Հիմա հասկանու՞մ եք, որ սրանք թուրքերի կողմից էին ֆինանսավորվում և շարունակում են ֆինանսավորվել, իսկ նպատակը պարզ և հասկանալի է` վերջնականապես քանդել Հայաստանը. Սևակ Խաչատրյան

Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Հիշու՞մ եք այս անհայտ ծագման, հակահայ փողերով սնվող այս անհայրենիք խունտային, ովքեր 2 տարի առաջ «հերոսաբար» տապալում էին Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որպեսզի չխոսի Արցախից և սրանց հրեշավոր ծրագրերից...
Բա ու՞ր էին այսօր, չնկատեցի այսօրվա ասուլիսին. չնկատեցի, որովհետև այնտեղ չէին, իրենց տերերի կողմից նման հանձնարարություն չունեին:
Սրանց և սրանց թուրք տերերի ծրագիրն իրականացված է` Արցախը տրված թուրքին, իսկ Հայաստանը` ջախջախված:
Հիմա գոնե հասկանու՞մ եք, որ սրանք թուրքերի կողմից էին ֆինանսավորվում և շարունակում են ֆինանսավորվել, իսկ նպատակը պարզ և հասկանալի է` վերջնականապես քանդել Հայաստանը...