Մեկնարկել է կառավարության հերթական նիստը
ՀՀ կառավարության այսօրվա հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 42 հարց, որից 31-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:
Նշենք, որ օրակարգում է մասնավորապես, հետևյալ հարցերը․
Ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման կարգը սահմանելու մասին,
«Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջև» համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
«Էֆարվի Մասրիկ» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքի միջոցով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին,
7 անձի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին,
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների մասին և այլ հարցեր: