Երևան, 08.Մայիսի.2021, 00:00
Ռազմական դրության վերաբերյալ կառավարության որոշման 9.1 կետի բառակապակցությունը հակասահմանադրական է. ՍԴ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ. 3-րդ նախագահի գրասենյակ Սերժ Սարգսյանին առաջարկել եմ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով, բայց նա մերժել է․ Լևոն Տեր-Պետրոսյան Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ գերիների հարցով չեն զբաղվում Ալիևը Շուշին հռչակել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին Կանադան կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ գերիներին Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9-ին հրավիրում են Ազատության հրապարակ (տեսանյութ) ԵՊՀ–ի գիտական խորհուրդը կդիմի ՄԻՊ-ին՝ ՍԴ-ում Կառավարության որոշման սահմանադրականությունը վիճարկելու խնդրանքով. հայտարարություն Ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հարցախույզ Երևանի Շենգավիթ համայնքում

Նոր Հայաստանի ոսկե ձվերը. Էլինար Վարդանյան

Այս տարվա Զատկի տոնին դարի խնդիրը ձվի դեֆիցիտն էր և գների աճը։ Ձեթի, կարագի ու կաթնամթերքի գնաճին հաջորդել էր ձվի գնի բարձրացումը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ձվի գինը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ աճել էր 52.5%-ով: Իսկ Զատկի տոնին ձուն ոչ միայն թանկացել էր, այլև՝ խանութներից իսպառ վերացել։ Եվ մինչ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում էր ձվի դեֆիցիտն ու գնաճը, հարցը Նոր Հայաստանում ընդունված բարքերի համաձայն, դեզինֆորմացիայի պատճառ դարձավ՝ արհեստական վիճակ ստեղծելուց, ձվերը հավաքել, պահելուց մինչև հակամրցակցային պայմանավորվածության կամ նախկին հակամրցակցային պայմանավորվածության շարունակության արդյունք և այլն։ Մի բան պարզ էր, իշխանությունը չէր տիրապետում իրավիճակին։ Իշխանությունը ոչ միայն ճիշտ չէր հաշվարկել հնարավոր դեֆիցիտը, այլև ուշադրություն չէր դարձրել տնտեսվարողների կողմից այդ մասին նախազգուշացումներին։

Ըստ «Արաքս թռչնաֆաբրիկայի» հայտարարության Զատկին նախորդող օրերին ձվի շուկայում տիրող իրավիճակի պատճառները նոր չեն , այլ սկիզբ են առել դեռ 2019 թվականի նոյեմբերից, երբ ձվի շուկայում սկսված լճացման ու գերարտադրության պատճառով գները սկսել էին նվազել ընդհուպ մինչև 19 դրամ: Շատ տնտեսություններում ստիպված էին եղել գնալ հարկադիր մորթի, փոփոխել արտադրական ցիկլերը։ Արդյունքում պակասեցին ածան թռչունների գլխաքանակը՝ հանգեցնելով արտադրության ծավալների կրճատման: Որպես գների բարձրացման պատճառ ընկերությունը նշում է նաև կերի թանկացումը (ավելի քան 26%-ով), դոլարի փոխարժեքի թանկացումը (ավելի քան 10%-ով):

2021թ. ապրիլի 14-ին ՀՀ ազգային ժողովի ամբիոնից՝ ձվի շուկայում առկա խնդիրների վերաբերյալ վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ, որը որևէ կապ չուներ իրականության հետ։ Տպավորություն էր, որ նա կամ չի տիրապետում իրավիճակին, կամ նրան ներկայացրել էին խեղաթյուրված տվյալներ, կամ էլ հերթական անգամ ամբիոնից հայտարարություն արեց, որը, սովորության համաձայն, կարճ ժամանակ անց հերքելու է և հարցնի. «ե՞ս եմ այդպիսի բան ասել։»։

Իսկ ինչ էր ասում Փաշինյանը։ Ըստ Փաշինյանի «տնտեսվարողները պլանավորում են, որ սեզոնին ներքին առաջարկը չի հերիքելու, և ձու պետք է ներկրեն, և ճանապարհին սովորականի նման իրենց պլանավորած ձուն ներկրում էին (…) երեկ ինձ ներկայացրեցին, որ այդ ձուն, որ նախատեսված էր Զատիկին ներկրել Հայաստան, ներկրվել է Զատիկից հետո, Զատիկից երկու-երեք օր հետո»։

Իսկ իրականում պատկերը բոլորովին այլ է, ձուն ոչ թե սովորականի նման ներկրվում էր, այլ հակառակը՝ ձվի ներկրման համար արհեստական խոչընդոտներ էին ստեղծվում.

2021թ. փետրվարի 12-ին, «Արաքս» թռչնաֆաբրիկա ՓԲԸ-ն դիմում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական մարմնին՝ Բելոռուսի հանրապետությունից հավի սննդային ձվի ներմուծման թույլտվություն ստանալու համար՝ կանխատեսելով, որ 2020թ. անբարեխիղճ մրցակցության հետևանքով ոլոտում առաջացած խնդիրները՝գերարտադրության ու լճացման հետևանքով արտադրության ծավալների կրճատումը,հանգեցնելու են շուկայում հավի սննդային ձվի դեֆիցիտի:

ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական մարմինը մերժում է դիմումը և ի պատասխան 12.02.2021թ. գրության հայտնում, որ չի թույլատրվում բելոռուսական կազմակերպությունից սննդային ձվի ներմուծումը ՀՀ տարածք։
2021թ. փետրվարի 22-ին Էկոնոմիկայի նախարարություն է դիմում ՀՀ թռչնաբույծների միությունը, որով հայտնում է Հայաստանի Հանրապետության շուկայում հավի սննդային ձվի դեֆիցիտի և դրա ներմուծման անհրաժեշտության բացակայության մասին՝ վստահեցնելով, որ շուկայում արտադրանքն ամբողջությամբ բավարարում է ներքին պահանջարկը: Միաժամանակ վստահեցնում են, որ արտադրողների կողմից բացթողման գների աճեցում չի նախատեսվում։ Թե ինչով էր պայմանավորված այսպիսի հայտարարությունը, դժվար է ասել։ Կարճ ժամանակ անց իրականությունը բոլորովին այլ էր։

2021թ. մարտի 1-ին «Արաքս» թռչնաֆաբրիկա ՓԲԸ-ն կրկին դիմում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովորոսիյսկ քաղաքից հավի սննդային ձվի ներմուծման թույլտվություն ստանալու համար, որին ի պատասխան 2021թ. մարտի 3-ին ստացվում է մերժում՝ Նովորոսիյսկ քաղաքի նկատմամբ թռչունների «նյու քասլ» հիվանդության բռնկման դեպքերի հետ կապված «անորոշ կարգավիճակ» սահմանված լինելու կապակցությամբ: Մարտի 10-ին Կրասնոդարի երկրամասից ներկայացված տեղեկանքով հերքվում է մերժման հիմքը։

Ընկերությունն, այնուամենայնիվ, նախաձեռնում է Հայաստան հավի սննդային ձվի ներմուծման գործընթաց, որը, պայմանավորված ավտոճանապարհների անցանելիության հետ կապված խնդիրներով, Հայաստանի Հանրապետություն է հասնում և շուկա է մտնում միայն 2021թ. ապրիլի երկրորդ տասնօրյակում։ Սակայն, ինչպես նշում է ընկերությունը, հավի սննդային ձվի ներմուծված քանակությունը հեռու էր ծածկելու շուկայի դեֆիցիտը:
Ըստ էության, Զատկին ձվի շուկայում առաջացած խնդիները պայմանավորված չեն եղել միայն Լարսի անցակետում առաջացած խոչընդոտներով, ինչպես ներկայացնում է վարչապետը։ Հավի սննդային ձվի շուկայում խնդիրները գալիս են դեռևս 2019թ.-ից։ Իսկ Զատկի օրերի դեֆիցիտը նաև պետական մարմինների անհետևողական գործողությունների արդյունք էր։

Դրան զուգահեռ մնում են հարցեր, որոնք պետք է պարզվեին պետական մարմինների կողմից, սակայն այդպես էլ իրավասու մարմինների քննության առարկա չեն դարձել։
Մասնավորապես այդ մարմինները պետք է պարզեին, թե շուկայում որ անբարեխիղճ արտադրողներ են իրականացրել դեմպինգային քաղաքականություն, նվազեցրել են գները։ 2020թ-ի փետրվարին այդպիսի մի իմիտացիոն գործընթացը, որով հարուցված վարույթի արդյունքում միայն 11 ամիս անց կայացվեց տուգանքի որոշում 7 թռչնաբուծական ֆաբրիկաների նկատմամբ, այդպես էլ չբացահայտվեց, թե ո՞վ էր դեմպինգային ողջ գործընթացի նախաձեռնողն ու պատասխանատուն։

Ի վերջո անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու էին պետական մարմինները հետևողականորեն մերժում ձվի ներկրման թույլտվության տրամադրումը։ Ո՞րն էր այդ մարմինների շահագրգռվածությունը։ Նույն հարցը վերաբերում է նաև այն թռչնաֆաբրիկաներին, որոնք պնդում էին, որ ներմուծման անհրաժեշտություն չկա, եղած ձուն կբավականացնի։ Ի՞նչ է թաքնված այդ գործընթացի հետևում, ում շահերն են հետապնդում ընկերության և սպառողների համար խոչընդոտներ ստեղծողները։

Մենք, իհարկե, իշխանության որևէ գերատեսչությունից խելամիտ պատասխան չենք ակնկալում, որովհետև նրանց գործելաոճն է կեղծելը, ամբիոնից խաբելը։

Ձվի դեֆիցիտի այս պարզ օրինակով ես փորձել եմ ցույց տալ, թե կառավարման ինչպիսի դեֆիցիտ է Հայաստանում։ Մեր պետության մնացյալ ոլորտներում նույն վիճակն է՝ երբ անգրագիտության, սեփական մանր շահերը պետության շահերից բարձր դասելու պատճառով ձախողում են ամբողջական համակարգեր և ոլորտներ։

Դեֆիցիտն այսօր դարձել է մեր պետության այցեքարտը՝ սկզբում դա գրագիտության և լրջության դեֆիցիտն էր, այնուհետև՝ պրոֆեսիոնալիզմի, սոլիդության, գրագետ կառավարման, ի վերջո՝ խաղաղության դեֆիցիտը։


Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք՝ մեկ ՊՈԱԿ-ում. «Հետք» Բայդենը հույս ունի Պուտինի հետ հանդիպել հունիսին Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում գործող «Եվրասիա» միջազգային համալսարանում. Shamshyan.com Իսպանիայում ուղղաթիռ է կործանվել «Օրենքով գող» է կալանավորվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար. ՔԿ Այսօր ՀՀ մի շարք վայրերում, այդ թվում՝ Երևանում ֆիքսվել է մի երևույթ, որը կոչվում է «գալո». Գագիկ Սուրենյան ՄԻՊ-ի աշխատանքի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած Կարեն Կիրակոսյանը ընդգրկվել է ՊՆ համակարգում բնակարանային հաշվառման հերթացուցակում Լևոն Տեր-Պետրոսյանը, այս անկեղծության տեմպերով, միգուցե հաջորդիվ ասի իր ու հոգեզավակ նիկոլի գաղտնի խոսակցությունները. Նարեկ Մանթաշյան Հմայապաշտ հայերի տագնապի իրական պատճառը Լավրովի ուղերձներն էին, որոնց իրագործումն արդեն Նիկոլի խելքի բանը չէ. Գարեգին Պետրոսյան Վերելակն ընկել է ծերատան աշխատողի վրա. դեպքը ծածկադմբոց են անում. Yerevan.Today Դուք եք մոբիլիզացիան արել, արդյունքում մարդիկ հայտնվել են ճակատի ինչ-որ ուղղությամբ և գերեվարվել, ձեզ պատասխանատու չե՞ք համարում. Աբրահամյանը՝ ՊՆ-ին Փաշինյանական քննչական մամլիչը շարունակում է ծառայել հայրենադավին. Գեղամ Մանուկյանի արձագանքը՝ նոր մեղադրանքներին Ադրբեջանցիները Կարմիր շուկայում նկարահանումներ են իրականացնում. բնակիչներն անհանգստացած են. «Փաստինֆո» ՀՀ նախագահի հետ հանդիպման հնարավորությունը տապալվեց. վաղը բոլորիդ հրավիրում եմ Բաղրամյան 26. Էդգար Ղազարյան ՀՀ-ն ձայնային հաղորդագրությամբ կառավարվող պետություն է. երևի նույն սխեմայով եք հանձնել Շուշին, Հադրութը, զոհել 5000 երեխայի. Էլինար Վարդանյան Թաթոյանը կրկին կատարել էր իր սահմանադրական առաքելությունը ու, ինչպես միշտ, չափազանց արդյունավետ. Արամ Վարդևանյան Հանրապետության նախագահը չի աջակցում և չի պատրաստվում աջակցել կամ սատարել որևէ քաղաքական ուժի. հայտարարություն Վանդալիզմ Յարոսլավլի շրջանում. վնասվել են 50 հայկական գերեզմանաքարեր Ռազմական դրության վերաբերյալ կառավարության որոշման 9.1 կետի բառակապակցությունը հակասահմանադրական է. ՍԴ Կրակոցներ Երևանում. ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ հեղինակը 36-ամյա կին է. հայտնաբերվել է ատրճանակը. Shamshyan.com Ինչ է ուզում Լևոն Տեր-Պետրոսյանը․ հունիսի 21-ին ընդառաջ․ 7or.am ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավորներ Նարինե Հովակիմյանին, Սևակ Համբարձումյանին և Կարեն Մարդանյանին Խփում է ոստիկանը, կալանավորվում է քաղաքացին (տեսանյութ). Yerkir.am Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ. 3-րդ նախագահի գրասենյակ ՔԿ-ն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելու դեպքի առթիվ. «Փաստինֆո» Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է. 168.am Ադրբեջանը միջազգային ճնշման ներքո փորձում է արդարացնել մարդասիրական պարտավորությունները չկատարելը. Աննա Նաղդալյան Արցախում ավտոմեքենան ընկել է «Կարկառ» գետը. վարորդը մահացել է (լուսանկարներ) Բոլորիս պետք է հուզի այս հարցը․ ԱԱԾ նախկին սպան՝ օտարերկրյա գործակալական ցանցի՝ Հայաստանի հանդեպ հետաքրքրության մասին (տեսանյութ) Ինչո՞ւ չի ձերբակալվել Նիկոլ Փաշինյանը․ պարզաբանում է Արթուր Վանեցյանը (տեսանյութ) Նախագահ Քոչարյան, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան». սպասված և կարողունակ դաշինք. Yerevan.Today Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը՝ ռազմագերիներին ազատ արձակելու դիմաց. Коммерсантъ-ի հոդվածը «Այսoր Կարմիր Շուկան է, վաղն էլ ասելու են՝ Երևանն է, մյուս օրն այլ տարածք են ուզելու». Դավիթ Բաբայան․ 168․am Արման Թաթոյանի հրաժարականի մասին այսօրվա հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում Սերժ Սարգսյանին առաջարկել եմ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով, բայց նա մերժել է․ Լևոն Տեր-Պետրոսյան Իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանի և ադրբեջանցիների կապը․ Politik.am Վահագն Վերմիշյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Ինչու են քաղաքացիները ցանկանում ընտրել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ) Քոչարյանն ամեն ինչ կանի, որպեսզի ժողովուրդը լավ ապրի, նա հետ կբերի Փաշինյանի կորցրած տարածքները (գնահատական) Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի ու Կանադայի՝ հայ գերիներին ազատ արձակելու կոչերին «Ոստիկանությունը պետք է միանար բանակին, ասեր՝ ես էլ եմ պատասխանատու այս երկրի համար». Ռազմիկ Դավոյան Սպիտակը չի մոռանում, որ փլատակներից վեր հառնեց՝ շնորհիվ կառուցող ու շենացնող նախագահի․ «Կյանք և ազատություն»-ը ողջունում է գիտակից մարդկանց․ Սերգեյ Յարմալոյան Ռուսաստանում գրանցվել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը Ռուսները խիստ մտահոգվելու կարիք ունեն. Հայաստանում մեծ արագությամբ խորանում են հակառուսական տրամադրությունները․ Նաիրի Հոխիկյան Սրանք սարսափում են նախագահի գրքից, նկարից, ստվերից, անգամ անունից․ պաստառը կվերականգնվի, բայց ձեր թարախը ձեր հետ կապրի ՔԿՀ-ում․ փաստաբան Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ գերիների հարցով չեն զբաղվում Լավրովը բացահայտեց «Մեղրիի միջանցքի» հեղինակին. Գագիկ Համբարյան Կողմերին կոչ ենք անում շտապ ավարտին հասցնել պահվող անձանց և բոլոր աճյունների փոխանակումը. Շվեդիայի արտգործնախարար Իշխանական մի պատգամավոր փորձեր արեց՝ ինչքան սուտ ու կեղծիք կար, խմբակցության անունից հնչեցրեց ՄԻՊ հասցեին․ չուշացավ նաև Ադրբեջանի արձագանքը․ Անի Սամսոնյան Ավելի քան 600 բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակն անբավարար է Հայաստանի ՄԻՊ-ի դեմ կազմակերպված արշավ են իրականացնում՝ 1 ադրբեջանցիները և 2՝ նիկոլականները․ Ռուբեն Մելիքյան Ձերբակալվել է «օրենքով գող» Իշխանության համար «գործ տվող» Վահան Նարիբեկյանը Արգավանդում մեծ շինարարություն է սկսել՝ բնակիչներին պրոբլեմների մեջ գցելով․ Արմինսայդեր Փաշինյանի վերջին ելույթները ուղղված են իր պատկերացրած էլեկտորատին՝ ապուշներին. քաղաքագետ Ալիևը Շուշին հռչակել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Որքան է թանկացել կյանքը Հայաստանում վերջին 1 տարում (ցանկ) Հնդկաստանը հակառեկորդ է սահմանել մեկ օրում COVID-19-ով հիվանդացածների թվով Երեւանում 30-ամյա ծննդկան է մահացել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 356 նոր դեպք, մահացել է 21 մարդ Լիահույս եմ, որ Արտակ Դավթյանի գործունեության մանրամասները կուսումնասիրվեն իշխանափոխությունից հետո՝ համապատասխան քրեական գործերի շրջանակում․ Գևորգ Գորգիսյան Եթե այս օկուպացիոն ռեժիմը իր պարագլխի ղեկավարությամբ շարունակի պաշտոնավարել, ապա մեր դպրոցների վրա էլ կհայտնվի այն նույն պաստառից․ Վարուժան Գեղամյան (լուսանկար) Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպառնալիք, քան կարգավիճակի հարցն անորոշության մեջ պահելն է․ այս պայմաններում նոր պատերազմի վտանգի առաջ ենք կանգնելու․ Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ինչպե՞ս եղավ, որ առանց կռվի ու կրակոցի զորքը մոտ 50 կմ նահանջեց Մեզ հարկավոր է ընդամենը մեկ բան՝ հավատալ իրականին և մերժել այն ամենը, ինչը ականջահաճո է, բայց ոչ իրական․ Սենոր Հասրաթյան Կանադան կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ գերիներին «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց BMW-ն բախվել է վերգետնյա անցման հենասյուներին․ Shamshyan.com Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ Ես սարսափելի եմ վախենում ձեր բերած ապագայից․ Նաիրա Զոհրաբյանը՝ իշխանությանը «Ժողովուրդ»․ Գիշերային արտահերթ նիստի հետքերով «Ժողովուրդ»․ Պաշտոնատար անձանց վերաբերող դատական գործերը դոփում են տեղում «Իրավունք»․ Շուշիի անկումը առեղծված է, և դրա վառ ապացույցն այն է, որ մինչ օրս գաղտնի է պահվում Շուշիի օպերացիայի հրամանատարի անունը․ Աշոտ Ղուլյան Թաթոյա՛ն, ինչպես կասեն լոռեցիք, ղայիմ կաց, շան տեղ չդնես հաչոցները. Գևորգ Պետրոսյանը՝ ՄԻՊ-ին Եվրոն ու ռուբլին աճ են գրանցել․ արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ». Իշխանությունն իր կարգախոսը «գողացել է» Ռոբերտ Քոչարյանի թիմից «Ժողովուրդ». Ամեն ինչի նկատմամբ անտարբեր․ Մակունցի և Սիմիդյանի աշխատանքային ոճը կտրուկ փոխվել է Ռոբերտ Քոչարյանի էջմիածնեցի աջակիցները հայտարարություն են տարածել (տեսանյութ) «Հրապարակ». Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին. նա առաջարկներ է ստացել՝ մեծ քաղաքականություն մտնելու «Իրավունք»․ ՔՊ-ի նախընտրական ցուցակը գաղտնի են պահում. բանակցում են հայտնի պրոիշխա­նական «ֆիգուրների» հետ