Երևան, 14.Ապրիլի.2021, 00:00
Էդմոն Մարուքյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ռազմագերիների վերադարձի հարցը ԵՊՀ գիտխորհրդի անդամները արտահերթ նիստ են պահանջում Ռոբերտ Քոչարյանը ստացել է կորոնավիրուսի թեստի պատասխանը Ադրբեջանը հետախուզում է հայտարարել 300 հայ պաշտոնյայի նկատմամբ, ՀՀ–ն՝ ադրբեջանցի 1 խոսնակի. Թագուհի Թովմասյան ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցի Հակոբ Արշակյանի և Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպով Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 4-ը Մի գործը տապալվեց․ Դանիբեկյանն անցել է Սիլվայի գործի քննությանը (ուղիղ) Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդական Արշակ Կարապետյանին «իրավունքի ուժով» նշանակել է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Վարուժան Ավետիքյանը հրաժարական է տվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնից

Սկանդալային բացահայտումներ՝ առևանգված հայկական ինքնաթիռից. Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է.

Երկու շաբաթ առաջ առևանգված՝ հայկական գրանցումով «Boeing 737-300»-ի մասին մեր պաշտոնական լրահոսը դեռևս լռում է, սակայն Yerevan.Today-ի ձեռքի տակ  հայտնվել են  խիստ ուշագրավ տեղեկություններ: Խոսքը՝ փետրվարի 19-ին Էստոնիայից անհետացած հայկական ինքնաթիռի մասին է, որը խիստ անհասկանալի հանգամանքներում հայտնվել է  Իրանի օդանակայանում: Yerevan.Today-ին աղբյուրը հայտնում է, որ օդանավը գողացվել է  լույսերն անջատած վիճակում, ռադարները չեն ֆիքսել պահը, չնայած հետագայում  պարզվել է, որ այդ դրվագը ֆիքսվել է հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ) կողմից:

Հաջորդ ուշագրավ դրվագն օդանավի  առևանգման պահին փոփոխած շտրիխ կոդն է: Փաստաթղթերում հանցախումբը մեկ նշումով ջնջել է նիշ կամ գծիկ, որը օդանավի բորտի համարի հետ համադրելիս տրամաբանորեն պետք է ֆիքսվեր որպես արտառոց դեպք, բայց ահա այս փաստը, չգիտես թե ինչպես, չի նկատվել երկու միջազգային տարբեր օդակայաններում:

 

Դեպքերի հետագա զարգացումը եղել է այսպես․

Փետրվարի 19-ին Էստոնիայում տեխնիկական սպասարկումն ստանալուց հետո  հայկական ինքնաթիռը, որ, ըստ «Fly Armenia Airways»-ի  պլանավորածի՝ նույն օրը պետք է ուղևորվեր Ուկրաինայի Հոստոմել օդանավակայան, հանկարծ խլվում է այն սպասարկող տաջիկ օդաչուների ձեռքից և հայտնվում է օտարազգի մեկ ուրիշ՝ օդաչուական բանդայի ձեռքի տակ:

Սակայն այդ օրը ինքնաթիռը Տալլին քաղաքում լիցքավորվում է նաև, ըստ որում՝ նվազ քանակի վառելիքով, չնայած այն հանգամանքին, որ ըստ փոփոխված պլանի՝ նախատեսում էր երկար թռիչքուղի:

Հաջորդ քայլին, երբ օդանավը առևանգելուց հետո հանցավոր խումբը  գաղտնի փաստաթղթերն է խմբագրում, սկզբում օդանավի գրանցման շտրիխ կոդն է փոխում, ապա   դուրս գալով Էստոնիայի օդային տարածքից՝ փոխում է թռիչքային ուղին՝ ուղևորվելով Վառնա:

Բանդայի գծած սցենարով, թռիչքուղու վերջին կայարանը, ըստ փաստաթղթերի, Շարժան պիտի լիներ, բայց… Դեպքերի հետագա զարգացումն օդանավը տանում է Իրանի Իսլամական Հանրապետություն:

 

Ժամանակագրություն

Ըստ փաստական տվյալների՝ փետրվարի 19-ին՝ Տալլինի ժամանակով առավոտյան 10-ի սահմաններում (Երեւանի ժամով՝ 12:00-ին), EK-FAA-ն մեկնել է Էստոնիայից և, անցնելով Լատվիայի, Բելառուսի, Ուկրաինայի ու Ռումինիայի օդային տարածքներով, վայրէջք է կատարել բուլղարական Վառնա քաղաք, տեղական ժամանակով՝ 12:35-ին: Ասյտեղ հայկական օդանավը վայրէջք է կատարում ենթադրաբար ինչ որ-բան բեռնելու համար։ Թե ի՞նչ՝ քննությունը կպարզի:

Ըստ բանդայի ձևակերպած նոր թռիչքուղու՝ առևանգված օդանավը Բուլղարիայից  ուղղություն է վերցնում իբրև թե դեպի Շարժա, սակայն Իրանի օդային տարածքում մի քանի պտույտ գործելուց հետո հանցագործները լիցքավորման խնդրով  «Էմերջընսի» տագնապի ազդակներ են  տալիս և իբր  հարկադրված օդանավն իջեցնում են Իրանի օդակայան:

Այստեղ էլ նրանք կալանավորվում են, օդանավը այդպես էլ չի հասնում պլանավորված կամ գուցե զուտ խայծի համար թղթերում  նշված Շարժայի օդակայան:

 

Հայկական օդանավը՝ Իրանի ռազմական օդակայանում

Մի ուշագրավ փաստ ևս․ Հայաստանի համար լիզինգով ձեռք բերված Ամերիկյան արտադրության «Boeing 737-300» օդանավը (EK-FAA գրանցումով), որը պատկանում է հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերությանը, առևանգումից հետո փետրվարի 22-ից մինչ այս պահը գտնվում է Իրանի ռազմական օդանակայանում։ Իսկ ինչո՞ւ, ռազմական աղբյուրը չի մանրամասնում:

 

Հայաստանի ՔԱԿ-ում բարձիթողի վիճակ է

Հաջորդ աբսուրդը, որ տեղի է ունեցել Հայաստանի քաղավիայի կոմիտեի (ՔԱԿ) պատճառով, ՔԱԿ –ում  բարձիթողի վիճակն է և ղեկավարի անփույթ անտարբերությունը: Պարզվում է՝   Իրանից անմիջապես փորձում են կապ հաստատել  հայկական Քաղավիացիայի կոմիտեի հետ, սակայն 24-ժամյա ռեժիմով աշխատող ավիաոլորտի սպասարկող պետական կառույցը  լրիվ «ռելաքս» ռեժիմով է աշխատում:

Մի ամբողջ  շաբաթ-կիրակի  ՔԱԿ որևէ հայ պաշտոնյայի հետ Իրանի գործընկերները չեն կարողանում կապի դուրս գալ: Փոխարենը նրանց հետ կապ է հաստատում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության բարձր պաշտոնյան և անմիջապես «Ֆլայ Արմենիայի» հետ համատեղ սկսում են ինտենսիվ եռակողմ գործընթաց՝ առանց ՔԱԿ-ի: Փաստն այն է, որ ոչ աշխատանքային օրերին Հայստանում պետական այս կառույցի  փոխարեն իրավիճակն իր ձեռնքն է վերցնում «Ֆլայ Արմենիա» ընկերությունը և ստիպված Եվրոկոնտրոլի ու ՀՀ ԱԱԾ-ի հետ մտնում է գործընթացների մեջ: Ավելին, երկրների պետական կառույցների, այդ թվում՝ Եվրոկոնտրոլի հետ կոնտակտը հայկական մասնավոր ավիա ընկերությունն է ապահովել ՝ պետությանը դրդելով, որ իր պարտականությունները կատարի՝ միջազգային սկանդալից խուսափելու համար:

Իսկ օդանավի առևանգման փորձի հետ կապված մասնավոր հետխուզական  աշխատանքների մասին պոստֆակտում է ՀՀ ՔԱԿ-ն իմացել և թղթատարությունն սկսել է արդեն սկսվող շաբաթվա երեքշաբթի:

Հետագայում է պարզվում, որ ՀՀ ՔԱԿ պետ, երիտասարդ մայրիկ Տաթևիկ Ռևազյանն օդանավի առևանգման օրերին գտնվում է Մալդիվներում՝ հանգստի նպատակով, իսկ նրա փոխարեն իր իսկ նշանակած անձը քաղավիացիայի ողջ համակարգը փաստորեն թուլացած ռեժիմով է աշխատեցնում: Արդյունքը տեսանելի է...

 

Ֆիքսենք մի  կարևոր ինֆորմացիա ևս.

Օդանավի առևանգման մասին տեղեկատվությունն առաջինը, բնականաբար, «Ֆլայ Արմենիայի»՝ դրսի մեծահարուստ հայ սեփականատիրոջն է հայտնի դարձել, ով անմիջապես իր մասնավոր կապերով հետաքննություն է սկսել և հանգստյան օրերին  հայտնաբերել է իր ընկերությանը պատկանող առևանգված ինքնաթիռը դեռևս օդում՝ վայրէջքից առաջ:

Ավելին, ըստ որոշ տվյալների, «Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» օպերատիվ մասնավոր հետախուզական աշխատանքների շնորհիվ հաջողվում է օպերատիվորեն գործել Եվրոկոնտրոլի ու Հայաստանի ԱԱԾ-ի հետ, այդպիսով կանխվում է  առևանգումը  և ինքնաթիռը արտակարգ վայրէջք կատարելով Իրանի Իսլամական Հանրապետությունում, անմիջապես հայտնվում է ԻԻՀ օրինապահ մարմինների վերահսկողության ներքո։

Ավելին, երբ ժամանակին իրավապահները կատարում են իրենց գործառույթը՝ կանխվում է նաև օդանավը վերածելու («ռասկուլաչիտ անելու») խիստ հավանական պլանները, որով, փաստորեն, հանցախումբն ի սկզբանե  նպատակ է ունեցել թաքցնելու հետքերը:

Ստացվում է ՝ օդանավի առևանգման թելերը Իրանի հետ իսկապես առնչություն չունեն։ Հակառակ դեպքում այսքան արագ  դժվար թե կոմունիկացիաներ լինեին: Հիշենք, տարիներ առաջ մալայզիական օդանավի խորհրդավոր անհետացման սկանդալային դեպքը, որի հետքերը  այդպես էլ օվկիանոսում և ցամաքում չգտան:

 

Հաջորդ սկանդալը․

Հայկական գրանցումով օդանավի առևանգման հետագիծը հուշում է, որ եվրոպական երկրներից ինչ-որ թելերով հանցավոր բանդան կապվում է իրար: ՀՀ գրանցումով առևանգված  ամերիկյան Boeing 737-300» -օդանավը փաստացի կարողացել է անցնել  Եվրոպական երկրների օդային տարածքով և սա այն դեպքում, երբ հեղափոխական կառավարության մեղքով, Հայաստանի քաղավիան, անվտանգության ապահովման թույլ վերահսկողության պատճառով, IKAO-ի որոշմամբ, հայտնվեց սև ցուցակում։ Այսինքն՝ մեկ տարի է, արդեն, այդ աղմկահարույց որոշումից հետո, ԵՄ երկինքն արգելափակել է հայկական օդանավերի մուտքը, և Հայաստանի քաղավիան դա թաքցնում էր երկար ժամանակ, մինչև որ մամուլը հետևողականորեն հետաքննությամբ չբացահայտեց այդ ծանր որոշման թեման:

Ավելին՝ սույն առևանգված օդանավը կարողացել է հատել նաև Թուրքիայի  օդային տարածքը, այսինքն՝ անցել է ՀՀ գրանցումով օդդանավը այն դեպքում երբ պատերազմի օրերն բառացիորեն արգելվել է ՀՀ–ին այս ճանապարհով արտասահմանից հումանիտար օգնություն տեղափոխող օդանավ անցկացնել:

Այսօր թափ-թազա դեպուտատ դարձած երիտասարդը, երբ ժամանակի մոդային համահունչ թրաշված էր, Ալեն Սիմոնյանին մարմնավաճառ էր համարում. Երվանդ Վարոսյան (լուսանկար) Սևան քաղաքի «Ցամաքաբերդ» թաղամասի մի հատվածում կդադարեցվի գազամատակարարումը Գողություն արած տղամարդը հայտնաբերվեց մետրոյի «Բարեկամություն» կայարանում Գերիների հարազատների հետ բանակցում է Շիրակի մարզի ԱԱԾ պետը. նրանք չեն լքում մարզպետարանի շենքը Աշխարհի 14 քաղաքներում մեր հայրենակիցները կիրականացնեն լուռ ակցիաներ՝ պահանջելով ազատ արձակել հայ ռազմագերիներին Այսուհետ գաղտնիք են համարվում նաև արտաշիրմումի դեպքերը. ՔԿ-ն հրաժարվում է տվյալներ հրապարակել. Yerevan.Today Փաստորեն, Փաշինյանը նախընտրական քարոզարշավ անելու համար մարզեր գնալու ժամանակ ունի, իսկ գերության մեջ գտնվող ծնողներին հանդիպելու համար՝ ոչ (լուսանկար). Mediaport Էդմոն Մարուքյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ռազմագերիների վերադարձի հարցը «Խորհուրդը» մեկն է՝ բարբարոսը փորձում է սարսափի մատնել և կոտրել մեզ․ Վարդան Ոսկանյան Թբիլիսիում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես (լուսանկարներ) Թուրքերը պատրաստվում են հարմար պահի օղակի մեջ առնել նաև Հայաստանը և Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից. Գևորգ Գևորգյան Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 07-ի վարորդն ու ուղևորները հիվանդանոցում են (լուսանկարներ). Shamshyan.com Թալիշի զորամասին կից խանութի տերը պատերազմի ընթացքում զինծառայողների բանկային քարտերից գումար է կանխիկացրել. Hetq.am Երթևեկության ուղղությունների փոփոխություն՝ Իսակով-Բաբաջանյան ճանապարհային հանգույցում (լուսանկար) Ճանապարհների ապաշրջափակում կոչվածը հանգեցնելու է Հայաստանի և Արցախի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան․ «Փաստինֆո» Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է կորած բնակչի դին Շիրակի մարզպետարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ (լուսանկարներ). Mediaport Ստացա ԱԱԾ-ի պատասխանը, որով հայտնում են` իրենք անելիք չունեն Ադրբեջանից ՀՀ 211 մլն դոլար փոխանցման գործով. պատգամավոր Մենք չպետք է թույլ տանք կեղծ խաղաղասիրական ծրագրերով մեզ թմրեցնել. դա հենց Ադրբեջանի ուզածն է. Արման Թաթոյան ԵՊՀ գիտխորհրդի անդամները արտահերթ նիստ են պահանջում Ոստիկանները փորձել են ուժ գործադրել գերեվարված զինծառայողների հարազատների նկատմամբ ու «հրել-ջարդելով» բացել մարզպետարանի մուտքերը. «Փաստինֆո» Ծաղր է ամեն օրը․ Լիա Իվանյան. Panorama.am Ի վերջո սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի. Արշավիր Ղարամյան Դատախազությունը բացահայտ սոփեստությամբ է զբաղված․ Արսեն Բաբայան Ջրականի շրջանում ևս 2 աճյուն է հայտնաբերվել. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ ՀՀ իշխանությունները Կանադային չեն տրամադրել «Բայրաքթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների կիրառման մասին տեղեկություններ․ Yerkir.am Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ, իսկ եթե անկեղծ լինենք, արդեն անգամ թշնամիներ չունի. քաղաքագետ Ռոբերտ Քոչարյանը ստացել է կորոնավիրուսի թեստի պատասխանը Ադրբեջանը հետախուզում է հայտարարել 300 հայ պաշտոնյայի նկատմամբ, ՀՀ–ն՝ ադրբեջանցի 1 խոսնակի. Թագուհի Թովմասյան «Շնաձուկը» չի ծառայում «շերեփուկներին»․ զարգացումներ՝ Արտյոմ Կանևսկոյի գործով ԵԽԽՎ նիստում կբարձրացվի Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցը. «Բարգավաճ Հայաստան» ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամ հրաժարական տվեց. ևս մեկը և խորհուրդը կլուծարվի Ողբերգական դեպք Սյունիքում. պայթյունի հետևանքով 45-ամյա տղամարդ է մահացել. Shamshyan.com Ջալալ Հարությունյանից հրաման է եկել եւ հոկտեմբերի 11-ին շուրջ 73 զինվորի տարել են դիտավորյալ սպանության. Սոֆյա Հովսեփյան «ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կազմից 11 հոգի դուրս է եկել իշխանության ուղղորդմամբ, որ տապալվի ռեկտորի ընտրությունը». Աննա Կոստանյան (տեսանյութ) «Իրավունքի ուժով» ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի կնոջ ընկերությունը մեկ օրում մատակարարման չորս պայմանագիր է կնքել ՊՆ-ի հետ (փաստաթուղթ) 1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին․ Սենոր Հասրաթյանի պատասխանը՝ Սամվել Բաբայանին Առողջապահության նախարարությունը հրապարակել է կամավոր պատվաստված քաղաքացիների անունները ՀՔԾ քննիչի կողմից դատավոր Ալեքսանդր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. Տիգրան Աթանեսյան «Մի քաղաքականացրեք» պետության կորուստը. Էլինար Վարդանյան ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցի Հակոբ Արշակյանի և Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպով Շիրակի մարզից գերեվարված զինվորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը Ալիևը խոսել է այն մասին, թե ինչ կլինի Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս գալուց հետո Ի՞նչ արյուն է հոսում քո մեջ, ի՞նչ է գրված արյանդ վրա․ լավ հիշիր, Նիկո՛լ, գալու է մի օր, որ հնձելու ես ցանածդ․ Սերոբ Գասպարյան ՍԴ-ն որոշեց, որ Նաիրա Զոհրաբյանի պաշտոնանկությունը համապատասխանում է Սահմանադրությանը Ալիևն, իհարկե, մի օր իր պատասխանը ստանալու է, բայց դրանից առաջ դուք պետք է մեր առաջ պատասխան տաք․ առանց ձեզ պատժելու մենք չենք կարող ապրել․ Գեղամ Նազարյանը՝ իշխանություններին Նիկոլը 5 ամսում իր առաջարկած 6 ամսվա ճանապարհային քարտեզից միայն 2 կետով է առաջ շարժվել. Կարեն Վրթանեսյան Վաղուց պետք է վերադարձնեին. հասարակ ժողովուրդն ավելի է մտահոգված գերիների հարցով, քան Կառավարությունը (տեսանյութ) Ազգային արժեքներով Հայաստան. երգիչ Արսեն Գրիգորյանն ակտիվ քաղաքականություն է մտնում․ «Արմենպրես» Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել Սյունիքով անցնելիք միջանցքը նպաստելու է Հայաստանի սողացող նվաճմանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից․ Վարուժան Գեղամյան Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 4-ը Մեծ դավաճանություն. երբ էթնոսը տարանջատվում է երեք քաղաքական ազգի (լուսանկարներ)․ Yerkir.am Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ դատական նիստին․ բժշկական ցուցումով նա Covid 19-ի թեստ է հանձնել Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ Սյունիքը ադրբեջանական հող է Արցախում «վաճառքի են հանված» պաշտոնները, կոչումներն ու մեդալները․ 168․am Մի գործը տապալվեց․ Դանիբեկյանն անցել է Սիլվայի գործի քննությանը (ուղիղ) ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ դատախազության բողոքը. Նարեկ Սարգսյանը կալանավորվել է․ Դատախազություն Փաշինյանն ու Ադրբեջանը հակառուսական ալիք են բարձրացնում. ի՞նչ են ասում փաստերը. Politik.am Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Եթե չունեք պատկերացում, ո՞նց եք գնում հանրային շահ սպասարկելու. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) Ձեզ թվում է՝ Ալիևին «շան տուր եք տալիս» հայերենով, դա նրան հետաքրքիր է, ո՞ւր է ձեր ԱԳՆ-ն, ո՞ւր է ձեր արած դիվանագիտական աշխատանքը. Էդմոն Մարուքյան Հայ և ռուս ժողովուրդները բարեկամանում էին, տեսանելի էր «հավասարը՝ հավասարի հետ» սկզբունքը․ ՀՀ-ՌԴ հարաբերությունները՝ Քոչարյանական տարիներին (տեսանյութ) Ալիևը մեզ բարոյապես ոչնչացնելու ու ռևանշի մասին մտքերը սպանելու խնդիր ունի․ իսկ ի՞նչ խնդիր ունենք մենք․ Անժելա Էլիբեգովա Նիկոլն առաջարկում է սպանել Հայաստանը, որպեսզի ինքն ապրի, քանի որ ոտքի կանգնած Հայաստանն իրեն դատելու է և պատժելու է մեղավորներին․ Անդրանիկ Թևանյան Բաքուն պատրաստ է հայկական կողմի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել Կատարվել է 3427 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 726 նոր դեպք Մարդ, ում միակ «արժանիքը» մարտի 1-ի գործով իր զինակից ընկերների դեմ ցուցմունքներ տալն էր, պաշտոնի է նշանակվում․ Տ. Աբրահամյան Իշխանական պատգամավորներին Նիկոլի ուսապարկերի հետ համեմատած ՔՊ խոսնակը պատգամավոր դարձավ Ալիևի կողմից բացված խայտառակ այգու կապակցությամբ միայն ՄԻՊ-ն է արձագանքել․ Երվանդ Վարոսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Երևանում և 3 մարզերի որոշ հասցեներում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի Արտառոց դեպք Երևանում. անչափահաս եղբայրները «Միկա» մարզահամալիրի մոտից փախցրել են «Սևան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստի Hyundai-ը․ Shamshyan.com Նիկոլ Փաշինյանն իր խորհրդական Արշակ Կարապետյանին «իրավունքի ուժով» նշանակել է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ «Ժողովուրդ». Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի․ ի՞նչ է նա պահանջել իշխանական վերնախավից «Իրավունք». Սփյուռքից էլի փող են ուզում՝ Արցախի խնդիրները լուծելու համար «Իրավունք». Բավականին մեծ անակնկալներ են սպասվում ԲՀԿ ցուցակում «Հրապարակ»․ Փաշինյանը որոշել է նախընտրական շոուներ բեմադրել Դոլարն ու եվրոն կտրուկ անկում են գրանցել․ նվազել է նաև ռուբլին․ արտարժույթների փոխարժեքներն այսօր «Փաստ». Ի՞նչ մոտեցումների հետ չեն համապատասխանում ԲՏԱ նորանշանակ նախարարի մոտեցումները