Իրանը քննադատել է Արեւմուտքի անգործությունն Իսրայելի ատոմային ծրագրի կապակցությամբ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դատապարտել է արեւմտյան երկրների կառավարություններն ու ՄԱԿ-ի միջուկային կարգավորիչին Դիմոնայում իսրայելական ռեժիմի կողմից միջուկային հարթակը լռելյայն ընդլայնելու հարցն անտեսելու համար, հաղորդում է Tasnim-ը:
«Իսրայելն ընդլայնում է Դիմոնան՝ տարածաշրջանում միջուկային ռումբի արտադրությամբ զբաղվող միակ գործարանը»,-գրել է Զարիֆը թվիթերյան իր էջում:
Իր գրառման մեջ նշելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՄԱԳԱՏԷ-ն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ առաջատար իրանցի դիվանագետը՝ Իրանի ԱԳ նախարարը, մեկնաբանել է Արեւմուտքի արձագանքը Դիմոնայում միջուկային գործարանի մասին տեղեկատվության շուրջ:
«Լրջորեն մտահոգվա՞ծ եք: Մտահոգվա՞ծ եք: Փոքր-ի՞նչ: Ցանկանո՞մ եք մեկնաբանել: Ես այդպես էլ կարծում էի»:
Զարիֆի թվիթը հայտնվել է արբանյակային նկարների հրապարակումից հետո, որոնցում երեւում է, որ Իսրայելը Մերձավոր Արեւելքում միջուկային զենք ունեցող միակ երկիրն է, վարում է «Դիմոնա» միջուկային օբյեկտում «նշանակալի» կառուցողական գործունեություն, նշում է Tasnim-ը: