Կանգնած ենք Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքին․ Վիտալի Բալասանյան
Արցախի Արդարություն կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է՝
Երբ, դեռևս 2018 թվականին, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ահազանգում էր, որ Հայաստանում իշխանության են եկել ազգադավ ուժեր և անհրաժեշտ է պայքարել՝ բոլորը կարծես թերհավատությամբ էին նայում գեներալի խոսքերին: Սակայն ազգադավ ուժերը շատ լավ հասկանալով թե ինչի մասին է ահազանգում Վ. Բալասանյանը, փորձում էին ամեն կերպ մեկուսացնել նրան: Պատահական չէ, որ այդ օրերին, անօրեն հեռացրին նրան Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղարի պաշտոնից: 2020թվականի 44 օրյա պատերազմը ցավոք հաստատեցին գեներալի խոսքերը և մտահոգությունները: Այսօր ազգադավ Նիկոլ Փաշինյանը դեռևս իշխանության ղեկին է և բնական է, շարունակում է պայքարել առաջինն իր ազգադավ ծրագիրը բացահայտող հերոս գեներալի դեմ: Երեկ ինչ որ լրատվականում տեղեկություն է տարածվել, թե իբր, Վ. Բալասանյանը նույնպես լծվել է ՀՀ ՊՆ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին «հետ համոզելու» ազգակործան գործընթացին: