Երևան, 06.Մայիսի.2021, 00:00
Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9-ին հրավիրում են Ազատության հրապարակ (տեսանյութ) ԵՊՀ–ի գիտական խորհուրդը կդիմի ՄԻՊ-ին՝ ՍԴ-ում Կառավարության որոշման սահմանադրականությունը վիճարկելու խնդրանքով. հայտարարություն Ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հարցախույզ Երևանի Շենգավիթ համայնքում «Վերածնվող Հայաստանը» ընտրություններին մասնակցելու է Հայ հեղափոխական դաշնակցության հետ համատեղ․ դաշինքը կղեկավարի Ռոբերտ Քոչարյանը ԵԱՀԿ ՄԽ հետագա գործունեությունը պահանջված է՝ առաջին հերթին ուղղված վստահության մթնոլորտի ձևավորմանը. Սերգեյ Լավրով «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի Ըստ ՄԻՊ-ի՝ պատերազմի հետևանքով Սյունիքում շեշտակի ավելացել են մարդու իրավունքներին առնչվող խնդիրները Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ Իրանի համար չափազանց զգայուն է Արցախից գրավյալ տարածքներում ահաբեկիչների բնակություն հաստատելու հանգամանքները. ՀՀ-ում Իրանի դեսպան Հանդիպաման մանրամասներ պատմողը խեղաթյուրում է դրանց բովանդակությունը. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

Խայտառակ պատմություն՝ գերիների վերադարձի ցավոտ հարցի շուրջ․ 168․am

Հայ ռազմագերիների վերադարձի շատ նուրբ ու զգայուն թեման ՀՀ իշխանությունների ջանքերով վերածվեց լուրջ քաղաքական սկանդալի, վերջում՝ խայտառակության՝ զբաղեցնելով տարածաշրջանային մամուլի գլխավոր էջերը: Չգիտես՝ ինչ պայմանավորվածություններից հետո, կամ, ինչպես հետո պարզվեց, դրանց բացակայության պայմաններում ՀՀ իշխանություններն ապրիլի 8-ի երեկոյան հայտարարեցին Ադրբեջանից հայ ռազմագերիների հնարավոր վերադարձի մասին: Թե ինչ պետք է տեղի ունենար նման հայտարարությունից հետո, պարզ էր՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, ինչպես նաև անհետ կորածների հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում՝ հույս ունենալով վերադարձածների շարքում տեսնել իրենց հարազատին, սակայն պարզվեց, որ ռուսական ինքնաթիռն «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել դատարկ՝ առանց ռազմագերիների: Ինքնաթիռում եղել է միայն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

Այս ամենին որոշակի երանգ հաղորդեց այն հանգամանքը, որ գերիների վերադարձի հետ կապված խառնաշփոթը տեղի է ունենում Փաշինյան-Պուտին, Պուտին-Ալիև բանակցություններից հետո՝ տպավորություն ստեղծելով, թե հայկական կողմը Ռուսաստանին դիմել է գերիների վերադարձը կազմակերպելու խնդրանքով, իսկ ռուսական կողմը չի կարողացել պատշաճ իրականացնել իր միջնորդական ջանքերը: Այս տպավորությունը փորձեցին ամրապնդել իշխանական և իշխանամետ որոշ գործիչներ՝ խոսելով այն մասին, որ գերիներին վերադարձնելու հարցում խնդիրներ են առաջացել, որի պատճառով էլ Մուրադովն իբրև թե Բաքվից վերադարձել է ձեռնունայն:

Իրենց հերթին՝ այս թեմային միացան իշխանամետ վերլուծաբաններն ու պրոպագանդիստները՝ թիրախավորելով Ռուսաստանին, որպես միջնորդ, և այս անգամ՝ նաև Ռուստամ Մուրադովին: Միակ պաշտոնական պարզաբանումը ՀՀ-ում հնչեց Տիգրան Ավինյանի գրասենյակից. «Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է»։

Ըստ նրա, բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, և հույս ունեն, որ ադրբեջանական կողմը, ի վերջո, կհարգի ստորագրված հայտարարությունը: Ավինյանին հաջորդեց Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի պարզաբանումը՝ գերիների հարցը լուծված է, Ադրբեջանում գտնվողները ռազմագերիներ չեն:

Գերիների չստացված վերադարձի տխուր պատմության ամենաուշագրավ հատվածներից մեկը, սակայն ոչ վերջինը, այն է, որ գեներալ Ռուստամ Մուրադովը չլռեց. ««Հրապարակի» թղթակցի հետ զրույցում Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մուրադովը նշել է, որ ՀՀ պաշտոնյաների արածը կեղծ պրովոկացիա է: «Նրանք մոլորության մեջ են գցում բնակչությանը»,- ասել էր Մուրադովը՝ շարունակելով պարզաբանել, որ գերիների վերադարձ ծրագրված չի եղել այդ այցի շրջանակում:

Նրա խոսքով, եղել է սովորական, պարզ աշխատանքային այց: Ավելի վաղ նույնիսկ Արթիկի փոխքաղաքապետ, Արցախի նախագահի հասարակական հիմունքներով ներկայացուցիչ Բորիս Ավագյանն էր նաև ասել, որ գերիների վերադարձ նախատեսված չի եղել: Եվ մինչ այս պահն իշխանությունից «չի հաջողվում» պարզել, թե ինչո՞ւ տարածվեց այդ տեղեկությունը, ինչի՞ հիման վրա և ի՞նչ նպատակներով, որը ևս մեկ անգամ «աղ լցրեց» անհետ կորածների հարազատների վերքերին, է՛լ ավելի անկայունացրեց երկրում տիրող իրավիճակը, թիրախավորեց Ռուսաստանին ու խաղաղապահ առաքելության հրամանատար Մուրադովին: Այս ամենի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատներն արգելափակել են ՀՀ ՊՆ բոլոր մուտքերն այն դեպքում, երբ գերիների հարցով կոնկրետ զբաղվում է Կառավարության ղեկավարը:

Եվ այս պատմության վերջին «ակորդն» ապրիլի 9-ի աշխատանքային օրվա ավարտին հնչեցրեց Ալեն Սիմոնյանը. ՀՀ իշխանություններն իրենց ոճին համապատասխան սկսեցին հերքել իրենք իրենց: Այս իշխանությունները նույնիսկ ամենացավալի հարցն առանց խղճի խայթի վերածում են խայտառակության՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասել է, որ իրականում գերիների վերադարձի մասին պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել: «Մենք հույս ենք փայփայել, որ երեկ, ինչպես և ամեն օր սպասում ենք, որ ինքնաթիռով մեր գերիները կվերադառնան, բայց պետք է նշեմ՝ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման հայտարարություն չի եղել»,- նշել է Սիմոնյանը, թեև ապրիլի 8-ի երեկոյան Մանե Գևորգյանն էր տարածել տեղեկատվությունը, ապա Տիգրան Ավինյանի գրասենյակն էր արձագանքել, որի հետևանքով զարգացավ այս խայտառակ պատմությունը:

«168 Ժամ»-ի հետ զրույցում (մինչ Ալեն Սիմոնյանի պարզաբանումը.- Ա.Մ.) ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ սա շատ առեղծվածային պատմություն է, Մոսկվայում չեն կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, ավելին՝ խնդրահարույց է նաև այն, որ պահվում են ռազմագերիները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո: Ըստ նրա, ադրբեջանական կողմն ամենայն հավանականությամբ ցանկանում է ռազմագերիներին փոխանակել ինչ-որ բանի դիմաց:

«Սակայն թե ինչով՝ ինձ համար հասկանալի չէ: Կա ստորագրված հայտարարություն, սկսվել են լուրջ բանակցություններ, և դրանք չեն կարող արդյունավետ ու համապարփակ լինել, եթե խոչընդոտները վերացած չեն, որոնցից մեկն այս հարցն է: Ադրբեջանը հայտարարում է, որ կողմ է, Երևանը՝ ևս, ինչո՞ւ թեման եկավ, դեմ առավ գերիների հարցին ու կանգնեց, սա ինտրիգ է, որը մենք ևս չենք կարողանում հասկանալ»,- ասաց նա:

 

Ընդհանրապես, Տարասովի խոսքով, եթե Պուտինն անձամբ որևէ թեմայի միջամտում է, և դա տարաձայնություններ է ստեղծում, դա անպայմանորեն պարզվում է, ինչպես այս դեպքում, երբ պարզվեց, որ չկար նման պայմանավորվածություն, ինչպես Մուրադովն է պնդել:

«Պարզվեց, որ այցի շրջանակում չի նախատեսվել նման բան: Պատմությունը չափազանց առեղծվածային է, ես կարող եմ շատ բաներ մտածել, բայց վարկածները, թե ինչ է տեղի ունենում՝ չափազանց շատ կարող են լինել, չեմ ուզում դրանցով զբաղվել: Բայց մենք ևս դեռ զարմանում ենք»,- ասաց նա:
Տարասովի դիտարկմամբ՝ Ռուսաստանից ակնկալիքները պետք է ադեկվատ լինեն, Ռուսաստանն այդ հայտարարության մասնակիցն է, երաշխավորը չէ և կողմերի հետ վարում է հավասարազոր բանակցություններ: «Չկան հստակ կանոններ, որ Մոսկվան ցանկանա, և Բաքուն կիրականացնի, քանի որ Բաքուն ինչ-որ բաներ է ակնկալում: Կան որոշակի հանգամանքներ, որոնց մասին մենք տեղյակ չենք, քանի որ դրանք հրապարակային չեն»,- ասաց նա:

Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, թյուրըմբռնում է տեղի ունեցել գերիների վերադարձի հարցում: Որքան էլ որ ցավալի է, նրա խոսքով, գերիների վերադարձի հարցը նման դեպքերում շատ երկարաձգվում է, քաղաքական առևտուրների առարկա դառնում: «Այս ամենը ես կվերագրեի հենց դրան: Պարզ է, որ սեղանին կարևոր հարցեր են քննարկվում, կան մեծ շահեր, և յուրաքանչյուր կողմ օգտագործում է իր ձեռքի տակ եղած լծակները: Գերիները կվերադարձվեն, սակայն երբ, ինչ պայմաններով՝ դա արդեն երկար կարող ենք քննարկել»,- ասաց նա:

Մեքենան ընկել է Տերյան փողոցին հարակից շինարարական հրապարակ․ կա տուժած Գոնե լռեք, երբ ձեր անկարող իշխանության փոխարեն գործում է միայն ՄԻՊ-ը. Վարդանյանը՝ «Իմ քայլին» Ռիո դե Ժանեյրոյի մետրոյում փոխհրաձգության ժամանակ 23 մարդ է զոհվել Նոր Արեշում կատարված դանակահարությունը բացահայտվեց Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9-ին հրավիրում են Ազատության հրապարակ (տեսանյութ) «Գլխավոր դատախազին հուշեք Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ Մեծ պալատի կարծիքները կրկին ընթերցել»․ Արամ Վարդևանյան ԵՊՀ–ի գիտական խորհուրդը կդիմի ՄԻՊ-ին՝ ՍԴ-ում Կառավարության որոշման սահմանադրականությունը վիճարկելու խնդրանքով. հայտարարություն Ստանձնել եմ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը. Ալեքսանդր Կոչուբաև Ընտրողին պետք է պատգամավորին հետ կանչելու հնարավորություն տրվի. Սոֆյա Հովսեփյան Հայաստանի օմբուդսմենը ամենօրյա կապ է պահպանում ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը «Թիրախում մի օր բանակն է, հաջորդող օրը՝ ընդդիմությունը, երրորդ օրը՝ ժողովուրդը»․ Տիգրան Աբրահամյան Վստահ եմ, որ մենք ԵԱՀԿ ՄԽ-ի հետ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել գերիների հարցը. Լավրով «Ռոմայի» հայտացուցակը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում Արման Թաթոյանի դեմ միաժամանակ արշավ են սկսում թե՛ ՀՀ իշխանավորները, թե՛ ադրբեջանական մամուլը. Սամսոնյան Ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հարցախույզ Երևանի Շենգավիթ համայնքում Եթե 6 ամսյա ժամկետում չձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, ապա ԵՊՀ-ն կլուծարվի Նիկոլն ԱԱԾ-ի ձեռքերով շարունակում է քանդել իրավական պետության մնացորդները․ վայելե՛ք, Աննա Վարդապետյան, մաս 2․ Ամրամ Մակինյան (լուսանկարներ) Գերությունից վերադարձած 19-ամյա Ռոբերտ Վարդանյանի հայրը պնդում է, որ որդին այնպիսի ֆիզիկական եւ հոգեբանական վիճակում է, որ ծառայությունը շարունակել չի կարող․ Նաիրա Զոհրաբյան Շատ դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում Հանրային հեռուստատեսությունը․ Սյունիքի հետ կապված իմ հայտարարություններից համարյա ոչ մի բան չեն լուսաբանում․ Արման Թաթոյան Ազատ ոճային ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չնվաճեցին Երևանում 27-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ Shamshyan.com Էրդողանն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղում ստեղծված կենտրոնի աշխատանքները Նիկոլ Փաշինյան, նման փնթի ու անպատասխանատու մոտեցում մարդկանց առողջությանն ու կյանքին Հայաստանում երբեք չի եղել․ Անի Հովհաննիսյան ԱՄՆ-ի ավելի քան 3,3 հազար բնակիչ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո. Fox Վայոց Ձորի մարզում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու MAN-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր․ «Գազել»-ը վերածվել է մետաղե ջարդոնի․ Shamshyan.com «Վերածնվող Հայաստանը» ընտրություններին մասնակցելու է Հայ հեղափոխական դաշնակցության հետ համատեղ․ դաշինքը կղեկավարի Ռոբերտ Քոչարյանը Դա թույլ կտար հետագայում բացառել 44-օրյա պատերազմի նման աղետները. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Ռ․ Քոչարյանը կկարողանա և՛ զրոյացնել Նիկոլի երկար տարիների ազգադավ ու հակապետական գործողությունների արդյունքները, և՛ անպատիժ չի թողնի ոչ մի թուրքի գործակալի․ Կորյուն Գրիգորյան Փաշինյանն, ի վերջո, պետք է սովորի, որ մի միտք արտաբերելիս նախապես պետք է հիմքեր ունենա. Հայկ Ալումյան (տեսանյութ) Մենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում. վարչապետի պաշտոնակատար Հայաստանի վրա կախված են ավելի քան 1,5 միլիարդի հայցեր․ Սարգիս Գրիգորյան Զինված հարձակումներից անմիջապես հետո պետությունը նորմալ ոչ մի ինֆորմացիա չէր տրամադրվում սահմանային բնակիչներին. ՄԻՊ Մահվան համբույրը ճաշակել ես, վախը սրտումդ սպասի՛ր. Զարուհի Փոստանջյանը՝ Նիկոլ Փաշինյանին Լավ չի, որ մարդն արտահայտվում է այնպես, որ հետո սկսենք մտածել՝ ինչ է նկատի ունեցել. Ալումյանը՝ Փաշինյանի ներկայացուցչին ԵԱՀԿ ՄԽ հետագա գործունեությունը պահանջված է՝ առաջին հերթին ուղղված վստահության մթնոլորտի ձևավորմանը. Սերգեյ Լավրով Աթենքում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո քաղաքացին մահացել է Ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը. Կառավարությունը հաստատեց Ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենայի քարկոծման դեպքով բավարար տեղեկություններ ձեռք չեն բերվել Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը նախատեսում է «Sputnik V»-ի նոր առաքումներ դեպի Հայաստան «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի Ճանաչելով նրան՝ կարծում եմ, որ նա դերասանություն է անում, խելագար է խաղում, որ խուսափի դատավարությունից․ Գեղամ Նազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով. Շարմազանով Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը (ուղիղ) Երևանում և 3 մարզերում նախատեսվում է վթարային ջրանջատում «Պատահաբար լուրերից իմացանք․ դիմելու եմ ՍԴ»․ ՄԻՊ-ը՝ բուհերի վերաբերյալ գործադիրի որոշման մասին Մեղավոր են բոլորը` Հռոմի Պապից մինչև Դալայ Լամա, բայց ոչ ինքը. Գրիգոր Պողոսյան Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դիակը (տեսանյութ) Ըստ ՄԻՊ-ի՝ պատերազմի հետևանքով Սյունիքում շեշտակի ավելացել են մարդու իրավունքներին առնչվող խնդիրները Այս դրածոն ձեռնտու է արտաքին հզոր խաղացողներին՝ Հայաստանը որպես մանրադրամ օգտագործելու համար․ Գևորգ Գևորգյանը՝ Փաշինյանի մասին Ուկրաինայի ԱԳՆ-ում հայտնել են ՌԴ-ի կողմից Ազովի ծովի բռնակցման վտանգի մասին Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք. մահացել է ևս 14 մարդ «Ծեր աղվեսի» խաղերն արդեն պարզ են ոչ միայն իմ սերնդի, այլ նաև երիտասարդ քաղաքական գործիչների համար, որի համար ուրախ եմ․ Բագրատ Եսայանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին 27 տարին լրացած, զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում կիրառելու մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց ՀՀ-ում և Արցախում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ «Հրապարակ». Էմանուել Մակրոնը չի թաքցրել իր տարակուսանքը Փաշինյանի անձի և պահվածքի առնչությամբ Քոչարյանն ու Սարգսյանը Արցախը տալիս էին, Ալիեւը չէր վերցնում, իր մանկության երազանքն էր, որ Նիկոլը տա՞. Էդուարդ Շարմազանով․ News.am Պատերազմում պարտության հիմնական պատճառներից մեկի մասին․ Էդգար Ղազարյան Իրանի համար չափազանց զգայուն է Արցախից գրավյալ տարածքներում ահաբեկիչների բնակություն հաստատելու հանգամանքները. ՀՀ-ում Իրանի դեսպան 2 օր առաջ ինքն էր պատգամավորին մեղադրում թշնամուն ինֆորմացիա տալու մեջ, երեկ ինքն էր ԱԺ ամբիոնից գաղտնիք պարունակող տվյալներ կարդում հեռախոսից․ Արամ Գևորգյան «Փաստ». Մի բան նրանց հաստատ միավորում է՝ նրանք հավասարաչափ անհայրենիք են Փաշինյանի միակ այլընտրանքը մնացել է Ռոբերտ Քոչարյանը․ Արթուր Ղազինյան «168 ժամ». Նիկոլ Փաշինյան․ քաղաքական փսիխոզի հիմնադիրը «Փաստ». Երբ գաղափարախոսությանը փոխարինում է շահը՝ փաթեթավորված տարբեր լոզունգներով Դոլարն ու ռուբլին աճել են. արտարժույթների փոխարժեքներն այսօր «Փաստ». Նախընտրական կրքեր ՔՊ-ում. Փաշինյանը որոշել է ցուցակում ընդգրկել բիզնեսմենների. ասել է՝ «նեղանալ չլինի» «Հրապարակ»․ Սիսիանի քաղաքապետարանի պատն են փորել, որ չափեն գաջի հաստությունը, Գորիսում ասֆալտն են միլիմետրերով չափել Լույս չի լինելու Երևանում և 6 մարզում «Փաստ». Պետական գերատեսչություններում աշխատակիցների վրա ձայների որոշակի «պլան» է դրվել. առանձին ցուցակում են «սվոյները» «Հրապարակ». Ընտրությունների նոուհաուն. կարճաժամկետ աշխատատեղեր կբացվեն՝ քվեների դիմաց ԱՄՆ-ի կառավարությունը սխալ է. Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը հակադարձում է հայ ռազմագերիների մասին Պետքարտուղար Բլինքենի հայտարարությանը Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Ադրբեջանցի զինվորները դեռ շարունակում են «կռվել» հայերի ունեցվածքի դեմ (տեսանյութ) Առաջարկվող հուշագրի իրական իմաստը սոսկ խոչընդոտելու փորձն է նախագահ Քոչարյանի իշխանության գալուն․ Արա Վարդանյան Հայաստանում մեկնարկում է ամառային զորակոչը Այս դրածոն ձեռնտու է արտաքին հզոր խաղացողներին, Հայաստանը որպես մանրադրամ օգտագործելու համար․ Գևորգ Գևորգյան «Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում»․ ՄԻՊ-ի զեկույցը Նիկոլն ուղղակի գժական է գնում․ նրա գժականությունը առաջիկա շաբաթներին ավելի բարձր նիշերի է հասցնելու․ Գեղամ Մանուկյան Վերջին երկու ամսում Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 96 117-ով