Զանգ եմ կատարում, և աղջկա ձայնի փոխարեն՝ լսում եմ տղամարդու ձայն՝ «հա՛, պետ ջան, հա՛ պետ ջան»․ դուք պռասլուշկա է՞լ չեք կարողանում նորմալ անել․ Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տղերք,
Ես չեմ հասկանում, դուք պռասլուշկա է՞լ չեք կարողանում նորմալ անել։ Մի քանի րոպե առաջ՝ ժամը 13:51-ին, բաց կապով աշխատանքային հարցով զանգ եմ կատարում, և աղջկա ձայնի փոխարեն՝ լսում եմ տղամարդու ձայն. «հա՛, պետ ջան, հա՛ պետ ջան»։
Մի հատ ստուգեք սարքերը և վերացրեք տեխնիկական խնդիրը - ձեր հավեսը չունեմ։