Երևանում զինված ավազակային հարձակում է եղել. Քաջազնունի փողոցի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

Այսօր՝ ժամը 14։30-ին, սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած մի քաղաքացի նռնակով զինված մտել է Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար ու դիմել փախուստի։
Երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցվել է։