Երևան, 17.Ապրիլի.2021, 00:00
«Հնարավոր էր և անհրաժեշտ էր»․ Ո՞վ է սանձազերծել նոր պատերազմը Արցախում և հնարավո՞ր էր արդյոք խուսափել դրանից․ Էդվարդ Նալբանդյան Սիմոն Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը չպետք է նույնացնել մեղադրական դատավճռի հետ, նա դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս․ պաշտպան ՀՀ ՊՆ, ՊԲ, ե՞րբ եք վերջ տալու էս բարդակին, ինչո՞ւ եք տղերքի անունները հուղարկավորվելուց 5-6 ամիս անց հրապարակում. Ալեն Ղուլյան ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 193 զինծառայողների անունները Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Վարչապետն ու իրեն ծափահարող ուսապարկերը, մեղավորության սլաքները այս ու այն կողմ տանելով, փորձում էին ինքնամխիթարվել․ Գարեգին Պետրոսյան (տեսանյութ) Անհապաղ ստեղծել պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողով. Օնիկ Գասպարյանի հայտարարությունը Ինչո՞ւ չասեցիք՝ «գիտե՞ք, մենք չենք հասցրել բարեփոխել բանակը, ամեն ինչ վատ է, պետք է ընդունել ցավոտ որոշումներ», 7000 երեխու գլուխն էր ցավո՞ւմ․ Ա․ Հովհաննիսյան Խոշոր հրդեհ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում. հիվանդը և բժիշկը այրվածքներ են ստացել Արցախի Ջրականի շրջանում ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻՊԾ օպերատիվ խմբի հրամանատարը

Նիկոլի մնալը վարչապետի աթոռին նշանակում է նոր պատերազմ. ՀՀ բանակ, շարժվի՛ր. Անդրանիկ Թևանյան

Մեր երկրի գոյությանը շատ քիչ ժամանակ է մնացել: Սա ասում եմ առանց չափազանցության։ Զինված ուժերը կարող են կանգնեցնել ազատ անկումը և վերջապես հնարավորություն տալ ՀՀ քաղաքացիներիս օրացույցի վրա տեսնել նոյեմբերի 10–ը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:

«Նոյեմբերի 10–ը կգա՞, թե՞ ոչ (քաղաքական հանգուցալուծումների սցենարների մասին)․ թուրքերը Հայաստանը վերացնում են Նիկոլի ձեռքերով։

2020–ի նոյեմբերի 9–ին արձանագրված կապիտուլյացիայից հետո կար զարգացումների մի քանի սցենար։

1․ Նիկոլ Փաշինյանի ինքնասպանություն։

Դա տեղի չունեցավ, քանզի Նիկոլի համար Արցախի պետականության ոչնչացումը, տարածքների կորուստը, մարդկային զոհերը ողբերգություն չէին։ Ջոն Բոլթոնի առաջարկած «Փող՝ հողի դիմաց» մոդելով բանակցող մարդու համար նոյեմբերի 9–ին արձանագրվածը հնարավորություն է, ոչ թե կատաստրոֆա։

2․ Նիկոլ Փաշինյանի հրաժարական։

Դա տեղի չունեցավ 1–ին կետում նշված պատճառներով։ Նաև՝ վախի։

3․ Նիկոլ Փաշինյանի հեռացում խորհրդարանի միջոցով։

«Իմ քայլը» խմբակցությունն ապացուցեց, որ ուսապարկային է ու մեր պետության տակ դրած ական։

Խորհրդարանական ընդդիմությունն էլ ցույց տվեց, որ նախկին իշխանությունների օրոք ստացած դերակատարումն ապահովում է նաև ներկա իշխանությունների համար։

Խորհրդարանական աշխատանքներից չի զգացվում, որ կապիտուլյացիա ենք արձանագրել, 5.000–ի հասնող մարդ ենք կորցրել ռազմի դաշտում, Ղազանչեցոցում մուղամ է հնչում, Դադիվանքում այլևս չենք կարող սելֆի անել, Հադրութն անցել է թուրքերին․․․

Խորհրդարանական ընդդիմության սիլի–բիլին վարչապետի աթոռը զբաղեցնողի հետ պարզապես զզվելի է։ Եվ դա այն դեպքում, երբ ընդդիմադիր խմբակցություններից մեկի պատգամավորները ԱԺ համերաշխության ու միասնության վերածված դահլիճից մի քանի տասնյակ մետր այն կողմ՝ Բաղրամյան պողոտայում, ամբողջ ուժով գոռում են «Նիկո՛լ, դավաճա՛ն»։ Դահլիճում նրանք համավոր հարս են դառնում։ Ինչևէ։

4․ Նիկոլ Փաշինյանի հեռացում՝ զանգվածային ճնշումների միջոցով։

Նիկոլ Փաշինյանից դժգոհ և նրա հեռացումը պահանջող զանգվածը հարյուրապատիկ շատ է փողոց դուրս եկողներից։ Հարյուր հազարավոր մարդիկ, սակայն, սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներով դուրս չեն գալիս պայքարի ու չեն միանում Հայրենիքի փրկության շարժմանը։ Գլխավոր պատճառն, ըստ իս, ոչ թե ընդդիմության կամ Նիկոլի հեռացումը պահանջող շարժման առանձին անդամներով է պայմանավորված, այլ մեր պետության լեգիտիմության կտրուկ անկմամբ։ Մարդիկ իրենց մտքում դուրս են գրել ՀՀ–ին։ 3 տարի առաջ մտածում էին, որ լավ է լինելու, հրաշքի սպասում ունեին, բայց խաբվեցին։ Նիկոլը ստորաբար գողացավ մարդկանց արդարացի դժգոհությունը, դրականի սպասումները և վաճառեց դրանք թուրքերին։

Հայրենիքի փրկության շարժմանը քննադատելը մոդայիկ է դարձել։ Ոմանք դա անում են անկեղծորեն օգնելու համար, իսկ մյուսները՝ սեփական նեղ հաշվարկներից ելնելով (թող շարժումը Նիկոլին չկարողանա հեռացնել ու դուրս մնա պայքարից, որ հետո մեզ համար տեղ բացվի ու մենք գանք իշխանության)։

Շարժումն, իրոք, արժանի է քննադատության, քանզի դեռ չի լուծել իր գլխավոր խնդիրը՝ Նիկոլին հեռացնելը, բայց պետք է արձանագրել, որ այս ձևաչափն այս պահին դեռ ամենազանգվածայինն է։ Եթե այլ ձևաչափ հնարավոր լիներ ստեղծել այս պահին ու պայքարը տանել նոր ձևաչափով, ապա հավաստիացնում եմ ձեզ, որ նորը կստեղծվեր։ Հիմա առավելագույնն է, որ հնարավոր էր անել։ Ասեմ ավելին՝ եթե չլիներ այս շարժումը, ապա հայ ժողովուրդը տիեզերական մասշտաբի խայտառակության էր ենթարկվելու, քանզի փողոցում համակարգված ու հետևողական բողոք չէր լինելու և աշխարհը թքելու էր բոլորիս վրա։ Այլ հարց է, որ սա երկար չի կարող ձգվել։ Սուրբ տեղը դատարկ չի մնում։ Եթե առաջանա նոր խոսքի և նոր գործի սուր պահանջ, ապա այն անպայման կներկայացվի հանրությանը։ Կարևորը խնդիրը լուծելն է, անձերը երկրորդական են։ Բայց հիմա բոլորիս համար ծանրության կենտրոն պետք է դիտարկվի Բաղրամյան պողոտան, քանզի այնտեղ է ակումուլացվում հայ ժողովրդի դիմադրության ու պայքարի ռեսուրսը։

5․ Ռազմական հեղաշրջում։

Մեր տիպի երկրներում և համանման իրավիճակներում, որպես կանոն, տեղի է ունենում ռազմական հեղաշրջում։ Այդ մասին բազմիցս առիթ ունեցել եմ խոսելու և մեղադրելու ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմին անգործության (փաստացի՝ հանցակցության) համար։

Երբ մարդիկ դժգոհում են, թե բա ընդդիմությունը կտրուկ գործողությունների չի դիմում, սխալ հասցեատեր են ընտրում։

Ընդդիմությունը ռազմականացված կառույց չէ (ի դեպ, վճռական գործողություններ, կամ ավելի կոնկրետ՝ գրոհ ու բախում պահանջողները միշտ դա անում են տանից և իրենց հաշվարկներում այլոց թափված արյունն է)։ Եթե գրոհ եք ուզում, ապա պետք է հավաքվի առնվազն 100.000 մարդ, որպեսզի ոստիկանությունը կոտրվի և գրոհն արդյունավետ լինի։ 100 հազարի դեպքում ինքս պատրաստ եմ գրոհի առաջին շարքերում լինել։ Ի դեպ, այդ դեպքում զոհեր չեն լինի, քանզի ոստիկանությունը հետ կքաշվի ու կանցնի ժողովրդի կողմը։ Մի խոսքով, այս թեմայով առաջարկում եմ վերջ տալ ճամարտակություններին։

Ինքս ունեմ հազար ու մի քննադատական կետ ընդդիմության հասցեին։ Ես գիտեմ, թե ինչ պետք է աներ շարժումը, որ չի արել։ Ես նաև գիտեմ, թե ինչ պետք է չաներ, որ արել է։ Սակայն հիմա այդ հարցերի ժամանակը չէ։

Ինձանից շատ երևի քչերը կարող են առարկայորեն նշել, թե որտեղ է սխալվում Հայրենիքի փրկության շարժումը, քանզի ներսից եմ տեսնում խնդիրները։ Բայց քաղաքագիտության տեսությունը և քաղաքականության պրակտիկան հստակ ցուցում ունեն նման դեպքերում՝ ռազմական հեղաշրջում։ Հատկապես, երբ բոլորի համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն գործում է Թուրքիայի օգտին։ Թուրքիան էլ իր հերթին բացահայտորեն պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին ու քննադատում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը։ Ամեն ինչ շատ բաց է ու ակնհայտ։

Մենք գործ ունենք թուրքական շահերը սպասարկող իշխանության հետ, այսինքն՝ օկուպացիոն ռեժիմի հետ։ Հետևաբար՝ այդ իշխանության դեմ պայքարի մեթոդներն էլ պետք է համարժեք լինեն։ Նման համարժեք մեթոդի տիրապետում է և անհրաժեշտ ռեսուրս ունի Օնիկ Գասպարյանի գլխավորած կառույցը։

Մեր սահմանադրության 14–րդ հոդվածը չի ապահովվում նիկոլաթուրքական ջանքերով։ Փոխվում են մեր սահմանները, խախտվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մեր անվտանգությունը հարցականի տակ է հայտնվել, պետությունը վերացման շեմին է կանգնած։ Սա ուղիղ ցուցում է զինված ուժերին, որ նրանք կատարեն իրենց սահմանադրական պարտականությունը և մնան ՀՀ–ին տված երդմանը հավատարիմ։ Մնացածը դատարկ խոսակցություններն են։

Թուրքերը խնդիր են դրել վերացնել Հայաստանը և դա անում են Նիկոլի ձեռքերով։ Վերջինս էլ իրեն ապահով ու անվտանգ է զգում թուրքական ազդեցության տակ, քանզի Հայաստանի սուբյեկտայնության պահպանության դեպքում ինքը դատվելու է։

Հիմա կա՛մ զինված ուժերը կանեն իրենց գործը, կա՛մ Թուրքիան պարզապես կվերացնի հայկական բանակը վերջնականապես։

Ամեն ինչ շատ հստակ է՝ եթե զինված ուժերը և ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը շարունակեն կիսահղի պահվածքը, ապա Նիկոլը ոչ թե փոխելու է մեր զինված ուժերի հրամկազմը, այլ վերացնելու է բանակը, քանզի հանձնվող երկրին բանակ պետք չէ։ Նիկոլին պետք է լինելու միայն ոստիկանությունը, որպեսզի աթոռը պահի։

Մեր երկրի գոյությանը շատ քիչ ժամանակ է մնացել։ Սա ասում եմ առանց չափազանցության։ Զինված ուժերը կարող են կանգնեցնել ազատ անկումը և վերջապես հնարավորություն տալ ՀՀ քաղաքացիներիս օրացույցի վրա տեսնել նոյեմբերի 10–ը։ Եթե ոչ, ապա ․․․ Ապա ամեն մի քաղաքացի պետք է իր որոշումը կայացնի։

Ինքս միշտ առաջնորդվել եմ՝ «Ե՞րբ, եթե ոչ հիմա, ո՞վ, եթե ոչ ես» սկզբունքով։ Բանակը կանի՝ կանի։ Չի անի՝ պատմությունը կծնի վճռական մենակին։ Մենք 21–րդ դար չեն հասել այն բանի համար, որ մի սրիկայի, մի քանի լպրծունների, մի քանի վախկոտի պատճառով կործանվենք։ Առանց պետություն ցեղասպանության ենթարկվել ենք։ Պետությունով ցեղասպանության ենթարկվելը մեր ամոթը կլինի։ Ուշքի՛ եկեք։

Հ․Գ․։ Նիկոլի մնալը վարչապետի աթոռին նշանակում է նոր պատերազմ։ Ռազմական գործողությունների թատերաբեմը լինելու է Սյունիքը, ապա՝ ամբողջ Հայաստանը։ Ալիևն այդ ամենի անոնսն արդեն տվեց։ Մեզ կատաստրոֆիկ քիչ ժամանակ է մնացել։ Հետո չասեք, թե զգուշացված չեք եղել։

ՀՀ բանակ, շարժվի՛ր»։

ԱՄՆ-ում ոստիկանության դեմ ցույցերի ժամանակ շուրջ 100 մարդ է ձերբակալվել Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք 7-8 տարեկան այս երեխաները ծնողներ, ուսուցիչներ, դպրոցի տնօրեն չունե՞ն, որ մանուկներին տարել են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման․ Ոսկան Սարգսյան Անհրաժեշտ է՞ արդյոք պատվաստում այն մարդկանց, որոնք արդեն հիվանդացել և ապաքինվել են Covid 19-ից․ Սամվել Սողոմոնյան «Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով գեղեցկուհի է ծնվել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Բաքվի «պուրակի» վերաբերյալ նամակ է հղել Անտոնիո Գուտերեշին «Հնարավոր էր և անհրաժեշտ էր»․ Ո՞վ է սանձազերծել նոր պատերազմը Արցախում և հնարավո՞ր էր արդյոք խուսափել դրանից․ Էդվարդ Նալբանդյան Չհայտարարված պաշտոնական ընտրարշավի շրջանակներում բայրաքթարի անիծված ոտքը հիմա էլ Վայոց Ձորում է․ Գևորգ Պետրոսյան Այս քարտեզը ևս մեկ անգամ ցուցադրում է Թուրքիայի և Ադրբեջանի իրական պահանջները Հայաստանիից, որ խաղաղության միակ հնարավոր տարբերակը Հայաստան պետության վերացումն է․ Վարուժան Գեղամյան «Քոմենթ ջնջող ուսապարկ տեսե՞լ եք». Արեգ Սարգսյան (լուսանկար) «Աղքատությունը ձեր գլխներում է» ֆրազը մեկի փոխարեն երկու իմաստ ունի, ու երկուսի հետ էլ համաձայն եմ․ Կարեն Էվոյան Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենին սպառնալով վախեցրել են և պահանջել նրանից չեղարկել Վահրամ Սահակյանի «Անմարդկային կատակերգություն» հայրենասիրական դրամայի ներկայացումը Նոր Հայաստանի ոսկե ձվերը. Էլինար Վարդանյան Սիմոն Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը չպետք է նույնացնել մեղադրական դատավճռի հետ, նա դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս․ պաշտպան Դավաճան Նիկոլը Վայոց ձորում է. մասսովկան կրկին երեխաներով է ապահովվում. Գագիկ Համբարյան Շուրջօրյա էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման վերականգնումը՝ Քոչարյանական տարիներին (տեսանյութ) Կատարվել է 5290 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք Գագիկ Ջհանգիրյանը չունի գիտական աստիճան, հետևաբար գիտնական համարվել չի կարող. նա չի կարող լինել ԲԴԽ անդամ. Էդգար Ղազարյան Այն ուժի հետ եմ լինելու, որի ղեկավարմամբ ՀՀ-ն առաջընթաց կունենա. Վալերիյ Օսիպյան. Hraparak.am Հրդեհ Բագրատունյաց 8/7 հասցեում գտնվող արագ սննդի կետում ՀՀ ՊՆ, ՊԲ, ե՞րբ եք վերջ տալու էս բարդակին, ինչո՞ւ եք տղերքի անունները հուղարկավորվելուց 5-6 ամիս անց հրապարակում. Ալեն Ղուլյան Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Փաստ». Իշխանական պատգամավորները «քաստինգի» են մասնակցում. քաղաքական «սպիդոմետրի» գործոնը «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանում նոր հաստիքներ կավելանան «Հրապարակ». ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը ծանր մարտեր են սպասվում «Փաստ». Նպատակն է, որ ընտրություններին մասնակցող արևմտամետները շատ լինեն «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ապրիլի 24-ին երթով բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ դա ևս ներկայացնելով որպես վստահության երթ «Հրապարակ». Ո՛չ պատերազմը, ո՛չ համավարակը չեն խանգարել, որ մարզեր այցելեն «Ժողովուրդ». Քաղաքական իշխանությունն անցել է գործի․ անհնազանդներին պետք է ճանապարհից հեռացնել «Փաստ». Արտակ Թովմասյանի հայտարարած 44-օրյա պայքարին մնաց 7 օր. կհեռանա՞ իշխանությունը «Փաստ». Ծառուկյանն անձամբ է կազմել ԲՀԿ նախընտրական ծրագիրը «168 ժամ». Հայաստանի ռեքվիեմը` պետությունը սպանողների ծափահարությունների ներքո Դիմել եմ իրավապահ մարմիններին՝ որոշ պաշտոնյաների հանրային վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու նպատակով. ՄԻՊ Նախագահի աճող վարկանիշը հասարակության առողջացման կամ սթափության վերադարձի լավագույն ցուցիչն է․ Վիկտոր Սողոմոնյանը ՝ Ռոբերտ Քոչարյանի մասին Բանակը, սպային, զինվորականին, վերջապես ստեղծվածը վերջնական քանդելը պետք է կանխել․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շատ ցավալի է տեսնել, որ ոչ միայն ոչինչ չեք անում ձեր կյանքը շտկելու համար, այլև ալարում եք մտածել, թե ինչու է այդպես. Գագիկ Համբարձումյան Ավտովթար Վայոց Ձորի մարզում. 20-ամյա վարորդը Opel Zafira-ով Նորավանքի ճանապարհին բախվել է քարերին և կողաշրջվել. կա վիրավոր (լուսանկարներ). Shamshyan.com Ռուսաստանն ԱՊՀ երկրներից պահանջել է հետ վերցնել իրենց անօրինական ներգաղթյալներին մինչ հունիսի 15-ը Օնիկ Գասպարյանը պետք է անհապաղ հրավիրի մամուլի ասուլիս և հանրությանը ներկայացնի Նիկոլ Փաշինյանի և պաշտոնատար անձանց կողմից պատերազմի ընթացքում կատարված դավաճանական գործողությունները. Արթուր Ղազինյան Պարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դատին․ Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո» Ո՞ւմ շվաքի ներքո է Սուրեն Պապիկյանը բազմել նախարարի աթոռին. Դավիթ Խաժակյան Խարդախության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան «Սպուտնիկ V»-ով պատվաստումը Հայաստանում կսկսվի ապրիլի 19-ից Հարավ, թե՞ արևելք․ մանիպուլյացիա՝ պետական ամենաբարձր մակարդակով. «Փաստինֆո» ԱՆ-ն բնակչությանը հորդորում է COVID-19-ի նշաններ առաջանալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ դիմել բժշկի Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար. Mediaport Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են. Լարսը բաց է Մոսկվան կարտաքսի ամերիկացի 10 դիվանագետի. Լավրով Մեկ օրում բացահայտվել է 103 հանցագործություն. որից 10-ը՝ նախկինում կատարված Վարդենիս քաղաքում այրվել է ավտոմեքենա Նիկոլն արդեն շուրջ երեք տարի ձեզ և բոլորին «ձեռք է առնում», իսկ դուք չեք նեղանում. Արտակ Զաքարյանը՝ լրագրողին Եթե այս ապաշնորհները մնան, անխուսափելի կդառնա հումանիտար աղետը․ Թադևոս Ավետիսյան. Yerevan.Today Քանդել էին ցանկապատը և փորձել գողություն անել ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 193 զինծառայողների անունները Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը Նիկոլն ուղիղ տեքստով ասել է՝ ԳՇ պետը պահանջում է քաղաքական լուծում գտնել ու դադարեցնել պատերազմը․ Հրանտ Բագրատյան «Մենք արբանյակի անհրաժեշտություն չունենք» կամ Փաշինյանի սուտը՝ փաստերով. Հոխիկյանի նոր բացահայտումը Չեմ զարմանա, որ ասեն՝ Նոր տարի չի լինի, քանի որ Թուրքիայում Նոր տարի չկա․ քաղաքացիները՝ տոնական օրերի կրճատման մասին (տեսանյութ) Honda-ն բախվել է Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկել սանմաքրման 2 աշխատակցի. Shamshyan.com Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանը որոշեց գործի վարույթը կարճել Վարչապետն ու իրեն ծափահարող ուսապարկերը, մեղավորության սլաքները այս ու այն կողմ տանելով, փորձում էին ինքնամխիթարվել․ Գարեգին Պետրոսյան (տեսանյութ) Պաշտոնյաներից մեկը ԱԱԾ-ում ցուցմունք է տվել Փաշինյանի ու Աննա Վարդապետյանի դեմ. Yerevan.Today Պուտինը անվտանգության խորհրդի անդամներին հրավիրել է քննարկելու ռազմական ոլորտի զարգացման հարցը Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. բժիշկները տանը հայտնաբերել են 7 ամսական հղի կնոջը՝ մահացած․ Shamshyan.com «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է բարձրացնել զինվորական ծառայության տարիքային շեմը Շաբաթօրյակով պայմանավորված՝ ապրիլի 17-ին, ժամը 9:30-ից 17:00-ն, փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները Սոթքի հանքավայրի աշխատողները 4 ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել, իսկ նախորդ ամսվանը ստացել են կիսատ․ հանք տանող ճանապարհը փակ է (տեսանյութ). Hraparak.am Փաշինյանի սրտի գեներալը բանակը թալանելո՞վ չի կառուցել իր դղյակը և հիմնել բիզնեսներ․ ԳՇ պետի առաջին տեղակալի եռահարկ դղյակը (լուսանկարներ). Politik.am Լելե Թեփեի օպերացիայի փաշինյանական առեղծվածը (տեսանյութ). 168.am Լուկաշենկոն ասաց, որ Փաշինյանը չի հրաժարվել փող վերցնել Ալիևից. ինչ է կատարվել․ Politik.am Ի՞նչ պաշտոն են խոստացել դատավոր Սերգեյ Չիչոյանին իր ձայնի դիմաց. 168.am Ներկան կործանած, անցյալը մերժած խմբագիրը խոսում է ապագայի մասին․ Արթուր Ղազինյան Ադրբեջանի ԱԳՆ-ն ի պատասխան քառատող է նվիրել Փաշինյանին «Որոշ մարդկանց պարզապես անհնար է համոզել, որ իրենց սիրած գործիչը հասարակ սուտասան է, նրանք միեւնույն է հերթական ընտրություններում էլի քվեարկելու են իրենց պաշտելիի օգտին». Արմեն Դուլյան Իրանում հայտարարել են մինչեւ 60 տոկոս հարստացված ուրանի առաջին խմբաքանակի ստանալու մասին Թուրքի քայլի դեգեներատները էս երկու օր ա հոխորտում են, վնգստում են, էշ-էշ դուրս են տալիս, իրար ծափ են տալիս և չեն էլ գիտակցում, որ մահը (քաղաքական) արդեն մոտալուտ է․ Արա Վարդանյան Ինչ իրավիճակ էր փոխվել մեր ռեգիոնում ու աշխարհում, որ հարցում էր Հայաստանը սնանկ եւ ինչու էր Ռուսաստանին պետք զորք մտցնել մեր ռեգիոն․ քաղաքագետ Լիբանանի նախագահը Երևանում Ցեղասպանության հիշատակի արարողություններին ներկա գտնվելու հրավեր է ստացել