաշվին այն կարող է քայլ առաջ կատարել:

– Այստեղ երկու տարբերությունների մասին կխոսեի։ Երբ նոր էինք եկել Հայաստան, սկսեցինք դիտել ազգային առաջնության խաղերը։ Պարզվեց, որ կան թիմեր, որոնց կազմերում ոչ մի հայ ֆուտբոլիստ հանդես չէր գալիս։ Հարց էի տալիս ինքս ինձ՝ ինչպե՞ս խաղացողների ընտրություն կատարել։ Իրավիճակը փոխեց ՀՖՖ-ի նախագահը՝ կանոնակարգի մեջ մտցնելով խաղադաշտում նվազագույնը երկու հայ ֆուտբոլիստի առկայության պարտադիր կետը։ Այժմ այլ իրավիճակ է, և երբ դիտում ենք առաջնության հանդիպումները, նվազագույնը 4 հայ ֆուտբոլիստ ենք տեսնում թիմերի կազմերում։ Սա կարևոր քայլ է։ Իհարկե, ես կուզեի, որ յուրաքանչյուր թիմում երեք հայ ֆուտբոլիստ պարտադիր դուրս գար խաղադաշտ։ Օրինակ՝ շատ կուզեի, որ Հայաստանի Գավաթի հանդիպումներում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղադաշտ դուրս գային։ Ես չեմ ասում՝ թիմերը 100%-ով հայերից բաղկացած լինեին այս մրցաշարում, բայց գոնե չորս-հինգ ֆուտբոլիստի առկայությունը պարտադիր լիներ։ Բնականաբար, ես իմ շահերն եմ սպասարկում՝ որպես հավաքականի մարզիչ։

– Արդյոք դիտակետում կա՞ն VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող երիտասարդ կենտրոնական պաշտպաններ՝ հատկապես հաշվի առնելով, որ Վարազդատ Հարոյանը չի մասնակցելու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպմանը:

– Իհարկե, մենք հետևում ենք երիտասարդ կենտրոնական պաշտպանների ելույթներին։ Հնարավոր է, որ այս ընկերական խաղերում որևէ մեկին հրավիրենք։

– Առհասարակ, ինչպե՞ս եք փորձելու լուծել 3 առաջատար ֆուտբոլիստների բացակայության հարցը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում:

– Մենք նույնիսկ չպետք է խոսենք այս իրավիճակի մասին։ Պետք է վստահենք մեր ուժերին, ընդունենք մարտահրավերը և վստահ եմ՝ ֆուտբոլիստները, որոնք դաշտ դուրս կգան, 100% նվիրվածությամբ կխաղան։ Իսկ երբ վերջանա այդ հանդիպումը, կմտածենք մյուսի մասին։ Այժմ իմաստ չունի խոսել այդ մասին։ Ինչպես նշեցի, մեր թիմը չպետք է կախվածության մեջ լինի առանձին ֆուտբոլիստներից։

– Այդ խաղում, հնարավոր է, խաղադաշտ վերադառնա Գևորգ Ղազարյանը: Վերջին 3 խաղերին նա չկարողացավ օգնել թիմին խաղադաշտում, բայց նրա ներկայությունը կարևոր էր հոգեբանական առումով: Ինչպե՞ս եք գնահատում նրա դերը թիմում:

– Դեռ կտեսնենք՝ որքանով Գևորգը պատրաստ կլինի։ Նա պետք է խաղային պրակտիկա ունենա իր թիմում և համապատասխան խաղամակարդակ ցուցադրի։ Այլ հարց է, թե ինչ նշանակություն ունի նրա ներկայությունը թիմում։ Գևորգն առաջատարի որակներով է առանձնանում, լիովին ինտեգրված է թիմում։ Մենք շատ լավ շփում ունենք միմյանց հետ։ Նրա՝ խաղադաշտ դուրս գալը կախված կլինի այդ պահին ունեցած մարզավիճակից: Իսկապես, Գևորգը շատ կարևոր դերակատարություն ունի թիմում։

