Նախկին 2 տոկոսի փոխարեն՝ 3 տոկոս հայցագին. ԱԺ-ում քննարկվել է օրենսդրական նախագիծը (տեսանյութ)

Առաջին ատյանի դատարան հայցադիմում ներկայացնելու համար նախկին 2 տոկոսի փոխարեն քաղաքացին պետք է վճարի 3 տոկոս պետական տուրք, սահմանվել է նաև առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Այս և հայցագնի վերաբերյալ բազմաթիվ այլ փոփոխություններ ներկայացված են «Պետական տուրքի մասին» օրենքում: Այն այսօր քննարկվել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում:
«Մեր գործող օրենքով նման սահմանափակում չկար, թեև 2 տոկոս էր, բայց սահմանափակում չկար, այդ մասով խնդրահարույց էր, բարձր դրամական պահանջների դեպքում աստղաբաշխական գումարներ պետք է տար: Սահմանվել է նաև 15 մլն դրամ Վերաքննիչ դատարանում առավելագույն չափ, Վճռաբեկում՝ 10 մլն դրամ: Սահմանվել են պետտուրքի առավելագույն, նվազագույն չափեր, նվազագույն չափ սահմանվել է 6000 դրամը, որը սպառողական զամբյուղի 9 տոկոսն է կազմում: Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար, կատարողական թերթ տալու համար սահմանվել է արտոնություն: Սահմանել են նաև պետտուրքի վերադարձման լրացուցիչ դեպքեր»,- ներկայացրել է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: