Պետպատվերը բեկանվեց, ընկերս ազատության մեջ է․ Սերգեյ Խառատյանն ազատ արձակվեց․ փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ու նա կլինի ազատության մեջ
Այսօր վերաքննիչ դատարանը' նախագահությամբ Ա. Վարդանյանի, բավարարեց իմ և Արամ Վարդևանյանի վերաքննիչ բողոքները և բավարարեց Ա. Վարդևանյանի գրավի միջնորդությունը։ 4 ամսվա տքնաջան ու ծանր աշխատանքը տվեց իր պտուղները։
Արցախի հողերի առուծախի գործարքի օրը տեղի ունեցած հասարակական հուզումները իշխանական վարկածով որակվեցին որպես զանգվածային անկարգություններ, ինչի հետևանքով խայտառակ ձևով կալանավորվեց և 4 ամիս պահվեց Սերգո Խառատյանը։ Պետպատվերը բեկանվեց, ընկերս ազատության մեջ է։
Շնորհակալ ենք պարոն Վարդանյանին արդար դատաքննության և արդար դատական ակտի համար։