– Հստակ երևում է, թե ովքեր են առաջատարները խաղադաշտում, իսկ ովքե՞ր են եղանակ ստեղծում հանդերձարանում, ոգևորում թիմին, կամ ապահովում բարձր տրամադրություն:

-Առաջատարությունը տարբեր ձևերով է դրսևորվում։ Ոմանք կարող են ավելի լռակյաց և ինտրովերտ լինել, բայց դաշտում իրենց տաղանդի, կարողությունների և վարքագծի շներհիվ շահեն թիմակիցների և մարզչական շտաբի վստահությունը։ Եվ կան այլ տիպի խաղացողներ՝ նրանք շատ ավելի բաց են, ավելի էքստրավերտ և կենսուրախ։ Բայց կոլեկտիվում պետք է լինեն բոլոր տիպի մարդիկ։ Ես պնդում եմ, որ մենք շատ լավ կոլեկտիվ ունենք՝ ֆուտբոլիստները, մարզչական շտաբը, ակադեմիայի և ՀՖՖ-ի աշխատակիցները։ Մենք մեկ ընտանիքի պես ենք, և դա մեծ ուրախություն է պարգևում բոլորիս։ Այս ամենը պետք է պահպանենք։ Իսկ ֆուտբոլիստները, որոնք չեն ադապտացվի այս ամենին, չեն կարող հրավիրել հավաքական։ Այլապես դա կնշանակի, որ կոտրում ենք մեր իսկ գաղափարները։ Մենթալիտետը, որն ունես դաշտից դուրս, այնուհետև իր արտացոլանքն է գտնում խաղադաշտում։

– Ֆուտբոլիստները սովորաբար սնահավատ են լինում, իսկ Դուք որևէ ֆուտբոլային սնահավատություն ունե՞ք:

-Իհարկե, ունեմ։ Դրանք նույնիսկ մի քանիսն են, բայց չեմ բացահայտի, թե որոնք են։ Քանի որ դրանք հաճախ կորցնում են ազդեցությունը բացահայտվելուց հետո (ծիծաղում է)։

– Վերջին հաղթանակներից հետո Հայաստանում վերածվել եք հերոսի, որից սպասելիքներն անչափ մեծ են: Կա տեսանյութ, թե ինչպես են Ձեզ մեծարում Երևանի ռեստորաններից մեկում: Ինչպե՞ս եք վերաբերվում այդպիսի երևույթներին, արյդո՞ք դա Ձեզ դուր է գալիս և որքանո՞վ եք հարմարվել երևանյան կյանքին:

– Երևանում ինձ շատ լավ եմ զգում՝ ինչպես իմ տանը։ Նույնը կարող եմ ընտանիքիս անդամների մասին ասել։ Եվ դրա համար շնորհակալ եմ Հայաստանին, ինչպես նաև ՀՖՖ նախագահին, ով հավատաց մեզ։ Առաջին իսկ զրույցի ժամանակ համակրանք զգացինք միմյանց հանդեպ։ Սակայն «հերոս» բառը բոլորվին դուր չի գալիս ինձ։ Մենք բոլորս ենք հասել նրան, ինչին հասել ենք։ Այնպես որ, հերոսներ են ֆուտբոլիստները, ողջ մարզչական շտաբը, մեր բոլոր երկրպագուները։ Ես միշտ ասում եմ, որ գոլը չի խփում այն ֆուտբոլիստը, որը վերջին հարվածն է կատարում դարպասին։ Դարպասի գրավումը մեծ աշխատանքի պտուղ է։ Գոլը խփվում է նրա շնորհիվ, ով կազմակերպում է թիմի մեկնումն ու տեղաշարժը, ինչպես նաև ֆիզիոթերապևտների, խոհանոցի աշխատակիցների և այլն։ Հենց այստեղից էլ սկսվում է գոլի հասունացումը։ Ցավոք, չեմ կարող բոլորին անհատապես շնորհակալություն հայտնել, բայց ցանկանում եմ խոնարհվել այդ մարդկանց առաջ։ Ինձ ևս հայ եմ զգում և հայի նման եմ մտածում: Սրտանց եմ ասում այս խոսքերը։

– Իսպանիայում մարզել եք թիմեր, որոնք ունեն մոլեգին երկրպագուներ: Ի՞նչ կարծիքի եք մեր երկրպագուների մասին՝ դատելով այն խաղերից, որոնք նրանք ներկա են եղել:

-Հուզական շատ մեծ նշանակություն ունեն մարզասերները։ Նրանք շատ էին ոգեշնչում տղաներին։ Նրանք այս մրցաշարում երեք հանդիպում էին անցկացնում մեկ մրցափուլում, և հենց մարզասերներն են, որոնք հոգնածության և ծանր պահերին ֆուտբոլիստներին թթվածին և շունչ են հաղորդում։ Ցավոք, մարզասերների քանակը սահմանափակ էր հայտնի պատճառներով, բայց վստահ եմ, որ տղաները փողոցներում ողջունում և ոգեշնչում են։ Մենք շատ ենք զգում մեր մարզասերների պահանջը, նրանք մեզ շատ են օգնում։ Եվ սա էլ ավելի է ավելացնում քո պատասխանատվության զգացումը։

Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք՝ մեկ ՊՈԱԿ-ում. «Հետք» Բայդենը հույս ունի Պուտինի հետ հանդիպել հունիսին Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում գործող «Եվրասիա» միջազգային համալսարանում. Shamshyan.com Իսպանիայում ուղղաթիռ է կործանվել «Օրենքով գող» է կալանավորվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար. ՔԿ Այսօր ՀՀ մի շարք վայրերում, այդ թվում՝ Երևանում ֆիքսվել է մի երևույթ, որը կոչվում է «գալո». Գագիկ Սուրենյան ՄԻՊ-ի աշխատանքի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած Կարեն Կիրակոսյանը ընդգրկվել է ՊՆ համակարգում բնակարանային հաշվառման հերթացուցակում Լևոն Տեր-Պետրոսյանը, այս անկեղծության տեմպերով, միգուցե հաջորդիվ ասի իր ու հոգեզավակ նիկոլի գաղտնի խոսակցությունները. Նարեկ Մանթաշյան Հմայապաշտ հայերի տագնապի իրական պատճառը Լավրովի ուղերձներն էին, որոնց իրագործումն արդեն Նիկոլի խելքի բանը չէ. Գարեգին Պետրոսյան Վերելակն ընկել է ծերատան աշխատողի վրա. դեպքը ծածկադմբոց են անում. Yerevan.Today Դուք եք մոբիլիզացիան արել, արդյունքում մարդիկ հայտնվել են ճակատի ինչ-որ ուղղությամբ և գերեվարվել, ձեզ պատասխանատու չե՞ք համարում. Աբրահամյանը՝ ՊՆ-ին Փաշինյանական քննչական մամլիչը շարունակում է ծառայել հայրենադավին. Գեղամ Մանուկյանի արձագանքը՝ նոր մեղադրանքներին Ադրբեջանցիները Կարմիր շուկայում նկարահանումներ են իրականացնում. բնակիչներն անհանգստացած են. «Փաստինֆո» ՀՀ նախագահի հետ հանդիպման հնարավորությունը տապալվեց. վաղը բոլորիդ հրավիրում եմ Բաղրամյան 26. Էդգար Ղազարյան ՀՀ-ն ձայնային հաղորդագրությամբ կառավարվող պետություն է. երևի նույն սխեմայով եք հանձնել Շուշին, Հադրութը, զոհել 5000 երեխայի. Էլինար Վարդանյան Թաթոյանը կրկին կատարել էր իր սահմանադրական առաքելությունը ու, ինչպես միշտ, չափազանց արդյունավետ. Արամ Վարդևանյան Հանրապետության նախագահը չի աջակցում և չի պատրաստվում աջակցել կամ սատարել որևէ քաղաքական ուժի. հայտարարություն Վանդալիզմ Յարոսլավլի շրջանում. վնասվել են 50 հայկական գերեզմանաքարեր Ռազմական դրության վերաբերյալ կառավարության որոշման 9.1 կետի բառակապակցությունը հակասահմանադրական է. ՍԴ Կրակոցներ Երևանում. ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ հեղինակը 36-ամյա կին է. հայտնաբերվել է ատրճանակը. Shamshyan.com Ինչ է ուզում Լևոն Տեր-Պետրոսյանը․ հունիսի 21-ին ընդառաջ․ 7or.am ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավորներ Նարինե Հովակիմյանին, Սևակ Համբարձումյանին և Կարեն Մարդանյանին Խփում է ոստիկանը, կալանավորվում է քաղաքացին (տեսանյութ). Yerkir.am Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ. 3-րդ նախագահի գրասենյակ ՔԿ-ն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելու դեպքի առթիվ. «Փաստինֆո» Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է. 168.am Ադրբեջանը միջազգային ճնշման ներքո փորձում է արդարացնել մարդասիրական պարտավորությունները չկատարելը. Աննա Նաղդալյան Արցախում ավտոմեքենան ընկել է «Կարկառ» գետը. վարորդը մահացել է (լուսանկարներ) Բոլորիս պետք է հուզի այս հարցը․ ԱԱԾ նախկին սպան՝ օտարերկրյա գործակալական ցանցի՝ Հայաստանի հանդեպ հետաքրքրության մասին (տեսանյութ) Ինչո՞ւ չի ձերբակալվել Նիկոլ Փաշինյանը․ պարզաբանում է Արթուր Վանեցյանը (տեսանյութ) Նախագահ Քոչարյան, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան». սպասված և կարողունակ դաշինք. Yerevan.Today Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը՝ ռազմագերիներին ազատ արձակելու դիմաց. Коммерсантъ-ի հոդվածը «Այսoր Կարմիր Շուկան է, վաղն էլ ասելու են՝ Երևանն է, մյուս օրն այլ տարածք են ուզելու». Դավիթ Բաբայան․ 168․am Արման Թաթոյանի հրաժարականի մասին այսօրվա հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում Սերժ Սարգսյանին առաջարկել եմ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով, բայց նա մերժել է․ Լևոն Տեր-Պետրոսյան Իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանի և ադրբեջանցիների կապը․ Politik.am Վահագն Վերմիշյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Ինչու են քաղաքացիները ցանկանում ընտրել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ) Քոչարյանն ամեն ինչ կանի, որպեսզի ժողովուրդը լավ ապրի, նա հետ կբերի Փաշինյանի կորցրած տարածքները (գնահատական) Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի ու Կանադայի՝ հայ գերիներին ազատ արձակելու կոչերին «Ոստիկանությունը պետք է միանար բանակին, ասեր՝ ես էլ եմ պատասխանատու այս երկրի համար». Ռազմիկ Դավոյան Սպիտակը չի մոռանում, որ փլատակներից վեր հառնեց՝ շնորհիվ կառուցող ու շենացնող նախագահի․ «Կյանք և ազատություն»-ը ողջունում է գիտակից մարդկանց․ Սերգեյ Յարմալոյան Ռուսաստանում գրանցվել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը Ռուսները խիստ մտահոգվելու կարիք ունեն. Հայաստանում մեծ արագությամբ խորանում են հակառուսական տրամադրությունները․ Նաիրի Հոխիկյան Սրանք սարսափում են նախագահի գրքից, նկարից, ստվերից, անգամ անունից․ պաստառը կվերականգնվի, բայց ձեր թարախը ձեր հետ կապրի ՔԿՀ-ում․ փաստաբան Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ գերիների հարցով չեն զբաղվում Լավրովը բացահայտեց «Մեղրիի միջանցքի» հեղինակին. Գագիկ Համբարյան Կողմերին կոչ ենք անում շտապ ավարտին հասցնել պահվող անձանց և բոլոր աճյունների փոխանակումը. Շվեդիայի արտգործնախարար Իշխանական մի պատգամավոր փորձեր արեց՝ ինչքան սուտ ու կեղծիք կար, խմբակցության անունից հնչեցրեց ՄԻՊ հասցեին․ չուշացավ նաև Ադրբեջանի արձագանքը․ Անի Սամսոնյան Ավելի քան 600 բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակն անբավարար է Հայաստանի ՄԻՊ-ի դեմ կազմակերպված արշավ են իրականացնում՝ 1 ադրբեջանցիները և 2՝ նիկոլականները․ Ռուբեն Մելիքյան Ձերբակալվել է «օրենքով գող» Իշխանության համար «գործ տվող» Վահան Նարիբեկյանը Արգավանդում մեծ շինարարություն է սկսել՝ բնակիչներին պրոբլեմների մեջ գցելով․ Արմինսայդեր Փաշինյանի վերջին ելույթները ուղղված են իր պատկերացրած էլեկտորատին՝ ապուշներին. քաղաքագետ Ալիևը Շուշին հռչակել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Որքան է թանկացել կյանքը Հայաստանում վերջին 1 տարում (ցանկ) Հնդկաստանը հակառեկորդ է սահմանել մեկ օրում COVID-19-ով հիվանդացածների թվով Երեւանում 30-ամյա ծննդկան է մահացել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 356 նոր դեպք, մահացել է 21 մարդ Լիահույս եմ, որ Արտակ Դավթյանի գործունեության մանրամասները կուսումնասիրվեն իշխանափոխությունից հետո՝ համապատասխան քրեական գործերի շրջանակում․ Գևորգ Գորգիսյան Եթե այս օկուպացիոն ռեժիմը իր պարագլխի ղեկավարությամբ շարունակի պաշտոնավարել, ապա մեր դպրոցների վրա էլ կհայտնվի այն նույն պաստառից․ Վարուժան Գեղամյան (լուսանկար) Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպառնալիք, քան կարգավիճակի հարցն անորոշության մեջ պահելն է․ այս պայմաններում նոր պատերազմի վտանգի առաջ ենք կանգնելու․ Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ինչպե՞ս եղավ, որ առանց կռվի ու կրակոցի զորքը մոտ 50 կմ նահանջեց Մեզ հարկավոր է ընդամենը մեկ բան՝ հավատալ իրականին և մերժել այն ամենը, ինչը ականջահաճո է, բայց ոչ իրական․ Սենոր Հասրաթյան Կանադան կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ գերիներին «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց BMW-ն բախվել է վերգետնյա անցման հենասյուներին․ Shamshyan.com Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ Ես սարսափելի եմ վախենում ձեր բերած ապագայից․ Նաիրա Զոհրաբյանը՝ իշխանությանը «Ժողովուրդ»․ Գիշերային արտահերթ նիստի հետքերով «Ժողովուրդ»․ Պաշտոնատար անձանց վերաբերող դատական գործերը դոփում են տեղում «Իրավունք»․ Շուշիի անկումը առեղծված է, և դրա վառ ապացույցն այն է, որ մինչ օրս գաղտնի է պահվում Շուշիի օպերացիայի հրամանատարի անունը․ Աշոտ Ղուլյան Թաթոյա՛ն, ինչպես կասեն լոռեցիք, ղայիմ կաց, շան տեղ չդնես հաչոցները. Գևորգ Պետրոսյանը՝ ՄԻՊ-ին Եվրոն ու ռուբլին աճ են գրանցել․ արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ». Իշխանությունն իր կարգախոսը «գողացել է» Ռոբերտ Քոչարյանի թիմից «Ժողովուրդ». Ամեն ինչի նկատմամբ անտարբեր․ Մակունցի և Սիմիդյանի աշխատանքային ոճը կտրուկ փոխվել է Ռոբերտ Քոչարյանի էջմիածնեցի աջակիցները հայտարարություն են տարածել (տեսանյութ) «Հրապարակ». Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին. նա առաջարկներ է ստացել՝ մեծ քաղաքականություն մտնելու «Իրավունք»․ ՔՊ-ի նախընտրական ցուցակը գաղտնի են պահում. բանակցում են հայտնի պրոիշխա­նական «ֆիգուրների» հետ