Արմավիրի մարզի Դաշտ գյուղում հայտնաբերվել է տղամարդու դի․ Shamshyan.com
Այսօր, փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ Սուսաննա Ասատրյանը տեղեկություն է ստացել, որ Դաշտ գյուղի ջրանցքում դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարները ճոպանի միջոցով, գյուղացիների օգնությամբ, Ստորին Հրազդան ջնացքից դուրս են բերել տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։