Երևան, 11.Ապրիլի.2021, 00:00
Ադրեբջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ Հրավիրում եմ բոլոր մայրերին «Որդուս» ՀԿ-ի կազմակերպած հավաքին. Կարին Տոնոյան Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Եվրոպական խորհրդարանում հատուկ քննարկում կկազմակերպվի հայ գերիների վերադարձի հարցով Կառավարությունը ՄԻՊ ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից. Արման Թաթոյան Սամվել Գասպարյանը` Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն Տարածված մի կեղծիք կա, իբր Արցախի նախկին նախագահները ԼՂՀ բյուջեից մեծ կենսաթոշակ են ստանում. Բագրատ Միկոյան Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1009 նոր դեպք, մահացել է ևս 23 մարդ «Մարաղայի ողբերգական դեպքերը չսպիացող վերք են մեր ժողովրդի հիշողության մեջ». Արցախի ԱԳՆ հայտարարությունը Անհետ կորած զինծառայողների հարազատները բացեցին ՊՆ մուտքը, բայց դժգոհ են ԳՇ պետի հետ հանդիպումից

Հրամանագիրը, որով Գլխավոր շտաբի պետը ազատվում է, առոչինչ է. իրավաբան

«Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի իրավաբան, փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը հանդես է եկել վերլուծությամբ, որը վերաբերում է ՀՀ գլխավոր շտաբի պետի «պաշտոնանկության» գործընթացի իրավական հետեւանքներին:

Ստորեւ ներկայացնում ենք վերլուծությունը:

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնազրկման գործընթաց սկսելն ի սկզբանե հակասահմանադրական է եւ այդ գործընթացքում վարչապետի եւ նախագահի կողմից ընդունված ակտերն առոչինչ են եւ ենթակա չեն կատարման, իսկ կատարումը կարող է հանգեցնել պատասխանատվության:

ՀՀ սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ինչ վերաբերում է սահմանադրության 133-րդ հոդվածին, որի համաձայն Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, ապա անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այն չի վերաբերում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, քանի որ ինչպես արդեն նշվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նշանակման հետ կախված հարցերը կարգավորվում են Սահմանադրության 155-րդ հոդվածով, որտեղ նշված է, որ Զինված ուժերի շտաբի պետը նշանակվում է օրենքով սահմանված ժամկետով: «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով: Նշված իրավակարգավորումների լույսի ներքո պարզ է դառնում, որ մինչեւ պաշտոնավորման հինգ տարին լրանալը ԳՇ պետը չի կարող պաշտոնից ազատվել:

Ինչ վերաբերում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումներին, նախ հարկ է նշել, որ 40-րդ հոդվածով սահմանվել են զինծառայողներին պաշտոնից ազատելու հիմքերը (դրանցից են այլ պաշտոնի նշանակվելը, զինվորական ծառայությունից ազատելը, հաստիքների կրճատումը եւ այլն): Նույն հոդվածում 2018 թվականին ավելացվել է 3 մասը, որի համաձայն՝

«…Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ»:

Չքննարկելով նշված նորմի՝ ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը (մեր կարծիքով դա հակասահմանադրական է, քանի որ դրանով հիմք է դրվում Զինված ուժերի քաղաքականացմանը, եւ ամեն դեպքում կամայական որոշումները հակասում են իրավական պետության սկզբունքին), գտնում ենք, որ ամեն դեպքում այն կիրառելի չէ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության հարցը լուծելիս, քանի որ ինչպես արդեն նշվել է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով: Ի հավելումն նշվածի Հանրապետության նախագահի իրավասությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով նրան ավել իրավունք չի կարող տրվել, իսկ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն իրավասու չէ դադարեցնել Գլխավոր շտաբի պետի լիազորությունները: Հավելյալ մանրամասները՝ համապատասխան նորմատիվ հղումներով, նկարագրված են գործընկեր Արամ Օրբելյանի տեղեկանքում:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ նախ սահմանադրությամբ ՀՀ վարչապետին եւ նախագահին զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ազատելու իրավասություն վերապահված չէ եւ, երկրորդ, առկա չէ որեւէ իրավական հիմք, որով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունները կարող են դադարեցվել:

Այսպիսով, Հանրապետության նախագահի հրամանագիրը, որով Գլխավոր շտաբի պետը ազատվում է (անկախ նրանից կստորագրի Հանրապետության նախագահը այն, թե ոչ, համապատասխան ակտը համարվելու է Նախագահի հրամանագիր) առոչինչ է (ընդունվելու է դրա իրավասությունը չունեցող անձի կողմից): Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2֊րդ մասի համաձայն որ առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից (բնականաբար նաեւ՝ իրավունքի ուժով ընդունման պահից) իրավաբանական ուժ չունի եւ ենթակա չէ կատարման կամ կիրառման: Հաշվի առնելով նշվածը, հանգում ենք այն եզրակացության, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պետք է շարունակի պաշտոնավարել:

Ցավոք, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի տարած հայտարարությամբ նշվում է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն իր պարտականությունների կատարումը կշարունակի ընդամենը մի քանի օր: ՀՀ ԳՇ պետի կողմից իր լիազորությունների իրականացումը դադարեցնելը դեմ է սպայի պատվին, քանի որ դրանով նա կդրժի զինվորական երդումը, ինչպես նաեւ առերեւույթ կհանգեցի քրեական պատասխանատվության:

Այսպես ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդված համաձայն՝ հանցագործություն է համարվում զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ: Արարքի կատարումը ռազմական դրության ժամանակ համարվում է ծանր հանցագործություն:

Ինչ վերաբերում է վարչապետի կողմից առաջարկություն ներկայացնելուն, ապա այս պարագայում առերեւույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով սահմանված «Պաշտոնական լիազորությունները անցնելը» հանցագործության հատկանիշներ։ Պաշտոնական լիազորությունների անցնել է համարվում պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին: Ընդ որում նույն հոդված երրորդ մասով առավել խիստ պատասխանատվություն է սահմանված, եթե արարքի արդյունքում առաջացել են ծանր հետեւանքներ: Տվյալ դեպքում որպես ծանր հետեւանք կարող է դիտվել ՀՀ զինված ուժերի միանձնյա եւ կենտրոնացված ղեկավարման սկզբունքի խաթարումը կամ դրա սպառնալիքը: Ընդ որում նույն հոդվածով կարող է պատասխանատվություն առաջանալ նաեւ Հանրապեպետության նախագահի համար, եթե Սահմանադրությամբ ամրագրված չլիներ ՀՀ նախագահի անձեռնամխելությունը: Ամեն դեպքում Հանրապետության նախագահի պատասխանատվությունը նույնպես կարող է քննարկման առարկա դառնալ սահմանադրության տառացի մեկնաբանման դեպքում, քանի որ համաձայն Սահմանադրության վերջինս անձեռնմխելի է գործողությունների համար, բայց ոչ անգործության, ինը առկա է սույն դեպքում: Նմանատիպ քրեական պատասխանատվություն կարող է առաջանալ նաեւ ցանկացած այլ անձի նկատմամբ, ով համաձայնվի եւ փորձի կիրարկել Նախագահի հրամանագիրը, եթե վերջինս՝ ըստ վարչապետի «իրավունքի ուժով ուժի մեջ մտնի»:

Հաշվի առնելով նշվածը, կոչ ենք անում մնալ օրինականության շրջանակներում եւ չձեռնարկել Սահմանարությունից եւ օրենքներից չբխող գործողություններ, իսկ ակտը «ընդունած» մարմիններին կոչ ենք անում անհապաղ վերացնել համապատասխան առոչինչ ակտը, ապահովելով Գլխավոր շտաբի պետի պաշտոնավարումը մինչեւ օրենքով սահմանված ժամկետի ավարտը, իսկ Գլխավոր շտաբի պետին կոչ ենք անում շարունակել ծառայությունը եւ այն չդադարեցնել հիմք ընդունելով առոչինչ վարչական ակտը եւ կատարելով այն:

Ադրեբջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ Փրկարարները տան նկուղից մոտ 8 տոննա անձրևաջուր են հեռացրել Հրավիրում եմ բոլոր մայրերին «Որդուս» ՀԿ-ի կազմակերպած հավաքին. Կարին Տոնոյան Ներդրումների մասին հայտարարությունները դատարկ խոսակցություններ են. 168.am Կարեն Տոնականյանը երկրորդ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում Նոր մանրամասներ երեկ Կիլիկիա թաղամասում հնչած կրակոցներից. Shamshyan.com Լարսը փակ է. ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար Արփինե Դալալյանը չորրորդն է ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ կան տուժածներ Մեր թիմը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ներդաշնակ՝ այս չարիքի դեմ պայքարում․ Արա Սաղաթելյան․ «Հրապարակ» Երբ է մեկնարկելու Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը Պերուի հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով առնվազն 12 պացիենտ թթվածնի բացակայության պատճառով. ԶԼՄ-ներ Խնդիր է լինելու պրոֆեսիոնալ կադրերին համակարգ վերադարձնելու. ադրբեջանագետ Իջևանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել (տեսանյութ) Այս իրավիճակին կարող է վերջ դնել միայն Ռոբերտ Քոչարյանը, ով ունի փորձ, իրական առաջնորդ է, և ում ընկալում են նաև արտաքին աշխարհում. Կորյուն Գրիգորյան Իրանն արգելք է սահմանել 39 երկրներում ուղևորությունների համար Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ը, ЗИЛ-ն ու Honda Elysion-ը (լուսանկարներ). Shamshyan.com Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Բոլոնիա»-ի դեմ խաղին Աշխարհի բոլոր ֆանատիկները միայն կործանել են, այնպես, ինչպես Արցախն ու Հայաստանը կործանում է Նիկոլի ֆանատիզմը. Արտակ Զաքարյան Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վնասվածք է ստացել Քարվաճառում՝ խաչքարերը դուրս բերելիս (լուսանկար) Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ. Արցախի ԱԻՊԾ Հայաստանի ոսկերչության ոլորտը 13.3% անկում է գրանցել, զարդերի արտադրությունը նվազել է 34.1%-ով Հայաստանի որոշ շրջաններում մի քանի օր անձրև է գալու. եղանակը Հայաստանում Ժողովուրդը պարտադրված է որոշման իրավունքը տալ իր այն հատվածին, որը, փոքրամասնություն կազմելով հանդերձ, ունի խնդիրներ լուծելու և՛ փորձ, և՛ վճռականություն. Սենոր Հասրաթյան 49-ամյա կինը տղամարդուն սպառնացել է, որ իր մասին արատավորող տեղեկություններ և ձայնագրություններ կհրապարակի Վթար է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից մեկում Եվրոպական խորհրդարանում հատուկ քննարկում կկազմակերպվի հայ գերիների վերադարձի հարցով Քայլիստների մոտ մրցարշավ է, թե ով ավելի մեծ ապուշություն և հիմարություն կարտաբերի. Գագիկ Համբարյան Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. այսօր հարթակ դուրս կգան գերծանր քաշային ծանրորդները Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք Ի՞նչ եղավ 30 միլիարդ դոլարանոց տնտեսական արտաքին շուկայի նվաճումը. Ռուբեն Մխիթարյան Կրակոց Աբովյան քաղաքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղա. Shamshyan.com Գնաճը պարզապես թանկացում չէ. ի՞նչ է տեղի ունենում դրա հետևում, և ո՞ւր է կառավարությունը. 168.am Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 650–ով Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով. Էլբակյան «Մանդատացավն» ու քաղաքական «փրկիչներին» մերժելու ժամանակը. Էդուարդ Շարմազանով Քամին վնասներ է հասցրել Երևանում ու ՀՀ մի շարք այլ բնակավայրերում Հրդեհ Հրազդան քաղաքում Նիկոլը մեջքիս ա, ինչ կուզեմ կանեմ. քաղաքապետարանի վարչության պետը մարդ է ծեծել. ARMINSIDER Օրվա հանդիպումների անոնս 2020 նոյեմբերի 10-ի ժամը 00։00-ից մինչ այսօր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ իրականացրել են երեք «փայլուն» օպերացիաներ. Ղարամյան Կառավարությունը ՄԻՊ ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից. Արման Թաթոյան Տիգրան Աթանեսյանը հրապարակել է, թե ինչ հիմքով է բանակից ազատվել Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Կրակոցներ Երևանի Կիլիկիա թաղամասում. ժամանել է Երևանի ոստիկանապետը. Shamshyan.com ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին հանձնարարվել է ապրիլի 24-ին ընդառաջ հնարավորինս քիչ մասնակցել Ցեղասպանության ճանաչմանը միտված միջոցառումների Ստեփանակերտում հայտնաբերվել է «Սմերչի» կասետային ռումբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Կիպրոսում այգի է տնկվել արցախյան պատերազմում զոհված հայերի հիշատակին ՀՀ ՄԻՊ–ը Ռուսաստանի հայերի միության նախագահի հետ քննարկել է ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանության հարցերը Ճապոնիայի հարավ-արեւմուտքում մեկ օրվա ընթացքում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Անհասցե հայհոյանքներ ու անկանոն կրակոցներ Քասախ գյուղում. վնասել է մի քաղաքացու ավտոմեքենան «Ռեալ»-«Բարսելոնա». հավանական մեկնարկային կազմերը (լուսանկար) Մեղրիում ադրբեջանցիներ չկան, բայց պրոցեսի ոչ հրապարակային լինելը մտավախություններ է առաջացնում. Մեղրիի քաղաքապետ․ News.am Եթե մեր իրականության մեջ հանրային խորհրդի նախագահի էջն է ատելությամբ ողողված, էլ ումի՞ց ակնկալենք այդ միասնականությանն ուղղված ջանքեր․ Արեգ Բարսեղյան Նիկոլն ու Աննան ամենամեծ չարիքն են, որ հայ ազգը երբևէ տեսել ա. ու հավասարապես չարիք են դրանց սատարողներն ու պաշտպանողները․ Արամ Գևորգյան Թուրքերը Երևանի կենտրոնի շենքերը ներկայացնում են իբր «ադրբեջանական», Հայաստանի իշխանությունը լուռ է (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով Պատահար Երևանում Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բայդենին ճանաչել Ցեղասպանությունը Ինդոնեզիայի ափերին 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Փաշինյանը ի սկզբանե ձախողել է գերիների վերադարձի հարցը Կարծես իրենց դատավորները չէին հակասահմանադրական գործը պաշտպանում․ Yerevan.Today Ինչ օր է Սուրբ Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցում Տղան, ով մերժված է սեփական ընտանիքում՝ ոչ ավանդական կողմնորոշման համար, հազիվ գտել է միջավայր, ուր իր նմաններն են խրախուսվում․ Նարեկ Մանթաշյանը՝ Գրիգոր Մինասյանի մասին Սամվել Գասպարյանը` Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն Որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում Խայտառակ պատմություն՝ գերիների վերադարձի ցավոտ հարցի շուրջ․ 168․am Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում կիրականացվի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք Գնում է երկու պրոցես՝ մեկով ժողովրդին դրդում են ատել բանակը, քանզի իրենք չեն վերադարձնում գերիներին, երկրորդով էլ՝ շարունակում են հակառուսական գաղափարախոսության տարածումը․ Արա Վարդանյան Հեռացե՛ք, ժամ առաջ հեռացե՛ք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն, հերոս տղերքի ծնողները, քույրերն ու եղբայրները գոնե մի փոքր խաղաղվեն. զոհված զինծառայողի հայր Տարածված մի կեղծիք կա, իբր Արցախի նախկին նախագահները ԼՂՀ բյուջեից մեծ կենսաթոշակ են ստանում. Բագրատ Միկոյան Ինչ ֆուտբոլային հանդիպումներ կան այսօր Մեր հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն, երբ վերականգնվի մեր պետականությունը․ Էդգար Ղազարյան Ինչի՞/ու՞մ վրա են դնում հույսները տարածաշրջանի այն քաղաքական ուժերը, որոնք ընդգծված հակառուսական են. Արսեն Ջուլֆալակյան Կիմ Չեն Ընը կոչ է արել քաղաքացիներին պատրաստվել ծանր ճգնաժամին Հայն ապրում է նոր Մարաղա, որը հաղթահարելու համար պետք է մերժել ոչ միայն դրսի, այլև ներսի թշնամուն. Սենոր Հասրաթյան