Հատուկ չի արվել, քաղաքական ակցիա չէ․ ԱԺ փոխնախագահը՝ քվորում չապահովելու մասին
Այս թեմայով
- ԱԺ նիստը վերսկսվել է. Արցախ մեկնող «Իմ քայլի» պատգամավորները կես ճանապարհից վերադարձել են (ուղիղ)
- ԱԺ նիստը չմեկնարկեց քվորում չլինելու պատճառով
- Մենք վերացրել ենք պարտադիր մոլախաղերը ՔԿՀ-ներում, այնտեղ կանխիկ գումար չի պտտվում, նաև չկա չխաղալու տուրք. Արտակ Զեյնալյան
- Մեկնարկել է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիա
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հավատացրել է, որ քվորումի բացակայությունը հատուկ չի արվել։
«Հատուկ չի արվել, քաղաքական ակցիա չէ, տեխնիկական խնդիր էր։ Չեմ կարծում, որ սրանով ինչ-որ բան բաց կթողնենք, համենայնդեպս լավ չէ, որ պատգամավորները լավ չեն հաշվարկել: Ճիշտ կլիներ, որ քվեարկությունից հետո մեկնեին», - ասել է Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստն այսօր չի մեկնարկել քվորում չլինելու պատճառով: Առավոտյան նիստին գրանցվել էր ընդամենը 44 պատգամավոր: Ըստ ԱԺ կանոնակարգի՝ եթե 4 ժամվա ընթացքում քվորում ապահովելու համար անհրաժեշտ պատգամավորների քանակը չի գրանցվում, ապա նիստը համարվում է չկայացած:
Քվորման չապահովման պատճառներից մեկն էլ այն է, որ այսօր «Իմ քայլը» խմբակցության 35 պատգամավորից բաղկացած խումբը մեկնել է Արցախ: Պատվիրակության կազմում են ԱԺ մշտական հանձնաժողովների «Իմ Քայլը» խմբակցության անդամ նախագահները, խմբակցության քարտուղարն ու ղեկավարը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ինչպես նաև պաշտպանության հանձնաժողովի բոլոր իմքայլական անդամները։ Հանդիպումներ կլինեն Արցախի խորհրդարանի ներկայացուցիչների հետ։ Պատգամավորները որոշել են «միասնության» մեսիջ հղել՝ Փաշինյան- Ալիև առաջին պաշտոնական հանդիպման օրն անցկացնելով Արցախում։