Ես և իմ ընտանիքը որևէ կապ չունենք բենզինի ու նավթամթերքի շուկայի հետ. Վանեցյան
Այս թեմայով
- Եթե իշխանությունները բռնագանձեցին հարյուրավոր տներ, «դաչաներ», բիզնեսներ․․․ Ի՞նչ են անելու դրանց հետ․ Էլինար Վարդանյան
- Դժգոհ եմ իրավապահ մարմինների, հատկապես՝ ԱԱԾ աշխատանքից. Վանեցյան
- Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. ԱԱԾ տնօրեն
- Երևանի կենտրոնում կբացվի ռեստորան օդում
Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի ու նավթամթերքի շուկայի հետ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Եթե ես սկսեմ իմ մասին, ինչ գրում են դատի տալ մարդկանց, ուղղակի խայտառակություն կլինի։ Ես հերքում եմ այդ նյութը և խորհուրդ կտամ այդ լրատվամիջոցին ևս հերքումով հանդես գալ, որովհետև ուղղակի օգտագործել իմ անունը, որպեսզի իրենց դիտումներն ու իրենց նյութը շատ կարդացվի, ուղղակի ամոթալի է։ Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի և նավթամթերքի շուկայի հետ», - ասաց Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ «Իրատես» թերթն այսօրվա համարում գրել էր, որ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը բենզինի բիզնեսում մասնաբաժին ունի, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նրան առաջարկել է դուրս գալ այդ ոլորտից, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն այնտեղ։