«Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. Փաշինյանը թիմակիցներին նամակ է ուղարկել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հանրության մի ստվար զանգված խորը հիասթափություն ապրեց։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց Օնիկ Գասպարյանի հրամանագիրը, եւ նա իրավունքի ուժով կազատվի պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները տեղեկացրին, որ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում։ Դա, սակայն, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամները սպասում են առավոտյան Գասպարյանի գալուն եւ նոր հրահանգներին։
Վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms էր ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադատությունները, եւ զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի.
Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից:
Մնացած քայլերը լիրիկայի ժանրից են՝ Սահմանադրական դատարան, օրենքի սահմանադրականություն եւ այլն։
Իսկ թե ինչ են պայմանավորվել նախագահը, վարչապետը, ապա նաեւ վարչապետն ու ընդդիմության լիդերները, առաջիկայում կպարզվի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։