Մի հապաղեք, գործեք. գործեք հանուն ձեր և մեր երեխաների ապագայի. Արա Վարդանյանը՝ Օնիկ Գասպարյանին

Ես չեմ, որ պետք է ձեզ ասեմ, թե ինչքան ենք մենք արդեն կորցրել, և ես չեմ, որ պետք է ձեզ ասեմ, թե ինչքան դեռ կարող ենք կորցնել` իր մնալու դեպքում։ Դուք դա, կասկած չունեմ, ինձանից լավ գիտեք։ Օնիկ Գասպարյանին ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառում-կոչով դիմել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։
«Հարգելի գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյան,
Որպես ՀՀ քաղաքացի խնդրում եմ ձեզ անհապաղ սկսել Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած, ըստ ամենայնի թուրքական գործակալ, ՀՀ Վարչապետի պաշտոնը յուրացրած մարդու ձերբակալման գործընթացը»,- գրել է նա։
Ես չեմ, որ պետք է ձեզ ասեմ, թե ինչքան ենք մենք արդեն կորցրել, և ես չեմ, որ պետք է ձեզ ասեմ, թե ինչքան դեռ կարող ենք կորցնել` իր մնալու դեպքում։ Դուք դա, կասկած չունեմ, ինձանից լավ գիտեք։
Մի հապաղեք, գործեք։ Գործեք հանուն ձեր և մեր երեխաների ապագայի։ Գործեք հանուն մեր Հայրենիքի ապագայի։