Հերթական հիմարություն է դուրս տվել. Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)

«Ինքը միշտ ինչ-որ նոր բառեր է հորինում, նոր բաներ է ուզում մտցնի՝ փաստացի քողարկելու այն, որ տարիներ շարունակ իրենք ստել են մարդկանց՝ բոլոր սլաքներն ուղղելով շատ լավ գիտեք ուր: Մինչ այդ էլ խոստանում էին, թե մենք կգանք իշխանության, մի քանի օրվա մեջ կբացահայտենք ամեն ինչ: Քանի տարի անցավ ու տեսնում ենք, որ եթե ինչ-որ մարդիկ կային, որ կասկած ունեին, նրանց մեծ մասն էլ համոզվեց էս գործի շինծու լինելու մեջ, նաեւ այն, որ այս գործընթացն իրավունքից շատ հեռու է: Բայց բնկանբար, իր համախոհներին կամ զոռով էդտեղ տարված մարդկանց մի բան պետք է ասեր, հետո դրանից մեկ օր առաջ էլ փորձեց ինտրիգ մտցնել, որ ինչ-որ նոր բան կասի: Հերթական հիմարություն է դուրս տվել»,-ասաց նա: