Երևան, 25.Մարտի.2019, 00:00
$ ,
,
Իշխանություններն օրենք են «կարում» ՀՔԾ կատարածուին ՍԴ խցկելու համար Տիգրան Արզումանյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարի պաշտոնից Կա՛մ սանմաքրումն իրականացնում եք պատշաճ որակով, կա՛մ գործընթացը քաղաքը վերցնում է իր վրա. Հ. Մարությանը՝ «Սանիթեք»-ին (տեսանյութ) Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ բերված բողոքը ՌԴ Քննչական կոմիտեն պարզել է՝ ովքեր են մեղավոր «Շերեմետևո»-ի թռիչքուղու վրա հայ երիտասարդի մահվան համար Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից կրկին տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ «Սպիտակ թուրք»․ Վազգեն Սարգսյանի մայրը՝ Վահան Շիրխանյանի մասին «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ին առանց մրցույթի կտրամադրվի 44 մլն 326 հազար դրամ Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսներն սկսել են ավելի շատ հարկ վճարել Փաշինյան-Ալիև հանդիպումը կկայանա մարտի 29-ին Վիեննայում․ Ինտերֆաքս

ԱՄՆ Պետդեպը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ 2018թ.-ի զեկույցը, որում ներկայացվում է ՀՀ կառավարման համակարգը, դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք անցել են հիմնարար ազատությունների ու հանրային լայն վստահության պայմաններում ու պետք է ամրապնդվեն հետագա ընտրական բարեփոխումների միջոցով։

Նշվում է, որ մարդու իրավունքների խնդիրները ներառում էին խոշտանգում, խիստ և կյանքին սպառնացող բանտային պայմաններ, կամայական կալանք ու կալանավորում, լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնություն, անվտանգության ուժերի կողմից հավաքների ազատության ֆիզիկական միջամտություն, քաղաքական մասնակցության սահմանափակումներ, համակարգային պետական կոռուպցիա, ԼԳԲՏԻ անձանց ուղղված բռնություն կամ սպառնալիքներ, անմարդկային վերաբերմունք հաշմանդամություն ունեցող անձանց, ներառյալ երեխաների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, երեխաների աշխատանքի վատթարագույն ձևեր:

Նոր կառավարությունը քայլեր է ձեռնարկել հետաքննելու ու պատժելու չարաշահումները, հատկապես կառավարական և իրավապահ մարմինների բարձր մակարդակներում: Միայն հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրեց որոշ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ 2008 թ. հետընտրական բախումներում նրանց ունեցած ենթադրյալ դերակատարման կապակցությամբ, երբ սպանվեց 8 քաղաքացի և 2 ոստիկան:

Զեկույցը կազմված է 7 բաժիններից՝ անձի ամբողջականության հարգում, քաղաքացիական ազատությունների հարգում, քաղաքական գործընթացներին մասնակցության ազատություն, կոռուպցիա և կառավարությունում թափանցիկության պակաս, կառավարության վերաբերմոնքը միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների կոմղից մարդու իրավունքների ենթադրյալ չարաշահումների հետաքննությունների նկատմամբ, մարդկանց խտրականության, հասարակության չարաշահումների և թրաֆիքինգի վերաբերյալ, աշխատողների իրավունքներ՝ իրենց ենթաբաժիններով։

Նշվում է, որ ՀԿ-ները մտահոգություն են հայտնել, որ կառավարությունը անհապաղ և ճշգրիտ չի հայտնում բանակում մահվան դեպքերի մասին ու ասվում է, որ ըստ Վանաձորի Հելսինկիի գրասենյակի բանակում առաջին կիսամյակում ոչ մարտական պայմաններում մահերը եղել են 24, իսկ ՊՆ տեղեկություններով՝ 31։

Զեկույցում ասվում է, որ Փաշինյանի կառավարությունը նոր լիցք է հաղորդել 2008 թ. նախագահական ընտրությունների արդյունքում տեղի ունեցած իրադարձությունների համար պատասխանատվության սահմանման հարցում։ Քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշտանգումների, կաշառք տալու, պաշտոնական կեղծիքների և 2008 թ. հետընտրական իրադարձությունների հետաքննության հետ կապված ապացույցների կեղծման մեղադրանքով: Այս գործերով որպես կասկածյալներ նշվում է նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը և 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Զեկույցում գրված է, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել հուլիսի 27-ին` քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, նշվում է, որ օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը նրան ազատ արձակեց նախնական կալանքից, սակայն վճռաբեկ դատարանի որոշումից հետո նա կրկին կալանավորվել է դեկտեմբերի 7-ին: Գործերի քննությունը շարունակվում է:

Ասվում է, որ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն իր զեկույցում, անդրադառնալով մարդու իրավունքների նախկինում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ հաշվետվողականությանը, ողջունում է Հայաստանի ձեռնարկած քայլերը` քրեական պատասխանատվություն սահմանումը 2008թ. մարտին գործողությունների ընթացքում զոհերի համար, սակայն ընդգծում է, որ կարևոր է այս գործընթացն իրականացնել զգուշորեն և խստագույնս հավատարիմ մնալով իրավունքի գերակայության, դատական անկախության, արդար դատաքննության թափանցիկության և երաշխավորման սկզբունքներին, որպեսզի բացառվի ենթադրյալ վրեժի քաղաքականության կամ ընտրովի արդարադատության որևէ մեղադրանք:

Ղարաբաղի հետ կապված ասվում է, որ «անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի և հարակից 7 շրջանների տարածքները: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը շարունակում է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից միջազգային միջնորդության առարկա՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահությամբ: Շփման գծի վրա բռնությունները շարունակվել են, չնայած հոկտեմբերից ավելի քիչ, երբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Դուշանբեում: Նշենք, որ զեկույցի այս հատվածը նույնությամբ առկա է նաև 2017թ.-ի զեկույցում։

Ասվում է, որ 2016թ.-ի ապրիլին ռազմական գործողությունների բռնկումից հետո հակամարտող կողմերը բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ մեղադրելով միմյանց այդ ժամանակ կատարված վայրագությունների համար։ Այս գործերը ՄԻԵԴ-ում են:

Դատական համակարգի հետ կապած նշվում է, որ թեև քաղաքացիները հնարավորություն ունեն դիմել դատարաններ՝ վերականգնելու իրենց պատճառված վնասը, սակայն դատարանները մեծապես ընկալվում են կոռումպացված։
Արտահայտման ազատություն՝ ներառյալ մամուլի ազատությունը բաժնում նշվում է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո մամուլի միջավայրն ավելի ազատ է, շատ լրատվականներ սկսել են ազատվել ինքնագրաքննությունից, սակայն որոշները դեռևս ձեռնպահ են մնում նոր կառավարությանը քննադատելուց՝ «հակահեղափոխական» չդիտվելու համար։

Արտահայտման ազատության հետ կապված նշվում է, որ մարդիկ ազատ են եղել կառավարությանը քննադատելու հարցում՝ առանց ձերբակալման վախի, սակայն հունիսի 18-ին վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքում տեղադրեց մի մեկնաբանություն, որը դատապարտում էր որոշ հեռուստաընկերությունների կողմից «հակապետական» քարոզչությունը: Ասվում է, որ չնայած նա որևէ կոնկրետ հեռուստաալիք չի նշել, որոշ ԶԼՄ-ների դիտորդների համաձայն, հայտարարությունը ցնցող ազդեցություն է ունեցել լրատվական մթնոլորտի վրա:

Նշվում է, որ ըստ որոշ դիտորդների, Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է ներկայացնել պրոիշխանական տեսակետն անգամ «թավշյա հեղափոխությունից» հետո՝ փոխատեղելով մեկ կառավարության դիրքորոշումը մյուսով։ Սոցիալական մեդիայում մարդիկ ազատ են իրենց կարծիքներում նոր ու նախկին իշխանությունների վերաբերյալ արտահայտած կարծիքներում։ Ֆեյք սոցիալական մեդիայի հաշիվներն ու մեդիան մանիպուլացնելու փորձերը, սակայն, «թավշյա հեղափոխությունից» հետո կտրուկ աճել է։ Երկրում անկախ լրատվամիջոցները քիչ են, դրանք ինքնաբավ չեն ու գոյատևում են միջազգային նվիրատվությունների միջոցով։ Մեդիաների սեփականության հետ կապված հարցերը հիմնականում թափանցիկ չեն։

Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ հղմամբ։

Իշխանություններն օրենք են «կարում» ՀՔԾ կատարածուին ՍԴ խցկելու համար Տիգրան Արզումանյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարի պաշտոնից Կա՛մ սանմաքրումն իրականացնում եք պատշաճ որակով, կա՛մ գործընթացը քաղաքը վերցնում է իր վրա. Հ. Մարությանը՝ «Սանիթեք»-ին (տեսանյութ) Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ բերված բողոքը ՌԴ Քննչական կոմիտեն պարզել է՝ ովքեր են մեղավոր «Շերեմետևո»-ի թռիչքուղու վրա հայ երիտասարդի մահվան համար Տպավորություն է, որ ՀՔԾ-ն առաջնորդվում է կոնկրետ տարեթվերով ու սևեռված է կոնկրետ անձի վրա. Աղվան Պողոսյան Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից կրկին տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ Փորձագետ․ ԱԱԾ-ն պետք է հատուկ զբաղվի այն սուբյեկտներով, ովքեր քարոզում են հայաստանցի–ղարաբաղցի տարանջատումը «Սպիտակ թուրք»․ Վազգեն Սարգսյանի մայրը՝ Վահան Շիրխանյանի մասին «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ին առանց մրցույթի կտրամադրվի 44 մլն 326 հազար դրամ Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսներն սկսել են ավելի շատ հարկ վճարել Փաշինյան-Ալիև հանդիպումը կկայանա մարտի 29-ին Վիեննայում․ Ինտերֆաքս Ուսանողի վրա դուռ փակած ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն․ Փաշինյան Սուրբ Սոֆիայի տաճարը կարող է մզկիթ դառնալ. Էրդողան Հայաստանում թվայնացվել է ավելի քան 270 հազար աշխատանքային գրքույկ Մեկնարկել է կառավարության արտահերթ նիստը (ՈՒՂԻՂ) Շիրխանյանն իրեն հանել է վաճառքի. քաղաքագետ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. Լուսանկարներ Նարեկ Մանթաշյան․ Պահանջում եմ հարուցել քրեական գործ և քննել 1996թ․-ի նախագահական ընտրությունները Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը մտադիր է սեփական թեկնածուով մասնակցել նախագահական ընտրություններին Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է Արմեն Սարգսյանին Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ Կառավարությունն այսօր արտահերթ նիստ կգումարի ՄԻԵԴ-ը հետաձգել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային փակ հանդիպում կունենա ՊՆ-ում Միգրանտների նոր քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում. Սուրենյան Վահան Շիրխանյանը հարցաքննվել է ՀՔԾ-ում Լևոն Քոչարյանն ուժային եռամարտի Եվրոպայի գավաթում ներկայացրել է Հայաստանը և արժանացել արծաթե մեդալի (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց Նախագահը համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ (լուսանկարներ) Դավիթ Տոնոյանն Անջեյ Կասպրչիկի հետ քննարկել է շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Հայկ Ալումյան․ Դատավորների վրա ճնշում են գործադրում, իսկ իշխանությունն անգործության է մատնված․ ՏԵՍԱՆՅՈւԹ Ազատ Արշակյանը կրկին հոսպիտալացվել է Համապետական շաբաթօրյակի ընթացքում նախատեսվում է 5000 ծառ տնկել. Խաչիկ Հակոբյան Մեկնարկել է համապետական շաբաթօրյակը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ) ՊԵԿ-ում աշխատողներին հասկացրել են, որ պարգևավճարներից զրկվում են իրենց բերանբացության պատճառով. «Ժամանակ» Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհին մառախուղ է Արդարադատության փոխնախարարի պաշտոնը կարող է զբաղեցնել 28-ամյա Տիգրան Խաչիկյանը. «Հրապարակ» Հակոբ Արշակյանը վետո է դրել 200 մլն դոլարի ներդրում անելու ծրագրի վրա. «Ժամանակ» Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան Էմիլիա Քլարկը պատմել է 24 տարեկանում տարած գլխուղեղի կաթվածի մասին Ջոն Տրավոլտան պատմել է, թե ինչու է «Սիրունիկը» ֆիլմում իր փոխարեն նկարահանվել Ռիչարդ Գիրը Տեսախցիկները ֆիքսել են, որ Էրդողանի բջջայինի պատյանի վրա հենց իր նկարն է Արայիկ Հարությունյան․ Արցախի խնդրի կարգավորման գործում Մինսկի խմբի ձևաչափը լավագույնն է Արդարադատության երկու փոխնախարարներն ազատվել են աշխատանքից Լոռիում 15-ամյա աշակերտն էքսկուրսիայի ժամանակ ընկել է ձորը Էրիկ Օհանյան․ Առաջարկում եմ պատգամավորներին իրենց աշխատավարձերը տրամադրել սահմաններում աշխատողներին Աշոտյանը ներկայացրել է «ՀՀԿ-ի համար» աշխատած ներկայիս պաշտոնյաների ցանկը ԱԻՆ ղեկավարը հորդորում է բնակչությանը «քմահաճ զանգեր» չկատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կհատուցի նաև 2008 - 2014 թվականների դեպքերի համար Միհրան Պողոսյանը հրավիրվել է ՀՔԾ Ու՞մ համար է մեր ժողովրդավարությունը, բացառապես «սպիտակների՞». Հրաչուհի Բարսեղյան Մինչև ավելի լավ պայմաններ չստեղծենք, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը չի տեղափոխվի․ Գաբրիել Բալայան Փորձելու ենք գտնել հնարավորություն, որ առաջնագծում ծառայողներն ավելի քիչ ժամկետով ծառայեն, քան այլ գործառույթներ կատարողները. ՊՆ փոխնախարար Եթե իշխանությունները բռնագանձեցին հարյուրավոր տներ, «դաչաներ», բիզնեսներ․․․ Ի՞նչ են անելու դրանց հետ․ Էլինար Վարդանյան Տեղի ունեցավ «Վերածնունդ» ավանի հիմնարկեքի արարողությունը Սյունիքի դատախազը նպաստառուների նկատմամբ ապօրինություններ թույլ տված անձանց վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել մարզպետին Արամուսի դպրոցում դասադուլ է, պահանջում են, որ տնօրեն նշանակվի իրենց, այլ ոչ թե Կոտայքի մարզպետի առաջ քաշած թեկնածուն. Shamshyan.com Դժգոհ եմ իրավապահ մարմինների, հատկապես՝ ԱԱԾ աշխատանքից. Վանեցյան Քույրերը վրաերթի են ենթարկվել Թբիլիսյան խճուղում. վարորդը ձերբակալվել է Ես և իմ ընտանիքը որևէ կապ չունենք բենզինի ու նավթամթերքի շուկայի հետ. Վանեցյան Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունը ուղարկել է ԱԱԾ. Վանեցյան Վարչապետի որոշմամբ Զբոսաշրջության կոմիտեի նոր նախագահ է նշանակվել Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. ԱԱԾ տնօրեն Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ուղիղ. օրակարգում երկու հարց է ՀՀ նախագահը թեկնածու է առաջադրել ՍԴ դատավորի թափուր տեղի համար Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել. ԲՀԿ-ական պատգամավոր «Ժողովուրդ». ԼՀԿ-ն վերջերս հաճախ է դժգոհում իրենց նկատմամբ իշխանությունների վերաբերմունքից «Հրապարակ». Երևանի քաղաքապետարանի գրեթե բոլոր տենդերները շահում են Հայկի ընկերներն ու մերձավորները «Իրատես». Փաշինյանի կառավարությունը Վանեցյանին առաջարկել է դուրս գալ բենզինի ոլորտից «Փաստ». Գազի գինը կբարձրանա մայիսից հետո «Ժամանակ». Ծառուկյանը կզրկվի ազդեցությունից Արտահերթ նիստ են հրավիրելու հանուն Վահե Գրիգորյանի․ «Քաղաքացիական հարթակ» «Առաջարկում եմ Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ, Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝ Նիկոլստան». Շարմազանով Աշոտյանը՝ Քաղաքացու օր հռչակելու մասին Կյանքը ապացուցեց, որ ոչ թե այդ լուրն էր ֆեյք, այլ կառավարությունը Տիգրան Սարգսյան․ ԵԱՏՄ-ում ռոումինգը կարող են չեղարկել «Տարածքների հանձնումն Արցախի և Հայաստանի անվտանգության ոչնչացում է». Մասիս Մայիլյանի հարցազրույցը Regnum-ին Խորհրդակցության մասնակցիների ցուցմունքներից միայն Արշակ Կարապետյանի ցուցմունքն է տարբերվում, որն էլ տրվել է պաշտոնի դիմաց. Քոչարյանի փաստաբանը՝ գործի նյութերից