Նայե՛ք այս նկարին և մեկ վայրում համախմբված պատկերացրեք բոլոր այն մարդկանց, որոնք զոհ են դարձել այս հոգեխեղված ընտանիքի արյան խրախճանքին․ Էդգար Ղազարյան (լուսանկարներ)

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրել է․
Գարնանամուտի օրն արդեն 13 տարի սգի վերածած ազգադավ մարդասպանի կողմից, 2021 թվականի մարտի 1-ին հրավիրված հանրահավաքին, հարկադրանքով, բռնությամբ և սպառնալիքներով, ողջ Հայաստանի բնակիչներից, ընդամենը 2,5 տարի առաջ իր օգտին քվեարկած շուրջ 800․000 քաղաքացիներից, հնարավոր է եղել ապահովել ընդամենը մոտ 21․000 մարդու ֆիզիկական ներկայությունը։
21․000-22.000 մարդ մեկ վայրում շատ խորհրդանշական է։ Գրեթե այդքան մարդ ազգադավ դավաճանի ապիկար իշխանության, անգործության և հանցանքների պատճառով մահացել է կորոնավիրուսից (մոտ 5․000 մարդ), զոհվել է 44 օրվա պատերազմի ընթացքում (շուրջ 5․000 երիտասարդներ) և ստացել տարբեր աստիճանի վերքեր պատերազմում (մոտ 12․000 մարդ)։
Նայե՛ք այս նկարին և մեկ վայրում համախմբված պատկերացրեք բոլոր այն մարդկանց, որոնք զոհ են դարձել այս հոգեխեղված ընտանիքի արյան խրախճանքին։
Այս նկարում, այս հրապարակում կանգնած են նրա դեռևս կյանքից մազապուրծ եղած մյուս զոհերը, որոնք շարունակում են զոհ մնալ իրեն ազգակործան ընտրությանն ու ինքնասպանությանը։

