Չի կարող լեգիտիմ կոչված իշխանությունը սպառնա իր քաղաքացուն կրակով․ Գևորգ Գևորգյան

Չի կարող լեգիտիմ կոչված իշխանությունը խոսի,սպառնա իր քաղաքացուն կրակով։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հավաքի ընթացքում ասաց ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը։
«Այսօր այս ապազգայինները կոչելով իրենց ժողովրդի կողմից ընտրվածներ սպառնում են մեզ, որ կարող էին կրակ բացել մեր վրա։ Սպառնում են այն մարդկանց,ովքեր ազատագրում են երկիրը, ովքեր հայրենասիրություն են քարոզում,ովքեր եկեղեցի են պահում, պաշտպանում իրենցից՝ ապազգայիններից։ Իրենք երևի չեն հիշում կամ մոռացել են, որ թուրքի գյուլեն մեզ համար չի, չեն կարող մեզ կրակով լռեցնել,չեն հասկանում, որ մեր նպատակը շենքեր գրավելը չէ։ Շենքեր գրավելով չենք կարողանա ազատագրել մեր երկիրն ապազգայիններից։ Բայց եթե հարկ լինի շենքներն ազատել իրենցից, այդ ժամանակ նույնպես չեն կարող մեզ կրակով լռեցնել»,-ասաց ազատամարտիկն ու շարունակեց․
«Չի կարող լեգիտիմ կոչված իշխանությունը խոսի,սպառնա իր քաղաքացուն կրակով, զենք օգտագործելով։ Չեք կարող երկար մնալ, ձեր օրերը հաշված են։Դուք իրավունք չունեք լինելու հայ ժողովրդի առաջնորդը»։