Երևան, 11.Ապրիլի.2021, 00:00
Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Եվրոպական խորհրդարանում հատուկ քննարկում կկազմակերպվի հայ գերիների վերադարձի հարցով Կառավարությունը ՄԻՊ ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից. Արման Թաթոյան Սամվել Գասպարյանը` Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն Տարածված մի կեղծիք կա, իբր Արցախի նախկին նախագահները ԼՂՀ բյուջեից մեծ կենսաթոշակ են ստանում. Բագրատ Միկոյան Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1009 նոր դեպք, մահացել է ևս 23 մարդ «Մարաղայի ողբերգական դեպքերը չսպիացող վերք են մեր ժողովրդի հիշողության մեջ». Արցախի ԱԳՆ հայտարարությունը Անհետ կորած զինծառայողների հարազատները բացեցին ՊՆ մուտքը, բայց դժգոհ են ԳՇ պետի հետ հանդիպումից Փաշինյանը ստորաբար օգտագործում է գերիների հարազատների ցավը, որպեսզի մնա իշխանության. Արամ Հարությունյան (տեսանյութ) Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով այսօր դիմել եմ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե․ ՄԻՊ

Փաշինյան-Անդրանիկ Քոչարյան-Բաբաջանյան տրիոյի վտանգավոր խաղերը Օնիկ Գասպարյանի շուրջ. 168.am

168.am-ը գրում է.

Իշխանամերձ շրջանակները շատ վտանգավոր խաղ են սկսել և փորձում են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, մեղմ ասած, «ռազմական հեղաշրջողի» պիտակ տալ, որպեսզի հետո գուցե դատեն ոչ միայն՝ որպես պատերազմը «պարտվածի», այլև՝ «ահաբեկչի»:

Մասնավորապես, Արման Բաբաջանյանի լրատվական կայքը երեկ գրել էր, թե իրենց տեղեկություններով՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը շտաբում հանդիպում է ունեցել Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ, «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի հետ»:

Սակայն ինքը՝ Վարուժան Ավետիսյանը, որևէ հստակ բան չէր ասել այս մասով:

«Նկատի ունեցեք, որ ես պաշտպանության ու անվտանգության ոլորտի փորձագետ եմ և պարբերաբար այցելում եմ Պաշտպանության նախարարություն՝ պաշտպանական բարեփոխումների համատեքստում մասնագետների հետ շփումներ ու քննարկումներ ունենալու նպատակով։ Ես բազմիցս այցելել եմ Պաշտպանության նախարարություն ու պաշտպանության այլ հաստատություններ»,- նշել էր Ավետիսյանը:

Եվ չնայած սրան, իր հայտարարություններն աղավաղելու մեջ մեղադրանքներ շպրտող ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է.

«Ես զարմացա, որ Օնիկ Գասպարյանն ընդունել է Վարուժան Ավետիսյանին իր մոտ: Դա սարսափելի իրողություն է: Ընդ որում, Վարուժան Ավետիսյանն ասեց՝ գնացել էի փորձագիտական աջակցություն ցուցաբերելու: «Սասնա ծռերը» ի՞նչ փորձագիտական աջակցություն պիտի ցուցաբերեն Գլխավոր շտաբի պետին, էս ի՞նչ եք ասում»:

Հետաքրքիր է, որ, երբ Անդրանիկ Քոչարյանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2019-ի սեպտեմբերի 5-ին հանդիպում էր «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սէֆիլյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հետ, Անդրանիկ Քոչարյանը դրանում որևէ սարսափելի բան չէր տեսնում: Ավելին, երբ Արման Բաբաջանյանի կայքը «Սասնա ծռերի» PR-ով էր զբաղված ՊՊԾ գնդի գրավման ողջ ընթացքում (մինչ օրս), և հենց նրանց էր 2016-ի հուլիսի 31-ին զանգահարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը և տեղեկացրել, որ հանձնվում են, այդ ժամանակ ևս Արման Բաբաջանյանը կամ Անդրանիկ Քոչարյանը դրանում սարսափելի որևէ բան չէին տեսնում, իսկ այսօր զբաղված են վտանգավոր հայտարարություններ անելով:

Ի դեպ, 168.am-ի հետ զրույցում ևս «Սասնա ծռեր» կուսակցությունից ոչ մի պնդում չարվեց, որ հանդիպում է եղել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ:

«Պաշտպանության նախարարությունում պարոն Ավետիսյանը, ըստ անհրաժեշտության, մասնակցում է պաշտպանական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ փորձագիտական քննարկումներին։ Քանի որ փորձագիտական ձևաչափով է այցելում ՊՆ, այլ ոչ քաղաքական, կոնկրետ պաշտոնյաների անուններ նշելը նպատակահարմար չի համարում»,- պատասխանեցին մեզ:

Այսինքն, «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչը շատ հանգիստ կարող էր հանդիպել ՊՆ ղեկավարների կամ ՊՆ ներկայացուցիչների հետ, հատկապես, որ հենց ՊՆ ղեկավարությունն է ակտիվ լծվել բանակային բարեփոխումների գործին: Կամ ի՞նչ եք կարծում՝ այս խառը օրերին՝ ռազմական դրության պայմաններում, ՊՆ ղեկավարությունը տեղյակ չէ՞ այս նախարարության ելումուտերից, երբ անցաթղթի պարտադիր պահանջ կա:

Ինչ վերաբերում է ԳՇ պետին, 168.am-ի հավաստի տեղեկություններով՝ Օնիկ Գասպարյանի հետ Վարուժան Ավետիսյանը չի հանդիպել, առհասարակ, այսօրինակ որևէ քաղաքական դեմքի հետ հանդիպում գեներալը չի ունեցել, իսկ Վարուժան Ավետիսյանն իրապես այցելություններ կատարում է ՊՆ:

Վերադառնալով Օնիկ Գասպարյանի շուրջ Փաշինյանի և նրա թիմակիցների վտանգավոր խաղերին, նշենք, որ Արման Բաբաջանյանը սկսել է կապ տեսնել ԳՇ հայտարարության և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այն բանից հետո, երբ ռուսական լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Քոչարյանն ասել էր, թե գեներալներն իրենց շատ զուսպ են պահում:

«Պետք չէ վախենալ «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունից։ Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ռազմական հեղաշրջումը թույլ է տվել պահպանել պետականությունը և ապահովել տնտեսության զարգացումը։ Օրինակ, նախորդ դարի 60-ական թվականների Հարավային Կորեայի դեպքը կամ էլ Եգիպտոսի` մեր օրերում կատարվածը»,- նշել էր Քոչարյանը:

Հավելենք, որ մինչ այս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը գործել է Սերժ Սարգսյանի հրահանգով:

Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԳՇ պետը քաղաքական հայտարարություն է անում Ձեր և ՀՀԿ-ի դրդմամբ, ՀՀ երրորդ նախագահը պատասխանել էր.

«Համապատասխանում է ուղիղ այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով, և այն մասին, որ «Իսկանդերը» 80-ականների զենք է: Կարծում եմ, ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք՝ տեսնենք: Իսկ մնացած հարցերին, երբ ներկայացումը դիտենք, կամ ընթացքում, կամ վերջում կպատասխանեմ»:

Իշխանությունները փորձում են ամեն կերպ Օնիկ Գասպարյանի հետ նախկիններին կապող փաստարկներ գտնել՝ մեկ ՀՀ երկրորդ նախագահի ուղղությամբ, մեկ՝ երրորդ, բայց այս փորձերը դեռևս որևէ արդյունք չեն տվել, որովհետև մութ սենյակում կատու են փնտրում:

ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ կան տուժածներ Մեր թիմը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ներդաշնակ՝ այս չարիքի դեմ պայքարում․ Արա Սաղաթելյան․ «Հրապարակ» Երբ է մեկնարկելու Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը Պերուի հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով առնվազն 12 պացիենտ թթվածնի բացակայության պատճառով. ԶԼՄ-ներ Խնդիր է լինելու պրոֆեսիոնալ կադրերին համակարգ վերադարձնելու. ադրբեջանագետ Իջևանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել (տեսանյութ) Այս իրավիճակին կարող է վերջ դնել միայն Ռոբերտ Քոչարյանը, ով ունի փորձ, իրական առաջնորդ է, և ում ընկալում են նաև արտաքին աշխարհում. Կորյուն Գրիգորյան Իրանն արգելք է սահմանել 39 երկրներում ուղևորությունների համար Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ը, ЗИЛ-ն ու Honda Elysion-ը (լուսանկարներ). Shamshyan.com Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Բոլոնիա»-ի դեմ խաղին Աշխարհի բոլոր ֆանատիկները միայն կործանել են, այնպես, ինչպես Արցախն ու Հայաստանը կործանում է Նիկոլի ֆանատիզմը. Արտակ Զաքարյան Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վնասվածք է ստացել Քարվաճառում՝ խաչքարերը դուրս բերելիս (լուսանկար) Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ. Արցախի ԱԻՊԾ Հայաստանի ոսկերչության ոլորտը 13.3% անկում է գրանցել, զարդերի արտադրությունը նվազել է 34.1%-ով Հայաստանի որոշ շրջաններում մի քանի օր անձրև է գալու. եղանակը Հայաստանում Ժողովուրդը պարտադրված է որոշման իրավունքը տալ իր այն հատվածին, որը, փոքրամասնություն կազմելով հանդերձ, ունի խնդիրներ լուծելու և՛ փորձ, և՛ վճռականություն. Սենոր Հասրաթյան 49-ամյա կինը տղամարդուն սպառնացել է, որ իր մասին արատավորող տեղեկություններ և ձայնագրություններ կհրապարակի Վթար է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից մեկում Եվրոպական խորհրդարանում հատուկ քննարկում կկազմակերպվի հայ գերիների վերադարձի հարցով Քայլիստների մոտ մրցարշավ է, թե ով ավելի մեծ ապուշություն և հիմարություն կարտաբերի. Գագիկ Համբարյան Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. այսօր հարթակ դուրս կգան գերծանր քաշային ծանրորդները Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք Ի՞նչ եղավ 30 միլիարդ դոլարանոց տնտեսական արտաքին շուկայի նվաճումը. Ռուբեն Մխիթարյան Կրակոց Աբովյան քաղաքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղա. Shamshyan.com Գնաճը պարզապես թանկացում չէ. ի՞նչ է տեղի ունենում դրա հետևում, և ո՞ւր է կառավարությունը. 168.am Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 650–ով Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով. Էլբակյան «Մանդատացավն» ու քաղաքական «փրկիչներին» մերժելու ժամանակը. Էդուարդ Շարմազանով Քամին վնասներ է հասցրել Երևանում ու ՀՀ մի շարք այլ բնակավայրերում Հրդեհ Հրազդան քաղաքում Նիկոլը մեջքիս ա, ինչ կուզեմ կանեմ. քաղաքապետարանի վարչության պետը մարդ է ծեծել. ARMINSIDER Օրվա հանդիպումների անոնս 2020 նոյեմբերի 10-ի ժամը 00։00-ից մինչ այսօր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ իրականացրել են երեք «փայլուն» օպերացիաներ. Ղարամյան Կառավարությունը ՄԻՊ ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից. Արման Թաթոյան Տիգրան Աթանեսյանը հրապարակել է, թե ինչ հիմքով է բանակից ազատվել Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Կրակոցներ Երևանի Կիլիկիա թաղամասում. ժամանել է Երևանի ոստիկանապետը. Shamshyan.com ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին հանձնարարվել է ապրիլի 24-ին ընդառաջ հնարավորինս քիչ մասնակցել Ցեղասպանության ճանաչմանը միտված միջոցառումների Ստեփանակերտում հայտնաբերվել է «Սմերչի» կասետային ռումբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Կիպրոսում այգի է տնկվել արցախյան պատերազմում զոհված հայերի հիշատակին ՀՀ ՄԻՊ–ը Ռուսաստանի հայերի միության նախագահի հետ քննարկել է ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանության հարցերը Ճապոնիայի հարավ-արեւմուտքում մեկ օրվա ընթացքում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Անհասցե հայհոյանքներ ու անկանոն կրակոցներ Քասախ գյուղում. վնասել է մի քաղաքացու ավտոմեքենան «Ռեալ»-«Բարսելոնա». հավանական մեկնարկային կազմերը (լուսանկար) Մեղրիում ադրբեջանցիներ չկան, բայց պրոցեսի ոչ հրապարակային լինելը մտավախություններ է առաջացնում. Մեղրիի քաղաքապետ․ News.am Եթե մեր իրականության մեջ հանրային խորհրդի նախագահի էջն է ատելությամբ ողողված, էլ ումի՞ց ակնկալենք այդ միասնականությանն ուղղված ջանքեր․ Արեգ Բարսեղյան Նիկոլն ու Աննան ամենամեծ չարիքն են, որ հայ ազգը երբևէ տեսել ա. ու հավասարապես չարիք են դրանց սատարողներն ու պաշտպանողները․ Արամ Գևորգյան Թուրքերը Երևանի կենտրոնի շենքերը ներկայացնում են իբր «ադրբեջանական», Հայաստանի իշխանությունը լուռ է (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով Պատահար Երևանում Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բայդենին ճանաչել Ցեղասպանությունը Ինդոնեզիայի ափերին 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Փաշինյանը ի սկզբանե ձախողել է գերիների վերադարձի հարցը Կարծես իրենց դատավորները չէին հակասահմանադրական գործը պաշտպանում․ Yerevan.Today Ինչ օր է Սուրբ Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցում Տղան, ով մերժված է սեփական ընտանիքում՝ ոչ ավանդական կողմնորոշման համար, հազիվ գտել է միջավայր, ուր իր նմաններն են խրախուսվում․ Նարեկ Մանթաշյանը՝ Գրիգոր Մինասյանի մասին Սամվել Գասպարյանը` Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն Որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում Խայտառակ պատմություն՝ գերիների վերադարձի ցավոտ հարցի շուրջ․ 168․am Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում կիրականացվի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք Գնում է երկու պրոցես՝ մեկով ժողովրդին դրդում են ատել բանակը, քանզի իրենք չեն վերադարձնում գերիներին, երկրորդով էլ՝ շարունակում են հակառուսական գաղափարախոսության տարածումը․ Արա Վարդանյան Հեռացե՛ք, ժամ առաջ հեռացե՛ք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն, հերոս տղերքի ծնողները, քույրերն ու եղբայրները գոնե մի փոքր խաղաղվեն. զոհված զինծառայողի հայր Տարածված մի կեղծիք կա, իբր Արցախի նախկին նախագահները ԼՂՀ բյուջեից մեծ կենսաթոշակ են ստանում. Բագրատ Միկոյան Ինչ ֆուտբոլային հանդիպումներ կան այսօր Մեր հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն, երբ վերականգնվի մեր պետականությունը․ Էդգար Ղազարյան Ինչի՞/ու՞մ վրա են դնում հույսները տարածաշրջանի այն քաղաքական ուժերը, որոնք ընդգծված հակառուսական են. Արսեն Ջուլֆալակյան Կիմ Չեն Ընը կոչ է արել քաղաքացիներին պատրաստվել ծանր ճգնաժամին Հայն ապրում է նոր Մարաղա, որը հաղթահարելու համար պետք է մերժել ոչ միայն դրսի, այլև ներսի թշնամուն. Սենոր Հասրաթյան Google-ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել. Նաիրա Զոհրաբյան Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1009 նոր դեպք, մահացել է ևս 23 մարդ Գերմանիայում AstraZeneca-ի պատվաստանյութի ընդունումից հետո թրոմբոզի 42 դեպք է գրանցվել «Մարաղայի ողբերգական դեպքերը չսպիացող վերք են մեր ժողովրդի հիշողության մեջ». Արցախի ԱԳՆ հայտարարությունը «Ժողովուրդ». Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է «Փաստ». Նույնիսկ գերիների հարցը դարձնել PR-ի առարկա, միայն թե մեկ օր ավել մնա աթոռին Հետաքրքիր զարգացումներ արտարժույթի շուկայում. ինչ արժեն դոլարն ու եվրոն այսօր Վրաստանն իր դեսպանին վերադարձնում է Ուկրաինա