Հայաստանի գլխավոր շտաբի պետը չի պատրաստվում հեռանալ. Armeniasputnik.am
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը չի պատրաստվում աշխատանքից ազատման դիմում գրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է զինված ուժերի աղբյուրը։
Երեկվանից Գասպարյանի մոտ են գնում տարբեր պաշտոնյաներ ՝ նրան համոզելու, որ հեռանա պաշտոնից։ Նրա հետ արդեն իսկ հանդիպել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականներից մեկը։
«Գասպարյանը որոշում է կայացնում ՝ հենվելով բացառապես հրամանատարների և ԳՇ վարչությունների ղեկավարների կարծիքի վրա։ Նա հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը ՝ կառավարությունը պետք է հեռանա»,–ասել է մեր աղբյուրը։
Զինվորականները ներկայումս պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման, ընդհուպ ձերբակալվելու հնարավոր փորձերին: Sputnik Արմենիային զինվորականների հնարավոր ձերբակալության մասին լուրը հաստատել է նաև գլխավոր դատախազության աղբյուրը. գեներալներին ձերբակալելու նպատակով հատուկ նշանակության ուժերի «գրոհը» լրջորեն քննարկվել է ի սկզբանե: