Երևան, 24.Մայիսի.2019, 00:00
Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնից Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում 49 հարց է Ոստիկանությունը Երևանում թրաֆիքինգի դեպք է բացահայտել (տեսանյութ) Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել Բագրատաշեն մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ GALLUP-ի հարցումներով` քաղաքացիներն ամենաբարձրը գնահատել են Արթուր Վանեցյանի ու Դավիթ Տոնոյանի աշխատանքը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ուղերձը՝ մայիսի 23-ի հանրահավաքին ընդառաջ (տեսանյութ) Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի Կառավարությունն առաջարկում է ներկրվող ցեմենտի վրա սահմանել 14 հազար դրամ տուրք. փոփոխություն նախագծում

Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի հայտարարությունները՝ Անվտանգության խորհրդի համատեղ նիստին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, տեղեկացնում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից։

Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես են եկել ելույթներով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,հարգելի գործընկերներ,
Թույլ տվեք ողջունել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որն աննախադեպ իրադարձություն է մեր հանրապետությունների գոյության ողջ ընթացքում: Այս իրադարձությունն ունի շատ խորհրդանշական և մյուս կողմից՝ շատ կոնկրետ իմաստ: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարաբերությունները թևակոխում են որակապես մի նոր փուլ: Թե առաջիկայում ուրիշ ինչպիսի դրսևորումներ կարող է ունենալ այդ փուլը, թերևս մեր այսօրվա քննարկման կարևորագույն թեմաներից է:

Հարգելի գործընկերներ, 2018 թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո սա իմ առաջին այցն է Արցախի Հանրապետություն, և ուզում եմ ընդգծել, որ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել՝ Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու և արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար: Սրանք կետեր են, որոնք առանցքային նշանակություն են ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ես՝ որպես ժողովրդի վստահության քվեն ստացած վարչապետ, ըստ այդմ հետևողական քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղությամբ, և այս հարցը եղել և շարունակելու է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը:

Այս դիրքորոշումն արտահայտում է մեր հարգանքը ոչ միայն Արցախի ժողովրդի և նրա իրավունքների, այլև բանակցային գործընթացի մասնակից մեր բոլոր գործընկերների նկատմամբ, որովհետև մենք իրապես շահագրգիռ ենք և ուզում ենք հասնել հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը և հավատում ենք բանակցային գործընթացին, որի արդյունավետությունը մեզ համար կարևորագույն առաջնահերթություն է, իսկ բանակցային գործընթացի արդյունավետության առումով այս հարցը, ինչպես նշեցի, առանցքային նշանակություն ունի:

Բանակցությունների մինչև այժմ հայտնի շրջանակը, ըստ էության, ներառում են շահագրգիռ բոլոր կողմերին, բացի մեկից: Այդ բանակցություններում ներկայացված է Ադրբեջանը՝ ի դեմս նախագահ Ալիևի: Վերջինս, ի դեպ, ներկայացնում է նաև, ինչպես ինքն է սիրում ասել, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որովհետև այդ համայնքի ներկայացուցիչները, հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին և, հետևաբար, Ադրբեջանի նախագահին տվել են նաև իրենց ներկայացնելու լիազորություն, հետևաբար բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահի ներկայությունն ապահովում է նաև ժամանակին Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների ներկայությունը:

Այդ բանակցություններում ներկայացված է նաև Հայաստանի Հանրապետությունըս՝ ի դեմս երկրի վարչապետի, որը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ: Հետևաբար, Հայաստանի ժողովուրդը նույնպես ներկայացված է բանակցային գործընթացում:

Ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ բանակցային գործընթացում ներկայացված է նաև միջազգային հանրությունը: Այս ամենը, իհարկե, լավ է ու չափազանց կարևոր, և մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ներդրել են և ներդնում են կարգավորման գործընթացում: Բայց գլխավոր հարցը հետևյալն է՝ իսկ բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին կամ, ինչպես որոշ դեպքերում ասվում է, Ղարաբաղի հայությանը: Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա, որովհետև բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի կամ, ինչպես մեր որոշ գործընկերներ գերադասում են ասել, Ղարաբաղի հայության քվեն, լիազորությունն ստացած որևէ սուբյեկտ:

Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի վարչապետը չի կարող նման լիազորություն կատարել՝ այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում, չի քվեարկում և, ուրեմն Հայաստանի վարչապետը չի մտնում Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց շրջանակի մեջ: Եվ սա ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է, իսկ լեգիտիմությունը ժամանակակից հարաբերությունների առանցքային գործոն է՝ ոչ միայն ներքաղաքական, այլև միջպետական և միջազգային հարաբերություևններում:

Ի դեպ, անհեթեթ են բոլոր այն մեկնաբանությունները, թե Հայաստանի Հանրապետությունը կամ վարչապետը այս դիրքորոշմամբ իրենց ուսերից թոթափում են պատասխանատվությունը և այն դնում են Արցախի իշխանության կամ ժողովրդի վրա: Որևէ շահարկման տեղ չթողնելու համար հարկ եմ համարում ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում:

Հաջորդ կարևորագույն հարցը, որին անհրաժեշտ է պատասխանել, հետևյալն է՝ իսկ Հայաստանի կառավարություն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետև մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ հետևաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները:

Բայց համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, և հետևաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության:

Հաջորդ կարևորագույն խնդիրը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է: Հարկ եմ համարում ընդգծել, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը չի կարող լինել բանակցություններում ներգրավված կառավարություններից որևէ մեկի առանձին խնդիրը, և դա համատեղ աշխատանք է: Նկատի ունեմ, օրինակ, ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ պետք է տեղի ունենա:

Հենց այս գիտակցումն էր, որ ինձ ստիպեց 2018թ. աշնանը Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալ մեր իրականության համար, ըստ էության, աննախադեպ մի հայտարարությամբ՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա իմ ներդրումն էր ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում: Ցավոք, Ադրբեջանի նախագահի կողմից մենք համարժեք հայտարարություններ, քայլեր չենք տեսնում: Չնայած սրան՝ պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ, որովհետև համոզված եմ՝ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը»:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյան

«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Անվտանգության խորհրդի համատեղ նիստի հարգելի մասնակիցներ,

Մենք առաջին անգամ ենք այսօր անդրադառնալու մեր երկու հանրապետությունների, ասել է թե՝ մեր հայրենիքի համար կարևորագույն և առաջնահերթ խնդիրների քննարկմանը: Այս ընթացքում մենք միջանկյալ բազմաթիվ և բազմազան հանդիպումներ ենք ունեցել տարբեր մակարդակներով: Մեր ոլորտների, մեր գերատեսչությունների, մեր նախարարությունների պատասխանատուները մի շարք հանդիպումներ են ունեցել, և այդ հանդիպումների ընթացքում ծնվել է այդ գաղափարը՝ հրավիրելու Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:

Մենք նաև այս ընթացքում կարևորել ենք, որ անհրաժեշտություն ունենք համազգային օրակարգ ունենալու, և ես ավելի քան համոզված եմ, որ այսօրվա մեր համատեղ նիստը նպաստելու է այդ ազգային օրակարգի ձևավորմանը: Ինչպես այս տարիների ընթացքում եղել է, անփոփոխ են մնացել նաև այդ ազգային օրակարգում դասակարգված մեր առաջադրանքները: Եվ կարծում եմ՝ բոլորդ համամիտ կլինեք, որ եղել է, կա և վաղն էլ կմնա մեր հայրենիքի համար իբրև առաջնահերթ խնդիր Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, և այսօրվա համատեղ նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք նաև անդրադառնալու, թե ներկայիս շրջանում տեղի ունեցող այդ ուղղությամբ քննարկումներն ինչպես են ընթանում:

Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել այս ընթացքում, և ես խնդրել եմ պարոն վարչապետին, որպեսզի մենք տեղեկանանք այդ հանդիպումների և քննարկումների մասին:

Ես կտամ լրացուցիչ տեղեկություններ, որ օր առաջ հանդիպել եմ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Բնական է՝ խոսել ենք շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև բանակցային գործընթացի մասին: Եվ այսօրվա այս յուրահատուկ խորհրդի նիստը հնարավորություն կտա՝ անդրադառնալ մեր տնտեսության խնդիրներին, մեր հանրային կյանքում տեղ գտած զարգացումներին և կնախանշենք հաջորդ մեր առաջադրանքները, որոնք, անկասկած, կբարձրացնեն մեր երկրի անվտանգության աստիճանը և կնպաստեն ընդհանրապես մեր հայրենիքի հզորացմանն ու շենացմանը:

Ողջունում եմ այս նախաձեռնությունը և համոզմունք եմ հայտնում, որ այսօրվա մեր համատեղ նիստը նպաստավոր պայմաններ է ստեղծելու այդ նշված ուղղություններով հաջողված աշխատանքներ կատարելուն:
Շնորհակալություն»:

Քննարկումների արդյունքում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների անդամների կողմից գնահատվել է Արցախի անվտանգության համակարգը և վերահաստատվել է, որ պաշտպանության ապահովման կարողությունները երաշխավորված են և գտնվում են բարձր մակարդակի վրա: Միևնույն ժամանակ հայկական երկու կողմերը վերստին ընդգծել են իրենց աջակցությունը եւ հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը` հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա։

Համատեղ նիստի շրջանակում ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը հայկական կողմերի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ: Կարևորվել է խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակում:

Այսօր դպրոցներում կհնչի վերջին զանգը «Հրապարակ». Մերժվածը. ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այցն ԱՄՆ չափազանց անհաջող է եղել «Իրավունք». «Հող տվող դավաճանների» փնտրտուքը Փաշինյանին խորը փակուղուց չի հանում «Իրատես». Առանց գաղափարական հենքի իրար գլխի հավաքված մարդիկ, որոնք ընդամենը միասին խաչմերուկ ու փողոց են փակել, չեն կարող ազգային հարցեր լուծել Փրկարարները խոհանոցի հատակին դի են հայտնաբերել «Իրատես». Համազգային վեթինգից առաջ ու հետո. հիմա երկրո՞րդ, թե երրորդ հեղափոխության մեջ ենք «Փաստ». Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ Գործող իշխանության հետեւում երեւում են Լեւոն Տեր-Պետրոսյանի ականջները. Արմեն Ռուստամյան Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Ինձ զարմացնում է ոստիկանապետի հայտարարությունը, թե դատարանների մուտքերը արգելափակելու ակցիան ինքնաբուխ է. Նաիրա Զոհրաբյան Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին. «Փաստինֆո» Իշխանությունների տարեվերջի հարկային մեծ կեղծարարության հետևանքը Գյումրիում 45-ամյա հայրը անզգուշաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան տղային. վերջինը տեղում մահացել է. Shamshyan.com Հասել ենք այնտեղ, որ ժողովրդի անունով կարելի է տապալել սահմանադրական կարգը. Արմեն Ռուստամյան «Դուք հո հիվա՞նդ չեք։ Ո՞նց կարելի է նման կարճամիտ, անգրագետ քաղաքական «կոզրներ» տալ քո թշնամուն». Աշոտյանը՝ Փաշինյանին «Ռոբերտ Աբաջյանի պապիկի շոու մի՛ արեք: Մի՛ արեք, ձեզ չեն ներելու». Գեղամ Մանուկյան Ռամիլ Սաֆարովն ամոթալի հանցագործություն է կատարել. Խաջիդա Իսմայիլովա «Չես էլ իմանում՝ բիզնեսմենից վերցրած էդ միլիարդն ո՞ւր մտավ՝ բյուջե՞ մտավ, բարեգործական հիմնադրա՞մ մտավ». Գեղամ Մանուկյան Ոստիկաններն ապահովում են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի անվտանգությունը «Ամենասարսափելին թշնամիների փնտրտուքն է Արցախում. լրջանալու ժամանակն է». Լիլիթ Գալստյանը՝ իշխանություններին Իշխանությունները շարունակում են աշխատել, ապրել, շնչել, արտաշնչել և ապրել անցյալով, որովհետև անցյալի մասին խոսելը հեշտ է և անպատասխանատու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) 62-ամյա Հասմիկը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջաններից գողություններ է կատարել Հիմնավորված մտահոգություններ ունենք, որ իշխանությունների քաղաքականությունը կարող է մեզ լավ տեղ չհասցնել. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) «Հրազդան» ՔԿՀ-ի խցերից մեկում՝ հեռուստացույցի մեջ wi-fi սարք է հայտնաբերվել Ռուսաստանում քաղցկեղով հիվանդ կնոջը մահացու ճզմել է ճառագայթային թերապիայի սարքը Ճանապարհային ոստիկանության պետը շրջանավարտներին կոչ է անում «Վերջին զանգի» օրը զերծ մնալ ավտոմեքենա վարելուց «Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումից հետո Հայաստանում բարձրանալո՞ւ է անցումային արդարադատության հարցը, թե՞ ոչ». Արփինե Հովհաննիսյան ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանին և Բաքվին կփոխանցեն գերիների վերաբերյալ իրենց առաջարկները. ՌԴ ԱԳՆ ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կա տուժած Սառնարանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի տանիք Պատգամավորն առաջարկում է սահմանափակել մարտական հերթապահության մասնակից զինծառայողների չմարած վարկերի դիմաց աշխատավարձի բռնագանձումը Չեմ հիշում, թե այդ պահին Լևոն Երանոսյանն ինչով էր զբաղված. Վալերիյ Օսիպյանը՝ անցած տարվա իրադարձությունների մասին 2018-ին Էջմիածնի հրապարակում սպանություն կատարած անձը հայտնաբերվել է (տեսանյութ) Լավ ու ճիշտ անելը գործընթացների իրավա-քաղաքական գնահատականներ չեն, այլ ընդամենը վերահաս ձախողումն արձանագրող փողոցային ճիչեր. Գարեգին Պետրոսյան «Բա ո՞ւր է ձեր հեղափոխական դուխը». Ոսկան Սարգսյան Տիմատիի և Նազիմայի՝ Հայաստանում նկարահանած տեսահոլովակը` հայ դերասանների մասնակցությամբ Գործողությունն իրականացնելիս չենք դիտարկել, որ ավտոմեքենայում գտնվում է Վիտալի Բալասանյանը. Օսիպյան Վալերի Օսիպյանը վստահ է, որ եղբորորդին անմեղ է Սիրված լինելու արժանի երկիր. շվեյցարացի լրագրողները հոդվածներ կտպագրեն և ֆիլմ կնկարահանեն Հայաստանի մասին ԱՄԷ դեսպանատունը օգնություն է տրամադրել Տավուշի մարզի կարիքավոր ընտանիքներին Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնից Կառավարությունը քննարկեց Հայաստանում ֆուտբոլային նոր մարզադաշտ կառուցելու հնարավորությունները Հայաստանում մոտ 19 հազար 12-րդ դասարանցու համար վերջին զանգը կհնչի մայիսի 24-ին Ականջներիդ օղ արեք՝ որեւէ մեկը չի կարող ինձ լռեցնել, հանգիստ վեր ընկեք ձեր տեղը. Էդուարդ Շարմազանով Հայաստանի և Ջիբութիի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ Չպետք է Ադրբեջանին թույլ տալ ֆուտբոլի հետևում թաքցնել մարդու իրավունքների ոտնահարումները. Amnesty International-ը՝ ԵԼ եզրափակիչը Բաքվում անցկացնելու մասին Թրամփն ու Էրդողանը կարող են շուտով դեմ առ դեմ հանդիպում ունենալ. Hurriyet Daily News Անվճարունակ անձանց իրավաբանական ծառայություններ կմատուցեն նաև հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբաններ. նախագիծ Ի՞նչ գույք ու դրամական միջոց է հայտարարագրել Վարազդատ Կարապետյանը. Past.am Ադրբեջանի ՊՆ նախարարը փախուստի է դիմել առաջին գծից. ԱԽ քարտուղարը «զարմանալի» հայտարարություն արեց Հայաստանը չհասավ իր ուզածին. Փաշինյանի հերթական ձախողումը. 7or.am Արարատ Միրզոյանի կողմից ոստիկանին ծեծելու դեպքով գործը մակագրվել է Դատախազության հատկապես կարևորագույն գործերով վարչությանը և գտնվում է ուսումնասիրության փուլում. Ն. Մանթաշյան Վարչապետի էջում ֆեյքերը սպառնում են ինձ՝ իմ ընտանիքի և երեխայի հանդեպ ոտնձգությամբ. Նարե Գրիգորյան Պետական կենսաթոշակների մասին օրենքում կիրականացվեն փոփոխություններ Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբուխը 3,5 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել Կոչ եմ անում այլևս չսատարել Փաշինյանին և «Իմ Քայլը» դաշինքին». Էլիզա Առաքելյան Մասիսի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. Տիգրան Աթանեսյան ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել հայ-ադրբեջանական սահմանին Մարդ վախենում է էս քաղաքում մեքենա վարել (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ Երևանում. ջրի հունի մակարդակի բարձրացման պատճառով Մուշավան թաղամասում մի քանի տներ հայտնվել են ջրի մեջ. Shamshyan.com (լուսանկարներ) Քաղաքականություն՝ առանց բովանդակության․ Past.am Շրի Լանկայում պարզել են ահաբեկչական գործողություններ կատարած բոլոր մահապարտների ինքնությունը Դե հիմա ասեք, բա եթե սա դեբիլների ապստամբություն չէ, ի՞նչ է. Կոնստանտին Տեր-Նակալյան Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում 49 հարց է ԱԽ քարտուղարը հարկատուներիս հաշվին ԱՄՆ-ում մի լավ «գուլյատ» եղավ, հիմա էլ մեկնելու է Ռուսաստան շրջագայելու. Հայկ Գևորգյանց Ոստիկանությունը Երևանում թրաֆիքինգի դեպք է բացահայտել (տեսանյութ) Բաքուն վերցրեց Երևանի «պասը». խփում են նույն թիրախին. Անդրանիկ Թևանյան Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար «Պարոն Քոչարյանն ինձ ու իմ հարազատներին պաշտպանել է, ոնց կարող է պատահի՝ իմ մտքով անցնի իրեն չպաշտպանեմ». Հայկ Ալումյան. Aravot.am Հայաստանը չի կարող պարալիզացնել ՀԱՊԿ-ի աշխատանքները. Սուրեն Սարգսյան Լարված իրավիճակ Լոռու մարզում. Վանաձոր քաղաքում երթուղային տրանսպորտի վարորդները գործադուլ են հայտարարել. Shamshyan.com (լուսանկարներ) BBC-ն՝ Հայաստանում «հեղափոխության երկրորդ փուլի» մասին «Հրապարակ». «Ինչքան կուզենք՝ կբացենք, ինչքան կուզենք՝ կփակենք». Հայկ Սարգսյանը՝ իր աղմկահարույց գրառման մասին Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում «Փաստ». Նախկին իշխանությունների «աչքի փուշ» դատավորը «Ժողովուրդ». ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարմանը հաշված ժամանակ է մնացել «Փաստ». Հակասությո՞ւն, թե տրամաբանություն. Դավիթ Տոնոյանը համաձայն չէ Փաշինյանի հետ, թե հնարավոր է՝ որոշ ուժեր բանակը ներքաշեն «դավադիր խաղերի մեջ» Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը կձևավորվի հաջորդ տարի «Ժամանակ». Հայաստանը հաղթե՞ց, թե պարտվեց ՀԱՊԿ-ում. գլխավոր մարտերը դեռ առջևում են «168 ժամ». «Թավշյա» պաշտոնյաները ձգտում են գազային ատրճանակի և որսորդական զենքի թույլտվություն ձեռք բերել