Փաշինյանը «Սպայկա»–ին Թուրքիայից ուղիղ ներկրումներ իրականացնելու մոնոպոլ իրավունք է տվել. Yerkir.am

yerkir.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Պետական եկամուտների կոմիտեի նիստում առաջարկել է, որ Թուրքիայի հետ սահմանի վերաբացումից հետո Թուրքիայից խոշոր ծավալների ուղիղ ներկրումները թույլ տալ միայն բեռնափոխադրող «Սպայկա» ընկերությանը։
Մեկ ամիս անց՝ մայիսի 4-ին, Ղազարյանն ազատ արձակվեց և, ըստ տարածված տեղեկությունների, գործարքի մեջ էր մտել իշխանությունների հետ։
Ի դեպ, երեկ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ցույցին, ի շարս պետական այլ ռեսուրսների, մասնակցում էր նաև «Սպայկա»–ի ղեկավարն՝ իր անձնակազմով։
Վերջում նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ արգելվել էր Թուրքիայից Հայաստան (Վրաստանի տարածքով) ապրանքների ներկրումը, և «մոնոպոլիայի դեմ պայքարող» իշխանությունների նման որոշումը մենաշնորհային դիրք կտա «Սպայկա»–ին՝ անտեսելով ներկրող այլ բիզնեսների շահերը։