Տեղեկությունը ճիշտ է, օդանավը հնարավոր է, որ առևանգել են բայց կոմիտեն տեղյակ չէ․ չի բացառվում, որ ԱՄՆ-ն սանկցիաներ կիրառի Հայաստանի նկատմամբ․ Սուրեն Սարգսյան

Միջազգայանգետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Քաղավիացիան հաստատում է.
1. տեղեկությունը ճիշտ է,
2. օդանավը հնարավոր է, որ առևանգել են բայց կոմիտեն տեղյակ չէ,
3. Համապատասխան երկրի հետ աշխատում են, ընդ որում իրականացվում է քննություն:
Հետևանքները.
Հայաստանի նկատմամբ հստակ գործողություններ ԱՄՆ կողմից, չի բացառվում նաև սանկցիաներ:
Ինչպես խուսափել.
1. Ինքնաթիռը վերադարձնել,
2. պատասխանատուներին պատժել,
և ընդհանրապես չխառնվել գերտերությունների առճակատումներին, պահպանել նեյտրալություն, մանավանդ, երբ երկուսն էլ բարեկամ են:
