Երևան, 06.Մայիսի.2021, 00:00
ԵՊՀ–ի գիտական խորհուրդը կդիմի ՄԻՊ-ին՝ ՍԴ-ում Կառավարության որոշման սահմանադրականությունը վիճարկելու խնդրանքով. հայտարարություն Ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հարցախույզ Երևանի Շենգավիթ համայնքում «Վերածնվող Հայաստանը» ընտրություններին մասնակցելու է Հայ հեղափոխական դաշնակցության հետ համատեղ․ դաշինքը կղեկավարի Ռոբերտ Քոչարյանը ԵԱՀԿ ՄԽ հետագա գործունեությունը պահանջված է՝ առաջին հերթին ուղղված վստահության մթնոլորտի ձևավորմանը. Սերգեյ Լավրով «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի Ըստ ՄԻՊ-ի՝ պատերազմի հետևանքով Սյունիքում շեշտակի ավելացել են մարդու իրավունքներին առնչվող խնդիրները Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ Իրանի համար չափազանց զգայուն է Արցախից գրավյալ տարածքներում ահաբեկիչների բնակություն հաստատելու հանգամանքները. ՀՀ-ում Իրանի դեսպան Հանդիպաման մանրամասներ պատմողը խեղաթյուրում է դրանց բովանդակությունը. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին Փաշինյանի ելույթը գարնանային սրացման և դավաճանի բարդույթի համադրության ցավալի դրսևորում էր․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի արձագանքը

Թալիշի զորամասին կից խանութի տերը պատերազմի ընթացքում զինծառայողների բանկային քարտերից գումար է կանխիկացրել. Hetq.am

Թալիշի զորամասին կից խանութի սեփականատերը պատերազմի ընթացքում զինծառայողների բանկային քարտերից տարբեր չափերի գումար է կանխիկացրել՝ պատճառաբանելով, թե դրանք եղել են զինծառայողների պարտքերը։ Թալիշում չկար գումար կանխիկացնելու որևէ միջոց, այդ իսկ պատճառով զինծառայողներն իրենց բանկային քարտերը տալիս էին խանութպանին, որպեսզի վերջինս գումար կանխիկացնի և վերցնի խանութից գնված ապրանքների դիմաց։ Խանութպանը պատերազմի ընթացքում կանխիկացրել է ավելի շատ գումար, քան զինծառայողների պարտքն է եղել։ Զոհված զինծառայողի մայրը, պարզելով, որ տղայի բանկային քարտը խանութպանի մոտ է, և դրանից ընդհանուր 97 հազար դրամ է կանխիկացվել դիմել է ոստիկանություն։ Հարուցվել է քրեական գործ։ Այս մասին գրում է Hetq.am-ը:

Զինծառայող Գևորգ Քարտաշյանի հետ տան անդամները կապը կորցրել են պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Նա ծառայում էր Թալիշի զորամասում։ Հոկտեմբերի 7-ին նրա անունը հրապարակվել է զոհվածների ցուցակում, բայց տղայի աճյունը չի հայտնաբերվել, հետո նրա անունը տեղափոխվել է անհետ կորածների ցուցակ և միայն 2021 թվականի հունվարի 21-ին՝ զոհվելուց 4 ամիս անց, ԴՆԹ անալիզի միջոցով նույնականացվել է նրա աճյունը։

Գևորգի ընտանիքն ապրում է Լոռու մարզի Տաշիր քաղաքում։ Գևորգի մայրը՝ Աիդա Ամիրխանյանը, այդ ընթացքում մի քանի անգամ Տաշիրից Երևան է գնացել, տարբեր կառույցների դիմել տղայի մասին լուր իմանալու համար։

Գևորգի մորը հունվարի 21-ին Պաշտպանության նախարարությունից նաև հայտնել են, որ կարող է գնալ Արցախբանկ, ստուգել տղայի բանկային հաշիվը և կանխիկացնել տղայի հաշվին առկա գումարը։

Պատերազմից առաջ Գևորգ Քարտաշյանը Թալիշում գտնվող Գագիկ Աբրահամյանին պատկանող խանութից պարտքով զինվորական համազգեստ էր գնել, պարտքի մասին մայրն իմացել էր ու սեպտեմբերի 26-ին որդու հաշվեհամարին 15 000 դրամ գումար էր փոխանցել, որպեսզի նա վճարի ձեռք բերած համազգեստի համար։

Աիդան գնացել է Արցախբանկ, քանի որ կարծել է, որ կարող է տղան հասցրած չլինի գումարը կանխիկացնել և համազգեստի գումարը վճարել խանութպանին։

Ստուգելով տղայի հաշիվը՝ Աիդան տեսել է, որ տղայի հաշվին գումար չկա։ Երբ դիմել է Արցախբանկ իմանալու, թե ո՞վ է կանխիկացրել որդու հաշվից գումարը Աիդային հայտնել են, որ սեպտեմբերի 27-ից տղայի քարտից գումար կանխիկացվել է 3 անգամ, առաջին անգամ՝ Ստեփանակերտի բանկոմատից, 2-րդ անգամ Շուշիից, իսկ 3-րդ անգամ՝ Չարենցավանի բանկոմատից, դեկտեմբերի 31-ին։ Ընդհանուր Գևորգ Քարտաշյանի հաշվից կանխիկացվել է 97 000 դրամ։

Աիդան Արցախբանկի աշխատակիցներին խնդրել է տրամադրել բանկոմատների տեսագրությունը, որպեսզի կարողանա պարզել, թե ով է եղել որդու քարտից գումար կանխիկացնողը, սկզբում կնոջը մերժել են, հետո` տրամադրել։

Բանկոմատի տեսագրության լուսանկարները, որպես ապացույց, մեզ է տրամադրել Աիդա Ամիրխանյանը։ Առաջին լուսանկարում՝ Գագիկ Աբրահամյանը Ստեփանակերտի բանկոմատից գումար կանխիկացնելիս։  Երկրորդ լուսանկարում` Գագիկի եղբորորդին, Չարենցավանի «Արդշինբանկի» բանկոմատի մոտ։

Աիդա Ամիրխանյանը, որ մինչ այդ տղայից որևէ լուր ունենալու համար գտել էր տղայի զինակից ընկերներին, կապվել է նրանց հետ, ուղարկել բանկոմատի տեսագրությունից արված լուսանկարը, տղաներն, ասել են, որ դա Գագիկ Աբրահամյան անուն, ազգանունով մարդն է, որը Թալիշում զորամասին կից խանութ է ունեցել, և բոլոր զինծառայողներն անհրաժեշտության դեպքում օգտվել են նրա խանութից։ Տղաները Աիդային ասել են` քանի որ Թալիշում բանկոմատ չի եղել խանութպանը զինծառայողներին ապրանք է տրամադրել, հետո հավաքել նրանց բանկային քարտերը, պարտքի չափով գումար կանխիկացրել, վերցրել ու քարտը վերադարձրել զինծառայողներին։ Պատերազմի ընթացքում էլ մի շարք զինծառայողների բանկային քարտեր եղել են Գագիկի մոտ, քանի որ նա դրանք չի հասցրել վերադարձնել զինծառայողներին։

Աիդա Ամիրխանյանը նույն օրը դիմել է ոստիկանություն, ներկայացրել փաստերը, հարուցվել է քրեական գործ, որին, կնոջ խոսքով, ընթացք չի տրվել։ Երևանից քրեական գործը տեղափոխել են Չարենցավանի բաժին։

Կնոջը ոստիկանությունում ասել են, որ գործը Երևանից տեղափոխվել է Չարենցավանի բաժին, քանի որ վերջին անգամ գումար հանվել է Չարենցավանի «Արդշինբանկի» բանկոմատից։

Ըստ Աիդա Ամիրխանյանին Չարենցավանի ոստիկանությունից ուղարկված ծանուցագրի` փետրվարի 1-ին իր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Մինչ օրս Աիդային հարցաքննության չեն կանչել։

