Երևան, 06.Մայիսի.2021, 00:00
Ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հարցախույզ Երևանի Շենգավիթ համայնքում «Վերածնվող Հայաստանը» ընտրություններին մասնակցելու է Հայ հեղափոխական դաշնակցության հետ համատեղ․ դաշինքը կղեկավարի Ռոբերտ Քոչարյանը ԵԱՀԿ ՄԽ հետագա գործունեությունը պահանջված է՝ առաջին հերթին ուղղված վստահության մթնոլորտի ձևավորմանը. Սերգեյ Լավրով «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի Ըստ ՄԻՊ-ի՝ պատերազմի հետևանքով Սյունիքում շեշտակի ավելացել են մարդու իրավունքներին առնչվող խնդիրները Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ Իրանի համար չափազանց զգայուն է Արցախից գրավյալ տարածքներում ահաբեկիչների բնակություն հաստատելու հանգամանքները. ՀՀ-ում Իրանի դեսպան Հանդիպաման մանրամասներ պատմողը խեղաթյուրում է դրանց բովանդակությունը. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին Փաշինյանի ելույթը գարնանային սրացման և դավաճանի բարդույթի համադրության ցավալի դրսևորում էր․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի արձագանքը Ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հարցախույզ Երևանի Կենտրոն համայնքում

Նիկոլը 5 ամսում իր առաջարկած 6 ամսվա ճանապարհային քարտեզից միայն 2 կետով է առաջ շարժվել. Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի և դրա իրագործման մասին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հիշո՞ւմ եք, որ պատերազմից օրեր անց՝ նոյեմբերի 18-ին, Նիկոլը երկիրը ճգնաժամից դուրս բերելու 6-ամսյա ճանապարհային քարտեզ հրապարակեց։ Այդ ճանապարհային քարտեզն իրագործելու անհրաժեշտությամբ էլ նա հիմնավորում էր իր հրաժարական չտալը.

«Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն: Իրավիճակը հաղթահարելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլեւ ամբողջությամբ լծված եմ այդ գործին»։

Թեպետ բոլորիս էլ դեռ այն ժամանակ էր պարզ, որ այդ քարտեզը հերթական կռուտիտն է, բայց այսօր՝ երբ իր ուզած 6 ամսից 5 ամիսն արդեն համարյա անցել է, եկեք արագ անցնենք այդ քարտեզի կետերով, տեսնենք, թե որն ինչպես է դասավորվել...

ԿԵՏ 1. «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով...»

ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ. Գործընթացը չի վերականգնվել, և որևէ նշույլ էլ չկա, որ տեսանելի ապագայում կվերականգնվի։

ԿԵՏ 2. «Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների եւ ենթակառուցվածքների վերականգնում»:

ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ. Զգալի մասը չի վերադարձել։ Բնականոն կյանքը վերականգնված չէ, ՀՀ հետ բնականոն կապ էլ չկա։ Ներկայիս տեմպերով վնասված տների, բնակարանների, ենթակառուցվածքների վերականգնումը տասնամյակներ է տևելու։

ԿԵՏ 3. «Զոհված զինծառայողների եւ քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»։

ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ. Պատերազմի ավարտից 5 ամիս անց էլ զոհվածների (նրանց, ում անունները հայտնի են) ընտանիքների մոտ կեսի սոցիալական երաշխիքներն ապահոված չեն, օրենքով հասանելիք գումարներն այդ մարդկանց վճարված չեն։ Էլ չասեմ, որ զոհերի իրական թիվը նույնիսկ հայտնի չէ։

ԿԵՏ 4. «Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի եւ հանրային կառույցների եւ ենթակառուցվածքների վերականգնում»:

ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ. Հասկանալի չէ, թե կոնկրետ ինչի մասին է խոսում, բայց շեշտեմ, որ այս ամպագոռգոռ խոստումներից արդեն ՀԵՏՈ Նիկոլը հանձնեց թշնամուն Հայաստանի ամենամեծ ոսկու հանքը, Իրան–Հայաստան միջպետական ճանապարհի մի հատված, Շուռնուխ գյուղի մի մասը, և այլն, և այլն։ Եթե սա կոչվում է «վերականգնում», ապա Նիկոլն էլ Տիկնիկ Բառբին է։

ԿԵՏ 5. «Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովում»:

ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ. Ինչքանով որ ես եմ տեղյակ, պետությունը գրեթե բան չի արել, ինչ արվում է՝ հիմնականում մասնավոր նախաձեռնությունների շնորհիվ է արվում։ Ու էլի մի զգալի մասի սոցիալական երաշխիքների հարցը դեռ ձգձգվում է։ Հաշմանդամների իրական թիվը պաշտոնապես հայտնած չէ։

ԿԵՏ 6. «Գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»:

ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ. Ոչ միայն բոլոր գերիները չեն վերադարձվել, այլև այս հայտարարությունից հետո առնվազն 62 զինծառայող էլ գերեվարվել է և Ադրբեջանը հրաժարվում է այդ գերիներին վերադարձնել։ Գերիների թիվը պաշտոնապես չի հայտարարվել։ Նրանց ընտանիքների «սոցիալական երաշխիքները» չգիտեմ, թե ոնց են ապահովվում, բայց փաստ է, որ մի քանի օր առաջ 2 օր ՊՆ-ն շրջափակման մեջ պահեցին այդ մարդիկ։ Անհետ կորածների պաշտոնական թիվն էլ հայտնի չէ։ Իսկ «սոցիալական երաշխիքները» ընտանիքների միայն մի մասինն է ապահովված։

ԿԵՏ 7. «Պատերազմին մասնակցած անձանց եւ ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում»:

ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ. Ինչքանով որ տեղյակ եմ, ինչ արվում է, անհատների և մասնավոր կազմակերպությունների ջանքերով է արվում, առանձին տեղերում։ Ամբողջ երկրի մասշտաբով պատերազմի մասնակիցներին հոգեբանական աջակցության համակարգ չի ձևավորվել և որևէ քայլ այդ ուղղությամբ արված գոնե ինձ հայտնի չէ։

ԿԵՏ 8. «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ»:

ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ. Այս հարցով որևէ բաց հանրային քննարկում չի եղել, միայն պաշտոնյաների կենացներ։ Պաշտպանական համակարգի կադրային ցնցումների, այնտեղ տիրող անիշխանության և քաոսի ֆոնին բարեփոխումների մասին ցանկացած խոսակցություն ընդամենը կենաց է... Ակտիվ ռազմական գործողություններից 5 ամիս անց մեր անվտանգության համակարգն ավելի վատ վիճակում է գտնվում, քան պատերազմի վերջին օրն էր։ Այս 5 ամսում թշնամուն են հանձնվել բազմաթիվ դիրքեր, ռազմավարական նշանակության կոմունիկացիաներ Սյունիքում։

ԿԵՏ 9. «Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում եւ դրա հետեւանքների վերացում»:

ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ. Եթե խոսքը մեր հարազատների, մեր հայրենակիցների կյանքի ու առողջության մասին չլիներ, այստեղ կարելի էր մի թարախ «հա-հա» զմայլիկ դնել, բայց... Նենց հաղթահարեցին, նենց հաղթահարեցին, էլ դու սուս։ Հետևանքներն էլ հո չվերացրին, հո չվերացրին, ուղղակի ասելու չի, թե ոնց վերացրին։

ԿԵՏ 10. «Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում»:

Սա կլինի չմեկնաբանեմ, չէ՞։

ԿԵՏ 11. «Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում»։

ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ. «Ժողովրդագրական խնդիրների լուծման» ինչ-որ նոր ծրագրերից տեղյա՞կ եք, որ դեռ մի բան էլ ակտիվանային։ Այս 5 ամսում այդ թեմայով ինչ-որ բան լսե՞լ եք։

ԿԵՏ 12. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում»:

ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ. Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե իր անձնական օրակարգն այստեղ չխցկեր։ 12րդ կետը որևէ կապ չունի երկրի հետպատերազմյան վերականգման հետ։ Կապ ունի իր վերընտրվելու շանսերն ավելացնելու հետ։ Այդ պատճառով ԸՕ-ում փոփոխություններ մտցնելու գործընթացը թափով առաջ է գնում։ Այն եզակի կետերից է, որի ուղղությամբ իսկապես աշխատում են։

ԿԵՏ 13. «Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ»:

ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ. Նույնը, ինչ և նախորդ կետի համար՝ սա Նիկոլի անձնական օրակարգն է, որով պատրաստվում է գույք խլել իր և իր մերձակա շրջապատի համար։ Այդ պատճառով այս կետով էլ են շատ ակտիվ աշխատում։ Երկրի հետպատերազմյան վերականգնման հետ որևէ կապ չունի, ընդհակառակը, ավելի է խորացնելու քաղաքական և տնտեսական ճգնաժամը։

ԿԵՏ 14. «Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում»։

ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ. Հաշվի առնելով, որ կառավարության մի մասնաշենքից մյուս մասնաշենք հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ է կարողանում Նիկոլը գնալ, հաշվի առնելով, որ հանրությունից գաղտնի ՀՀ տարածքներ հանձնեցին, իհարկե, շատ խնդալու է հանրության հետ «մշտական թեմատիկ կոնսուլտացիաների» անցկացման մասին այս հայտարարությունը։ Իհարկե, չհաշված Նիկոլի տռուսիկում հարմարավետ տեղավորված մի քանի կուսակցություններին ու ՀԿ-ներին...

Ավելին՝ հարյուրավոր հասարակական կազմակերպություններ, ազգային կառույցներ, հազարավոր հանրային և քաղաքական գործիչներ, ու նույնիսկ պաշտոնյաներ, պահանջել են Նիկոլի հրաժարականը։

ԿԵՏ 15. «Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ»:

ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ. Նույն վիճակն է, ինչ և 15րդ կետում։

Այսպիսով, Նիկոլն իր ուզած 6 ամսից 5 ամսում իր իսկ առաջարկած ճանապարհային քարտեզից միայն 2 կետով է առաջ շարժվել։ Այն կետերով, որոնք որևէ կապ չունեն երկրում ճգնաժամը հաղթահարելու հետ, այլ կապ ունեն իր անձնական իշխանությունը փրկելու հետ»։

Վստահ եմ, որ մենք ԵԱՀԿ ՄԽ-ի հետ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել գերիների հարցը. Լավրով «Ռոմայի» հայտացուցակը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում Արման Թաթոյանի դեմ միաժամանակ արշավ են սկսում թե՛ ՀՀ իշխանավորները, թե՛ ադրբեջանական մամուլը. Սամսոնյան Ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հարցախույզ Երևանի Շենգավիթ համայնքում Եթե 6 ամսյա ժամկետում չձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, ապա ԵՊՀ-ն կլուծարվի Նիկոլն ԱԱԾ-ի ձեռքերով շարունակում է քանդել իրավական պետության մնացորդները․ վայելե՛ք, Աննա Վարդապետյան, մաս 2․ Ամրամ Մակինյան (լուսանկարներ) Գերությունից վերադարձած 19-ամյա Ռոբերտ Վարդանյանի հայրը պնդում է, որ որդին այնպիսի ֆիզիկական եւ հոգեբանական վիճակում է, որ ծառայությունը շարունակել չի կարող․ Նաիրա Զոհրաբյան Շատ դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում Հանրային հեռուստատեսությունը․ Սյունիքի հետ կապված իմ հայտարարություններից համարյա ոչ մի բան չեն լուսաբանում․ Արման Թաթոյան Ազատ ոճային ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չնվաճեցին Երևանում 27-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ Shamshyan.com Էրդողանն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղում ստեղծված կենտրոնի աշխատանքները Նիկոլ Փաշինյան, նման փնթի ու անպատասխանատու մոտեցում մարդկանց առողջությանն ու կյանքին Հայաստանում երբեք չի եղել․ Անի Հովհաննիսյան ԱՄՆ-ի ավելի քան 3,3 հազար բնակիչ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո. Fox Վայոց Ձորի մարզում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու MAN-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր․ «Գազել»-ը վերածվել է մետաղե ջարդոնի․ Shamshyan.com «Վերածնվող Հայաստանը» ընտրություններին մասնակցելու է Հայ հեղափոխական դաշնակցության հետ համատեղ․ դաշինքը կղեկավարի Ռոբերտ Քոչարյանը Դա թույլ կտար հետագայում բացառել 44-օրյա պատերազմի նման աղետները. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Ռ․ Քոչարյանը կկարողանա և՛ զրոյացնել Նիկոլի երկար տարիների ազգադավ ու հակապետական գործողությունների արդյունքները, և՛ անպատիժ չի թողնի ոչ մի թուրքի գործակալի․ Կորյուն Գրիգորյան Փաշինյանն, ի վերջո, պետք է սովորի, որ մի միտք արտաբերելիս նախապես պետք է հիմքեր ունենա. Հայկ Ալումյան (տեսանյութ) Մենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում. վարչապետի պաշտոնակատար Հայաստանի վրա կախված են ավելի քան 1,5 միլիարդի հայցեր․ Սարգիս Գրիգորյան Զինված հարձակումներից անմիջապես հետո պետությունը նորմալ ոչ մի ինֆորմացիա չէր տրամադրվում սահմանային բնակիչներին. ՄԻՊ Մահվան համբույրը ճաշակել ես, վախը սրտումդ սպասի՛ր. Զարուհի Փոստանջյանը՝ Նիկոլ Փաշինյանին Լավ չի, որ մարդն արտահայտվում է այնպես, որ հետո սկսենք մտածել՝ ինչ է նկատի ունեցել. Ալումյանը՝ Փաշինյանի ներկայացուցչին ԵԱՀԿ ՄԽ հետագա գործունեությունը պահանջված է՝ առաջին հերթին ուղղված վստահության մթնոլորտի ձևավորմանը. Սերգեյ Լավրով Աթենքում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո քաղաքացին մահացել է Ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը. Կառավարությունը հաստատեց Ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենայի քարկոծման դեպքով բավարար տեղեկություններ ձեռք չեն բերվել Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը նախատեսում է «Sputnik V»-ի նոր առաքումներ դեպի Հայաստան «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի Ճանաչելով նրան՝ կարծում եմ, որ նա դերասանություն է անում, խելագար է խաղում, որ խուսափի դատավարությունից․ Գեղամ Նազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով. Շարմազանով Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը (ուղիղ) Երևանում և 3 մարզերում նախատեսվում է վթարային ջրանջատում «Պատահաբար լուրերից իմացանք․ դիմելու եմ ՍԴ»․ ՄԻՊ-ը՝ բուհերի վերաբերյալ գործադիրի որոշման մասին Մեղավոր են բոլորը` Հռոմի Պապից մինչև Դալայ Լամա, բայց ոչ ինքը. Գրիգոր Պողոսյան Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դիակը (տեսանյութ) Ըստ ՄԻՊ-ի՝ պատերազմի հետևանքով Սյունիքում շեշտակի ավելացել են մարդու իրավունքներին առնչվող խնդիրները Այս դրածոն ձեռնտու է արտաքին հզոր խաղացողներին՝ Հայաստանը որպես մանրադրամ օգտագործելու համար․ Գևորգ Գևորգյանը՝ Փաշինյանի մասին Ուկրաինայի ԱԳՆ-ում հայտնել են ՌԴ-ի կողմից Ազովի ծովի բռնակցման վտանգի մասին Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք. մահացել է ևս 14 մարդ «Ծեր աղվեսի» խաղերն արդեն պարզ են ոչ միայն իմ սերնդի, այլ նաև երիտասարդ քաղաքական գործիչների համար, որի համար ուրախ եմ․ Բագրատ Եսայանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին 27 տարին լրացած, զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում կիրառելու մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց ՀՀ-ում և Արցախում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ «Հրապարակ». Էմանուել Մակրոնը չի թաքցրել իր տարակուսանքը Փաշինյանի անձի և պահվածքի առնչությամբ Քոչարյանն ու Սարգսյանը Արցախը տալիս էին, Ալիեւը չէր վերցնում, իր մանկության երազանքն էր, որ Նիկոլը տա՞. Էդուարդ Շարմազանով․ News.am Պատերազմում պարտության հիմնական պատճառներից մեկի մասին․ Էդգար Ղազարյան Իրանի համար չափազանց զգայուն է Արցախից գրավյալ տարածքներում ահաբեկիչների բնակություն հաստատելու հանգամանքները. ՀՀ-ում Իրանի դեսպան 2 օր առաջ ինքն էր պատգամավորին մեղադրում թշնամուն ինֆորմացիա տալու մեջ, երեկ ինքն էր ԱԺ ամբիոնից գաղտնիք պարունակող տվյալներ կարդում հեռախոսից․ Արամ Գևորգյան «Փաստ». Մի բան նրանց հաստատ միավորում է՝ նրանք հավասարաչափ անհայրենիք են Փաշինյանի միակ այլընտրանքը մնացել է Ռոբերտ Քոչարյանը․ Արթուր Ղազինյան «168 ժամ». Նիկոլ Փաշինյան․ քաղաքական փսիխոզի հիմնադիրը «Փաստ». Երբ գաղափարախոսությանը փոխարինում է շահը՝ փաթեթավորված տարբեր լոզունգներով Դոլարն ու ռուբլին աճել են. արտարժույթների փոխարժեքներն այսօր «Փաստ». Նախընտրական կրքեր ՔՊ-ում. Փաշինյանը որոշել է ցուցակում ընդգրկել բիզնեսմենների. ասել է՝ «նեղանալ չլինի» «Հրապարակ»․ Սիսիանի քաղաքապետարանի պատն են փորել, որ չափեն գաջի հաստությունը, Գորիսում ասֆալտն են միլիմետրերով չափել Լույս չի լինելու Երևանում և 6 մարզում «Փաստ». Պետական գերատեսչություններում աշխատակիցների վրա ձայների որոշակի «պլան» է դրվել. առանձին ցուցակում են «սվոյները» «Հրապարակ». Ընտրությունների նոուհաուն. կարճաժամկետ աշխատատեղեր կբացվեն՝ քվեների դիմաց ԱՄՆ-ի կառավարությունը սխալ է. Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը հակադարձում է հայ ռազմագերիների մասին Պետքարտուղար Բլինքենի հայտարարությանը Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Ադրբեջանցի զինվորները դեռ շարունակում են «կռվել» հայերի ունեցվածքի դեմ (տեսանյութ) Առաջարկվող հուշագրի իրական իմաստը սոսկ խոչընդոտելու փորձն է նախագահ Քոչարյանի իշխանության գալուն․ Արա Վարդանյան Հայաստանում մեկնարկում է ամառային զորակոչը Այս դրածոն ձեռնտու է արտաքին հզոր խաղացողներին, Հայաստանը որպես մանրադրամ օգտագործելու համար․ Գևորգ Գևորգյան «Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում»․ ՄԻՊ-ի զեկույցը Նիկոլն ուղղակի գժական է գնում․ նրա գժականությունը առաջիկա շաբաթներին ավելի բարձր նիշերի է հասցնելու․ Գեղամ Մանուկյան Վերջին երկու ամսում Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 96 117-ով Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Իջևանում. 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումների հասցեները Դավաճան Նիկոլը պատկերացում չունի Արցախից և ադրբեջանամետ զառանցանքներով է հանդես գալիս. Գագիկ Համբարյան Ամենաողբերգականն առջևում է, և ովքեր կարծում են, որ պատերազմին հետևելու է երկարատև խաղաղություն, կայունություն, մեղմ ասած մոլորության մեջ են․ Տիգրան Աբրահամյան Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքով ձերբակալվել է ծառայակիցը Ղազանչեցոցի գմբեթից խաչը հանող դավաճանը համարձակվում է մեղադրել այն տեղադրողներին. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 25–ի առաջարկության մեջ ես տեսնում եմ հետևյալ ուղերձը. «եկեք 3 նախագահներով չմասնակցենք ընտրություններին». Գարեգին Պետրոսյան Իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է. թալանեք ու կեղեքեք ինչքան կարող եք, բայց անընդհատ խոսեք նախկինների թալանից. Հրանտ Բագրատյան Հանդիպաման մանրամասներ պատմողը խեղաթյուրում է դրանց բովանդակությունը. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին Շարունակվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կրթություն չունեցող «նիկոլականներով» լցնելու գործընթացը. 168.am Կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո չենք տեսնում, որ իշխանությունները սթափվել են. Զաքարյան Հրապարակում եմ կոնկրետ փաստ, որ Արցախի նշածս շրջանները հանձնել է հենց Նիկոլ Փաշինյանը. Արամ Վարդևանյան (լուսանկար)