Մեթյու Մաքքոնահին պատմել է «Տիտանիկ» ֆիլմում բաց թողնված գլխավոր դերի մասին
Ամերիկացի դերասան Մեթյու Մաքքոնահին պատմել է Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմում բաց թողնված գլխավոր դերի մասին։ Նրա հետ հարցազրույցը հրապարակվել է YouTube-յան Team Coco ալիքում,-տեղեկացնում է Style.news.am-ը․
«Ես սցենարը կարդում էի Քեյթ Ուինսլեթի հետ, եւ դա նման էր քասթինգի։ Մեզ նկարահանում էին, եւ ամեն ինչ այնպես էր, կարծես կինոփորձեր են ընթանքում»,- հիշել է արտիստը։
Նրա խոսքով՝ հետո իրեն է մոտեցել նկարահանող թիմի անդամներից մեկը, գովել ու գրկել, ինչի արդյունքում դերասանը կարծել է, թե իրեն, ամեն դեպքում, հաջողվել է ստանալ Ջեկի դերը։ Սակայն շուտով Մաքքոնահին իմացել է, որ «Տիտիանիկում» կխաղա ոչ թե ինքը, այլ Լեոնարդո դի Կապրիոն։
Մաքքոնահին հերքել է տեղեկություններն այն մասին, թե ինքն է հրաժարվել մասնակցել նախագծին: «Ես մտածում էի՝ որտեղ է իմ գործակալը։ Նա խնդիրներ կունենա, քանի որ ինձ այպես էլ ոչ մի առաջարկություն չի արվել»,- ասել է դերասանը։
Ավելի վաղ դերասանուհի Քեյթ Ուինսլթեը պատմել է «Տիտանիկ» ֆիլմում դերից հետո մամուլի հալածանքի մասին։ Նա հիշել է, թե ինչպես են իր տան մոտ մշտապես լուսանկարիչներ հերթապահել եւ ինչպես են հետեւել իրեն։ 45-ամյա դերասանուհին դժգոհել է լրագրողներից, որոնք վիրավորական են արտահայտվել իր հասցեին։