Վաղը Կապանի Գարեգին Նժդեհ հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է լինելու
Փետրվարի 27-ին, ժամը 15-00-ին բոլորիդ հրավիրում ենք հանրահավաքի, որը տեղի կունենա Կապանի Գարեգին Նժդեհ հրապարակում`մարզպետարանի դիմաց։ Այս մասին ասվում է «Լեռնահայաստան» ազգային շարժման տարածած հայտարարության մեջ:
«Կապանցիներ, թշնամին մեր սահմաններում է:
Տեր կանգնենք մեր սահմաններին եւ Հայոց Բանակին, որը վճռական ոչ է ասել մեր պարտությունը կանխորոշած վարչապետին»,- ասվում է հայտարարության մեջ: