Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-17-ը
Այս թեմայով
- Մեր քաղաքական թիմը միանշանակ աջակցում է Օպերային հարակից սրճարանների ապամոնտաժման գործողություններին. փոխվարչապետ
- Ավինյանը պետք է ապացուցի՝ թմրամիջոց օգտագործել է, թե ոչ. Բորիս Մուրազի
- Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի զորամաս և առաջնագիծ
- Ի՞նչ նամակ է ստացել Ավինյանը ՌԴ փոխվարչապետից. Մոսկվան գազի նոր գին է առաջարկել
Մարտի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցկացվել է Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նիստը:
Նիստի ընթացքում կազմկոմիտեի անդամները քննարկել են խաղերի կազմակերպման հետ կապված տարաբնույթ հարցեր և հստակեցրել շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների շրջանակը:
Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:
Այս տարի լրանալու է խաղերի անցկացման քսանամյակը և ակնկալվում է մարզիկների աննախադեպ մասնակցություն, ինչի մասին է վկայում նախնական հայտերի մեծ քանակը: Ծրագրում ընդգրկված են լինելու 17 մարզաձև, որից 14-ը օլիմպիական են: