Երևան, 06.Մայիսի.2021, 00:00
Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9-ին հրավիրում են Ազատության հրապարակ (տեսանյութ) ԵՊՀ–ի գիտական խորհուրդը կդիմի ՄԻՊ-ին՝ ՍԴ-ում Կառավարության որոշման սահմանադրականությունը վիճարկելու խնդրանքով. հայտարարություն Ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հարցախույզ Երևանի Շենգավիթ համայնքում «Վերածնվող Հայաստանը» ընտրություններին մասնակցելու է Հայ հեղափոխական դաշնակցության հետ համատեղ․ դաշինքը կղեկավարի Ռոբերտ Քոչարյանը ԵԱՀԿ ՄԽ հետագա գործունեությունը պահանջված է՝ առաջին հերթին ուղղված վստահության մթնոլորտի ձևավորմանը. Սերգեյ Լավրով «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի Ըստ ՄԻՊ-ի՝ պատերազմի հետևանքով Սյունիքում շեշտակի ավելացել են մարդու իրավունքներին առնչվող խնդիրները Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ Իրանի համար չափազանց զգայուն է Արցախից գրավյալ տարածքներում ահաբեկիչների բնակություն հաստատելու հանգամանքները. ՀՀ-ում Իրանի դեսպան Հանդիպաման մանրամասներ պատմողը խեղաթյուրում է դրանց բովանդակությունը. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

Մեծ դավաճանություն. երբ էթնոսը տարանջատվում է երեք քաղաքական ազգի (լուսանկարներ)․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ 

44-օրյա պատերազմի պարտությունը վերջնականապես ջրի երես հանեց 100  տարի թաքնված այն իրողությունը, որ  Հայաստանի հայերը երկու քաղաքական ազգ են, իսկ եթե Հայաստանի հետ ավանդական Սփյուռքն էլ ընդգրկենք, ապա հայերը կբաժանվեն երեք քաղաքական ազգերի։

Առաջին՝ 29-ականներ կամ լոկալ ազգայնականներ, որոնց համար հայրենիքը Սովետական Հայաստանի 29 հազար ք․ կմ տարածքի սահմաններից այն կողմ չի անցնում, իսկ հայրենակիցներն էլ միայն նրանք են, ովքեր ճանաչում են, որպես հայրենիք, միայն այդ 29֊ը։ Բոլոր այն ազգային ծրագրերը, որոնց մեջ ներառվում են Սփյուռքի, Արցախի կամ Վրաստանի ու Աբխազիայի հայության նպատակները՝ Արցախի անկախություն, Հայ Դատ, Ջավախքի և Աբխազիայի հայության իրավունքներ, 29֊ականները մերժում են, համարում են, որ դրանք հակասում են իրենց ազգային շահերին, իսկ նրանց ներկայացուցիչներին պիտակավորում՝ ախպար, նարինջ ուտողներ, ոչմիթիզականներ,  ղարաբաղցի տականքներ և այլն։

Նրանց առավել գրագետ գաղափարախոսները, ազգայնականության արևմտյան տեսություններից թխելով ազգայնականության ուղղություններ, իրենց նույնացնում են իբր ազգայնականության «առաջադեմ» մոդելին՝ ֆրանսիական ազգայնականությանը, ըստ որի՝ ազգը պետականության մեջ է միայն, և որտեղ ազգային պատկանելությունը և քաղաքացիությունը նույնանում են, իսկ այդ շրջանակից դուրս հայրենակիցներ կամ ազգակիցներ չկան։

Մի էթնոսի մեջ տարբեր քաղաքական ազգերի ներկայության մեկ այլ օրինակ են ուկրաինացիները, որ ներկայացնում են երկու քաղաքական ազգ, որոնց հակամարտությունը, ի վերջո, հանգեցրեց քաղաքացիական պատերազմի։

Երկրորդը Արցախ֊Հայաստան միասնականներն են, որոնց հայրենիքը Արցախն ու Հայաստանն է, հայկական երկու պետականությունները միմյանց լրացնող ու միմյանց թիկունք կանգնող, որ Հայաստանը պարտավոր է լինել Արցախի անվտանգության երաշխավորը և միջազգային ասպարեզում նրա ինքնորոշման գաղափարն առաջ տանողը։ Նրանք Սփյուռքի հետ հարաբերությունները ոչ թե սահմանափակում են՝ միայն Սփյուռքից նյութական օժանդակություն ստանալով, այլև առաջ են տանում Սփյուռքի քաղաքական պահանջները՝ Ցեղասպանության ճանաչումն ու փոխհատուցումը։

Երրորդը ավանդական Սփյուռքն է, 1915 թվի Ցեղասպանությունը վերապրողները, որոնց հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը՝ իր ժողովրդով և մշակույթով, բնաջնջվել է, և նրա քաղաքական նպատակը վերադարձն է իր կորսված Հայրենիք, իսկ եթե վերադարձն անհնարին է, ապա  Սփյուռքը որպես ինքնիշխան աշխարհ ձևավորելը։

 

29-ականներ կամ լոկալ ազգայնականներ

29-ականների գաղափարախոսության հիմքը սկսեց  ձևավորվել 1918֊ին ստեղծված  Հայաստանի պետականությամբ, ամրապնդվեց Խորհրդային Հայաստանով և քաղաքական հոսանքի վերածվեց 1991֊ից հետո՝  Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծմամբ։

Դեռևս 1918-1920 թվերին արդեն ստեղծվում է հայաստանցու լոկալ ազգայնական մի հանրույթ, որը, որպես օտար, մերժում էր ցեղասպանություն վերապրած հայրենակից գաղթականներին և հակասությունների մեջ մտնում արևմտահայերի հետ։ 

1920֊ականներին գաղթականների նկատմամբ հայաստանցիների թշնամական վերաբերմունքի մասին պատմում էին տարեց գաղթականները։ Ապա հեգնական, երբեմն թշնամական վերաբերմունքի արժանացան 1946֊ից հետո ներգաղթյալները։ Նրանց կնքեցին ախպար հեգնական պիտակով (մի սովետական պաշտոնյայից եմ լսել՝ «շունս ախպար լիներ, պոչը կկտրեի»)։

1990֊ականներին էլ մերժողական վերաբերմունքի արժանացան Ադրբեջանից տեղահանված փախստականները, նրանց ասում էին՝ թուրք, հետևներիցդ կարմիր խնձո՞ր էինք ուղարկել, որ եկել եք, և այլն։ Իշխանությունները ոչինչ չարեցին կանխելու համար այս ներազգային թշնամանքը։ Բազմաթիվ փախստականներ այդպես էլ նորմալ կացարան չստացան, ապրեցին աղքատության մեջ՝  հանրակացարանների նեղլիկ սենյակներում, ովքեր կարողացան, հեռացան երկրից: Հայաստան եկած 400 հազար փախստականներից 2000-ականներին մնացել էր մոտ 70 հազարը։

***

Խորհրդային Հայաստանի կողմից  ազգը երկու մասի ճեղքելու քաղաքական ակտն է 1921 թվականի ուղղագրության փոփոխությունը, որով մաշտոցյան  ուղղագրությունը վերափոխվեց սովետականի։

Ճեղքը խորանում է ստալինիզմի ժամանակ, երբ նրանք, ովքեր հիշատակում էին Ցեղասպանությունը և կորցրած հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը, որակվում էին նացիոնալիստ և բռնադատվում: Այդպես Ակսել Բակունցին մահապատժի ենթարկելու պատճառների մեջ գլխավորը նրա «Ծիրանի փող» պատմվածքն էր։

Խրուշչովյան բարեփոխումներն արթնացրին սովետական ժողովուրդների ազգայնական զգացումները, բայց շատ տարբեր դրսևորումներով. Մերձբալթյան, Վրաստանի, մասամբ նաև Ուկրաինայի  ժողովուրդների մեջ արթնացավ անկախ պետականություն ստեղծելու ձգտումը, իսկ  Հայաստանում՝ կորցրած հայրենիքի հիշողությունը, Եղեռնի ողբերգության փոխհատուցման պահանջը և Արցախն ու Նախիջևանը Հայաստանին վերամիավորելու ձգտումը։

Իհարկե, առաջացան նաև Հայաստանի անկախության գաղափարի գործիչներ, սակայն նրանք մնացին մարգինալ՝ որպես մի աղանդ. 1915 թվականի աղետը այնպիսի վերք էր բացել, որ ազգային գլխավոր նպատակ էր դարձնում զոհերի հիշատակի վերականգնումը և Հայ դատը՝ Ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրության և ոճրագործության ժառանգ Թուրքիայի կողմից։ Իսկ անկախությունը երկրորդական պլան էր մղվում, նույնիսկ մտավորական լայն շրջանակները խորհրդային կազմից Հայաստանի դուրս գալը վտանգավոր էին համարում, քանի որ անմիջապես կհայտնվեին Թուրքիայի սպառնալիքի տակ։

60-ականների ազգային ալիքը հայության տարբեր շերտեր միավորում է, որն էլ, ի վերջո, հանգեցրեց Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու՝ 1988 թվականի համաժողովրդական շարժմանը։

Ղարաբաղ կոմիտեի մի շարք անդամներ՝ Վազգեն Մանուկյանը, Լևոն Տեր֊Պետրոսյանը, Դավիթ Վարդանյանը, Բաբկեն Արարքցյանը, 60֊ականների շարժումների մասնակիցներն էին և բոլորը՝ արևմտահայերի զավակներ։ Նրանք 88֊ի շարժման անունը կնքեցին Հայոց համազգային շարժում, այսինքն՝ մի շարժում, որը հայ ժողովրդին միավորում է մի միասնական քաղաքական ազգի մեջ։ Հենց 60-ականների ոգեշնչումն էլ բերեց ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակը։

***

Ղարաբաղի վերամիավորման գաղափարով իշխանության եկած ՀՀՇ֊ն չդիմացա՞վ անկախության առաջին տարիների տնտեսական ճգնաժամի, պատերազմի առաջին շրջանում պարտությունների փորձությանը, թե՞, ներծծված լինելով ազատական գաղափարով, որտեղ անձնական շահն է գերակայում,  արթնացրեց իր մեջ 29֊ական քաղաքական ազգը, լոկալ ազգայնականությունը, որ հարևանների ագրեսիան դադարեցնելու ու նրանց հետ հաշտվելու խաթեր հետզհետե սկսեց հրաժարվել Արցախի ազատագրության գաղափարից։

1988֊ին  «Պայքար, պայքար մինչև վերջ» ու «Քանի Արցախը դուրս չի եկել Ադրբեջանի կազմից, մեր պայքարը շարունակվելու է» կոչերով զանգվածներին ոգևորող նախագահ դարձած Լևոն Տեր֊Պետրոսյանը 1992֊ի մարտի 5֊ին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում. « Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը  լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամեն ինչ»:

Հետագայում Հայաստանի իշխանության տերպետրոսյանական թևը բանակցությունները տարավ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու կանխադրույթով, որն արտահայտված է Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածով և 1997֊ին առաջարկված փուլային տարբերակով, որով տարածքներն հանձնվում էին, որից հետո քննարկվում էր Արցախի կարգավիճակը։ Ոչ մի խոսք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։

Տեր֊Պետրոսյանին գցելուց հետո՝ 1998֊ից հետո, Հայաստանը զարգանում էր, աղքատությունը երկու անգամ կրճատվեց, ՀՆԱ֊ն 6 անգամ աճեց, փակ սահմաններով Հայաստանը տնտեսական ցուցանիշներով առաջ էր անցնում բաց սահմաններով և ծովային երկիր Վրաստանից, արտագաղթը կանգ առավ, բայց Տեր֊Պետրոսյանը փչացած ձայնապնակի պես կամ որպես ագռավի կռկռոց կրկնում էր, թե Հայաստանը, առանց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամանալու, հեռանկար չունի. «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը» (2010, ՀՀՇ համագումարի ելույթ)։

ՀՀՇ-ական իշխանությունը Թուրքիայի հետ մերձենալու հույսով հրաժարվեց նաև Ցեղասպանության ճանաչումը դարձնել Հայաստանի արտաքին քաղաքականություն։ Սակայն մերձեցման չարժանացավ։

Մոռացվեց, թե ինչպես է բացվում ՀՀՇ հապավումը, հիմա արդեն զավեշտալի է դառնում այն բացելը՝ Հայոց համազգային շարժում, քանի որ վերածվել էր 29 հազար ք․ կմ սահմանների շահերից դուրս որևէ հայրենակցի նկատմամբ ապրումակցումից զուրկ խմբավորման։

Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչ Գալուստ Տրապիզոնյանը ասում էր, որ 1992-1993 թվերի աբխազա֊վրացական պատերազմի ժամանակ բոլոր փոքրամասնությունները իրենց հայրենակից երկրներից օգնություն էին ստանում, նույնիսկ էստոնական համայնքը Էստոնիայից նավով օգնություն  ստացավ, և միայն հայ համայնքը որևէ օգնություն, նույնիսկ մի գրիչ չստացավ Հայաստանից։

Բայց ոչ միայն Աբխազիայի և այլ համայնքներն  էին զրկվել Հայաստանի աջակցությունից, նաև երկրի, այդ  29֊ի ներսի բնակչության ստվար մասն աղքատության էր մատնվել, 29֊ի գաղափարախոսությունը ծառայեցվում էր միայն սեկտայի վերածված ՀՀՇ֊ի ու իշխանական կլանների շահերին։

1990֊ից հետո որևէ մեկը չէր բացում ՀՀՇ հապավումը, օրինակ՝ եթե Հայ Յեղափոխական Դաշնակցությանն անվանում էին Դաշնակցություն կամ հապավումով ՀՅԴ, ապա ՀՀՇ֊ին միայն հապավումով էին անվանում։

Համազգային բառից ազատվելու համար էլ, ի վերջո, Տեր֊Պետրոսյանը փակեց ՀՀՇ֊ն ու տեղը ստեղծեց ՀԱԿ֊ը՝ Հայ ազգային կոնգրեսը։

***

Ինչպես ցույց է տալիս վերջին 30 տարիների պատմությունը, այս երեք քաղաքական ազգերից ամենաանհանդուրժողը հայրենակիցների նկատմամբ 29֊ականներն են։

ՀՀՇ֊ն իր իշխանության հենց առաջին տարիներին սկսեց մերժել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք իր հետ հակասության մեջ էին։ Առաջին հարվածը ստացավ Դաշնակցությունը․ 1992 թվականին Հայաստանից արտաքսվեց Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանը, իսկ 1994֊ին էլ Դաշնակցությունը փակվեց՝ իր պարբերականների հետ։ Հետո էլ՝ 1996֊ի հետընտրական ցնցումների ժամանակ, բանտերում խոշտանգում էին ընդդիմադիր գործիչներին։

Տեր֊Պետրոսյանի նախագահության շրջանը հիշվում է որպես ցուրտ ու մութ տարիներ՝ և՛ բառի բուն իմաստով, և՛ խորհդանշական, քանի որ Հայաստանի 30-ամյա պատմության ամենադաժան տարիներն էին։

Ըստ 1996 թվի ՄԱԿ-ի տվյալների՝ 23,9 տոկոսը ապրում էր ծայրահեղ աղքատ, 82,4 տոկոսը՝ վատ, միայն 13,2 տոկոսն էր բավարար և 4,4 տոկոսը լավ կամ շատ լավ (Էդիկ Մինասյան «Հայոց նորագույն պատմության քառորդ դարը»):

ԱՄՆ Մերիլանդի համալսարանի գիտնականների խմբի մշակած  polity index գրաֆիկում երևում է ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը Հայաստանում անկախության 24 տարիներին՝ մինչև 2013թ.։ Հետազոտությունը ներառում է  աշխարհի բոլոր երկրները, ուր մի ծայրում -10-ն է` ամենաբռնատիրականը, որ ունի, օրինակ, Հյուսիսային Կորեան, մյուս ծայրում +10-ն է` ամենաժողովրդավարականը, որտեղ Շվեյցարիան է։ Հայաստանը անկախանալուց կարճ ժամանակ անց՝ Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, կտրուկ անկում է ապրել մինչև -6՝  հասել  դեպի բռնապետություն, և միայն նրա տապալումից հետո` 1998-ից սկսած, 9 կետով բարձրացել է, բայց 6-ից չի անցել (տե՛ս նաև՝ մինչ 1998թ. մարդու իրավունքների վիճակի մասին պատմող նյութը

Нет описания.

Իսկ արդեն, որպես ընդդիմություն, 2008֊ի նախագահական նախընտրական քարոզարշավում Տեր֊Պետրոսյանը հասարակության պառակտումը հասցրեց քաղաքացիական բախումների։ 2008֊ին մարտի 1֊ից մի օր առաջ «Արմենանու»-ում հրատարակված «Երրորդ կողմի ձայնը. արձագանքներ «տականք» կոչվելուն» ակնարկը մեջբերում է Տեր֊Պետրոսյանի խոսքը. «Այս հանրահավաքը և երթը ցույց տվեցին, որ ջրբաժանը հստակ գծված է` մի կողմից արժանապատիվ, ազատ, քաջ, հերոս քաղաքացին է, հայ ժողովուրդը, մյուս կողմից` ազգի տականքը»։

Որպես Տեր֊Պետրոսյանի աշակերտ՝ Փաշինյանը մտավ քաղաքականություն 2008֊ին: Բանաստեղծ Գայանե Բաբայանը Մարտի 1֊ի հաղորդման մեջ Փաշինյանի խոսքերն է մեջբերում. «Վերջ բռնապետությանը, վերջ Քոչարյանին, վերջ Սերժիկին, այսօր մենք մեր քաղաքը պիտի ազատագրենք երկու տականքներից, նրանց երեխաները պիտի տեսնեն, թե իրենց հզոր հայրերը ոնց են կուչ եկել ժողովրդի ոտքերի տակ... ես շնորհավորում եմ ձեզ, սիրելի ժողովուրդ...»:

Եվ գրոհի էր ուղարկում զինված ցուցարարներին. ««Մեր տղերքը գրավել են պրոսպեկտի կամուրջը, մի 50 կամավոր թող առաջ գնան, ապահովեն մեր դիրքերը» կամ` «Մյասնիկյանի արձանի ետևի դիրքերից օգնություն են խնդրում, զորքերը առաջ են գալիս, անցեք Մյասնիկյանի արձանի ետևը», կամ` «Ձկան խանութի մոտ օժանդակություն է պետք...»:

Արդյունքում՝ տասը հոգի զոհվեց, երկուսը՝ ոստիկան,  և 200֊ից ավելի մարդ վիրավորվեց, որոնցից 180-ը՝ ոստիկան։

2008֊ի արյունահեղության առաջնորդները, հանձին Փաշինյանի, տեսնելով, որ թշնամանք հրահրելով ու զինված բախումներով իշխանությունը հնարավոր չէ վերցնել, մարտավարությունը փոխեցին և 2018֊ին, բռնության փոխարեն սեր քարոզելով, հեղափոխության անունը դնելով,  սիրո  և համերաշխության իշխանությունը վերցրին  և անմիջապես գառան դիմակները գցեցին ու ռեպրեսիվ ապարատը աշխատեցրին՝  Մարտի 1֊ի գործը բացեցին ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորեցին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Մոսկվայից հետ բերեցին ու ամբաստանյալի աթոռին նստեցրին՝ սկիզբ դնելով հայ֊ռուսական հարաբերությունների ավերմանը (նրանց ներկայացված մեղադրանքը Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանդրական, գործը կարճվեց, և այս պատմությունից Հայաստանին մնացին Ռուսաստանի հետ վատացած հարաբերություններ)։

Արդեն աշնանը սիրո ու հանդուրժողականության փոխարեն Փաշինյանը գոռում էր, թե հասարակությունը սևերի և սպիտակների է բաժանում, ու որ հակառակորդներին ասֆալտին է փռելու ու պատերով զարկի։

Հայաստանը փոխակերպվեց, դարձավ անտիուտոպիա, որտեղ երկրի ղեկավարին «թարս խոսք» ասելու համար ոստիկանները մարդկանց, բառի բուն իմաստով, ասֆալտին են փռում։ Կա՞ մի պետական կառույց, որ վարչապետի հրամանները չկատարի՞, դատարաննե՞րը։ Ղեկավարի մոլագար կոչով դատարանի շենքերն են շրջափակում, դատավորների վրա տարբեր գործեր են սարքում, որ, ասենք,   կալանքի սանկցիա չեն տվել կամ կալանքից ազատել են նրանց, ում ինքը որոշել էր փակել։ Դատավորի վրա չի՞ ազդում քրեական գործը, օքեյ, ընտանիքի անդամներին են ԱԱԾ քարշ տալիս։  

 

***

29-ականների գլխավոր թշնամին Արցախն ու արցախցիներն են, որոնց դիտարկում են խոչընդոտ թուրքերի հետ եղբայրանալու համար, այսինքն, ըստ նրանց, խանգարում են 29 ք․ կմ տարածքի շահերին։ Փորփրեք, թե ինչ է թաքնված այս կամ այն անձի հասցեին Փաշինյանի և Տեր֊Պետրոսյանի պիտակավորումների ու հայհոյանքների տակ (թալանչի, մոնղոլ֊թաթար, շնաբարո դուրսպրծուկներ, վնգստացողներ և այլն), կբացահայտեք Արցախի հարցը․ ովքեր դեմ էին հանուն քիրվայության զիջումների, նրանց մեդիաներով գրոհի էին ենթարկվում ու վարկաբեկվում։

BBC֊ին տված հարցազրույցում Տեր֊Պետրոսյանը ասում է, որ միայն 1997-ին էր հնարավոր լուծել ղարաբաղյան խնդիրը, տարածքները հանձնել, ապա Ղարաբաղի ստատուսի հարցը քննարկել, իսկ ինչու չլուծվեց, Տեր֊Պետրոսյանը մեղադրում է ղարաբաղցիներին, մի ամբողջ ժողովրդի,  պատասխանում է՝ ղարաբաղցիները քիչ էին համարում, մաքսիմալիստ էին։ Ի՞նչն էր մաքսիմալիզմը, որ տարածքներ հանձնելուց հետո չէի՞ն ուզում՝ իրենց մարմինները հայտնվեն ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ։

Կենցաղային մակարդակում միևնույն երկրի տարբեր շրջանների բնակիչներ միմյանց նկատմամբ հեգնանք, երբեմն թշնամանք են ունենում։ Հայաստանում էլ՝ գյումրեցի֊երևանցի, մարտունեցի֊քյավառցի կամ մարտունեցի֊վարդենիսցի, գյուղացի֊քաղաքացի հակադրությունները զրույցների թեմաներ են։ Կար նաև կենցաղային հակադրություն Հայաստանից դուրս բնակվող հայրենակիցների ու հայաստանցիների մեջ, ինչպես՝ սփյուռքահայ֊ հայաստանցի, արցախցի-հայաստանցի, թիֆլիսեցի֊հայաստանցի։

Սակայն հայ ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելությունը քաղաքական ծրագիր դարձրեց առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանն ու նրա շրջապատը՝ սկզբում ՀՀՇ֊ի, ապա ՀԱԿ֊ի կառույցներով, այն պատճառով, որ ղարաբաղցիներն իրենց չեն զոհաբերում հանուն հայ֊ադրբեջանաթուրքական քիրվայության։

Ղարաբաղցիների նկատմամբ ատելությունը գագաթնակետին հասավ 2008֊ին, որի մասին պատմում է «Ներքին արյունահոսություն. ճգնաժամը հայաստանցիներին տրամադրել է ղարաբաղցիների դեմ» ակնարկը, երկու մեջբերում.

«ԼՏՊ-ն ղարաբաղցիների նկատմամբ այդ կենցաղային վերաբերմունքը վերածեց ատելության` հայտարարելով իշխանություններին թաթար-մոնղոլներ և ասելով. «Այս երկու մարդու պատճառով(Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան) վերջին տասը տարում 15.000 մարդ Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, հիմնականում` Երևան։ Նրանցից յուրաքանչյուրին պաշտոն է տրվել: Դա բավական չէր, հիմա բիզնեսի ոլորտն է տրվում նրանց»(eurasianet.org) (ո՞վ է ստուգել այս թիվը` անհայտ է)»։

«Ես կյանքում առաջին անգամ չասացի, որ ղարաբաղցի եմ: Հարցրեցին` որտեղացի՞ ես, ասացի` աբովյանցի եմ»,- «ԱրմենիաՆաուի» լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը պատմում է, թե ինչպես մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ յուրաքանչյուր լուսանկարչի ու լրագրողի հարցնում էին, թե որտեղացի է` կատաղած նրանց մեջ ղարաբաղցի փնտրելով։

Հակաղարաբաղյան այլատյացության գագաթնակետը հասավ փետրվարյան հետընտրական միտինգներին, երբ Օպերայում մի դասախոս հրապարակում էր այն ուսումնական հաստատությունների ղեկավարների անունները, որոնք պետք է պատժվեն` զանգվածի բուռն աղաղակների ներքո շեշտելով նրանց ղարաբաղցի լինելը, իսկ մի ուրիշ հռետոր էլ հայտարարեց. «Այս հրապարակում հավաքված հայորդիները 3 անգամ ավելի շատ են, քան Ղարաբաղի քաղաքացիները, կեցցեն հայորդիները»։

Ագրեսիայի դեմ, որպես բողոք, բլոգներից մեկում ոչ ղարաբաղցիները սկսեցին հայտարարել՝ ես ղարաբաղցի եմ, ինչպես Դինքի սպանությունից հետո թուրքերը հայտարարում էին՝ ես հայ եմ»։

Ակնարկից դուրս է մնացել Տեր֊Պետրոսյանի գլխավոր զինակից Նիկոլ Փաշինյանի կոչը՝ Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից։

Իսկ 2008֊ի մարտի 1-ից հետո էլ տերպետրոսյանական շրջանակները ղարաբաղցիների դեմ ատելությունը սրելու համար սկսեցին կեղծիք տարածել, թե իբր իրենց հարվածող ոստիկանները Ղարաբաղի բարբառով էին խոսում.

Нет описания.

«Անտարես» հրատարակչության տնօրեն, ՀԱԿ անդամ Արմեն Մարտիրոսյանի fb գրառումից՝ որպես  հայրենակիցների դեմ թշնամանքի սադրանքի օրինակ։

Հակաղարաբաղցիական տրամադրությունները վերսկսեցին աշխուժանալ 2018֊ի հեղափոխությունից հետո, երբ արդեն ակնհայտ էր դառնում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետապնդում է արցախյան գործիչներին և պատերազմի վետերաններին,  իսկ գագաթնակետին սկսեց հասնել պարտությունից հետո,  Փաշինյանի աջակիցների հիմնական թիրախներից մեկը ղարաբաղցիներն են.

Нет описания.

Իմ քայլի աջակցի խոսք

Нет описания.

«Ազատություն» ռադիոկայանի ֆբ էջից

***

29-ականներն, իհարկե, իրենք չեն գիտակցել, որ առանձին ազգ են դարձել՝ իրենց լոկալ շահերով սահմանափակված, իրենց կաստաներով (ունեևորների վերին կաստան և նրանց մոտ նոքյարություն անողների ստորին կաստան, ինչպես, օրինակ, օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը և  նրա  հավաքարարը, որ ասում է, թե Շուշին ադրբեջանական է) և Արցախի ինքնորոշման համար պայքարողներին ու ցեղասպանություն վերապրած սերունդերի իղձերը մտցնում են «իրենց ազգի» մեջ և սկսում քննադատել հայությանը, որ չեն հրաժարվում իրենց իղձերից, և իբր 29 հազար ք․ կմ պետության մասին հոգ տանելու փոխարեն ծավալապաշտական նկրտումներ ունեն։

 29֊ականների գաղափարախոսներից է Ղարաբաղ կոմիտեի անդամ, ՀՀՇ֊ի ղեկավար,  ներքին գործերի նախկին նախարար և Երևանի նախկին  քաղաքապետ, գրող Վանո Սիրադեղյանը, որը ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ ծագած վեճի արդյունքում իշխանությունից զրկվեց: Ավելին՝ նոր իշխանությունները բացահայտեցին նրա կատարած ոճրագործությունները՝ յոթ սպանություն և մեկ մահափորձ: Նա դատավարության ընթացքում փախավ երկրից և ղարաբաղցիների ու նրանց առաջնորդների դեմ հիվանդագին թշնամանքով լցվեց,  որն արտահայտված է Ավետիս Հարությունյան մականունով՝ 2002֊ին Փաշինյանի «Հայկական ժամանակում» հրատարակած գործերում։ Մեծ մասը հերյուրանքներ են նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին, որ, կարծես, նրա վարկաբեկման արշավի մեկնարկը լինի. «Ով կհանձնի Քոչարյանին միջազգային դատարան», «Մեզ մնում է չկորցնել զգոնությունը եւ չնչին իսկ հնարավորության դեպքում Ասկերանի բանդան դուրս շպրտել Հայաստանից», ծաղրանք  ղարաբաղցիների հասցեին՝ «Բավական էր դուրս գային Բաքվի վերահսկողությունից, բավական էր նաեւ ձերբազատվեին Տեր֊Պետրոսյանի զգաստացնող ներկայությունից, անմիջապես վերադարձան ավանակային կրոսին»։ Եվ ահա քաղաքական դիրքորոշումը. «Դաշնակցություն կամ ՀՀՇ: Երրորդը տրված չէ։ Երրորդ ճանապարհը գուցե սոցիալիզմը լիներ, եթե Իրանի տեղը լիներ Չինական Հանրապետությունը, բայց դա, բարեբախտաբար, այդպես չէ։ Հետեւաբար, Հայաստանում այսօր կա իշխանության հավակնող երկու քաղաքական գաղափարախոսություն՝ հայաստանակենտրոն, որը ազգային շահ ասելով հասկանում է նախեւառաջ Հայաստանի պետական շահը, եւ երկրորդը՝ անպետություն, անհայրենիք ժամանակների ծնունդ ավանդական կոչվածը, որը ազգային շահ ասելով՝ նկատի ունի ուղիղ հակառակը։ Ոչ հայաստանակենտրոն, ավանդական֊հայրենիք չունեցողի գաղափարախոսությունը եւս մեկ անգամ ապացուցեց իր սնանկությունը։ Այդ ավանդականը չհանեց ու միտք չունի հանել Հայաստանը պատերազմից ու շրջափակումից, հետեւաբար, խոչընդոտ է Հայաստանի զարգացման ճանապարհին... Քանի կա Ղարաբաղի հարցը, օդում կախված է մնում Հայաստանի Հանրապետության պետական սուվերենության հարցը, քանի կա երկրի սուվերենության հարց»։

Իսկը 29֊ական գաղափարախոսություն։  Սակայն  պատմությունը ճիշտ հակառակն ապացուցեց՝ 2018֊ին ՀՀՇ֊ի հերթափոխը իշխանությունը վերցրեց, վարչապետ դարձավ Վանոյի դասերը սերտած տղան, ՀՀՇ֊ի վերնախավը, նրանց  զավակներն ու հարազատները, 2008֊ի տերպետրոսյանական «Հիմա» շարժումը ձևավորեցին «Իմ քայլը», ու երկրի սուվերենությունը իջավ այնտեղ, որ Սյունիքում պետությունը նույնիսկ մի գոմ չի կարողանում պաշտպանել, ադրբեջանցիք շուռնուխցիների կովերը օրը մեջ տանում են, գյուղացիները ռուս խաղաղապահներին են խնդրում, որ իրենց պաշտպանեն։ ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը պատմում է, որ Սյունիքի գյուղերից մեկում գյուղացին իրեն ասում էր, որ տանիքին ռուսական դրոշն են ուզում դնել, որ ադրբեջանցուց պաշտպանվեն։

Սիրադեղյանի խոսքը, թե «հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից», մշտապես մեջբերում են 29֊ականները ու պատմական հայրենիքի վերածում  Արցախն ու Սյունիքը:

29֊ականը վերանձնային իդեաներ չունի, հայրենակիցներին ոչինչ պատրաստ չէ զիջել, սակայն թուրք ու ադրբեջանցի սիրաշահելու համար 29 ականից  պատրաստ է վերածվել 28-ականի, 27 ականի,  ինչպես Փաշինյանը, որ Սովետական Հայաստանի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքից «ղրկում է Ալլահին», Ադրբեջանին է հանձնում ավտոճանապարհ և բնակավայրեր (Գորիս֊Դավիթ Բեկ 21 կմանոց ճանապարհը և Որոտան ու Շուռնուխ գյուղերի հատվածները, որոնք եղել են Սովետական Հայաստանի կազմում, Փաշինյանը հանձնեց Ադրբեջանին։ Որոտանի բնակիչը հուզված ցույց է տալիս փաստաթղթերը, որ 1954 թվականին Հայաստանում կառուցված տունը հանձնել են Ադրբեջանին։) Այդպես հայ կոմունիստները 30-ականից  վերածեցին 29 -ականի․ նախապես՝ 1930֊ական  թվերին Սովետական Հայաստանը եղել է 30  հազար ք․ կմ, 1980 ականներին դարձել 29 հազար ք․ կմ՝ Ադրբեջանին տարածքներ զիջելու արդյունքում։

29֊ականի ինքնությունը, հայրենիքի տարածքը որոշողը թուրքն է, քանի որ նա իր ինքնությունը հնարավոր է համարում միայն թուրքի ճանաչմամբ։

BBC֊ն հաղորդում է, որ ռուս սահմանապահները պատմում են, որ տեղացիները ոչ թե հայկական իշխանությունից, այլ իրենցից են իմանում, թե ինչպես է փոխվում սահմանագիծը, ուր կարելի է գնալ, ուր՝ ոչ. «Ադրբեջանցիները հստակ գիտեն, թե ինչ են իրենք ուզում, ինչ են ուզում վերցնել, և մինչև վերջ վիճում են ամեն վիճելի տարածքի համար։ Հայկական կողմից այսպիսի բան չի նկատվում, ասում է ռուս սահմանապահը»։ Վերնագիրն է՝ «Գիտե՞ք, թե ինչ նվաստացում է. ինչպես են հայերը ապրում Ադրբեջանի հետ նոր սահմանին»։

***

 2018֊ի հեղափոխությունը 29-ականների հաղթանակն էր, նրանք իշխանության եկան, բայց իրենց քաղաքական ծրագիրը՝ ի հաշիվ Արցախի և Հայ դատի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մերձենալու, գաղտնի էին պահում մինչև պատերազմը։ Պարտությունից անմիջապես հետո իշխանությունները սկսեցին այնպես ակտիվորեն պրոպագանդել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամանալու գաղափարը, կարծես հատուկ էին պատերազմում պարտվել, կարծես 2,5 տարի անհամբեր սպասում էին Արցախի կորստին, որ նետվեն թուրքական պետությունների գիրկը։ Իսկ 5000 զինվորների կյա՞նքը (այսօր հաշվարկները արդեն ցույց են տալիս որ զոհերի թիվը շատ ավելին է։ Ռուբեն Մխիթարյանի «Չհայտարարված պատերազմ» ֆիլմը հաղորդում է. փոխվարչապետ Ավինյանը հունվարին հայտարարում է  զոհերի թիվը՝ 3439, առողջապահության նախարարը  նույն ժամանակ ասում է  3450 զոհ, կառավարական ինֆոչեկ կայքը փետրվարին հայտնում է, որ զոհերի թիվը 3577 է, իսկ մարտին Նիկոլ Փաշինյանը  իջեցնում է թիվը 3250֊ի։ Ռուսական խաղաղապահներն էլ հայտնել են, որ իրենց 3500 անհայտ կորածի հարազատ է դիմել, անհայտ կորածների և պաշտոնական թվերի հանրագումարով, 44-օրյա պատերազմում զոհերի թիվը 7000֊ից անցնում է)։

Ապրիլի 2-ին ԱԺ փոխխոսնակ, իմքայլական Լենա Նազարյանը ասում է. «Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի»: Շանսը հանձնված բնակավայրե՞ն էին, բա ինչու զոհեցի՞ք մի ամբողջ սերունդ։ Ժամանակակից աշխարհում որևէ պատերազմ այսքան զոհ չի տանում (Վիգեն Չթրյանն  է հաղորդում, որ «Քրդական անկանոն ուժերն Աֆրինում նույն իսլամիստ վարձկանների կողմից աջակցվող թուրքական բանակի գրոհին դիմադրեցին 64 օր և ավելի քիչ զոհեր ունեցան»)։

Նրանց կյանքն էլ մատա՞ղ էր, որ թուրքերը ավելի համոզվեն բարեկամության անկեղծությանը։ 

Ռեալ պոլիտի՞կ են խաղում և այդ խաղով այնքան են տարվել, որ նույնիսկ տարրական հարգանքի գիտակցությունն են կորցրել տուն ու հարազատ կորցրած հայերնակիցների նկատմամբ, ինչպես հուղարկավորության սրահում հանգուցյալի հարազատներին կոչ անես մարդասպանի հետ բարեկամանալ։

Нет описания.

Հեռուստաաստղ Հովհաննես Ազոյանի մեկնաբանությունը Ալիևի կնոջ՝ Մեհիրբան Ալիևայի՝ ՖԲ֊ում դրած լուսանկարի տակ

 

Պատերազմից ընդամենը 20 օր անց նոյեմբերի 29-ին էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը հրճվանքով ասում է․ «Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»: Դեկտեմբերի 1-ին իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանը ավելացրեց․«Եթե մեր ապրանքը կարողանանք վաճառել Ադրբեջանում, դրա մեջ որեւէ վատ բան տեսնո՞ւմ եք դուք»։ «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր՝ Անդրանիկ Քոչարյանը խոսում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրային և դիվանագիտական հարաբերությունների անհրաժեշտության մասին:

«Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը փետրվարին միջազգային առցանց կոնֆերանսին, որին մասնակցել են ադրբեջանցիներ և թուրքեր, ասել է. «Կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը. պետք է առաջ նայենք»։

Нет описания.

 

Հեռուստաստղ Սոս Ջանիբեկյանի գրառումը

Հասան այնտեղ, որ Թուրքիային ազատում են իր ոճիրը ճանաչելու պարտավորությունից։ «Իմ քայլի» պատգամավոր, նախկին դաշնակցական Հովիկ Աղազարյանը ասում է. «Ենթադրենք վաղը Թուրքիան Ցեղասպանությունը ճանաչում է, ի՞նչ է տեղի ունենալու»։

Նոր հնարավորություններ, առևտրի ճամփաներ։ Ինչի՞ «շնորհիվ»՝ պարտության, արյան, ավերման։ Այն, ինչ աղետ է, ողբերգություն, 29֊ականի համար «մեծ հնարավորություն» է. նրանց խոշոր բուրժուաների շրջանառությունը կբազմապատկվի, (Գռզո՝ Խաչիկ Սուքիասյան, որ թուրքերի հետ «կոոպերացվելու» ամենաջերմեռանդ ջատագովներից է, Վիգեն Բադալյան՝ Վիվարոյի Վիգեն), իսկ եթե ավելի անկեղծանան, չէ, բիզնես֊միզնեսը կարևոր է, բայց գլխավորը՝ Թուրքիայի միջոցով Ռուսաստանից կտրվել ու ձուլվել Ատլանտյան ընտանիքին։

Հարց է առաջանում՝ պարտությունը ծրագրվա՞ծ էր, թե՞ ոչ: Նույնիսկ եթե «թղթի» վրա ծրագրված չէր, «Իմ քայլի» անդամների և Նիկոլ Փաշինյանի անգիտակցականում էր ծրագրված՝ պարտվելով ազատվել Արցախի «բեռից»։ Ինչպե՞ս կհաղթի մեկը, որը պարտության մեջ օգուտներ է տեսնում։ Պարտության ծրագիրը երևակվում է պատերազմի ընթացքի վերաբերյալ նորանոր փաստերով. մի քանի օրինակ՝  պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը մեղադրեց Փաշինյանին, որ պատերազմի 3֊րդ օրը կանգնեցրել է բանակի համալրումը՝ փոխարենը կոչ անելով կամավորական ջոկատներ կազմել։ Ապա նաև՝ որ վարչապետը պատերազմը կանգնեցնելու առավել բարենպաստ պայմաններից հրաժարվել է: Ռուսաստանի նախագահ Պուտինը ասաց, որ Փաշինյանը մերժել է հոկտեմբերի 19֊ի առաջարկը՝ կանգնեցնել պատերազմը, որի արդյունքում Շուշին, մնալով հայերի վերահսկողության տակ, հնարավորություն կտար ադրբեջանցի փախստականներին վերադառնալու, որին  Փաշինյանը պատասխանեց, թե՝ Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր, բա մեզ պետք էր Շուշին, իսկ հետագայում էլ ասաց, թե Շուշին ադրբեջանական քաղաք է: Այս հեռահար բանավեճում, կարծես, Պուտինը ավելի անհանգստացած էր Արցախի ճակատագրով, քան Փաշինյանը։ Եվ ապա նոյեմբերի 9֊ի կապիտուլյացիոն պայմանագրով, որով արագորեն Ադրբեջանին է հանձնում հայկական զորամիավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Կարծես ռուսական միջամտությունը խանգարել էր, որ Արցախի մնացած մասն էլ հանձներ Ադրբեջանին և 29-ականներին գլխացավանքից ազատեր։

Լևոն Տեր֊Պետրոսյանը նախագահի պաշտոնից հեռանալիս ասաց, թե խաղաղության կուսակցությունը գնում է, գալիս է պատերազմի կուսակցությունը։ Սակայն հաջորդած 20 տարիներին, թեև սահմանին թեժ էր, բայց լայնածավալ պատերազմ չեղավ։ Բայց երբ կրկին իշխանության եկավ խաղաղության կուսակցությունը, 2,5 տարի անց պատերազմը սկսվեց։

Պատմությունը ցույց տվեց, որ  29֊ականների ձգտումը ամենևին էլ խաղաղությունը չէր, այլ ամեն գնով, թեկուզ պատերազմում պարտվելով, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քիրվայանալը։

Քիրվայանալ ամեն գնով, ցեղասպանության փաստը ուրանալով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար հայ֊թուրք հակամարտությունը Թումանյանի մի կաթիլ մեղրն է, ինչ-որ աբսուրդ թշնամություն, չկան մեղավորներ ու անմեղներ, ոճրագործ ու զոհ, մարտի 21֊ին Արագածոտնում հայտարարում է. «Խնդիրը հետևյալն ա, որ [թուրքերը] մեզ ընկալում են որպես թշնամի, և մենք [իրենց] ընկալում ենք որպես թշնամի։ Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, էնքան մենք ընկալում ենք [իրենց] որպես թշնամի։ Ինչքան մենք ընկալում ենք [իրենց] որպես թշնամի, էնքան [իրենք] մեզ ընկալում են որպես թշնամի։ Եվ նույնիսկ շատ դժվար ա գտնել էն մեկնարկային կետը, որից էս պրոցեսը սկսվել ա»։

 Հայդուկ Շամլեանը մեկնաբանում է. «Ըստ Հայաստան անունը կրող երկրի մը վարչապետին, յստակ չէ, թէ՝ հայերու եւ թուրքերու միջեւ, ճիշդ ո՞վ է, ո՞րմէկ կողմն է, որ՝ ամենաառաջինը, սկսաւ թշնամութիւնը...հայերու դէմ բոլոր հալածանքներուն եւ կեղեքումներուն, եւ մինչեւ իսկ ցեղասպանութեա՛ն վերաբերեալ, թուրքերու հիմնական «արդարացումը», ճի՛շդ այս ուղղութեամբ է… թէ՝ հայերը ներքին թշնամիներ էին, օսմանեան կայսրութեան մէջ… այս խօսքերը ուրեմն ընդունելի կը դարձնեն ուղղակի Թուրքիոյ թեզերը, դրոյթները, թրքական լուծի տակ հայերուն վիճակուած բոլոր բարբարոսութիւններու առնչութեամբ. ներառեալ ցեղասպանութիւնը. իսկ Արցախի նիւթով, նոյնպէս՝ Պաքուի, Սումկայիթի եւ այլ, անզէն հայերու գազանային ջարդերը - որոնցմէ առաջ, ոչ մէկ կռիւ իսկ չէին սկսած տակաւին հայերը Արցախի կապակցութեան -, կը ներկայացուին որպէս՝ թուրքերուն «հասկնալի» հակադարձութիւնը, մեր կողմէ սկսած թշնամութեան...»։

Ծրագրված, թե՝ անգիտակցական․ երկու դեպքում էլ դավադրություն է: 29-ականը դաշնակիցն է կամ ազդեցության գործակալը կամ էլ հենց գործակալը թուրք-բրիտանա-ամերիկյան հատուկ ծառայությունների դավադրության։

Գայթակղիչ է 29֊ական դառնալը, Արևմուտքի «սվոյն ես»՝ յուրայինը, արևմտյան հաստատությունները տանում են իրենց բուհերում  սովորելու, կրթական ծրագրերի մասնակցելու, շրջագայում ես տարբեր կոնֆերանսներում, շռայլորեն ֆինանսավորում են ՈՊԿ-ներդ։ Արևմուտքը  29-ականներին բազմացնում է 2 պատճառով՝  առաջին՝ ինչպես աշխարհի տարբեր անկյուններում, այնպես էլ Հայաստանում խթանելու համար առանց որևէ իդեայի, սպառողական հասարակության ձևավորումը, և երկրորդ՝ քաղաքական շահը, քանի որ վերանձնային նպատակներից հրաժարումը՝ Արցախ և Հայ Դատ, և  29֊ի մեջ ներփակվելը ջնջում է թուրքերի ու ադրբեջանցիների հետ հակասությունները, հետևաբար՝ վերացնում նրանցից պաշտպանվելու համար անվտանգության համակարգի, ուրեմն՝ նաև Ռուսաստանը որպես դաշնակից ունենալու  անհրաժեշտությունը։ Այսպիսով՝ ՆԱՏՕ֊ն Թուրքիայի միջոցով հարավից էլ Ռուսաստանն օղակի մեջ է առնում։  

Գայթակղությանն են տրվում նաև սփյուռքահայեր ու նույնիսկ արցախցիներ, և դավաճանելով իրենց ինքնությանը՝ դառնում են 29-ական։ Ինչպես սփյուռքահայ մտավորական, նախկին դաշնակցական Ժիրայր Լիպարիտյանը, որը, դառնալով նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի խորհրդական, վերածվեց 29-ականության ամենամոլեռանդ պրոպագանդիստի՝ տարիներ շարունակ գրքերով, հոդվածներով, ելույթներով պնդելով, թե Արցախի անկախությունն անհնար է, ուրեմն, հանուն «խաղաղության», Ադրբեջանին զիջումներ պետք է անել: Իսկ պատերազմից անմիջապես հետո, կարծես սպասելով պարտությանը, գրեց, թե ինչ էլ լիներ, պարտությունը անխուսափելի էր, քանի որ  Ադրբեջանը ուժեղ էր, իսկ նախկին իշխանությունը «ոչմիթիզական» էր, և եթե Հայաստանը նախապես  զիջեր 7 շրջանները, պատերազմ չէր լինի։ Իսկ զիջելուց հետո ի՞նչ կլիներ Արցախի հետ։ Լիպարիտյանը ուղիղ չի ասում, բայց նրա այս խոսքից, թե «Արեւմուտքը, Արեւելքը, Հյուսիսն ու Հարավը մեզ ավելի քան 20 տարի ասում էին, որ չեն ճանաչելու Ղարաբաղի անկախությունը», հասկացնում է, որ 7 շրջանից հետո էլ Արցախն էր հանձնվելու։  Եթե աքսիոմատիկ ճշմարտություն է, որ Արցախի անկախությունը չի ճանաչվելու, ապա այդ աքսիոմի շարունակությունն է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Բայց սա սուտ աքսիոմ է, 29-ականը  29-ական չէ, եթե կեղծիք չի անում: 

Իշխանությունը կորցնելու պատճառով  տերպետրոսյանական շրջանակներն այնպիսի մերժողականությամբ են լցվել իրենց տապալողների նկատմամբ, որ կեղծում են իրենցից հետո բոլոր ձեռքբերումները՝ և՛ տնտեսական, և՛ արտաքին քաղաքականության։ Լիպարիտյանը սխալվում է, Մինսկի խմբի եռանախագահ գերտերությունների  առաջարկած մադրիդյան սկզբունքները, որտեղ արձանագրված է Արցախի ժողովրդի ինքնորոշման  և հանրաքվեով իր ճակատագիրը որոշելու իրավունքը, հենց այն է, որ միջազգային հանրությունը պատրաստ էր ճանաչել Արցախի անկախությունը: Իսկ լիպարիտյանները, ինչպես թիկունքում հայտնված՝ թշնամու անընդհատ թափվող թռուցիկ, ներշնչում էին հայ հասարակությանը, թե անհնար է Արցախի անկախությունը, որ պատերազմում պարտությունն անխուսափելի է։ Իշխանության եկած՝ նրանց քաղաքական ժառանգներն էլ, Արցախի անկախության անհնարինության համոզմամբ և մինչև պատերազմն արդեն պարտված, տապալեցին բանակցություններն ու, պատերազմ ստանալով, երկիրը կապիտուլացիայի մատնեցին, և ձախողվեց աշխարհի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու  հեռանկարը (2000 թվին Չիկագոյում Ժիրայր Լիպարիտյանը հուզված ասում էր, թե ինչ ծանր վիճակում են ադրբեջանցի փախստականները, և որ Արցախի հարցի լուծումը կնպաստի, որ նրանք, ի վերջո, տուն վերադառնան։ Ապրումակցո՞ւմ էր ադրբեջանցիներին։ Ինչպե՞ս կարող է մեկը ապրումակցել անծանոթ ադրբեջանցիներին, ում իշխանության օրոք շատ ավելի դաժան պայմաններում էին ապրում հայրենակիցներն աղետի գոտում, որոնց մասին երբեք ծպտուն չի հանել)։

Կամ՝ ինչպե՞ս արցախցի, Մարտունիում ծնված և մեծացած՝ Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, որի հայրենիքը մի քանի ամիս առաջ թուրքական հրամանատարությամբ ավերում էին, մարտի 27֊ին  Հանրային հեռուստատեսությամբ հարցին՝ «Թուրքիան այլևս թշնամի պետություն չէ՞ Հայաստանի համար», պատասխանում է. «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մե

Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության կարևորագույն գրավականներից է. ԱԳՆ Մեքենան ընկել է Տերյան փողոցին հարակից շինարարական հրապարակ․ կա տուժած Գոնե լռեք, երբ ձեր անկարող իշխանության փոխարեն գործում է միայն ՄԻՊ-ը. Վարդանյանը՝ «Իմ քայլին» Ռիո դե Ժանեյրոյի մետրոյում փոխհրաձգության ժամանակ 23 մարդ է զոհվել Նոր Արեշում կատարված դանակահարությունը բացահայտվեց Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9-ին հրավիրում են Ազատության հրապարակ (տեսանյութ) «Գլխավոր դատախազին հուշեք Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ Մեծ պալատի կարծիքները կրկին ընթերցել»․ Արամ Վարդևանյան ԵՊՀ–ի գիտական խորհուրդը կդիմի ՄԻՊ-ին՝ ՍԴ-ում Կառավարության որոշման սահմանադրականությունը վիճարկելու խնդրանքով. հայտարարություն Ստանձնել եմ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը. Ալեքսանդր Կոչուբաև Ընտրողին պետք է պատգամավորին հետ կանչելու հնարավորություն տրվի. Սոֆյա Հովսեփյան Հայաստանի օմբուդսմենը ամենօրյա կապ է պահպանում ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը «Թիրախում մի օր բանակն է, հաջորդող օրը՝ ընդդիմությունը, երրորդ օրը՝ ժողովուրդը»․ Տիգրան Աբրահամյան Վստահ եմ, որ մենք ԵԱՀԿ ՄԽ-ի հետ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել գերիների հարցը. Լավրով «Ռոմայի» հայտացուցակը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում Արման Թաթոյանի դեմ միաժամանակ արշավ են սկսում թե՛ ՀՀ իշխանավորները, թե՛ ադրբեջանական մամուլը. Սամսոնյան Ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հարցախույզ Երևանի Շենգավիթ համայնքում Եթե 6 ամսյա ժամկետում չձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, ապա ԵՊՀ-ն կլուծարվի Նիկոլն ԱԱԾ-ի ձեռքերով շարունակում է քանդել իրավական պետության մնացորդները․ վայելե՛ք, Աննա Վարդապետյան, մաս 2․ Ամրամ Մակինյան (լուսանկարներ) Գերությունից վերադարձած 19-ամյա Ռոբերտ Վարդանյանի հայրը պնդում է, որ որդին այնպիսի ֆիզիկական եւ հոգեբանական վիճակում է, որ ծառայությունը շարունակել չի կարող․ Նաիրա Զոհրաբյան Շատ դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում Հանրային հեռուստատեսությունը․ Սյունիքի հետ կապված իմ հայտարարություններից համարյա ոչ մի բան չեն լուսաբանում․ Արման Թաթոյան Ազատ ոճային ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չնվաճեցին Երևանում 27-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ Shamshyan.com Էրդողանն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղում ստեղծված կենտրոնի աշխատանքները Նիկոլ Փաշինյան, նման փնթի ու անպատասխանատու մոտեցում մարդկանց առողջությանն ու կյանքին Հայաստանում երբեք չի եղել․ Անի Հովհաննիսյան ԱՄՆ-ի ավելի քան 3,3 հազար բնակիչ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո. Fox Վայոց Ձորի մարզում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու MAN-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր․ «Գազել»-ը վերածվել է մետաղե ջարդոնի․ Shamshyan.com «Վերածնվող Հայաստանը» ընտրություններին մասնակցելու է Հայ հեղափոխական դաշնակցության հետ համատեղ․ դաշինքը կղեկավարի Ռոբերտ Քոչարյանը Դա թույլ կտար հետագայում բացառել 44-օրյա պատերազմի նման աղետները. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Ռ․ Քոչարյանը կկարողանա և՛ զրոյացնել Նիկոլի երկար տարիների ազգադավ ու հակապետական գործողությունների արդյունքները, և՛ անպատիժ չի թողնի ոչ մի թուրքի գործակալի․ Կորյուն Գրիգորյան Փաշինյանն, ի վերջո, պետք է սովորի, որ մի միտք արտաբերելիս նախապես պետք է հիմքեր ունենա. Հայկ Ալումյան (տեսանյութ) Մենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում. վարչապետի պաշտոնակատար Հայաստանի վրա կախված են ավելի քան 1,5 միլիարդի հայցեր․ Սարգիս Գրիգորյան Զինված հարձակումներից անմիջապես հետո պետությունը նորմալ ոչ մի ինֆորմացիա չէր տրամադրվում սահմանային բնակիչներին. ՄԻՊ Մահվան համբույրը ճաշակել ես, վախը սրտումդ սպասի՛ր. Զարուհի Փոստանջյանը՝ Նիկոլ Փաշինյանին Լավ չի, որ մարդն արտահայտվում է այնպես, որ հետո սկսենք մտածել՝ ինչ է նկատի ունեցել. Ալումյանը՝ Փաշինյանի ներկայացուցչին ԵԱՀԿ ՄԽ հետագա գործունեությունը պահանջված է՝ առաջին հերթին ուղղված վստահության մթնոլորտի ձևավորմանը. Սերգեյ Լավրով Աթենքում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո քաղաքացին մահացել է Ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը. Կառավարությունը հաստատեց Ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենայի քարկոծման դեպքով բավարար տեղեկություններ ձեռք չեն բերվել Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը նախատեսում է «Sputnik V»-ի նոր առաքումներ դեպի Հայաստան «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի Ճանաչելով նրան՝ կարծում եմ, որ նա դերասանություն է անում, խելագար է խաղում, որ խուսափի դատավարությունից․ Գեղամ Նազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով. Շարմազանով Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը (ուղիղ) Երևանում և 3 մարզերում նախատեսվում է վթարային ջրանջատում «Պատահաբար լուրերից իմացանք․ դիմելու եմ ՍԴ»․ ՄԻՊ-ը՝ բուհերի վերաբերյալ գործադիրի որոշման մասին Մեղավոր են բոլորը` Հռոմի Պապից մինչև Դալայ Լամա, բայց ոչ ինքը. Գրիգոր Պողոսյան Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դիակը (տեսանյութ) Ըստ ՄԻՊ-ի՝ պատերազմի հետևանքով Սյունիքում շեշտակի ավելացել են մարդու իրավունքներին առնչվող խնդիրները Այս դրածոն ձեռնտու է արտաքին հզոր խաղացողներին՝ Հայաստանը որպես մանրադրամ օգտագործելու համար․ Գևորգ Գևորգյանը՝ Փաշինյանի մասին Ուկրաինայի ԱԳՆ-ում հայտնել են ՌԴ-ի կողմից Ազովի ծովի բռնակցման վտանգի մասին Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք. մահացել է ևս 14 մարդ «Ծեր աղվեսի» խաղերն արդեն պարզ են ոչ միայն իմ սերնդի, այլ նաև երիտասարդ քաղաքական գործիչների համար, որի համար ուրախ եմ․ Բագրատ Եսայանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին 27 տարին լրացած, զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում կիրառելու մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց ՀՀ-ում և Արցախում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ «Հրապարակ». Էմանուել Մակրոնը չի թաքցրել իր տարակուսանքը Փաշինյանի անձի և պահվածքի առնչությամբ Քոչարյանն ու Սարգսյանը Արցախը տալիս էին, Ալիեւը չէր վերցնում, իր մանկության երազանքն էր, որ Նիկոլը տա՞. Էդուարդ Շարմազանով․ News.am Պատերազմում պարտության հիմնական պատճառներից մեկի մասին․ Էդգար Ղազարյան Իրանի համար չափազանց զգայուն է Արցախից գրավյալ տարածքներում ահաբեկիչների բնակություն հաստատելու հանգամանքները. ՀՀ-ում Իրանի դեսպան 2 օր առաջ ինքն էր պատգամավորին մեղադրում թշնամուն ինֆորմացիա տալու մեջ, երեկ ինքն էր ԱԺ ամբիոնից գաղտնիք պարունակող տվյալներ կարդում հեռախոսից․ Արամ Գևորգյան «Փաստ». Մի բան նրանց հաստատ միավորում է՝ նրանք հավասարաչափ անհայրենիք են Փաշինյանի միակ այլընտրանքը մնացել է Ռոբերտ Քոչարյանը․ Արթուր Ղազինյան «168 ժամ». Նիկոլ Փաշինյան․ քաղաքական փսիխոզի հիմնադիրը «Փաստ». Երբ գաղափարախոսությանը փոխարինում է շահը՝ փաթեթավորված տարբեր լոզունգներով Դոլարն ու ռուբլին աճել են. արտարժույթների փոխարժեքներն այսօր «Փաստ». Նախընտրական կրքեր ՔՊ-ում. Փաշինյանը որոշել է ցուցակում ընդգրկել բիզնեսմենների. ասել է՝ «նեղանալ չլինի» «Հրապարակ»․ Սիսիանի քաղաքապետարանի պատն են փորել, որ չափեն գաջի հաստությունը, Գորիսում ասֆալտն են միլիմետրերով չափել Լույս չի լինելու Երևանում և 6 մարզում «Փաստ». Պետական գերատեսչություններում աշխատակիցների վրա ձայների որոշակի «պլան» է դրվել. առանձին ցուցակում են «սվոյները» «Հրապարակ». Ընտրությունների նոուհաուն. կարճաժամկետ աշխատատեղեր կբացվեն՝ քվեների դիմաց ԱՄՆ-ի կառավարությունը սխալ է. Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը հակադարձում է հայ ռազմագերիների մասին Պետքարտուղար Բլինքենի հայտարարությանը Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Ադրբեջանցի զինվորները դեռ շարունակում են «կռվել» հայերի ունեցվածքի դեմ (տեսանյութ) Առաջարկվող հուշագրի իրական իմաստը սոսկ խոչընդոտելու փորձն է նախագահ Քոչարյանի իշխանության գալուն․ Արա Վարդանյան Հայաստանում մեկնարկում է ամառային զորակոչը Այս դրածոն ձեռնտու է արտաքին հզոր խաղացողներին, Հայաստանը որպես մանրադրամ օգտագործելու համար․ Գևորգ Գևորգյան «Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում»․ ՄԻՊ-ի զեկույցը Նիկոլն ուղղակի գժական է գնում․ նրա գժականությունը առաջիկա շաբաթներին ավելի բարձր նիշերի է հասցնելու․ Գեղամ Մանուկյան