Հարուցված քրեական գործում որպես վկա ներգրավված է նաև զոհված Գևորգ Քարտաշյանի զինակից ընկերը՝ Հակոբ Ենոքյանը։ Հակոբը մեզ հետ զրույցում նշեց, որ իր քարտը ևս եղել է Գագիկ Աբրահամյանի մոտ։ Հակոբը պատերազմում վիրավորվել էր, ապաքինվելուց հետո տեղափոխվել էր Նոր Ալաշանի զորամաս, որտեղ հանդիպել է Գագիկ Աբրահամյանին, Հակոբի խոսքով՝ նրան այնտեղ բնակվելու տարածք էին հատկացրել։ Այդ ժամանակ Հակոբը Գագիկից խնդրել է իր քարտը, վերջինս ասել է, որ իր ու էլի զինծառայողների քարտեր թողել է Թալիշի զորամասում։ Հակոբի քարտից էլ պատերազմից հետո Գագիկ Աբրահամյանը կանխիկացրել է 20 000 դրամ, որը մի քանի անգամ գերազանցում է Հակոբի ունեցած պարտքը։

Կապ ենք հաստատել նաև Գագիկ Աբրահամյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում չի հերքել այն հանգամանքը, որ տարբեր ժամանակներում զինծառայողների բանկային քարտերը եղել են իր մոտ։ Իր խոսքով՝ քարտերը պահել է, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանցից գումար հանի, քանի որ Թալիշում չկար բանկոմատ, ու զինծառայողները Գագիկից ապրանք գնել են պարտքով։ Քարտերի մեծ մասը, իր խոսքով, մնացել է զորամասում։ Գագիկը մեզ հայտնեց, որ իրեն կանչել են Չարենցավանի բաժին հարցաքննության, ոստիկանություն Գագիկը ներկայացրել է մի քանի բանկային քարտ և պարտքերի տետր, որի մեջ նշված է եղել զինծառայողների կուտակած պարտքի չափը։ Աբրահամյանը նշեց, որ Թալիշի զորամասի զինծառայողները ընդհանուր հաշվով մոտ 1 700 000 դրամի պարտք էին կուտակել, բայց ինքը պատերազմից հետո ոչ ոքից գումար չի ուզել։

Գագիկն ասաց, որ չգիտեր նաև Գևորգ Քարտաշյանի զոհվելու մասին, բայց քանի որ զինվորը պարտք է եղել իրեն մի քանի անգամ ստուգել է քարտի վրա արդյոք գումար կա, որպեսզի կանխիկացնի:

Գագիկ Աբրահամյանը Քարտաշյան Գևորգի հաշվից ընդհանուր առմամբ կանխիկացրել է 97 000 դրամ, որից 15 000-ը զինվորի` պարտքով գնած համազգեստի գումարն էր։ Գագիկը նշում էր, որ մնացած գումարն էլ՝ 82 000 դրամ, այլ ժամանակներում Գևորգի կուտակած պարտքն է։ Մինչդեռ Հակոբ Ենոքյանը, որը ծառայում էր Գևորգի հետ նույն վաշտում, ինչպես նաև քրեական գործում ներգրավված է որպես վկա, պնդում էր, որ Գագիկը այդ չափի գումարի ապրանք պարտքով ոչ ոքի չէր տալիս և հնարավոր չէր, որ Գևորգը այդքան պարտք կուտակած լիներ։ Ըստ Հակոբի՝ մոտ 100 հոգու բանկային քարտ մնացել էր Գագիկի մոտ։

Վերջին անգամ՝ դեկտեմբերի 31-ին, Գևորգ Քարտաշյանի հաշվից Չարենցավանի «Արդշինբանկի» բանկոմատից գումար է կանխիկացրել Գագիկ Աբրահամյանի եղբորորդին։ Գագիկը նշեց, որ ինքը բանկոմատից գումար կանխիկացնել չի կարողանում, դրա համար էլ դիմել է եղբորորդու օգնությանը, վերջինս այդ օրը 74 000 դրամ է կանխիկացրել։ Առաջին տեսագրությունում, սակայն, գումար կանխիկացնողը անձամբ ինքը՝ Գագիկ Աբրահամյանն էր։

Գագիկ Աբրահամյանը ծնունդով Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից է, բայց ապրում էր Թալիշում։ Ըստ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի՝ Գագիկ Աբրահամյանը գրանցված է Չարենցավան քաղաքում։

Հարուցված քրեական գործի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար հարցում էինք ուղարկել նաև Քննչական կոմիտե։ Մեր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնել են, որ Աիդա Ղարիբի Ամիրխանյանի հաղորդման հիման վրա 2021 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

«Չարենցավանի քննչական բաժնում ընդունվել է վարույթ եւ գտնվում է նախաքննության փուլում։ Քրեական գործով կատարվել են հարցումներ, տարբեր քննչական ու դատավարական գործողություններ, հարցաքննվել են մի շարք անձինք»,- նշված էր ՔԿ պատասխանում:

Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ. գողություն, որը կատարվել է՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, պատժամիջոց է սահմանվում նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդվածը հրապարակելուց հետո մեզ է զանգահարել Քարտաշյան Գևորգի մայրը և հայտնել, որ Չարենցավանի քննչականից այսօր՝ ապրիլի 13-ին կապ են հաստատել նրա հետ և ասել, որ Գագիկ Աբրահամյանը ներկայացել է Չարենցավանի բաժին, պատրաստակամություն հայտնել անկախ քրեական գործի ընթացքից, փոխհատուցել Քարտաշյան Գևորգի քարտից կանխիկացրած 97 000 դրամը։  Աիդա Ամիրխանյանը մերժել է։

Գլխավոր լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

 

«Գլխավոր դատախազին հուշեք Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ Մեծ պալատի կարծիքները կրկին ընթերցել»․ Արամ Վարդևանյան ԵՊՀ–ի գիտական խորհուրդը կդիմի ՄԻՊ-ին՝ ՍԴ-ում Կառավարության որոշման սահմանադրականությունը վիճարկելու խնդրանքով. հայտարարություն Ստանձնել եմ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը. Ալեքսանդր Կոչուբաև Ընտրողին պետք է պատգամավորին հետ կանչելու հնարավորություն տրվի. Սոֆյա Հովսեփյան Հայաստանի օմբուդսմենը ամենօրյա կապ է պահպանում ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը «Թիրախում մի օր բանակն է, հաջորդող օրը՝ ընդդիմությունը, երրորդ օրը՝ ժողովուրդը»․ Տիգրան Աբրահամյան Վստահ եմ, որ մենք ԵԱՀԿ ՄԽ-ի հետ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել գերիների հարցը. Լավրով «Ռոմայի» հայտացուցակը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում Արման Թաթոյանի դեմ միաժամանակ արշավ են սկսում թե՛ ՀՀ իշխանավորները, թե՛ ադրբեջանական մամուլը. Սամսոնյան Ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հարցախույզ Երևանի Շենգավիթ համայնքում Եթե 6 ամսյա ժամկետում չձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, ապա ԵՊՀ-ն կլուծարվի Նիկոլն ԱԱԾ-ի ձեռքերով շարունակում է քանդել իրավական պետության մնացորդները․ վայելե՛ք, Աննա Վարդապետյան, մաս 2․ Ամրամ Մակինյան (լուսանկարներ) Գերությունից վերադարձած 19-ամյա Ռոբերտ Վարդանյանի հայրը պնդում է, որ որդին այնպիսի ֆիզիկական եւ հոգեբանական վիճակում է, որ ծառայությունը շարունակել չի կարող․ Նաիրա Զոհրաբյան Շատ դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում Հանրային հեռուստատեսությունը․ Սյունիքի հետ կապված իմ հայտարարություններից համարյա ոչ մի բան չեն լուսաբանում․ Արման Թաթոյան Ազատ ոճային ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չնվաճեցին Երևանում 27-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ Shamshyan.com Էրդողանն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղում ստեղծված կենտրոնի աշխատանքները Նիկոլ Փաշինյան, նման փնթի ու անպատասխանատու մոտեցում մարդկանց առողջությանն ու կյանքին Հայաստանում երբեք չի եղել․ Անի Հովհաննիսյան ԱՄՆ-ի ավելի քան 3,3 հազար բնակիչ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո. Fox Վայոց Ձորի մարզում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու MAN-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր․ «Գազել»-ը վերածվել է մետաղե ջարդոնի․ Shamshyan.com «Վերածնվող Հայաստանը» ընտրություններին մասնակցելու է Հայ հեղափոխական դաշնակցության հետ համատեղ․ դաշինքը կղեկավարի Ռոբերտ Քոչարյանը Դա թույլ կտար հետագայում բացառել 44-օրյա պատերազմի նման աղետները. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Ռ․ Քոչարյանը կկարողանա և՛ զրոյացնել Նիկոլի երկար տարիների ազգադավ ու հակապետական գործողությունների արդյունքները, և՛ անպատիժ չի թողնի ոչ մի թուրքի գործակալի․ Կորյուն Գրիգորյան Փաշինյանն, ի վերջո, պետք է սովորի, որ մի միտք արտաբերելիս նախապես պետք է հիմքեր ունենա. Հայկ Ալումյան (տեսանյութ) Մենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում. վարչապետի պաշտոնակատար Հայաստանի վրա կախված են ավելի քան 1,5 միլիարդի հայցեր․ Սարգիս Գրիգորյան Զինված հարձակումներից անմիջապես հետո պետությունը նորմալ ոչ մի ինֆորմացիա չէր տրամադրվում սահմանային բնակիչներին. ՄԻՊ Մահվան համբույրը ճաշակել ես, վախը սրտումդ սպասի՛ր. Զարուհի Փոստանջյանը՝ Նիկոլ Փաշինյանին Լավ չի, որ մարդն արտահայտվում է այնպես, որ հետո սկսենք մտածել՝ ինչ է նկատի ունեցել. Ալումյանը՝ Փաշինյանի ներկայացուցչին ԵԱՀԿ ՄԽ հետագա գործունեությունը պահանջված է՝ առաջին հերթին ուղղված վստահության մթնոլորտի ձևավորմանը. Սերգեյ Լավրով Աթենքում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո քաղաքացին մահացել է Ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը. Կառավարությունը հաստատեց Ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենայի քարկոծման դեպքով բավարար տեղեկություններ ձեռք չեն բերվել Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը նախատեսում է «Sputnik V»-ի նոր առաքումներ դեպի Հայաստան «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի Ճանաչելով նրան՝ կարծում եմ, որ նա դերասանություն է անում, խելագար է խաղում, որ խուսափի դատավարությունից․ Գեղամ Նազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով. Շարմազանով Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը (ուղիղ) Երևանում և 3 մարզերում նախատեսվում է վթարային ջրանջատում «Պատահաբար լուրերից իմացանք․ դիմելու եմ ՍԴ»․ ՄԻՊ-ը՝ բուհերի վերաբերյալ գործադիրի որոշման մասին Մեղավոր են բոլորը` Հռոմի Պապից մինչև Դալայ Լամա, բայց ոչ ինքը. Գրիգոր Պողոսյան Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դիակը (տեսանյութ) Ըստ ՄԻՊ-ի՝ պատերազմի հետևանքով Սյունիքում շեշտակի ավելացել են մարդու իրավունքներին առնչվող խնդիրները Այս դրածոն ձեռնտու է արտաքին հզոր խաղացողներին՝ Հայաստանը որպես մանրադրամ օգտագործելու համար․ Գևորգ Գևորգյանը՝ Փաշինյանի մասին Ուկրաինայի ԱԳՆ-ում հայտնել են ՌԴ-ի կողմից Ազովի ծովի բռնակցման վտանգի մասին Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք. մահացել է ևս 14 մարդ «Ծեր աղվեսի» խաղերն արդեն պարզ են ոչ միայն իմ սերնդի, այլ նաև երիտասարդ քաղաքական գործիչների համար, որի համար ուրախ եմ․ Բագրատ Եսայանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին 27 տարին լրացած, զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում կիրառելու մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց ՀՀ-ում և Արցախում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ «Հրապարակ». Էմանուել Մակրոնը չի թաքցրել իր տարակուսանքը Փաշինյանի անձի և պահվածքի առնչությամբ Քոչարյանն ու Սարգսյանը Արցախը տալիս էին, Ալիեւը չէր վերցնում, իր մանկության երազանքն էր, որ Նիկոլը տա՞. Էդուարդ Շարմազանով․ News.am Պատերազմում պարտության հիմնական պատճառներից մեկի մասին․ Էդգար Ղազարյան Իրանի համար չափազանց զգայուն է Արցախից գրավյալ տարածքներում ահաբեկիչների բնակություն հաստատելու հանգամանքները. ՀՀ-ում Իրանի դեսպան 2 օր առաջ ինքն էր պատգամավորին մեղադրում թշնամուն ինֆորմացիա տալու մեջ, երեկ ինքն էր ԱԺ ամբիոնից գաղտնիք պարունակող տվյալներ կարդում հեռախոսից․ Արամ Գևորգյան «Փաստ». Մի բան նրանց հաստատ միավորում է՝ նրանք հավասարաչափ անհայրենիք են Փաշինյանի միակ այլընտրանքը մնացել է Ռոբերտ Քոչարյանը․ Արթուր Ղազինյան «168 ժամ». Նիկոլ Փաշինյան․ քաղաքական փսիխոզի հիմնադիրը «Փաստ». Երբ գաղափարախոսությանը փոխարինում է շահը՝ փաթեթավորված տարբեր լոզունգներով Դոլարն ու ռուբլին աճել են. արտարժույթների փոխարժեքներն այսօր «Փաստ». Նախընտրական կրքեր ՔՊ-ում. Փաշինյանը որոշել է ցուցակում ընդգրկել բիզնեսմենների. ասել է՝ «նեղանալ չլինի» «Հրապարակ»․ Սիսիանի քաղաքապետարանի պատն են փորել, որ չափեն գաջի հաստությունը, Գորիսում ասֆալտն են միլիմետրերով չափել Լույս չի լինելու Երևանում և 6 մարզում «Փաստ». Պետական գերատեսչություններում աշխատակիցների վրա ձայների որոշակի «պլան» է դրվել. առանձին ցուցակում են «սվոյները» «Հրապարակ». Ընտրությունների նոուհաուն. կարճաժամկետ աշխատատեղեր կբացվեն՝ քվեների դիմաց ԱՄՆ-ի կառավարությունը սխալ է. Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը հակադարձում է հայ ռազմագերիների մասին Պետքարտուղար Բլինքենի հայտարարությանը Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Ադրբեջանցի զինվորները դեռ շարունակում են «կռվել» հայերի ունեցվածքի դեմ (տեսանյութ) Առաջարկվող հուշագրի իրական իմաստը սոսկ խոչընդոտելու փորձն է նախագահ Քոչարյանի իշխանության գալուն․ Արա Վարդանյան Հայաստանում մեկնարկում է ամառային զորակոչը Այս դրածոն ձեռնտու է արտաքին հզոր խաղացողներին, Հայաստանը որպես մանրադրամ օգտագործելու համար․ Գևորգ Գևորգյան «Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում»․ ՄԻՊ-ի զեկույցը Նիկոլն ուղղակի գժական է գնում․ նրա գժականությունը առաջիկա շաբաթներին ավելի բարձր նիշերի է հասցնելու․ Գեղամ Մանուկյան Վերջին երկու ամսում Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 96 117-ով Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Իջևանում. 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումների հասցեները Դավաճան Նիկոլը պատկերացում չունի Արցախից և ադրբեջանամետ զառանցանքներով է հանդես գալիս. Գագիկ Համբարյան Ամենաողբերգականն առջևում է, և ովքեր կարծում են, որ պատերազմին հետևելու է երկարատև խաղաղություն, կայունություն, մեղմ ասած մոլորության մեջ են․ Տիգրան Աբրահամյան Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքով ձերբակալվել է ծառայակիցը