Կառավարության 3-րդ մասնաշենքի տանիքում դիպուկահարներ են տեղակայվել

Այս պահին տեղի է ունենում անհնազանդության ակցիա՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով։ Ոստիկանները բերման են ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոնք որևէ հասարակական կարգ չեն խախտում։
Քաղաքացիները ցանկանում են խոչընդոտել Փաշինյանի մուտքը կառավարության շենք։
Կառավարության մասնաշենքերից մեկի տանիքում նկատվել են դիպուկահարներ։
