ՌԴ-ում շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ (տեսանյութ)

Նիժնի Նովգորոդի շենքերից մեկի նկուղում պայթյուն է տեղի ունեցել: Այնտեղ սուշի բար էր: Երկու մարդ վիրավորվել է, ևս երկուսը, նախնական տվյալներով, փլատակներում են: Մեկ կին արդեն հայտնաբերվել է, և փորձում են նրան հասնել: Գրեթե 70 մարդ տարհանվել է շենքից: Տունը, ինչպես բացատրել է Նիժնի Նովգորոդի շրջանի ԱԻՆ-ի ղեկավար Վալերի Սինկովը, գազաֆիկացված չէր:
ՔԿ-ը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 238 հոդվածով: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները:
Նիժնի Նովգորոդում գտնվող բնակելի շենքում պայթյունի պահը նկարահանող հսկիչ տեսախցիկներից տեսանյութը հայտնվել է համացանցում:
Կադրերում երևում է բռնկումը, իսկ հետո տարածվում են փոշին և ձյունը: