Երևան, 19.Ապրիլի.2019, 00:00
Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը Առեղծվածային դեպք Երևանում. ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի. Shamshyan.com Կառավարությունը հաստատեց. Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 15 աղբատար նոր մեքենա Հրազենից վիրավորված 24-ամյա զինծառայողը մահացել է. ՔԿ Վերաքննիչ դատարանը պատճառաբանված անդրադարձ չի կատարել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքներին․ որոշումը կբողոքարկվի Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը Հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցությամբ. ԱՀ Նախագահի հաղորդումը խորհրդարանում «Լինել հարյուր տոկոսով հորդանանցի և հարյուր տոկոսով հայ, սա է հաջողության բանաձևը». նախագահ Սարգսյանը հանդիպել է հորդանանահայ համայնքի հետ Մինչ Ադրբեջանը սրում է նիզակները, Հայաստանում բռնոցի-պպզոցի-ասֆալտին փռոցի են խաղում ու զբաղված են ինչ-որ անհասկանալի տրանսգենդերային թեմաներով. Հ. Հարությունյան

Փաստաբանների պալատի ներկայացուցիչ․ Քոչարյանի նկատմամբ դատավարությունն իրականում պետության ղեկավարի վերաբերմունքն է

Փաստաբանների պալատի ներկայացուցիչ Վահե Եփրիկյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ դատարանի որոշմանը։ 

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ս/թ. մարտի 15-ին որոշեց Ռ. Քոչարյանի վերաբերյալ ընտրված կալանավորումը երկարացնել ևս երկու ամսով, ինչպես երևում է, դատարանի քայլերը շարունակում են մնալ անքննելի ու անհասկանալի, մինչդեռ յուրաքանչյուր դատական ակտ պետք է լինի պատճառաբանված ու հիմնավոր, օբյեկտիվ ու անաչառ ամեն դիտորդի աչքերում։

Մինչ այս կալանավորումը փոխելու պաշտպանական թիմի միջնորդությունները մերժելով՝ դատարանը որպես կալանքի հիմք՝ հիմնավոր էր համարում վարույթն իրականացնողի այն պնդումները, որ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, կխոչընդոտի քննությանը, կթաքնվի կամ կխուսափի քննությունից, մինչդեռ փաստերը խոսում են տրամագծորեն հակառակի մասին։

Այսպիսով՝

1. Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով Հայաստանից դուրս, ինքնակամ ներկայացել է քննությանը։

2. Ազատության մեջ լինելով անցած տարվա օգոստոսի 13-ից՝ քննությանը խոչընդոտող որևէ քայլ չի կատարել։

3. Տեղեկանալով իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրվելու մասին՝ ինքնակամ ներկայացել է Երևան֊Կենտրոն ՔԿՀ՝ այդ կերպ ևս ցույց տալով, որ միայն արդարացի դատաքննության մեխանիզմներով է հասնելու իր իրավունքների վերականգմանը և նպատակ չունի խոչընդոտել կամ խուսափել քննությունից։

Ուշագրավն այն է, որ վերոհիշյալի հետ համակարծիք է մեղադրանքի կողմը ևս, այնինչ շարունակաբար աբսուրդի ժանրի կանոներով մեկնաբանում է, թե Նախագահ Քոչարյանը չի խոչընդոտել քննությանը չկալանավորվելու համար։

Հարկ եմ համարում նշել նաև, որ այժմ, երբ նախաքննությունն ավարտվել է, ըստ էության կատարված են քննչական֊դատավարական բոլոր գործողություններն, արդեն իսկ ձեռք են բերվել բոլոր այն ապացույցները, որոնք ըստ մեղադրանքի կողմի էական նշանակություն ունեն մեղադրանքի հաստատման իմաստով, հարցաքննված են բոլոր վկաները, Ռոբերտ Քոչարյանը, եթե մի պահ պատկերացնենք էլ, որ նույնիսկ ցանկանա խոչընդոտել քննությանն, անգամ տեսականորեն դա չի կարողանա անել, սակայն մեղադրանքի կողմը նման հիմնավորմամբ դարձյալ միջնորդում է կալանքի ժամկետը երկարացնել, իսկ դատարանը՝ բավարարում։

«Դատարանն արձանագրել է, որ կաշառքի դրվագով հիմնավոր կասկածն առկա չէ, ինչպես նաև հաստատվում է, որ Ռոբերտ Քոչարյանը 2018թ․ օգոստոսի 13-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է ազատության մեջ, չի խուսափել քննությունից ինչը հաստատում է, որ կալանավորման այդ հիմքը բացակայում է», - ասված է Նախագահ Քոչարյանի փաստաբանների հաղորդագրության մեջ։

Ըստ փաստաբանների՝ դատարանն անգամ քննության չի առել իրենց ներկայացրած ապացույցներն ու առարկությունները։ Դատարանը չի անդրադարձել պաշտպանական խմբի ներկայացրած մի շարք փաստարկներին, մասնավորապես՝

1. Արտակարգ դրության հրամանագրի ստորագրման հետ կապված հիմնավորումներին։
2. Նախագահի անձեռնմխելիության ինստիտուտին, թեև օրենքի տառի հստակ պահանջն է, որ վերջինս անձեռնմխելի է, և որ այս փուլում անձեռնմխելիությունը հերքելն անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է:
3. Առկա չէ անդրադարձ նաև այն խնդրին, որ քրեական դատավարության կոպտագույն խախտում է անձին մեղսագրել ենթադրյալ արարք, որը կատարման պահին որպես այդպիսին քրեական օրենքով սահմանված չի էլ եղել։
4. Դատարանը չի անդրադարձել կարևորագույն այն խնդրին, որ տվյալ նորմին հետադարձ ուժ տալն ինքնին հակասում է իրավունքի տրամաբանությանը։
5. Վերջապես որևէ անդրադարձ չկա այն հարցին, որ որևէ անձ ցուցմունք չի տվել կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի դեմ։
                                                                                         
Եվ ուրեմն որո՞նք են կալանքի հիմքերը, պայմանները, որո՞նք են դրանց՝ գործում եղած փաստական հիմնավորումները։

Նման պայմաններում անհասկանալի է՝ ինչու՞ է դատարանն անտեսել է վերը շարադրյալն ու տուրք տվել մեղադրանքի կողմի հիմնավորում կոչված զավեշտալի ենթադրություններին։

Ակնհայտ է՝ Քոչարյանի նկատմամբ առկա է ընդգծված վերաբերմունք՝ հրահանգ, պատվեր, իրավաքաղաքական հետապնդման, վենդետայի իրականցում, բայցևայնպես իրավակիրառը չի կարողանում իրապես կամք դրսևորել ու վերջապես դուրս գալ աբսուրդային ու զավեշտալի իրավիճակից, որում հայտնվել է։ Ցավալին այն է, որ այս ամենը լոկ դատավորների, քննիչների ու դատախազների վերաբերմունքը չէ։ Այդ անձինք ամենօրյա ռեժիմով հանդիպում են քրեադատավարական նման իրավիճակների, ներկայացնում ու քննության են առնում կալանավորման բազմաթիվ միջնորդություններ և միամտություն կլինի կարծել, թե բոլորն են դիլետանտ ու չեն տեսնում ոչ միայն կալանքի հիմքերի բացակայությունը, այլև հաճույքով իրականացնում են դատավարական խայտառակ խախտումներ՝ իրականում սա առնվազն պետության ղեկավարի վերաբերմունքն է, որը դրսևորվել է օրինակ հրապարակված երկու գաղտնալսումներում, որոնցից ակնհայտ է դառնում մեկ բան՝ «Քոչարյանի կալանքը ուզես չուզես, պետք է տաս» խայտառակ տրամաբանությունն առկա է ու շարունակում է գործել։

Հանուն արդարության պետք է նշել, որ այս ամբողջ ընթացքում միայն մեկ դատավոր է ունեցել այնքան կամք ու քաջություն, որ չի տրվել տարատեսակ հրահանգների, շանտաժների, հարձակումների, հակառակը՝ ենթարկվել է բացառապես օրենքի պահանջին՝ արդարացիորեն ազատ արձակելով Նախագահ Քոչարյանին։

Ռ. Քոչարյանի կալանավորումը սովորական քրեական գործ չէ, սա այն եզակի դեպքերից է, երբ մենք ուղղակիորեն առնչվում ենք պետության ղեկավարի ինստիտուտի հետ, ուստի նախևառաջ հենց պետության համար սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ խայտառակություն, այլապես ինչպե՞ս կարելի է նախկին Նախագահին ինքնանպատակ, ապօրինի կերպով պահել կալանավորված։

Ցավալի է, որ ՀՀ Դատարանը կարող է Արցախի Առաջին, ՀՀ Երկրորդ Նախագահին կալանավորել առանց վերջինիս պաշտպանների փաստարկներն ու հակադարձումները լսելու, քննության առարկա դարձնելու՝ արհամարհելով իրավական ու բարոյական նորմերը։ Դատարանն այս իրավական խայտառակության համատեքստում որևէ կերպ չի անդրադառնում հիմնավոր կասկածի էությանը նույնիսկ, թեպետ հիմնավոր կասկածը կալանքի առաջնային ու գլխավոր պայմանն է։ Կարծում եմ՝ ԱԱԾ֊ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության գաղտնալսումից երևում է, թե ինչ ծաղրական ու քամահրական նշանակություն ունի հիմնավոր կասկած եզրույթը վերջիններիս համար։

Հ․Գ․ Մարտի 19-ին վարչապետ Փաշինյանը պատասխանելով մարտի մեկի գործի բացահայտված լինելու վերաբերյալ հարցին՝ պատասխանել է՝ թե, պարզվել է, որ պարկուճներ են փոխվել և ուրեմն գործը բացահայտված է։ Այս կապակցությամբ ցանկանում եմ վարչապետ Փաշինյանին հիշեցնել, որ գործը ջուր է, բացի այդ, ցանկանում եմ, որ վերջինս նաև չմոռանա, թե ինչպես էր կոկորդ պատառոտելով ի լուր համայն հայության ու աշխարհի բղավում, որ մարտի 1֊ը բացահայտված է ամբողջապես, ամբողջ ծավալով։ Իսկ գուցե վարչապետը գիտակցի՞, որ ամբողջ ծավալով բացահայտում ասելով ՀՀ քաղաքացուն ամենից առաջ հետաքրքրում է մեկ բան՝ ովքե՞ր են սպանել այդ տասը զոհերին, ինչու՞ մահացան այդ մարդիկ ու ինչու՞ տեղի ունեցավ այդ ողբերգությունը։

Մինչդեռ վարչապետը շարունակում է քամահրել զոհերի հիշատակը, նրանց մահն օգտագործում քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար ու շարունակաբար ստում, թե գործը, որն հստ իրեն՝ ջուր է, ամբողջապես բացահայտված է։ Ինչևէ, չկենտրոնանանք պարկուճների փոփոխման կամ նմանատիպ այլ՝ խելագարության աստիճանը գերազանցող անմիտ վարկածների աբսուրդային լինելու վրա ու պարզ հարց ուղղենք՝ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այդ ամենի հետ, ինչու՞ է հիմա կալանավորված, որո՞նք են նրան մեղսագրվող արարքի փաստական հանգամանքները», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահե Եփրիկյանը։

Վարչապետի որոշմամբ Ամալյա Ենգոյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ԱԺ-ի հետ կապերի վարչության պետի պաշտոնից. նա այդ պաշտոնում էր 19 տարի Երեկ Սորոսի գրանտակերների իսկական առցանց պայթյուն էր. Հովհաննես Հարությունյան «Որ տեղիս խփեցիր` այդ տեղս ուտես», կամ մի փոքրիկ դիպված Վլադիմիր Կարապետյանի կյանքից. Նարեկ Սամսոնյան Ամենամեծ կոռուպցիոն պատմությունը սկսվեց, երբ հեղափոխական դաշինքը շատ թանկարժեք քարոզարշավ անցկացրեց ավագանու և ԱԺ ընտրությունների ժամանակ. քաղաքագետ Արարատ քաղաքում 1000 մարդ կդառնա գործազուրկ, իսկ որտե՞ղ են փնտրելու աշխատանք․ Արթուր Գրիգորյան․ Factor.am Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու Սյունիքի մարզում համայնքի ղեկավարը խմած վիճակում УАЗ-ով վթարի է ենթարկվել. նա կասկածվում է 51-ամյա հետիոտնին վրաերթի ենթարկելու մեջ. Shamshyan.com «Իմ քայլը» դաշինքի 5 անդամներ տարվել են ոստիկանություն. News.am Հայկ Մարությանը «ֆռռացրե՞ց» վարչապետին, թե՞ նրանք միասին «ֆռռացրին» մեզ. Hraparak.am ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանքերի իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. 47-ամյա վարորդը մոտ 50 մետր գլորվելով՝ հայտնվել է դաշտում. նրա դին հայտնաբերել են դրսում. Shamshyan.com Գյումրիում 56-ամյա տղամարդուն դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է ընկերը «Փաստ». Գազի գինն ուղիղ համեմատական է Պուտինի այցին. ՌԴ նախագահը դիտավորյալ է ձգձգում իր այցը Փաշինյանի՝ կոռուպցիայի վերացման խոստումը հերթական միֆն էր, նրա հերթական հռետորաբանական հնարքը. Ավետիք Չալաբյան «Հրապարակ». Աննա Հակոբյանը որոշել է մտնել մեծ քաղաքականությո՞ւն. Կոնգրեսում հանդիպումը տարակուսանքի տեղիք է տվել ԱԺ քառօրյան շարունակվում է. քննարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը (ուղիղ) «Իրատես». «Իմ քայլում» իրար վրա «բոչկա են գլորում», իրար «տակ են փորում». հյուրերը հանկարծակիի են եկել Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով, ձյան առատ տեղումներ են սպասվում. Գագիկ Սուրենյան «Իրատես». Ծառուկյանի հարազատ քաղաքը ՔՊ-ն մտադիր է իրենով անել. դեռ չեն ուզում բորբոքել, բայց… «Հրապարակ». Ոչ ոք կոռուպցիոներ չի ծնվում. նախ փոքրիկ նվերներ, ապա տարբեր հյուրասիրություններ, իսկ վերջում մեծ կոռուպցիոն գործարքներ Կառավարությունը 124 մլն է հատկացնում «Քաղաքացու օրվա» համար, այն դեպքում, երբ մարդիկ զուրկ են տարրական սանիտարահիգիենիկ պայմաններից. ԼՀԿ պատգամավոր «Ժողովուրդ». ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ նախագահների հարցերով 2-րդ «չեպեն». քննարկվել է Էդուարդ Աղաջանյանին և նրա տեղակալին պաշտոնից ազատելու հարցը «Իրատես». Սասուն Միքայելյանի պարագայում լռությունն իսկապես ոսկի է «Հրապարակ». Երեք ժամանոց ֆրակցիայի նիստ. Ճնշե՞լ են կուսակիցներին. «կրքերը կարող են բորբոքվել» «Հրապարակ». Կառավարությունում «շունը տիրոջը չի ճանաչում». մեղավորը Դիջեյ Էդոն է «Ժամանակ». Նորագավիթի մաքսատան մի­ջադեպից 15 օր առաջ ՊԵԿ-ը դրոշների պատվանդանների գնում է իրականացրել. նոր մանրամասներ Գրպանահատ է բերման ենթարկվել․ նա թիվ 41 երթուղայինում դրամապանակ էր հափշտակել Այսօրվա քաղաքական դաշտը նման է ճահճի, որը ստեղծել է Փաշինյանը, և որում բազմացել են արևմտամետ մի շարք գորտեր. Նարե Գրիգորյան Այսքանից հետո դուք ասում եք, թե բա՞ն է փոխվել «նոր Հայաստանում». Լուսինե Հարոյան ՀՀ նախագահը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Գերմանիայի և Պորտուգալիայի նախագահներին «Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը սպառնալիք օրենքի գերակայությանը». Ռոբերտ Քոչարյանի հոդվածը Նուռնուս գյուղում հայտնաբերվել է նռնակի նմանվող առարկա Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Գաղափարը գտավ հերոսին. Նուրսուլթան Նազարբաևը կնշանակվի ԵԱՏՄ պատվավոր քարտուղար. Shantnews.am Վարչապետը ստացել է Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումը. News.am Նիկոլ Փաշինյանն իրեն է վերագրում նախորդ կառավարության` էլեկտրագնացքի հաջողությունը. Antifake.am «Մեզ ասում են՝ դուրս եկեք, նա պետք է աշխատի». Ինստիտուտի ղեկավարը՝ Կառավարության որոշման մասին. 168.am #SutNikol նախաձեռնությունը հայտարարում է մրցույթի մեկնարկի մասին Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել մի գործարանի բացմանը, որը գոյություն չունի. Antifake.am Հայ Առաքելական եկեղեցին հիշատակել է Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը Մասաչուսեթսի խորհրդարանում հարգել են Հայոց ցեղասպանության հիշատակը Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ-ն հաստատում է ՀՀ Հպարտ քաղաքացու համար 3-րդ օրն է որևէ նախագիծ չի քննարկվել. Հովհաննես Սահակյան Նախագահն ու ՄԻ պաշտպանը քննարկել են Ադրբեջանում ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցը Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ ապրիլի 24-ին կքննարկի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը. Զախարովա Արման Թաթոյանը չհայտարարված այց է կատարել տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց Հայաստանի կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները մի շարք խնդիրներ են տեսնում իրանական ցեմենտի համար տուրք սահմանելու պարագայում Ես չգիտեմ՝ ինչպես պետք է նշել «Քաղաքացու օրը», ինքս դեմ եմ քվեարկել. Գորգիսյան. News.am 85 կողմ, 20 դեմ. Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ «ՊԵԿ–ի աշխատակիցը 950 դրամանոց մայկա ա վերցրել, եկել ա՝ 50 դրամի համար 170 հազար տուգանել». Գագիկ Ծառուկյան. News.am Պետությունը Իրանից ներկրվող ցեմենտի համար պետտուրք սահմանող օրենքի ընդունումից առաջ կանցկացնի քննարկում Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ Խորհուրդ կտամ հետևել քաղաքական տիտան Ն. Փաշինյանի օրինակին և համապատասխան կադրեր փնտրել մանկապարտեզներում. Կորյուն Գրիգորյանը՝ Մարիամ Փաշինյանին «ժողովրդի թեկնածուն» սկսում է վերածվել «Կրակեմ Նիկոլի». Ստեփան Դանիելյան Վարչապետին առաջարկել եմ հետ կանչել ՏՄՊՊ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանի թեկնածությունը. Էդմոն Մարուքյան Ֆրանսիայի հետ մենք ունենք եղբայրական հարաբերություններ. Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Լը Ֆիգարո» պարբերականին Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը Անօրինական եկել, զավթել է իմ տարածքը․ Գագիկ Պողոսյան. Politik.am Այդ երբվանի՞ց են հակառակ կարծիք արտահայտողներին սպառնում ԱԱԾ-ով. Անի Կարապետյանի բաց նամակը Արթուր Վանեցյանին Փլուզում Գյումրի քաղաքում Երկու ՋՕԸ-ներում ՊՎԾ-ն հայտնաբերել է ավելի քան 2 մլրդ դրամի խախտումներ Կարիք չկա պետբյուջեից վատնել այդ գումարները սեփական փառքը օրացույցում ամրագրելու համար. Անի Սամսոնյանը՝ Քաղաքացու օրվան հատկացվող 124 մլն-ի մասին Առեղծվածային դեպք Երևանում. ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի. Shamshyan.com ԱԱԾ-ն միայն ապահովում է Միհրան Պողոսյանի տան և գրասենյակի խուզարկությունների բնականոն ընթացքը Գերեզմանում էլ լինեմ, պայքարելու եմ կոռուպցիայի դեմ. Սանասարյանը՝ քրեական գործի մասին «Խոշտանգումներ նաև իմ համակրած իշխանության օրոք». Վարդգես Գասպարին բողոքի ակցիա է իրականացնում (լուսանկարներ). Tert.am Վարչապետի թեկնածուն չի հաստատվի պաշտոնում. 168.am Կառավարությունը հաստատեց. Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 15 աղբատար նոր մեքենա Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարի ասուլիսը՝ աղբատար մեքենաների գնման գործընթացի վերաբերյալ Սա նոր Հայաստանի պատմության մեջ գուցե առաջին դեպքն է, երբ քաղաքի և պետության մակարդակով հակամրցակցային համաձայնություն է տեղի ունեցել. Դավիթ Խաժակյան. Aysor.am Կառավարությունը 124 մլն դրամ կծախսի «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակցին Այսօրվանից հնարավոր է մանկապարտեզում երեխային հերթագրել առցանց ՀԾԿՀ նախագահի թեկնածուն ԱԺ-ին ներկայացրեց ոլորտի իր առաջնահերթությունները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կան կուտակումներ Մի գազալցակայանին օրը հազար անգամ տուգանե՛ք. վարչապետն անդրադարձավ ՀԴՄ-ներ չտրամադրելու խնդրին Դավիթ Սանասարյանին վաղը մեղադրանք կառաջադրվի. Նոր մանրամասներ. Armdaily.am Հրազենից վիրավորված 24-ամյա զինծառայողը մահացել է. ՔԿ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն