Արտարժույթների փոխարժեքներն այսօր

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները փետրվարի 20-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 522 դրամ նվազագույն և 523.5 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 527 դրամ նվազագույն և 528 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 624 դրամ նվազագույն և 631 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 628 դրամ նվազագույն և 634 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 6.95 դրամ նվազագույն և 7.09 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 7.24 դրամ նվազագույն և 7.28 դրամ առավելագույն փոխարժեքով: